
Հրատարակված է Մարտ 18, 2008
ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ԿԲԵՐՎԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
- Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգում ընդգրկված շուրջ չորս տասնյակ հարցերի գերակշիռ մասը ուղղորդված է կանոնակարգելու հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի բազմապիսի հարաբերություններ եւ հստակեցնելու կառավարման ձեւերը։ Նիստում առաջին ընդունված որոշումը վերաբերում է «Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկա» ՓԲԸ-ին. այն վերակազմակերպվում է «Ստեփանակերտի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի՝ իրավահաջորդի պարտավորություններով։ Վերջինս նպատակային ներդրումների եւ օրենքով չարգելված միջոցների ներգրավմամբ՝ կզբաղվի մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ապահովման, ջրահեռացման համակարգի արդիականացման, կապիտալ շինարարության կազմակերպման եւ այլ ծրագրերի իրականացմամբ։ Հարցի ներկայացման ժամանակ վարչապետ Ա. Հարությունյանը նշեց, որ Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկան ներկայումս պարապուրդի է մատնված եւ նրա նախկին արտադրական հզորությունները վերականգնել հնարավոր չէ, ձեռնարկության մասնաշենքերը մեծապես վնասված են եւ քանդման ենթակա։ Ֆաբրիկայի տարածքում կկառուցվեն բազմաբնակարան շենքեր, որոնք քաղաքացիներին կտրամադրվեն հիպոթեքային վարկավորմամբ։ Հին ձեռնարկության տարածքը գրավիչ նոր միջավայրի կվերածվի՝ ասել է վարչապետը։ Կառավարությունն ի շարս պետական գույքի մասնավորեցման եւ հանձնման ընդունած որոշումների, մասնավորապես, որոշել է Շուշի քաղաքի նախկին 280 տեղանոց մանկապարտեզի կիսավեր շենքը եւ դրա տակ զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հանձնել ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ սպայական անձնակազմի համար բնակելի շենք կառուցելու նպատակով։ Ֆինանսների նախարար Ս. Թեւոսյանի ներկայացմամբ՝ գործադիրը հաստատեց որոշումների մի փաթեթ, որով կկարգավորվի թանկարժեք մետաղների հետ կապված տնտեսական գործունեության նորմատիվային բազան։ Նիստում փոփոխություններ են կատարվել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին՝ կառավարության թիվ 233 որոշման մեջ։ Փոփոխություններ են կատարվել նաեւ այդ ոլորտին առնչվող կառավարական այլ որոշումներում։ Ինչպես պարզաբանեց ԼՂՀ հարկային պետական ծառայության պետ Ա. Բալայանը, առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են տեղ գտած մի շարք անհստակություններ վերացնելու եւ որոշ դրույթներ գործող օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն առանձին որոշումներ է կայացրել համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ վարձակալության տրամադրված հողամասերի վերաբերյալ։ Կգործի վարձակալական վճարների հաշվառման եւ վճարումների ընդունման նոր կարգ։ Ներկայացնելով հիմնախնդիրը՝ ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Ա.Ծատրյանը նշել է, որ անհրաժեշտություն կա լիովին գույքագրելու հանրապետության վարելահողերը եւ ամբողջը բերել իրավական դաշտ։ Մոտավոր հաշվարկով՝ չի մուտքագրվում 255 մլն դրամի վարձավճար։ Օգտագործվող վարելահողերի եւ առկա հողատարածքների առթիվ պետական տարբեր մարմիններ հրամցնում են տարբեր տվյալներ։ Այդ կապակցությամբ վարչապետ Ա. Հարությունյանը շրջվարչակազմերին եւ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարեց երեքամսյա ժամկետում հաշվառել հանրապետության վարելահողերը եւ հողային ամբողջ ռեսուրսները։ Խնդիրը դիտարկվեց ոչ միայն տվյալ ասպարեզի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ունենալու պահանջով, այլեւ՝ պարենային անվտանգության ապահովման հեռանկարով։ Ա.Հարությունյանը հայտնել է, որ ստուգումներ են անցկացվելու առկա եւ օգտագործվող հողատարածքների գծով, եւ պետք է պարզ լինի, թե իրականում մշակաբույսերի ինչ ծավալի արտադրություն է հնարավոր կազմակերպել եւ հայտագրել այն՝ իրավական բոլոր նորմերի կիրառմամբ։ Գործադիրը որոշումների առանձին փաթեթ է ընդունել մատաղ սերնդի հոգածության ուժեղացման համար։ Նախ, հավանություն է տրվել «Երեխայի իրավունքների մասին» ԼՂՀ օրենքի նախագծին, որ ներկայացրել է սոցապ նախարար Ն.Ազատյանը։ Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական եւ ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության եւ որպես քաղաքացու՝ դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից։ Որոշում է կայացվել «Երեխաների խնամքի եւ պաշտպանության թ. 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ ստեղծելու եւ Քաշաթաղի շրջանի գիշերօթիկ դպրոցը «Երեխաների խնամքի եւ պաշտպանության թ. 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին։ Հաստատվել է նման հաստատություններում երեխաների տեղավորման կարգը։ Հոգածության տակ կառնվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Նիստում գործադիրը որոշում է ընդունել ԼՂՀ պետբյուջեի միջոցներով ձեռքբերված առողջարանային բուժման եւ հանգստյան տների ուղեգրերի բաշխման ու հատկացման մասին։ Այսուհետ այդ խնդիրը կարգավորվելու է բացառապես սոցապնախարարության միջոցով։ Առողջարանային բուժման ուղեգրեր են հատկացվելու հաշմանդամ զինծառայողներին, 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներին, խուլ ու համր 3-րդ խմբի հաշմանդամներին, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու զոհվածների այրիներին եւ այլ խմբերի անձանց։ Հանգստյան տան ուղեգրեր առաջնահերթության կարգով կհատկացվեն զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։ Կառավարությունը հավանություն է տվել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ԼՂՀ օրենքի նախագծին, որ ներկայացրել է արդարադատության նախարար Ն.Նարիմանյանը։ Օրինագծում նշված է, որ հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը՝ բացառիկ գերակա հանրային շահն է։ Հավանություն է տրվել մի օրինագծի եւս. լրացումներ են առաջարկվում «ույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում։ ործադիրը սահմանել է ԼՂՀ անտառային ֆոնդի հատումներից բնափայտի բացթողնման (իրացման) նվազագույն գները մեկ խտացված խորանարդ մետրի համար (մասնավորապես, 1200 դրամ՝ ինքնամթերման դեպքում)։ Մի այլ որոշմամբ՝ սահմանվել է էլեկտրաէներգիայի օգտագործման եւ բաշխման փաստացի (բնական) կորստի չափը։ 2008թ. համար այն կլինի 18%, զգալիորեն քիչ, քան նախատեսվում էր նախորդ տարիներին։ Վարչապետն անդրադարձել է, որ գերկորուստներ ու փոշիացումներ էին արձանագրվում, արտառոց մի երեւույթ, որ պետք է կասեցվի։ Նիստում կառավարությունը հերթական ընտրություններ է նշանակել ԼՂՀ մի շարք համայնքներում, հաստատել դրանց նախահաշիվները։ Ապա՝ ի գիտություն է ընդունվել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Ս.Հարությունյանի՝ 2007թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը։ Հարցի կապակցությամբ ԼՂՀ կառավարության ղեկավարը նշել է, որ շրջվարչակազմերի ղեկավարներն իրենց հաշվետվություններում կատարած աշխատանքի հետ պետք է ներկայացնեն շրջանի ամբողջական իրավիճակը՝ առկա հիմնախնդիրներով, բացթողումներով ու թերություններով։ Ա.Հարությունյանը հայտարարել է, որ նրանց աշխատանքը այսուհետ գնահատվելու է նախեւառաջ շրջանում տնտեսական զարգացման ցուցանիշներով։ ործադիրն ընդունել է այլ նորմատիվային ակտեր ու փաստաթղթեր, փոփոխություններ ու խմբագրումներ կատարել նախկին առանձին որոշումներում։ Նիստի ավարտին բնամթերքների շուկայում արձանագրվող գնաճի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես եկավ ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վ.Ադամյանը։ Նրա փոխանցմամբ՝ վերջին ամիսներին բնամթերքների գները բարձրացել են 10-12%-ով, ինչը գերազանցապես պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղ գտնող միտումներով։ Վարչապետ Ա.Հարությունյանը հանձնաժողովին հանձնարարեց պատշաճ վերահսկողություն սահմանել այն հաշվով, որ անառողջ երեւույթներ չարձանագրվեն բնամթերքների շուկայում, որպեսզի գնաճը լրացուցիչ չկրի սպեկուլյատիվ բնույթ, ամեն ինչ ընթանա շուկայական ընդունված օրենքներով։

- .
Վերջին լուրերը, Մարտ 18, 2008
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
. 9
ԳՈՀՈՒԹՅԱՆ ՕՐԸ 216. ԼԻԴԵՐԸ կարող է լինել չար մարդ, դիկտատորական վարքագծով, չափից դուրս վրիժառու, ինքնասեր եւ այլն, թող որ նույնիսկ Հիտլեր կամ Ստալին լինի, ...ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ 2
Խմբագրությունը ստացել է նամակ (որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողին), որը դժվար է միայն որպես այդպիսին որակել։ Այն գործի էության բավականին .....ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒԶՈՒՄ Է
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ ժամանակին միայն Ճարտար գյուղը կարողացել է տարեկան երեք հազար տոննայից ավելի խաղող արտադրել՝ այսօր շատերին կարող է անհավանական թվալ, շատերին էլ՝ անդառնալի ...ԹԵՐԹԵԼՈՎ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
ԱՐՏԱԿ ԳՈՒԼՅԱՆ-ԱրՊՀ
Հավանաբար, ամեն մի ժողովրդի պատմություն իր դասագիրքն է։ Առաջ ընթանալ կարելի է միայն անցած ուղին լիարժեք իմանալով։ Ու կարծում եմ, ինչպես ամեն մի ժողովրդի, ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
.
Մարտի 15-ին ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակիցների հետ։ Այս եւ քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ Է մեր հարցազրույցը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։ ...ԵՌԱՏՈՆԻՆ՝ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 18-ին կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման նպատակով ստեղծված կառավարական ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ ՇՈՇՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՐԺԱՆԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ
.
Շոշն Արցախի հանրաճանաչ գյուղերից է։ Նշանավոր մարդիկ շատ ունի։ Հիշենք գրականագետ Արսեն Տերտերյանին, գրող Սարգիս Աբրահամյանին եւ այլոց։ Այո՛, արվեստն ու գիտությունը փառք ու պատիվ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՕՔՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3
Բարեւ ձեզ, սիրելիներս, հարգելիներս։ Կարդալով այս նամակը՝ գուցե շատերն ասեն՝ եթե այդքան հայրենասեր ես, ինչո՞ւ չես ապրում Հայաստանում»։ Սիրելի հայրենակիցներ, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ԿԲԵՐՎԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգում ընդգրկված շուրջ չորս տասնյակ հարցերի գերակշիռ մասը ուղղորդված է կանոնակարգելու հանրապետության ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կրթակարգի կարեւոր հատկանիշներից մեկն ավարտական քննությունները միասնական համակարգով անցկացնելն է։ Եթե անցած տարի այն կազմակերպվեց միայն հայոց լեզու, գրականությունից, ապա այս ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՆՇՎԵՑ ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15- ԱՄՅԱԿԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ` ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

