
Հրատարակված է Մարտ 19, 2008
ՑՆՑՈՒՄ
- Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր՝ առանց այն էլ խռոված սրտերը: Ալիքավորվելով, այն անցավ բոլոր երկրներով, որտեղ հայություն է ապրում, առաջացնելով վրդովմունք եւ տարակուսանք: Մինչեւ ե՞րբ... Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի այս ամենը՝ ցավով արձագանքվում էր յուրաքանչյուր հայի մեջ: Մի՞թե այսպես էլ շարունակվելու է, եւ մենք չորս տարին մեկ քաղաքակիրթ ընտրությունների փոխարեն ունենալու ենք հակադրվածություն եւ առճակատում: Էլ չհաշված խորհրդարանական ընտրությունները, որոնք իրենց շիկացած մթնոլորտով հետ չեն մնում նախագահական ընտրություններից: Այդ օրերին դժվար էր գտնել անմասն մնացած հայի, անկախ այն բանից, թե որտեղ է նա ապրում. Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Ամեն մեկն իր սեփական կարծիքն ուներ, որը եւ արտահայտում էր: Ինչո՞ւ ոչ: Դա էլ հո ընտրություն չէ, որ ասեն` այս մեկն իրավունք ունի, իսկ մյուսը՝ ոչ: Որոշ տեղերում այն վերածվեց նույնիսկ բողոքի ցույցերի: Ինչ կարծիքներ ասես, որ չէին հնչում, նույնիսկ պատրաստի դեղամիջոցներ առաջարկվում խոր վերլուծությունների եւ ընդհանրացումների հակում ունեցող մեր հայրենակիցների կողմից՝ սկսած խորհրդարանական հանրապետությունից, վերջացրած միապետական կարգերով: Եվ դա արվում էր զուտ այն պատճառով, որ ժողովուրդը հոգնել է ընտրությունների հետ կապված անվերջ գզվռտոցից: Դա գրված էր նրանցից շատերի դեմքերին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին նախագահի թեկնածուների հանդիպումներն ընտրողների հետ: Այստեղ ինչպե՞ս չհիշել Հայաստանի անկախությունը հռչակելու 1991-ի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի խանդավառ դեմքերը: Մի՞թե դա նույն ժողովուրդը չէ, եւ չար կախարդանքով նրա հետ ինչ-որ անհասկանալի բան կատարվեց: Մարտի 1-2-ի դեպքերը մեր ժողովրդի համար ծանր փորձություն էին: Մենք պետք է դրանից դասեր քաղենք, որպեսզի այլեւս չկրկնվեն եւ մեր հասարակական կյանքից վերացնենք ասիական բարքերը: Ի վերջո, նման բեռով մեզ խանդավառությամբ չեն սպասում Եվրախորհրդում: Եթե մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով, ապա ընտրությունները նույնպես պետք է լինեն դրան համապատասխան: Պետք չէ կոկորդ պատռելով կամ կուրծք ծեծելով պայքարել ընտրողների ձայների համար կամ մարդկանց մարմինների վրայով ճանապարհ հարթել դեպի իշխանություն: Ի վերջո, բոլորին էլ հասկանալի է, որ նման մոլուցքով պայքարող «ընտրյալից» ժողովուրդը ոչինչ չի շահի եւ այդ ջանասիրությունը չի դրվելու ի նպաստ ժողովրդի: Դասեր քաղել... Բայց ինչպե՞ս. ասելը հեշտ է, անելն է դժվար: Մենք ամենամեծ պատմություն ունեցող եւ դրանից ամենաքիչ դասեր քաղող ժողովուրդ ենք: Մեզ չափազանց դժվար է հավաքվել միաբանության դրոշի ներքո: Բայց դրան պետք է հասնել, որովհետեւ դա են պահանջում երկրի կայունությունը եւ անվտանգությունը: Շատ բանով այն կախված է քաղաքական ուժերի համագործակցությունից: Նրանք պետք է հանդիսանան միաբանող, այլ ոչ թե տարանջատող գործոն: Այստեղ է, որ պետք է հիշել բանաստեղծի անմահ խոսքերը. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մեր ազգն ուժեղ է իր ավանդույթներով, ուրեմն քաղաքական կյանքը նույնպես կարող է դառնալ ավանդական տասնամյակներ, հարյուրամյակներ առաջ: Դրա մեջ է հաջողության գրավականը եւ դրան կարող ենք հասնել, եթե ամեն մեկս մեր ուժն ու կարողությունը նվիրենք այդ համազգային գաղափարին: Դա են պահանջում երկրի գեոպոլիտիկական խնդիրները եւ պատմական առաքելությունը, որն ունի մեր ժողովուրդը: Այն պարտավորեցնում է մեզ գործել սակրավորի զգուշությամբ: Նույն օրերին Ռուսաստանի Դաշնությունում կայացան նախագահական ընտրություններ, եւ դրանք անցան խաղաղ, առանց լուրջ պրոբլեմների: Եվ այն էլ այդ անծայրածիր, բազմամիլիոնանոց երկրում: Ընդ որում՝ այստեղի քաղաքական կուսակցությունները եւ նախագահի պաշտոնի թեկնածուները մեկը մյուսի հանդեպ ցուցաբերում էին հանդուրժողականություն եւ պարկեշտ վերաբերմունք: Նրանք մեկը մյուսի հետեւից լուտանքներ չէին թափում, չէին անցնում անձնականի, ինչպես մեզ մոտ, չէին մեղադրում բոլոր երեւակայելի եւ աներեւակայելի մեղքերի համար, թեկուզ եւ նրանցից յուրաքանչյուրն ուներ շատ խոցելի տեղեր: Հիշենք, որ Ռուսաստանն այն երկիրն էր, որ ամենակարճ ժամանակում անկառավարելի եւ քաոսային իրավիճակից դուրս եկավ շնորհիվ այն գաղափարի, որ առանց միաբանության երկիրը կփլուզվի եւ անդառնալի կորուստներ կունենա: Իրոք, միաբանությունը փրկեց պետության վտանգված անկախությունը: Երբեմն հեռուստատեսությամբ ցույց են տալիս Իսրայելի կառավարության ամբողջ կազմը, որը նման է ընտանեկան պատկերի: Որ քաղաքական գործչի ասես, որ չես տեսնի նրանց մեջ՝ սկսած զառամյալ Շիմոն Պերեսից, վերջացրած երիտասարդ պետական այրերով, որոնք տարբեր ժամանակներ ղեկավարել են երկիրը: Նրանք ներկայացնում են զանազան քաղաքական կուսակցություններ եւ ուժեր, սակայն գործում են որպես մեկ թիմ՝ մի կողմ թողնելով իրենց նախապատվությունները, քանի որ դա են պահանջում ազգի գերագույն շահերը եւ երկրի կայունությունը: Մեզ դեռեւս չի հաջողվել լիովին հաղթահարել մեր հոգեբանության մեջ գտնվող այն անտեսանելի պատնեշը, որը խանգարում է յուրաքանչյուրիս եւ բոլորիս միասին սատարել ազգային շահերի գերակայությանը: Մեզ մոտ ավելի հեշտ է ստացվում մենամարտել հակառակորդի հետ, քան հաղթահարել սեփական սխալները: Դժվար է հաշվել եւ հաշտվել այն կորուստների հետ, որ ունեցանք՝ մարդկային զոհեր, ավերվածություններ եւ միջազգային արժեզրկում: Եվ ինչի՞ հասանք այս բոլորով: Մեր իրավիճակում գտնվող երկրի համար քաղաքական հողի վրա կատարված նման ընդվզումներն անթույլատրելի «շռայլություն են»: Մենք իրավունք չունենք ուրախացնելու մեր դուշմաններին: Տեսա՞ք, թե ինչպես ադրբեջանցիներն անմիջապես ակտիվացան սահմանի վրա եւ հարձակում կազմակերպեցին մեր դիրքերի վրա Մարտակերտի շրջանում: Հակառակորդը ստուգեց մեր զգոնությունը ստեղծված իրավիճակում: Գոհ լինենք, որ հայ զինվորները նորից գտնվեցին բարձունքի վրա: Առանց վարանելու կարելի է ասել, որ այս միջադեպը տեղի ունեցավ նաեւ մեր մեղքով: Երեւի առիթ տվեցինք հակառակորդին ենթադրելու, որ երկրում առաջացել է պառակտվածություն եւ պատեհ է ժամը շարունակելու իրենց չարագործություններն Արցախի եւ Հայաստանի հանդեպ: Ուրեմն հարց է առաջանում՝ ունե՞նք մենք որեւէ բարոյական իրավունք՝ վտանգելու մեր երկրի անվտանգությունը: Թող այդ մասին լավ մտածեն բոլոր նրանք, ովքեր իրենց անձնական խնդիրները վեր են դասում ժողովրդի շահերից: Մենք մեկ անգամ արդեն ճաշակել ենք այդ բախտախնդիրների իշխանությունը: Նրանց օրոք էր, որ մեր ժողովրդի մի մեծ զանգված վտարանդվեց իր հարազատ երկրից, եւ ստեղծվեցին սփյուռքի նոր օջախներ: Հարկադրված հեռացան շատերը, այդ թվում նաեւ մտավորականության ներկայացուցիչները, գիտության եւ արվեստի շատ գործիչներ, որոնք պետք չեղան երկրի նոր տերերին: Զրկանքներով լի եւ դառն էր նրանցից շատերի կյանքն օտար հողում, բայց ինչպես դա հատուկ է մեր ժողովրդին, կարողացան հաղթահարել այդ դժվարությունները եւ արմատներ գցել օտար հողում: Աստված գիտե, թե երբ կհաջողվի նրանց կամ իրենց ժառանգներին վերադառնալ հայրենիք, որտեղ մարդավայել ապրելն ամեն հայի իղձն է: Ինչ-որ տեղ կարդացել էի, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի՝ լինի կենտկոմի առաջին քարտուղար, թե նախագահ, գործունեությունը գնահատելու միայն մի չափանիշ կարելի է հիմք ընդունել՝ ինչպե՞ս է եղել ներգաղթի կամ հայրենադարձության հարցը տվյալ ղեկավարի օրոք: Կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետության նորընտրյալ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը նշանավորված լինի այդ աշխատանքներով: ՍԻՄՈՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ Փաստաբան, Մոսկվա

- .
Քննարկում
Սարգիս գրել է:
Միանգամայն համաձայն եմ Ձեր հետ: Իրավացի կերպով եք դրսեվորել ձեր հայրենասիրությունը, նշելով նաև սփյուռքում գտնվող Հայերի ճակատագիրը: Այստեղ հնչում էին նման վերնագրերով հոդվածներ՝ «Unrest in Paradise» Ապակայունություն Դրախտում: Օտար ազգերը մեր հայրենիքը դրախտ են անվանում, իսկ չարաբաստիկ թշնամին բույն է դրել Հայրենիքում ու փորձ է անում մեր երկիրը նմանեցնել հրկիզվող ......ի: Հույսով ենք չարի վերջը եկել է:
yes գրել է:
turq shun shan vordiq,lav sirun mtqer eq dasavorum,garan morti hagac gel eq,serjike dzer xarabaxna verche talul talu...moracaq um oroq mard daraq...anaxuhac qrdi shun lragroxner...
ԱԿԴ գրել է:
Այս նույն հոդվածը տպագրվել է մարտի 13-ին «Ազցում» :
ss գրել է:
Ինչ ես էշ էշ դուրս տալիս ուզում եք որ մեր գլխին ամբողզ կյանքում իշխեն ռք-ն իրենից ինչ է ներկայացնում որ որոշումներ կայացնի միապետություն եք ուզում ինչու չեք հասկանում որ այստեղ որ ոթ դեր չի խաղում ժողովրդին ստրկացնում են ինչպես իրենք են ուզում որ դարում ենք ապրում որ այսքան պիի ստորացված լինենք եթե սս-ն հասկանա որ իրեն ինչ է սպասվում հենց հիմա հրաժարական կտա դու էլ հավայի գլխիցտ մեծ մեծ մի խոսա ամոթ քեզ փոխանակ քննադատես ես ազգի դավաճաններին մի բան էլ պաշպանում ես ամոթ հազար ամոթ հլա փաստաբան էլ կոչվում ես վայ քո հաճախորդներին շատ հեշտությամբ մեղավոր կճանաչես քո կարծիքով ճիշտ է մարդկանց անմեղ տեղւ ձեռբակալել խոշտանգել սպանել վախեցնել ահ ու սարսափի մեզ պահել երկիրը դարձնել քո սեփականությունը ժողսվրդին ստրուկ ես քո էլ ռք-ի էլ սս-ի լավի բերանը ճեզ նմաններին դժողքում էլ չէն ընդունի ձեզ կախել է պետք և ես չեմ կարծում որ իսկական հայը ինձ հետ համաձայն չլինի.
555 գրել է:- ss
Ինչ ես էշ էշ դուրս տալիս ուզում եք որ մեր գլխին ամբողզ կյանքում իշխեն ռք-ն իրենից ինչ է ներկայացնում որ որոշումներ կայացնի միապետություն եք ուզում ինչու չեք հասկանում որ այստեղ որ ոթ դեր չի խաղում ժողովրդին ստրկացնում են ինչպես իրենք են ուզում որ դարում ենք ապրում որ այսքան պիի ստորացված լինենք եթե սս-ն հասկանա որ իրեն ինչ է սպասվում հենց հիմա հրաժարական կտա դու էլ հավայի գլխիցտ մեծ մեծ մի խոսա ամոթ քեզ փոխանակ քննադատես ես ազգի դավաճաններին մի բան էլ պաշպանում ես ամոթ հազար ամոթ հլա փաստաբան էլ կոչվում ես վայ քո հաճախորդներին շատ հեշտությամբ մեղավոր կճանաչես քո կարծիքով ճիշտ է մարդկանց անմեղ տեղւ ձեռբակալել խոշտանգել սպանել վախեցնել ահ ու սարսափի մեզ պահել երկիրը դարձնել քո սեփականությունը ժողսվրդին ստրուկ ես քո էլ ռք-ի էլ սս-ի լավի բերանը ճեզ նմաններին դժողքում էլ չէն ընդունի ձեզ կախել է պետք և ես չեմ կարծում որ իսկական հայը ինձ հետ համաձայն չլինի.
HARTS?
robiki masin film e nkarvel ev h-1-@ 60 angam tsuiyts tvets.
HARTS? Inchu chi khosvum robiki hor masin ev nuynn el bellayi hor masin. INCHU? Ov e robiki hayr@? Inch e nra anun@? Inchu voch mi teg chi nshvum? HARTS? Tjanachum e artyok robik@ te ov e Alekperov Saidoglin? Kimulik mi hogvats el ays masun gri te du hay es. Hakarak depkum 10 tari lrel ek u bavakan e hay jogovrdin himmari teg dnek. Spasum enk ays temayov hodvatsi.- ss
Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 1
222. ԵՎ ԱՅՍՊԵՍ, ես ամենավարդագույն տպավորություններն ստացա Բ. Արարքցյանի հետ հանդիպումից։ Տպավորություններ հասարակ մնացած, իշխանություն ունենալուց չփչացած ...ՑՆՑՈՒՄ
. 5
Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր՝ առանց այն ...ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
.
Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում, համաձայն որի յուրաքանչյուր ունի հավասարության պայմաններում, ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
. 3
Դեռ 1997թ. ապրիլին, Բրյուսելում՝ ռուս գեներալների խմբի հետ առիթ եղավ մասնակցելու ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում անցկացվող «Բանակների վրա դեմոկրատական վերահսկողության հաստատման խնդիրներին» ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
. 3
Զարմանալի զուգադիպություն. հենց որ պարզ դարձավ, որ խաղային բիզնեսը կհայտնվի ռեզերվացիայում (մինչեւ օրենքի վերջնական ընդունումը), երեւան եկան բնակչությունից փող պոկելու ոչ պակաս ...ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ — ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
. 2
Գարնան առաջին օրվա զանգվածային անկարգությունները հետընտրական սրացումների հանգեցրին Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հատկանշական է, որ դրանց հաջորդեցին մարտի 4-ի — 7-ի հայտնի դեպքերը ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
.Մարտի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվել է բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողով` հետեւյալ կազմով. Արայիկ Վլադիմիրի Հարությունյան ԼՂՀ վարչապետ (հանձնաժողովի ...ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
2008թ.հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 138834 մարդ, որից քաղաքաբնակ բնակչությունը՝ 71652 մարդ կամ 51,6%-ը, գյուղաբնակը՝ 67182 մարդ կամ 48,4%-ը: Բնակչության ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը:ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
.
ԼՂՀ նախագահի այցը սկսել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից, որտեղ Նախագահը «Արիության համար» մեդալով պարգեւատրել է մարտի 4-ին մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ մայոր ...ԼՂՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ
.
ԼՂՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը պարգեւներ է հանձնել պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել զինծառայողներին` նրանց ցուցաբերած ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ
.
Պարգեւատրման արարողությունից հետո երկրի ղեկավարը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի աշխատակիցների հետ: Խորհրդակցության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

