
Հրատարակված է Մարտ 18, 2008
ԹԵՐԹԵԼՈՎ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
- Հավանաբար, ամեն մի ժողովրդի պատմություն իր դասագիրքն է։ Առաջ ընթանալ կարելի է միայն անցած ուղին լիարժեք իմանալով։ Ու կարծում եմ, ինչպես ամեն մի ժողովրդի, այնպես էլ հայության առաջ էլ դրված է միեւնույն հռետորական թվացող հարցադրումը՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Պատմությունը դաս է, որը սովորեցնում է չսխալվել։ Ուրեմն, այդ պատմությունը ոչ միայն սերտել, այլեւ ամեն մի հոգու, մարմնի, էության մեջ ներարկել է պետք։ «Ազատ Արցախ»-ի էջերում հետեւողականորեն կարդում եմ Արցախյան գոյապայքարի քաղաքական ղեկավարներից մեկի՝ Մուրադ Պետրոսյանի «Մարդիկ, իրադարձություններ, մտորումներ» վերլուծականը, որում դեպքերի համապատկերի վրա տրված են անհատ գործիչների դերակատարումը, նրանց կողմից անհրաժեշտ «շախմատային» քայլեր ձեռնարկելու ունակությունը եւ այն բացթողումները, որոնց մի մասի շտկումը շատ մեծ ջանքեր է պահանջում։ Ահա այս վերապրումների ընթացքում էլ հրապարակ եկավ պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանի «Մարտնչող Արցախը» եռահատոր մենագրությունը, ծավալուն մի աշխատանք, որը 2007թ. լույս ընծայեց «Դիզակ պլյուս» հրատարակչությունը։ Այն ընդգրկում է արցախահայության, եւ ոչ միայն, ավելի քան ութսուն տարվա պայքարի պատմությունը՝ 1917-ից մինչեւ 2000 թվականը ներառյալ։ Եվ իրոք, արցախահայությունը ճակատագրով դատապարտված է պայքար մղել իր գոյատեւման համար, ինչպես դա փաստագրական հարուստ նյութերով ցույց է տրված մենագրության մեջ։ Առաջին հատորն ընդգրկում է 1917-23թթ. բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում բուն Արցախում եւ նրա շուրջ՝ սկսած 1917թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղում իշխող է դառնում հարստահարող խավը եւ որի հակաժողովրդական քաղաքականության դեմ փորձում են հանդես գալ բանվորագյուղացիական խորհուրդները՝ հիմնական խնդիր համարելով ազգապահպանությունը, մինչեւ Արցախի խորհրդայնացումը եւ այդ ընթացքում հայ գործիչների՝ Մռավյանի, Բեկզադյանի, Մյասնիկյանի ու շատ-շատերի ջանքերը, որոնք ուղղված էին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելուն, սակայն, ինչպես ցույց է տալիս եւ հետագա ընթացքը, միշտ էլ դեմ էին առնում ռոբոտային հոգիներով ղեկավարների անդրդվելի պատնեշին։ Հեղինակը բազմաթիվ պրպտումներ է կատարել՝ հավաքագրելու, ի մի բերելու եւ վերլուծելու այդ ժամանակաշրջանի ընթացքում Արցախի հիմնահարցին վերաբերող եւ պահպանված արխիվային նյութերը։ Բավական է ասել, որ առաջին հատորում արված է ավելի քան հազար, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան երեք ու կես հազար հղում։ Թվում է՝ խորհրդաիյն «եղբայրական» հանրապետությունների գրկում արցախահայությունը խաղաղ-ստեղծագործ ու արարող կյանքով պետք է ապրեր։ Սակայն հեղինակը կարողացել է վերհանել այն անթեղված պայքարի ճիգերը, որոնք, անմար կրակ դարձած, մխում էին մարդկանց հոգիներում ու գիտակցության մեջ, որքան էլ խորհրդային քաղաքականության զսպօղակը գործում էր՝ առանց պահ անգամ վերահսկումը թուլացնելու (հ.2-րդ)։ Եվ իրոք, արցախահայությունը կարողացել է ստեղծել զարգացած տնտեսություն՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, որոնց պտուղներն, ավաղ, ավելի շատ ինքը չէ, որ վայելել է։ Իրադարձություններով, դեպքերով ու դեմքերով հարուստ է մենագրության երրորդ հատորը, որն ամփոփում է արցախահայության եւ, ինչու չէ, նաեւ ողջ հայության գոյապայքարի «գագաթնակետը»։ Երրորդ հատորը նվիրված է 1985-2000թթ. իրադարձություններին եւ իր ծավալով գերազանցում է առաջին երկու հատորներին՝ միասին վերցրած։ Եվ դա բնական է։ Չէ՞ որ այդ ժամանակաշրջանում ամեն մի օրը լեցուն էր պայքարով։ Իսկ այդ պայքարը եղել է բազմաբնույթ, եւ հեղինակը, թվում է, ուշադրությունից դուրս չի թողել այդ պայքարի ոչ մի պահը, ոչ մի հերոսի, ոչ մի գործչի, ոչ մի նահատակի։ Արցախյան գոյամարտից զինված առճակատումի ավարտից հետո Արցախում ծնվել ու աճում է մի ողջ սերունդ՝ մինչեւ 20 տարեկան պատանիներ ու աղջիկներ, որոնք ծնվել են անկախացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ քաղաքացին չեն իրեն Ղարաբաղի տեր հորջորջող Ադրբեջանի։ Սակայն նոր սերունդը պարտադիր պետք է իմանա, թե որքան զոհերի, որքան զրկանքների գնով են նրանք վայելում այդ ազատությունն ու անկախությունը։ Ասում են՝ ամեն ճամփորդ առաջ գնալու, չշեղվելու ու տեղապտույտ չտալու համար պետք է միշտ հետադարձ հայացք նետի իր անցած ուղուն՝ այն լավ հիշելու համար։ Հենց այդ հետադարձ հայացքն է իր մեջ ամփոփում Հրանտ Աբրահամյանի «Մարտնչող Արցախը» մենագրությունը, որտեղ անկողմնակալ ձեւով, գնահատողի աչքով ու մտոք ցույց է տրված մաքառումներով լի մեր անցած ճանապարհը։ Ասում են նաեւ՝ ճշմարիտ պատմագիրը պետք է ոչ ավելացնի, ոչ էլ պակասեցնի։ Հրանտ Աբրահամյանը կարողացել է առաջնորդվել այդ սկզբունքով։ Մնում է քաջառողջություն ու հետագա ստեղծագործական հաջողություններ մաղթել հեղինակին։ Եվս մի ցանկություն։ Կարծում եմ, արժե, որ հեղինակին առաջարկվի մենագրությունը որոշ խմբագրությամբ վերափոխել եւ դարձնել դասագիրք՝ դպրոցական բարձր դասարանցիների, բուհական ուսանողների համար։

- ԱՐՏԱԿ ԳՈՒԼՅԱՆ-ԱրՊՀ
Վերջին լուրերը, Մարտ 18, 2008
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
. 9
ԳՈՀՈՒԹՅԱՆ ՕՐԸ 216. ԼԻԴԵՐԸ կարող է լինել չար մարդ, դիկտատորական վարքագծով, չափից դուրս վրիժառու, ինքնասեր եւ այլն, թող որ նույնիսկ Հիտլեր կամ Ստալին լինի, ...ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ 2
Խմբագրությունը ստացել է նամակ (որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողին), որը դժվար է միայն որպես այդպիսին որակել։ Այն գործի էության բավականին .....ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒԶՈՒՄ Է
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ ժամանակին միայն Ճարտար գյուղը կարողացել է տարեկան երեք հազար տոննայից ավելի խաղող արտադրել՝ այսօր շատերին կարող է անհավանական թվալ, շատերին էլ՝ անդառնալի ...ԹԵՐԹԵԼՈՎ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
ԱՐՏԱԿ ԳՈՒԼՅԱՆ-ԱրՊՀ
Հավանաբար, ամեն մի ժողովրդի պատմություն իր դասագիրքն է։ Առաջ ընթանալ կարելի է միայն անցած ուղին լիարժեք իմանալով։ Ու կարծում եմ, ինչպես ամեն մի ժողովրդի, ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
.
Մարտի 15-ին ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակիցների հետ։ Այս եւ քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ Է մեր հարցազրույցը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։ ...ԵՌԱՏՈՆԻՆ՝ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 18-ին կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման նպատակով ստեղծված կառավարական ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ ՇՈՇՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՐԺԱՆԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ
.
Շոշն Արցախի հանրաճանաչ գյուղերից է։ Նշանավոր մարդիկ շատ ունի։ Հիշենք գրականագետ Արսեն Տերտերյանին, գրող Սարգիս Աբրահամյանին եւ այլոց։ Այո՛, արվեստն ու գիտությունը փառք ու պատիվ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՕՔՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3
Բարեւ ձեզ, սիրելիներս, հարգելիներս։ Կարդալով այս նամակը՝ գուցե շատերն ասեն՝ եթե այդքան հայրենասեր ես, ինչո՞ւ չես ապրում Հայաստանում»։ Սիրելի հայրենակիցներ, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ԿԲԵՐՎԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգում ընդգրկված շուրջ չորս տասնյակ հարցերի գերակշիռ մասը ուղղորդված է կանոնակարգելու հանրապետության ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կրթակարգի կարեւոր հատկանիշներից մեկն ավարտական քննությունները միասնական համակարգով անցկացնելն է։ Եթե անցած տարի այն կազմակերպվեց միայն հայոց լեզու, գրականությունից, ապա այս ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

