
Հրատարակված է Մարտ 18, 2008
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
- Մարտի 15-ին ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակիցների հետ։ Այս եւ քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ Է մեր հարցազրույցը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։ -ԼՂՀ նախագահի ՝ արտգործնախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ նախարարությունը ոչ միայն պետք է զբաղվի արտաքին քաղաքականության եւ բանակցային գործընթացի հետ կապված գործառույթներով, այլեւ ներգրավվի երկրի կենսագործունեության մյուս ոլորտներում։ Կխնդրեինք մանրամասնել, թե ո՞րն է լինելու Ձեր անելիքների հետագա շրջանակը։ - Շատ օգտակար եւ արդյունավետ հանդիպում եղավ։ Մեզ համար բավականին հստակեցվեցին ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանի նոր մոտեցումներն արտաքին գերատեսչության հանդեպ։ Փաստորեն մեզ առաջարկվեց կիրառել նոր ձեւաչափ։ Մենք գիտեինք երկու հիմնական խնդիր՝ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործունեությունը եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցում՝ մեր ակտիվ աշխատանքը։ Հանդիպման ժամանակ, մեզ համար ուրվագծվեց եւս մի հետաքրքիր ոլորտ. դա արտաքին տնտեսական կապերի հետ առնչություն ունեցող՝ ԼՂՀ-ում գործող մյուս բոլոր գերատեսչությունների աշխատանքների համակարգումն ու համադրումն է։ Մյուս կարեւոր թեման վերաբերում էր տեղակատվական քաղաքականությանը։ Լուրջ բանավեճ եղավ, թե ինչ ձեւով պետք է դա իրականացվի, ով պետք է համակարգի եւ այլն։ Կարծում եմ, խոսակցությունը դեռ կշարունակվի, բայց փաստորեն արտգործնախարարության առջեւ դարձյալ խնդիր դրվեց այս ոլորտով զբաղվող մյուս կազմակերպությունների հետ կապերի նոր ձեւեր մշակել, որը ավելի մեծ արդյունք կտա։ Երրորդ հարցը վերաբերում էր արտերկրում մեր ներկայացուցչությունների ընդլայնմանը։ Այդ խնդիրների լուծման համար պահանջվում են գործունեության նոր ձեւաչափ, կառուցվածքային փոփոխություններ արտգործնախարարությունում։ - Մարտի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քննարկել է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված Ադրբեջանի առաջարկությունը։ Քննարկման արդյունքներն արդեն հայտնի են։ Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունը տվյալ հարցի առնչությամբ։ - Ես կարծում եմ, որ բավականին արտառոց դեպք է կատարվել, երբ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի առաջարկությունը՝ որ չի կարելի միակողմանի առաջարկություն ներկայացնել ՄԱԿ-ին, Ադրբեջանը մերժեց եւ արդյունքում մի շատ կարեւոր բան կատարվեց։ Եղավ այն, ինչ եղավ։ Ադրբեջանը խնդիր դրեց, արդյունքում 39 երկիր կողմ քվեարկեց առաջարկությանը, իսկ շուրջ 150 երկրներ կամ ձեռնպահ մնացին, կամ դեմ քվեարկեցին (որոնց մեջ էին Եվրամիության հիմնական երկրները)։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես դեմ քվեարկեցին։ Իմ կարծիքով Ադրբեջանը հստակ ազդանշան ստացավ, որ միակողմանի ճնշման ձեւերը չեն անցնում։ Դա՝ առաջին։ Երկրորդ՝ կարծում եմ, որ Ադրբեջանը փորձեց սեփական ժողովրդին ապացուցել, որ կարողանում է հանրությանը ներկայանալ նաեւ այդ ձեւով։ Բայց կատարվեց մի շատ կարեւոր բան. Ադրբեջանը մի անգամ եւս ապացուցեց, որ ինքը դեմ է խաղաղ կարգավորմանը, եւ կողմ՝ ճնշման միջոցով հասնել իր նպատակներին։ Եվ այդ տեսակետից բավական լուրջ անելիքներ ունեն մեր նախարարությունները ՝ թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ։ ԼՂՀ նախագահը փաստորեն մեր առջեւ դրել է խնդիր՝ վարել ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն։ Եվ դա մեր երկու հանրապետություններին է վերաբերվում։ Ադրբեջանը օգտվելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից, իրագործում է համալիր ծրագիր։ Նա լուրջ մտահոգված է մի շարք երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչմամբ եւ ցանկացած քայլ է կատարում՝ ապացուցելու առաջին հերթին իր ժողովրդին եւ հետո ՝ միջազգային հանրությանը, որ Կոսովոյի նախադեպը չի տարածվում Ղարաբաղի վրա՝ լրիվ անտեսելով, որ տարիներ շարունակ բանակցություններ են գնում, որի առանցքը մեր կարգավիճակն է։ Եթե մենք ուշադիր հետեւելու լինենք Ադրբեջանի քայլերին ՝ շարունակել շրջափակման մեջ պահել Հայաստանը, անընդհատ սադրանքներ կազմակերպել ադրբեջանաղարաբաղյան շփման գոտում, տեղակատվական պատերազմ մղել, կտեսնենք, որ Ադրբեջանը խուճապի եւ տագնապի մեջ է՝ կապված այն իրողության հետ, որ ինքն իրեն մտցրել է փակուղու մեջ։ ՄԱԿ-ի այդ քվեարկության արդյունքներով Ադրբեջանը փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած նա փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ է։ Անշուշտ, դա չի նշանակում, թե դա որեւէ ազդեցություն չի թողնելու։ Կթողնի։ Դրա համար խնդիրը դրված է մեր առջեւ՝ ոչ թե հակահարված տալ, այլ ավելի անշեղորեն գնալ սեփական ճանապարհով։ - Կարելի՞ է ՄԱԿ-ում Ադրբեջանի կատարած այդ քայլը համեմաատել սահմանի վրա նրա ոտնձգության հետ։ - Դա մի անգամ եւս ցույց տվեց այդ երկրի ղեկավարության առջեւ դրված նպատակները. այն է՝ չհաջողվեց հարձակման միջոցով վարկաբեկել Ղարաբաղին եւ իր բարոյական հաղթանակը տոնել, փորձեց ՄԱԿ-ում համաշխարհային հանրության վրա ներազդել եւ փաստորեն նորից ձախողվեց։ Ընդ որում, վերջինս շատ ավելի մեծ հարված էր նրա համար։ - Հայաստանյան վերջին շաբաթների զարգացումներն ի՞նչ ազդեցություն ունեն երկրի միջազգային վարկանիշի վրա եւ այս համատեքստում կարո՞ղ են, արդյոք, դրանք անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա։ - Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հետընտրական իրավիճակը ցավալի է։ Առիթից օգտվելով ես նույնպես ցավակցում եմ պահի զոհը դարձած մարդկանց ընտանիքներին։ Ցանկացած լուրջ տարաձայնություն, որը լինում է մի երկրում, այդ երկիրը ինչ-որ իմաստով թուլանում է։ Կարծում եմ, որ Ադրբեջանի վերջին քայլերը հենց այս ակնկալիքից են ծնվել, որովհետեւ ենթադրում է, երբ եկել է այն պահը, որ կարող է ամենամեծ պտուղները քաղել։ Թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր շրջանակներում մենք խնդիր ունենք այս վիճակից դուրս գալ ավելի ուժեղ։ -Վերջին շրջանում շփման գոտում ստեղծված լարվածությունն արդյոք կա՞պ ունի հայաստանյան ներքաղաքական իրավիճակի կամ Ադրբեջանում աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների հետ։ - Անշուշտ։ Ես սկզբում նշեցի, որ Ադրբեջանը համալիր ծրագիր էր կազմել՝ փորձել արագ օգտագործել ստեղծված իրավիճակը՝ կապված Կոսովոյի ճանաչման, Հայաստանի ներքաղաքական դրության հետ։ Զուգադիպություններն ակնհայտ են։ Մարտի 1-ին Երեւանում հետընտրական գործողություններ տեղի ունեցան, որոնց ժամանակ դժբախտաբար եղան նաեւ զոհեր։ Իսկ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակում եղավ։ Պատահականության նշույլ ես այստեղ չեմ տեսնում։ Մեր բանակը կարողացավ ինչպես հարկն է պատասխան տալ։ Մենք պահանջեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շփման գծում անհապաղ դիտարկում անցկացնել։ Ադրբեջանը թույլ չտվեց խմբին անցնել իր տարածքով։ Եւս մի ապացույց, որ ձգտում է սրել իրավիճակը, ինչի արդյունքը, իմ կարծիքով, Ադրբեջանի համար հոգեբանական առումով չափազանց վատ էր։ Ես չեմ բացառում, որ ներքաղաքական եւ տագնապից դուրս գալու խնդիրները լուծելու համար Ադրբեջանը լարվածությունը կպահի։ Մենք համապատասխան քայլեր ենք անում՝ տեղյակ պահելու ԵԱՀԿ գործող համանախագահներին։ Եվ ակնկալում ենք, ինչպես նշել ենք արտգործնախարարության հատուկ հայտարարության մեջ, որ այդ դեպքերի վերաբերյալ ԵԱՀԿ-ն քաղաքական գնահատական տա։ Կարծում եմ՝ պարոն Ա. Կասպշիկի այցը շփման գոտի հիմքեր կտա ավելի օբեկտիվ գնահատական տալու եւ ոչ թե ինչպես միշտ՝ հավասարության նշան դնելով, երկու կողմերին մեղադրելով եւ այլն։ Այս դեպքը բավականին արտառոց էր։ Մենք շատ հստակ ասել ենք, որ եթե ԵԱՀԿ-ն քաղաքական գնահատական չտա այս դեպքին, ապա այդ ձեւով կխրախուսի Ադրբեջանին, որն ավելի ազատություն կտա իր նկրտումներին։ Ի վերջո, ի՞նչն է ավելի կարեւոր այս տարածաշրջանում, եթե ոչ խաղաղությունը։ Մենք խաղաղություն ենք ուզում ոչ թե նրա համար, որ թույլ ենք, այլ որովհետեւ՝ դա բոլորին է ձեռնտու։ Այն զոհերը, որ ունեցավ Ադրբեջանը շփման գոտում, պե՞տք էին նրանց ծնողներին։ Ի՞նչ խնդիր են լուծում այսօրվա վիճակում՝ տարածքային ամբողջակնությա՞ն...։ Փորձում են ճնշում գործադրե՞լ։ Ճնշման դեմ ճնշման դեմ համարժեք պատասխան կստանան։ Եվ սա դաս պետք լինի նրանց համար։ Հարցազրույցը վարեց Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

- .
Վերջին լուրերը, Մարտ 18, 2008
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
. 9
ԳՈՀՈՒԹՅԱՆ ՕՐԸ 216. ԼԻԴԵՐԸ կարող է լինել չար մարդ, դիկտատորական վարքագծով, չափից դուրս վրիժառու, ինքնասեր եւ այլն, թող որ նույնիսկ Հիտլեր կամ Ստալին լինի, ...ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ 2
Խմբագրությունը ստացել է նամակ (որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողին), որը դժվար է միայն որպես այդպիսին որակել։ Այն գործի էության բավականին .....ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒԶՈՒՄ Է
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ ժամանակին միայն Ճարտար գյուղը կարողացել է տարեկան երեք հազար տոննայից ավելի խաղող արտադրել՝ այսօր շատերին կարող է անհավանական թվալ, շատերին էլ՝ անդառնալի ...ԹԵՐԹԵԼՈՎ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
ԱՐՏԱԿ ԳՈՒԼՅԱՆ-ԱրՊՀ
Հավանաբար, ամեն մի ժողովրդի պատմություն իր դասագիրքն է։ Առաջ ընթանալ կարելի է միայն անցած ուղին լիարժեք իմանալով։ Ու կարծում եմ, ինչպես ամեն մի ժողովրդի, ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
.
Մարտի 15-ին ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակիցների հետ։ Այս եւ քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ Է մեր հարցազրույցը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։ ...ԵՌԱՏՈՆԻՆ՝ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 18-ին կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման նպատակով ստեղծված կառավարական ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ ՇՈՇՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՐԺԱՆԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ
.
Շոշն Արցախի հանրաճանաչ գյուղերից է։ Նշանավոր մարդիկ շատ ունի։ Հիշենք գրականագետ Արսեն Տերտերյանին, գրող Սարգիս Աբրահամյանին եւ այլոց։ Այո՛, արվեստն ու գիտությունը փառք ու պատիվ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՕՔՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3
Բարեւ ձեզ, սիրելիներս, հարգելիներս։ Կարդալով այս նամակը՝ գուցե շատերն ասեն՝ եթե այդքան հայրենասեր ես, ինչո՞ւ չես ապրում Հայաստանում»։ Սիրելի հայրենակիցներ, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ԿԲԵՐՎԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգում ընդգրկված շուրջ չորս տասնյակ հարցերի գերակշիռ մասը ուղղորդված է կանոնակարգելու հանրապետության ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կրթակարգի կարեւոր հատկանիշներից մեկն ավարտական քննությունները միասնական համակարգով անցկացնելն է։ Եթե անցած տարի այն կազմակերպվեց միայն հայոց լեզու, գրականությունից, ապա այս ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

