
Հրատարակված է Մարտ 18, 2008
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ ՇՈՇՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՐԺԱՆԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ
- Շոշն Արցախի հանրաճանաչ գյուղերից է։ Նշանավոր մարդիկ շատ ունի։ Հիշենք գրականագետ Արսեն Տերտերյանին, գրող Սարգիս Աբրահամյանին եւ այլոց։ Այո՛, արվեստն ու գիտությունը փառք ու պատիվ են բերում բնակավայրին ու նրա մարդկանց։ Նրանք այս շղթան հյուսել են հայ մարդու արարչագործությամբ, այն զարդարել հոգեւոր լույսով, մշակութային գանձերով, որոնց կրողներն են ներկայիս սերունդները։ Այս որակներն ի հայտ են գալիս պատմական վճռորոշ ժամանակահատվածներում։ Ապացույցը Արցախյան շարժման վերելքն էր, նաեւ՝ պատերազմական տարիները։ Արդի սերունդը ջանում է պահպանել նախորդների ձեռք բերածը, արմատավորել եւ դարձնել անբեկանելի։ Գյուղից 13 արծվասիրտ հայորդիներ սեփական կյանքի գնով ապացուցեցին իրենց նվիրվածությունը հող հայրենիին։ Անցե՛ք գյուղամիջյան ճանապարհով։ Անմիջապես աչքի են զարնվում երեք թվանշաններ՝ 1988, 20, 2008։ Ամեն մի հայ գիտե այս թվերի կարեւորությունն ու խորհուրդը։ Դրանք իրեն հուզում են եւ հարազատ են, ինչպես ազգային պետական խորհրդանիշերը։ 1988թ.։ Բնաբան միասնության, արյան կանչի, հոգիների ներդաշնակության, ազգային մտքի իշխանության, հայոց ոգու սրբացման ու վեհացման, չարիքը խափանելու վճռականության... 20՝ ծածկագիր, որը նշանակում է միացում, մեկացում, արդյունք, ազատագրություն։ Հայության բոլոր ժամանակների, բոլոր սերունդների գործերի, արժեքների, երազանքների կրող, պահպանող ժառանգորդի գիտակցությամբ են տոգորված Շոշի դպրոցականները։ Եվ պատահական չէ, որ նրանց նախաձեռնությամբ հոբելյանական այս տարին գյուղը նշեց դպրոցում՝ իր վստահելի, աննկուն եւ լուսատենչ զավակների միջոցով։ Հանդիսավոր տողան էր՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 20-ամյակին։ Տողան, որի կարիքը հարեւան գյուղափնջի (Հարավ, Քռասնի, Դաշուշեն, Մխիթարաշեն) բոլոր դպրոցներն էլ այսօր այնքան զգում են։ Միջոցառման մասնակիցները համոզվեցին, որ աշակերտները հենց այնպես չէ, որ սերտել են «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար», «Արծվիկներն ենք մենք Արցախ աշխարհի, ոչ մի փոթորիկ մեզ չի սասանի», «Հայկի հետնորդներն ենք եւ կրողը հայկյան ոգու» նշանաբանները։ Բեմագիրն իր մեջ ընդգրկել էր հայկազունների հերոսական անցյալի ուսանելի դրվագներ՝ ներառելով Արցախի անկոտրում կամքի ուղին։ Ամեն մի դրվագում առկա էին նորամուտ սերնդի քաջալերանքը, ինքնաճանաչումը, ճշմարիտ գիտելիքի տիրապետումը, աներեր կամքի զորացումը՝ վսեմի ընդգծումներով։ Այս իսկ ներշնչանքով իր համագյուղացի մարտիրոս-քաջերին բանաստեղծորեն ներկայացրեց 9-րդ դասարանցի Մարիամ Սաֆարյանը, որի դպրոցական 2 եղբայրները՝ Մհերն ու Նորայրը, 1992թ. դարձան թշնամու պայթուցիկների զոհը։ Դպրոցը նրանց դասել է իր մշտական աշակերտների շարքը, որոնք շեմից ներս մտնողին նկարից նայում են մաքուր հայացքով, որը լրջորեն պատվիրում է. «Ընդմիշտ փակեք չարի ճանապարհը, թույլ մի՛ տվեք, որ այն գլուխ բարձրացնի»։ Նրանց մահից հետո Մարիամը ծնվեց ի մխիթարություն ծնողների... Հուսախաբ չի անում նա, ակնկալիք կա, կարդարացնի լավ սովորելով, ստեղծագործելով։ Նրա բանաստեղծությունն ունկնդիրներին տեղեկացնում է, որ Շոշը պատմական ու անառիկ գյուղ է, հանուն որի եւորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի արժանավոր փոխարինողներն անպակաս են։ Ու հիշատակում է Քարինտակի արի պաշտպաններ Սյոմայի, Ռոմայի, Արմենի անունները։ Այս շարքը լրացնում է մյուս քաջազունների անուններով՝ Ալբերտ, Վարուժան, Էրիկ, ագո, Սերգեյ, Սպարտակ, Արտավազդ, Ռոլետ։ Այս աղջիկը համարձակվում է հայտարարել, որ «ամեն անգամ Բեկոր ու Մոնթե, Թաթուլ ասելիս Արծիվ Արգամի» անվան զուգահեռն են անցկացնում շոշեցիները։ Շոշի «Զարթոնքցիները» հանդիսատեսի սրտում զարթնեցրին բարի զգացումներ ու վճռականություն, ապա թմբուկի զարկերի ներքո դուրս տարան դրոշը եւ տեղեկացրեցին տնօրեն Հ.Հարությունյանին տողանի ավարտի մասին։ Հաճելի այդ օրը դրական լիցքեր պարգեւեց բոլորին՝ համոզելով, որ աճում է նախորդներին արժանի եւ արժանավոր սերունդ։

- .
Վերջին լուրերը, Մարտ 18, 2008
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
. 9
ԳՈՀՈՒԹՅԱՆ ՕՐԸ 216. ԼԻԴԵՐԸ կարող է լինել չար մարդ, դիկտատորական վարքագծով, չափից դուրս վրիժառու, ինքնասեր եւ այլն, թող որ նույնիսկ Հիտլեր կամ Ստալին լինի, ...ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ 2
Խմբագրությունը ստացել է նամակ (որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողին), որը դժվար է միայն որպես այդպիսին որակել։ Այն գործի էության բավականին .....ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒԶՈՒՄ Է
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ ժամանակին միայն Ճարտար գյուղը կարողացել է տարեկան երեք հազար տոննայից ավելի խաղող արտադրել՝ այսօր շատերին կարող է անհավանական թվալ, շատերին էլ՝ անդառնալի ...ԹԵՐԹԵԼՈՎ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
ԱՐՏԱԿ ԳՈՒԼՅԱՆ-ԱրՊՀ
Հավանաբար, ամեն մի ժողովրդի պատմություն իր դասագիրքն է։ Առաջ ընթանալ կարելի է միայն անցած ուղին լիարժեք իմանալով։ Ու կարծում եմ, ինչպես ամեն մի ժողովրդի, ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
.
Մարտի 15-ին ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակիցների հետ։ Այս եւ քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ Է մեր հարցազրույցը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։ ...ԵՌԱՏՈՆԻՆ՝ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 18-ին կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման նպատակով ստեղծված կառավարական ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ ՇՈՇՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՐԺԱՆԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ
.
Շոշն Արցախի հանրաճանաչ գյուղերից է։ Նշանավոր մարդիկ շատ ունի։ Հիշենք գրականագետ Արսեն Տերտերյանին, գրող Սարգիս Աբրահամյանին եւ այլոց։ Այո՛, արվեստն ու գիտությունը փառք ու պատիվ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՕՔՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3
Բարեւ ձեզ, սիրելիներս, հարգելիներս։ Կարդալով այս նամակը՝ գուցե շատերն ասեն՝ եթե այդքան հայրենասեր ես, ինչո՞ւ չես ապրում Հայաստանում»։ Սիրելի հայրենակիցներ, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ԿԲԵՐՎԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգում ընդգրկված շուրջ չորս տասնյակ հարցերի գերակշիռ մասը ուղղորդված է կանոնակարգելու հանրապետության ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կրթակարգի կարեւոր հատկանիշներից մեկն ավարտական քննությունները միասնական համակարգով անցկացնելն է։ Եթե անցած տարի այն կազմակերպվեց միայն հայոց լեզու, գրականությունից, ապա այս ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՈՒ ՆՈՐԻՑ ԿՀՆՉԵՆ ԱՂՈԹՔԻ ԶԱՆԳԵՐԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

