
Հրատարակված է Մարտ 19, 2008
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 222. ԵՎ ԱՅՍՊԵՍ, ես ամենավարդագույն տպավորություններն ստացա Բ. Արարքցյանի հետ հանդիպումից։ Տպավորություններ հասարակ մնացած, իշխանություն ունենալուց չփչացած մարդուց։ Ի միջի այլոց, նման «նոնսենս»-ների նկատմամբ ես հոգածությամբ եմ վերաբերվում եւ, նրանք զետեղելով հիշողությանս մեջ, «առանձին դարակում» եմ պահում՝ որպես մարդկային կերտվածքի հատկությունների ու որակների, նրա բնավորության վարքագծային հիմքերի գենետիկական տրվածության մասին իմ տեսությունը հաստատող դեպքեր։ Բայց միայն դրա համար չէ, որ հիշեցի Բաբկենին.. Ավելի շատ ես ցանկացա ցույց տալ եւ ասել իշխանությունը երկար պահողներին. «Ահա մեկ օրինակ եւս, կենդանի եւ ակնբախ օրինակ՝ ձեր վատորակ կադրային քաղաքականության։ Եվ ձեր բացարձակ քամահրանքի հանդեպ բարոյականության սկզբունքների, այսինքն՝ արդյունավետ գոյատեւման սկզբունքների, այսինքն՝ առավել նպատակահարմար խմբային եւ պետական կարգավորվածության»։- Հետո՞ ինչ, թե մարդն ուրիշ դիրքորոշում ունի որոշ արտաքին քաղաքական հարցերում (թող որ՝ նույնիսկ Ղարաբաղյան հարցում)։ Աշխարհն արտաքին քաղաքականությամբ հո չի վերջանում, չէ՞ որ երկրի ներսում գործերը լիքն են՝ որ կապված չեն արտաքին քաղաքական հայացքների հետ։ Գործեր, որոնց առաջ գնալը կախված է մարդկանց անագահության եւ ազնվության աստիճանից։ Եվ մի՞թե միայն Բ. Արարքցյանի նկատմամբ նման վերաբերմունքը... մի՞թե Ի. Մուրադյանի ձիրքերն օգտագործելու տեղ չկա... մի՞թե հանցանք չէ ակադեմիկոս Ռ. Ղազարյանին կամ Վ. Մանուկյանին մոռացության տալը... 223. ՀԱՋՈՐԴ ՕՐԸ մեզ ընդունեց նախագահը։ - Վա՜հ, Մուրադն էլ է այստեղ... - անկեղծ ուրախությամբ բացականչեց Լ. Տեր-Պետրոսյանը եւ,- լույսը քեզ տեսնողին, ինչքան ժամանակ է, չէինք հանդիպել..., ասելով՝ գրկեց ինձ։ Իհարկե, ես հաճելիորեն զարմացած էի։ Ախր, ամեն մի նախագահ չէ, որ (իսկի հասարակ պետ էլ) նման սիրալիրություն կցուցաբերի՝ հանդիպելով մի մարդու, որը քննադատում է իր քաղաքականության գլխավոր գիծը։ Հավանաբար, այստեղ արտահայտվեց Հայաստանի առաջին նախագահի բնական ինտելիգենտությունը, որն իր մեջ ենթադրում է որոշակի պարտքի զգացումի առկայություն (կամ ցուցադրում)։ Չէ՞ որ նա հանդիպեց ոչ միայն իր քաղաքականությունը քննադատողին, այլեւ Ղարաբաղյան շարժման գծով իր զինակցին, ում անձին նա միշտ հարգանքով է վերաբերվել... Բնական ինտելիգենտությունն իր կրողին թույլ չի տալիս իջնել մանրախնդիր վրեժխնդրության աստիճանի... մարդուն պարտավորեցնում, ստիպում է հաղթահարել, վեր կանգնել զգացմունքների այն մղումներից, որոնց հավանություն չի տալիս բանականությունը։ Այս ամենն ասում եմ նրա համար, որ չպետք է մարդկանց ներքին հատկանիշները ոչ սպիտակով, ոչ էլ սեւով ներկայացնել... նույնիսկ ամենասովորական մարդն էլ մեկ չափանիշի չէ։ ...Գուցե ինձ էլ ոչ միշտ է հաջողվում օբյեկտիվ լինել, բայց, երդվում եմ, ես դրա մեծ կողմնակիցն եմ։ «Ճշմարտությունն ասելու» կողմնակիցները գերակշիռ մեծամասնություն են կազմում։ Բայց այդ «գերակշիռ մեծամասնության» գերակշիռ մասը նրա սոսկ տեսական կողմնակիցներ են։ Նախ, նրանք բավարարվում են հանդիսատեսի դերով, բայց մասնակից լինել չեն կամենում... Երկրորդ, հենց որ նրանք, այս կամ այն պատճառով, մասնակիցներ են դառնում, ճշմարտությունը, որը նրանք այնպես շատ էին ուզում եւ նույնիսկ ծարավի էին, «մոխրոտիկի» է վերածվում՝ եթե հակասում է իրենց շահերին։ Այդ իրողությունից տուժում են, առաջին հերթին, մարդկային հասարակություններն իրենք... Ախր, ի՞նչ է կենդանի էակների, այդ թվում եւ մարդկային, հանրակցությունը։ Չէ՞ որ դա մի նույնպիսի մարմին է, նույնպիսի ամբողջական օրգանիզմ, որը հատուկ է յուրաքանչյուր առանձին անհատի... Եվ պատկերացրեք, թե ինչ կլինի ձեր օրգանիզմի, մարմնի հետ (նրա տկարանալու ժամանակ), եթե դեղատոմսերը գրվեն կեղծ տվյալների հիման վրա։ 224. ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է Լ. Տեր-Պետրոսյանի՝ որպես երկրի նախագահի, որպես ժողովրդի լիդերի, անձի նկատմամբ իմ վերաբերմունքին, ապա այն ինչպես որ բացասական է եղել, այդպես էլ մնացել է։ Եվ բանը ոչ այնքան ղարաբաղյան հարցում նրա դիրքորոշման մեջ է... Ինձ համար սկզբունքային է ղեկավարի վերաբերմունքը պետության շահերի ու հիմնախնդիրների նկատմամբ, որոնց թվում ամենաառաջինը հանդիսանում է պայքարը համակարգային կաշառառության եւ համակարգային հափշտակումների դեմ։ 225. ԵՐԿՈՒ ԽՈՍՔ մեր պատվիրակության պատվին ՀՀ ԱԺ ղեկավարության տված ճաշկերույթի մասին։ Թամադան Արա Սահակյանն էր։ Ճաշկերույթն անցնում էր անկաշկանդ, կարելի է ասել՝ զվարթ իրադրությունում, առանց արձանագրային բծախնդրությունների։ Ուտում- խմում էինք, խոսում, վերհիշում... - Այս բաժակն էլ առաջարկում եմ խմել Ռոբերտ Քոչարյանի՝ ԼՂՀ նախագահի ամենաարժանավոր թեկնածուի հաղթանակի կենացը։ Ես նրա հաղթանակին կասկածներ չունեմ, քանզի նա բնատուր քաղաքական գործիչ է, մեծ մասշտաբի քաղաքական գործիչ... - թամադան այս նույն տրամադրվածությամբ, թեման իմացողի տոնով էլի ինչ-որ բաներ ասաց։ Այո, ցավոք, ինչպես որ նման իրավիճակներում հաճախ է ինձ հետ պատահում, ես դարձյալ չդիմացա եւ լրացում մտցրի Ա. Սահակյանի գովեստի ճառի մեջ, - Ահա ճիշտ այդպես էլ Իոսիֆ Ստալինին են գովաբանել եւ «խեղճին» ամենագիտության ու մնացած բոլոր ողջերի նկատմամբ գերազանցության մոլագարության այնպիսի աստիճանի հասցրել, որ նա, իրողության զգացումը կորցնելով, իր կարծիքը փաստերից վեր է դասել... Արդյունքում՝ 41-ին նրա՝ միանձնյա կերպով թույլ տված սխալն այնքան աղետալի ու մեծ եղավ, որ ցնցեց ու ճմլեց այդ պողպատյա մարդուն, այն էլ այնպես, որ ամբողջ երեք օր մարդկանց աչքին չերեւաց։ Մեկուսացավ ամառանոցում՝ հայտարարելով. «Ես հեռանում եմ, ձեզ համար նոր ղեկավար ընտրեցեք...»։ Արա Սահակյանը շշմած էր, ինձ վրա պլզած աչքերն ասես ճչում էին. «Սա ո՞վ է։ Մի՞թե նա Ղարաբաղից չէ։ Ինչպե՞ս է համարձակվում...»։ ... Ոչ մինչ այդ, ոչ էլ հետո Ա. Սահակյանին չեմ տեսել։ Նրան գիտեի եւ գիտեմ հեռակա կարգով եւ թեթեւակի, ինչքան որ դա հնարավոր է ըստ ԶԼՄ-ների աղքատիկ հաղորդումների։ Ես ինչ եմ մտածում նրա մասի՞ն։ Խելքի մասին կարելի է դատել հեռվից հեռու, հոգու մասին՝ դժվար է։ Անշուշտ, նա խելոք մարդ է։ Բայց խելքն ինձ համար ոչ գլխավոր դեր է խաղում մարդու ընդհանուր արժեքը որոշելու գործում։ Բնածին հակվածություն դեպի ճշմարտություն, դեպի բարին. ահա մարդու արժեքավորությունն ու որակյալությունը գնահատելու գլխավոր պահը։ Արա Սահակյանի բախտը բերել է (անձնական առումով). նշված հակվածությունը նա չունի. ինչ-որ մեկը, երեւի, Աստծուն խնդրել է խնայել նրան... Չէ՞ որ ճշմարտասեր մարդկանց կյանքը (ճակատագիրը) ծանր է, դժվար։ Եթե կարճ ասենք, ես կասեի՝ Արա Սահակյանը մարդկանց այն տեսակից է, որոնց անվանում են «մի քիչ խորամանկ»։ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 226. ԱՌԱՆՑ ՆՈՐ, ինքնատիպ, արտասովոր գաղափարների ու գործերի հաջողությամբ հաղթահարել այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են ղարաբաղցիները, անհնար է։ Բայց , ցավոք, կյանքի կողմից պարտադրաբար թելադրված այդ շնորհը անմատչելի եղավ ԼՂՀ ղեկավար այրերի համար։ Երկուսուկես տարվա խաղաղ կյանքի ընթացքում նրանք իրենց գործողություններով չդրսեւորեցին ոչ միայն նոր ու արդյունավետ ինչ-որ բանի որոնման հակվածություն, այլեւ սովորական մտադրություն կամ ցանկություն՝ դուրս գալու արդեն տրորված արահետներից։ Այն արահետներից, որոնք եթե անգամ բերում էլ են հաջողության, ապա թշնամու համեմատ ոչ մի առավելություն չեն տալիս, քանզի նույն այդ արահետներով քարշ է գալիս նա՝ քո հակառակորդը , որի թիկնապայուսակը, ի տարբերություն քեզ, լցված է տարատեսակ պաշարեղենով։ Որը, ի տարբերություն քեզ, որբ չէ այս մեծ աշխարհում... Դրա համար էլ ես ասել եմ ու ասում եմ, որ հայերը, պետական նմանատիպ կառուցվածքի պայմաններում, թշնամու հանդեպ լուրջ առավելություն չունենալու դեպքում դատապարտված են պարտության։ Այդ ( եւ ոչ միայն ) առումով ՀՀ ղեկավարության մտածելու կարողությունն ավելի բարձր չէր, հակառակը, բացասական կողմնորոշիչ ու փարոս էր Արցախի պետական նավակի համար։ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ժողովրդի հետ կապվող հույսին... որ նա հիմար չէ եւ կարող է ինքն իրեն հավաքել ու իր իմաստուն խոսքն ասել ամենապատեհ պահին՝ հանրապետության ղեկավարի ընտրությունների նախօրյակին՝ այնքան էլ լավատես չէի։ Եվ ընդհանրապես, հիմարություն կլիներ հուսալ, թե քաղաքական իներտության վիրուսով վարակված մարդկային այդ տարերային զանգվածն ի վիճակի է պրագմատիկ գործողությունների։ Եվ դա բնական ու օրինաչափ է. չի կարելի մարդուց, մարդկանցից, ժողովրդից պահանջել ավելին, քան «գրված է» նրա սահմանադրության մեջ։ Առաջին եւ գլխավոր հանգամանքը, որ, բնականաբար, գրավում է միջակ, նորմալ մարդուն, որպես կենդանի էակի, դա իրեն ու իր ընտանիքին կերակրելն է... հետո՝ մնացածը։ Ոչ միայն Արցախում, այլեւ ողջ ԱՊՀ-ում մարդկանց մեծ մասը գտնվում է սոցիալ-տնտեսական կարիքի ճիրաններում, ինչը ստիպում է նրանց ավելի մեծ կախվածության մեջ լինել այս կամ այն մեծ ու փոքր պետերից, հատկապես գյուղական վայրերում։ Իսկ քաղաքներում գործազուրկներն այդ մեծ ու փոքր պետերի խոստումների հիման վրա հույս են փայփայում մոտ ապագայում աշխատանք ստանալ, իսկ աշխատանք ունեցողները վարում են զգույշ կենսակերպ՝ վախենալով այն կորցնել։ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ ոչ ոք չէր կասկածում։ Նրան պաշտպանում էին ՀՀ ղեկավարությունը եւ ԼՂՀ ՊԲ հրամանատարը։ Եվ այդուհանդերձ... ես հույս ունեի, թե ընտրողների 20-25%-ը իրենց ձայնը կտա այն մարդու օգտին, ով վստահություն ներշնչելով խոստացել է նրան՝ թշվառ այդ զանգվածին, այսինքն՝ մարդկանց, ովքեր ընդհանուր ունեցվածքի բաժանման ժամանակ մնացել են անբաժին, հոգատարություն եւ ճշմարտություն։ Ոչ միայն հույս էի փայփայում, այլեւ աշխատում էի նպատակաուղղված։ Իմ ինչին են պետք այդ ոչինչ չվճռող ձայները։ Այդ թեմայի շուրջ հետաքրքիր խոսակցություն ունեցա Ռ. Քոչարյանի հետ։ Նախընտրական ամենաթեժ պահին Ս. Բաբայանը շատ էր ուզում արտաքուստ ընդգծել իր մոտիկությունն ինձ հետ, ավելի ճիշտ, իմ մոտիկությունն իր հետ։ Եվ նա հաճախ էր հրավիրում ինձ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի շտաբ։ Մի անգամ շտաբ եկավ ինքը ՝ Ռ. Քոչարյանը։ - Դո՞ւ ինչ գործ ունես այստեղ, չէ՞ որ դու դեմ ես ինձ...,- կես լուրջ-կես կատակ դիմեց ինձ։ Խոսքի վրա խոսք եկավ, խոսակցություն բացվեց... ես համոզում էի նրան, որ արմատական փոփոխություններ են պետք ներքին քաղաքականության մեջ, իսկ նա հերքում էր ինձ զվարճասույթներով՝ փորձելով հեգնական բնույթ տալ խոսակցությանը։ Իբր՝ տարբեր են մեր քաշային կարգերը, եւ մենք ոչ մի ընդհանրություն չունենք, Մուրադ։ - Այն, որ դու ընտրվելու ես, չեմ կասկածում... - Այդ դեպքում ինչու՞ ես սատարում Բ. Առուշանյանին։ Ի՞նչ եք դուք ուզում,- խոսքս ընդհատելով՝ հարցրեց Ռ. Քոչարյանը։ - Իմ նպատակն է հավաքել մոտ 25 % ձայն, որպեսզի հնարավոր լինի ազդել ընտրված նախագահի, նրա կողմից անցկացվող ներքին քաղաքականության վրա։ Չէ՞ որ ամբողջ ժողովրդի լիարժեք նախագահ լինելու համար դու պետք է որոշ չափով հաշվի նստես բազմահազար փոքրամասնության հետ։ - Նույնիսկ եթե դու հավաքես ձայների 49 տոկոսը, դու դարձյալ հնարավորություն չես ունենա ազդելու ինձ վրա,- միանգամից ասաց Ռ. Քոչարյանը՝ առանց կատակի.... ՇԱՐՈՒՆԱԿԵԼՆ իմաստ չուներ։ Ի դեպ, այդ խոսակցությունը տեղի ունեցավ Ս. Սարգսյանի ներկայությամբ, որը նոր էր ժամանել Երեւանից... Հարեւան սենյակ անցնելիս (որտեղ սեղան էր դրված), Ս. Բաբայանն իր ոչ աննպատակ տոնով փորձեց կպնել ինձ. «Սերժ, Մուրադին նայի, մեզ մաֆիոզ է անվանում, իսկ ինքը մեր փողերով գնված թանկ կոստյումներ է հագնում»։ Ս. Սարգսյանը զննող հայացքով նայեց ինձ. սպասում էր, թե ինչ կպատասխանեմ , ինչպես դուրս կգամ այդ դժվար կացությունից։ Չնայած այդ «գրոհն» անսպասելի էր նաեւ ինձ համար, բայց ես առանց երկար մտածելու՝ հակահարձակման անցա. « Ռազմական թալանի ամբողջ գումարից... մի՞թե ինձ ընդամենը 1000 դոլար է հասնում. դա շատ քիչ է...»։ Սերժ Սարգսյանը լայն եւ բարի ժպտաց, մի տեսակ քաջալերելով ինձ՝ «սրամիտ պատասխանեցիր, եւ, ընդհանրապես, համաձայն եմ քեզ հետ...»։ Սերժ Սարգսյանի հետ իմ հարաբերությունները միշտ էլ հավասարակշիռ էին։ Մեր ծանոթության բազմաթիվ տարիների ընթացքում երբեք չենք վիճել, բարձր տոնով չենք խոսել։ Ոչ թե այն պատճառով, որ բնավորությամբ համընկնում ենք, կամ էլ իրար շատ էինք դուր գալիս... Այլ որովհետեւ նա հանդուրժող (ինչպես այսօր ընդունված է ասել՝ տոլերանտ ) մարդ է։ Հակասության մեջ մտնելուց հեռու լինելը եւ հարմարվողականությունը գերակշռում էին նրա հոգեկերտվածքում։ Նա անհիշաչար է եւ կարեկից... Ես նրան այդպես կբնութագրեի ընդհուպ մինչեւ 1998 թվականը։ Իմ կողմից Հայաստանի նոր ղեկավարությանը հասցեագրված կտրուկ քննադատական հոդվածներից հետո մեր կապը հաշտ ու խաղաղ ընդհատվեց... Հետեւելով մարդու բնածին, հոգեւոր որակների մասին տեսությանը՝ կարող եմ ասել. չափազանց մեծ իշխանությունը եւ մեծ փողերի հնարավորությունները, այսինքն՝ սեփական ցանկությունների իրականացման հարցում հսկայական հնարավորությունների զգացողությունը չեն կարող չազդել մարդու վարքագծի վրա, նույնիսկ եթե այդ մարդը Սախարովն է... Սակայն պետք է ընդգծել, որ նման շեղումների աստիճանը կախված է այն բանից, թե բնավորության այս կամ այն գծերը տոկոսային ինչ հարաբերությամբ են կոդավորվել մարդու գեներում։ Կասկածից վեր է մի բան. գենի դեմ «խաղ չկա», եւ լավագույն դեպքում այն կարող է անցնել ընդհատակ.. Միեւնույն է, այն իրեն երբեւէ զգացնել կտա։ Այնպես որ, չեմ կարծում, թե Ս. Սարգսյանը կորցրել է այն որակները, որոնց մասին ես նշեցի վերեւում, եթե, իհարկե, դրանք նրան բնորոշ են եղել ի ծնե. թե չէ լինում է այնպես, որ մարդն իր մտավոր կարողությունների շնորհիվ հարմարվում է ցանկացած բանի ... Բայց ես վստահորեն ժխտում եմ նման տարբերակը։ Քանզի ավելի քան 20 տարի գիտեմ նրան՝ չվիճող ու հարմարվող (եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում սկզբունքային կարեւոր հարցի ), ինչպես նաեւ՝ նորից կրկնեմ, նրա բնավորության մեջ գերակշռում էին անհիշաչարությունը եւ մարդկանց ու նրանց կարիքների հանդեպ գթասրտությունը... Ես այդպես գիտեմ նրա բնավորությունը՝ ոչ միայն իմ, այլեւ՝ շատ-շատերի նկատմամբ։ Հնարավոր է՝ այդ որակներն այսօր անցած լինեն կիսաընդհատակյա վիճակ, այլ կերպ չի էլ կարող լինել, ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ։ Խնդիրն այն է, թե դրանք որքան խորն են նստել այնտեղ՝ կիսաընդհատակում... Այստեղ Ս. Սարգսյանին անդրադարձանք հպանցիկ. նրա մարդկային ու քաղաքական կերպարի վերլուծությանը մենք դեռ կվերադառնանք։

- .
Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 1
222. ԵՎ ԱՅՍՊԵՍ, ես ամենավարդագույն տպավորություններն ստացա Բ. Արարքցյանի հետ հանդիպումից։ Տպավորություններ հասարակ մնացած, իշխանություն ունենալուց չփչացած ...ՑՆՑՈՒՄ
. 5
Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր՝ առանց այն ...ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
.
Դատական քննության հրապարակայնության սկզբունքը ամրագրված է ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածում, համաձայն որի յուրաքանչյուր ունի հավասարության պայմաններում, ...ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
. 3
Դեռ 1997թ. ապրիլին, Բրյուսելում՝ ռուս գեներալների խմբի հետ առիթ եղավ մասնակցելու ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակում անցկացվող «Բանակների վրա դեմոկրատական վերահսկողության հաստատման խնդիրներին» ...ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
. 3
Զարմանալի զուգադիպություն. հենց որ պարզ դարձավ, որ խաղային բիզնեսը կհայտնվի ռեզերվացիայում (մինչեւ օրենքի վերջնական ընդունումը), երեւան եկան բնակչությունից փող պոկելու ոչ պակաս ...ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ — ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
. 2
Գարնան առաջին օրվա զանգվածային անկարգությունները հետընտրական սրացումների հանգեցրին Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հատկանշական է, որ դրանց հաջորդեցին մարտի 4-ի — 7-ի հայտնի դեպքերը ...ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
.Մարտի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվել է բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողով` հետեւյալ կազմով. Արայիկ Վլադիմիրի Հարությունյան ԼՂՀ վարչապետ (հանձնաժողովի ...ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՂՀ-ՈՒՄ
.
2008թ.հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 138834 մարդ, որից քաղաքաբնակ բնակչությունը՝ 71652 մարդ կամ 51,6%-ը, գյուղաբնակը՝ 67182 մարդ կամ 48,4%-ը: Բնակչության ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 19-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է 5-րդ պաշտպանական շրջան եւ մասնակցել մի խումբ զինծառայողների պարգեւատրման արարողությանը:ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ
.
ԼՂՀ նախագահի այցը սկսել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից, որտեղ Նախագահը «Արիության համար» մեդալով պարգեւատրել է մարտի 4-ին մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ մայոր ...ԼՂՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՊԱՐԳԵՎՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ
.
ԼՂՀ զինված ուժերի գերագույն հրամանատարը պարգեւներ է հանձնել պաշտպանական շրջանի զորամասերից մեկում: Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել զինծառայողներին` նրանց ցուցաբերած ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ
.
Պարգեւատրման արարողությունից հետո երկրի ղեկավարը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի աշխատակիցների հետ: Խորհրդակցության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆ.
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ «ԼՈԽՈՏՐՈՆԸ» ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

