
Հրատարակված է Մարտ 18, 2008
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
- Խմբագրությունը ստացել է նամակ (որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողին), որը դժվար է միայն որպես այդպիսին որակել։ Այն գործի էության բավականին հակիրճ շարադրմամբ բարձրացնում է ժամանակակից հայկական մշակույթի միանգամայն լուրջ հիմնախնդիր։ Հեղինակն անթաքույց ցավով է խոսում այնպիսի տագնապալի երեւույթի մասին, ինչպիսին զուտ հայկական ժողովրդական գործիքների (շվի, դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն), ինչպես նաեւ ընդհանուր առմամբ արեւելյան գործիքների՝ թառ, քամանչա, սազ եւ այլնի նկատմամբ հայ հասարակության հետաքրքրության անհետացումն է։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են գործերը մայրաքաղաքի գեղագիտական դաստիարակության դպրոցներում՝ կապված այդ գործիքների վրա նվագի ուսուցանման հետ։ Այսպես, Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Կարինե Մաջարյանի խոսքերով, քանոնի դասարանում իրավիճակը բավական հուսադրող է. այստեղ սովորում է 11 աշակերտ, ինչը չես ասի շվիի եւ դուդուկի դասարանների մասին։ Շվիի դասարանում մասնագետի բացակայության պատճառով ընդհանրապես աշակերտներ չկան, իսկ դուդուկի դասարանում ընդամենը մեկն է, այն էլ՝ շրջանավարտ։ Եթե մինչեւ սեպտեմբեր մասնագետների առումով դրությունը չշտկվի, տագնապով նշում է տիկին Մաջարյանը, ստիպված կլինեն փակել այդ գործիքների դասարանները։ Լավ չէ վիճակը նաեւ Ստեփանակերտի Գյուրջյանի անվան արվեստի դպրոցում։ Դպրոցի տնօրեն Էլմիրա Կարապետյանի խոսքերով, չնայած այն բանին, որ ուսուցումը ժողովրդական-փողային բաժնում անվճար է, վիճակն այստեղ էլ բարվոք չէ. քանոնի դասարանում սովորում է երկու, շվիի դասարանում՝ 1 աշակերտ։ Մի կողմից՝ մասնագետները քիչ են, մյուս կողմից՝ ժամանակակից երեխաների կողմնորոշումը հեռու է ժողովրդական գործիքներից, իրավիճակը պարզաբանում է տիկին Կարապետյանը։ Երեխաների մեծ մասն ավելի շուտ ցանկանում է սովորել երգեցողություն եւ պար։ Ամենահաջող դպրոցում՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանում, տեղեկացնում է ուսումնարանի տնօրեն Լիրա Քոչարյանը, գործում է միայն քանոնի դասարան, որտեղ սովորում է չորս աշակերտ։ Փոքր-ինչ բարվոք է վիճակը շրջանների երաժշտական եւ արվեստի դպրոցնրում։ Այսպես՝ Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի խոսքերով, Բերձորի երաժշտական դպրոցում, որտեղ նա մի քանի տարի աշխատել է որպես շվի-դուդուկի դասատու, աշակերտների քանակը բավական մեծ է քանոնի դասարանում, մի փոքր պակաս՝ շվի-դուդուկի դասարանում։ Մի երկու տարի առաջ նրանց թիվն ավելի մեծ էր, նշում է նա, սակայն նվազման միտում է նկատվում։ 2006թ. Հադրութի շրջանի Տող գյուղում ստեղծված արվեստի դպրոցում նույնպես պատկերը հուսադրող է։ Ե՛վ քանոնի, ե՛ւ շվի-դուդուկի դասարաններում սովորում են ոչ քիչ թվով երեխաներ։ Ուրախալի է հատկապես այն, որ եթե անցյալ տարի շվիի դասարանում սովորում էր ընդամենը երեք երեխա, ապա այսօր նոր որակյալ մասնագետի գալուց հետո նրանց թիվը հասել է 7-ի։ Իրավիճակը վատ չէ նաեւ Շուշիի երաժշտական դպրոցում. ե՛ւ քանոնի, ե՛ւ շվի-դուդուկի դասարանում սովորում են ոչ քիչ թվով երեխաներ։ Հոդվածը հրապարակվելու պահին մեզ չհաջողվեց պարզել, թե այդ առումով ինչպես են գործերը Մարտունու, Հադրութի, Մարտակերտի երաժշտական դպրոցներում, սակայն հավաքված տվյալները, մեր կարծիքով, բավական են՝ պարզելու համար, որ պատկերը, կրկնենք, շրջաններում ավելի հուսադրող է, ինչն իր հերթին դրականորեն է ազդում հանրապետությունում գործող միակ մասնագիտական հաստատության՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի գործունեությանը։ Մայրաքաղաքի դպրոցների համեմատ, ուսումնարանի տնօրեն Լիրա Քոչարյանի հավաստմամբ, վիճակը ժողովրդական փողային բաժանմունքում ավելի հուսադրող է։ Լավ ուսանողներ կան ե՛ւ քանոնի, ե՛ւ շվի-դուդուկի, ե՛ւ թառի դասարաններում։ Իր դրական դերն է խաղացել այն, որ ուսումնարանը վերջին տարում ձեռք է բերել ժողգործիքների բավականին որակյալ հավաքածու։ Սկզբունքորեն ուսանողը պետք է ուսումնարան ընդունվի իր գործիքով, նկատում է Լ.Քոչարյանը, բայց քանի որ դրանք այնքան էլ հեշտ չէ ձեռք բերել, ապա սկզբնական շրջանում ուսումնարանը նրանց տրամադրում է այդ գործիքները։ Ուսումնարանում, պնդում է նա, միշտ ամուր են եղել ժողովրդական երաժշտության ավանդույթները։ Սակայն 20-րդ դարի վերջին դրանք զգալիորեն թուլացան, բայց վերջին տարիներին ժողովրդական գործիքների հանդեպ հետաքրքրությունը կրկին աճել է, ինչի մասին է վկայում այդ բաժնի ուսանողների ավելի ու ավելի աճող քանակը։ Իհարկե, այստեղ կարեւոր դեր են խաղում հիմնախնդրի հանդեպ ուսումնարանի ղեկավարության մոտեցումները։ Այսպես, ղեկավարությունը խրախուսում է այն, որպեսզի, ասենք, դաշնամուրի դասարանի ուսանողը սովորի նվագել նաեւ շվիի կամ դուդուկի վրա, քամանչայի վրա նվագողը՝ ազգակից բամբիռի վրա, թառահարը՝ ուդի վրա։ Ուսումնարանի ղեկավարությունը, վստահեցնում է նա, իր հնարավորությունների սահմաններում ջանքեր է ներդնում ավանդույթները ոչ միայն չկորցնելու, այլեւ նոր, ավելի բարձր մակարդակի վրա դնելու ուղղությամբ։ Ուսումնարանում վաղուց ավանդաբար գործում է ժողգործիքների նվագախումբը՝ վաստակավոր երաժիշտ (թառի դասարանի դասատու) Լեւոն Սարգսյանի գլխավորությամբ։ Սակայն դա չի խանգարել ղեկավարությանը՝ ստեղծելու նաեւ ժողգործիքների ուսանողական նվագախումբ, բայց ոչ որպես առաջինի կրկնություն, այլ իր առանձնահատկությամբ. երկրորդ նվագախումբը բաղկացած է զուտ հայկական ժողովրդական գործիքներից։ Ուսուցումը ժողովրդական-փողային բաժնում ( ի դեպ, նաեւ դպրոցներւմ) կամ անվճար է, կամ էլ էական արտոնություններով։ Սակայն, չնայած առկա դրականին, համոզված է Լիրա Քոչարյանը, ժողովրդական երաժշտության, ժողովրդական գործիքների քարոզչությունը խթանելու գործում անելիքներ շատ կան։ Հոդվածում չենք շոշափել այդ մեծ ու կարեւոր գործի բոլոր ասպեկտները, ներկայացվել են ոչ բոլոր կարծիքները։ Թեման, ինչպես համոզվեցիք, չափազանց հրատապ է, ուստի մնում է բաց։ Ինչ վերաբերում է անցյալ դարի 80-90-ականներին Ստեփանակերտում հայտնի դուդուկահար, թառահար Դերենիկ Մելքումյանին, որի մասին նամակի հեղինակն այնքան ջերմ ու այնպիսի ցավով է գրում, ես, որպես նրա համակուրսեցի, նույնպես վկայում եմ Դերենիկի՝ ե՛ւ որպես երաժիշտի, ե՛ւ որպես մարդու, ե՛ւ որպես մանկավարժի բարձր որակների մասին։ Իսկ դեպքը, որ պատերազմի ժամանակ տեղի է ունեցել նրա հետ, միանգամայն հավաստի է։ Ինձ հայտնի է, որ այնտեղ՝ արտասահմանում, նա հիանալի ապրում ու վաստակում է։ Սակայն գուցե ժամանակն է հայրենիք վերադարձնել այնպիսի հմտավարժ մասնագետի, ինչպիսին Դերենիկ Մելքումյանն է, որպեսզի ժողովրդական երաժշտության, ժողովրդական գործիքների քարոզչության գործը իրապես դրվի ավելի բարձր մակարդակի վրա։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Քննարկում
2222222222222222 գրել է:
Անհավատալի կեղծարարություն կամ իրականում ինչքան մարդ է քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի:
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին հավաքել է ոչ թե 862 հազար ձայն, այլ դրա կեսից էլ պակաս:
Իսկ հաշվարկը հետեւյալն է: Հեղինակը նշում է, որ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում բնակվում է 3 միլիոն 228 հազար 300 մարդ: Միաժամանակ, հեղինակը նշում է, որ այդ թիվը ուռճացված է` ընդգծելով, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 2006 թվականի տեղեկատվական բյուլետենում նշվում է, որ ՀՀ-ի բնակչությունը 2006-ին կազմել է 2 միլիոն 976 հազար 372 մարդ: Պրոֆեսորը գրում է, որ էմպիրիկ հաշվարկների համաձայն, որոնք հիմնվում են բնակչության նվազագույն թվաքանակի վրա, որն անհրաժեշտ է Հայաստանի զինված ուժերը համալրելու համար, երկրի բնակչությունը նվազագույնը կկազմեր 2 միլիոն 700 հազար մարդ: Բայց պրոֆեսորը որպես ելքային տվյալ ընդունում է, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի բնակչության հավանական թիվը չէր կարող գերազանցել 3 միլիոն 100 հազարը: Հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում նաեւ «CIA World Factbook» -ին, հեղինակը պնդում է, որ ներկայումս Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է մոտ 750 հազար մարդ: Դրանք այն մարդիկ են, որոնք պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, աշխատանք գտնելու կամ ուսման նպատակով գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում: Նշված թվերի վրա հիմնվելով` հեղինակը եզրակացնում է, որ փետրվարի 19-ին Հայաստանի տարածքում գտնվում էր տարիքային բոլոր կատեգորիաների պատկանող 2 միլիոն 350 հազար մարդ (3 միլիոն 100 000-ից հանած 750.000, ստացվում է 2 350 000): Հեղինակը նաեւ նշում է, որ մինչեւ 18 տարեկան անձանց թվի վերաբերյալ Հայաստանում պաշտոնական տվյալներ չկան: Կան տվյալներ միայն մինչեւ 15 տարեկան անձանց վերաբերյալ` 600 հազար 300: Մինչեւ 18 տարեկանների թիվը պարզելու համար պրոֆեսորը իրար է գումարել 1991-1992 թվականներին Հայաստանում ծնված երեխաների` ներկայիս 16-17 տարեկանների ընդհանուր թիվը. 1991թ.` 75 հազար, 1992-ին` 70 հազար: Այսպիսով, մինչեւ 15 տարեկանների առկա թվերն ու 1991-1992 թվականներին ծնվածների թվերը իրար գումարելով ստացվում է, որ ՀՀ-ում կա մոտ 745 հազար 300 քաղաքացի, որոնց 18 տարին դեռեւս չի լրացել եւ հետեւաբար` նրանք ընտրելու իրավունք չունեն: Այսնքն, նշված 2 միլիոն 350 հազար մարդուց մոտ 745 հազար մարդ չէր կարող մասնակցել ընտրություններին, ուստի ընտրությունների օրը իրական ընտրազանգվածը կազմում էր 1 միլիոն 605 հազար: Բացի այդ, նկատի առնելով, որ պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 69 տոկոսը, ապա ստացվում է, որ ընտրատեղամասեր է գնացել նշված 1 միլիոն 605 հազարից միայն 1 միլիոն 123 հազար 500 ընտրող: Սակայն, ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 671 հազար 27 մարդ: Հեղինակը նշում է, որ ԿԸՀ-ի հրապարակած 1 միլիոն 671 հազար 27-ից հանելով իրական` 1 միլիոն 123 հազար 500 թիվը, ստացվում է 547 հազար 527: Հենց նշված թվերի տարբերությունը` 547 հազար 527-ը, ըստ պրոֆեսորի, Սերժ Սարգսյանի օգտին «գցված» քվեների թիվն է: Այնուհետեւ Բալաքիրյանը Սերժ Սարգսյանին պաշտոնապես տրված 862 հազար 369 քվեից հանում է «գցված» ձայների թիվը` 547 հազար 527 եւ եզրակացնում, որ հօգուտ Սերժ Սարգսյանի նշված քվեաթերթիկների թիվը կազմում է 314 հազար 842: Բալաքիրյանը նաեւ ընդգծում է, որ եթե նկատի առնվեն նաեւ այլ թեկնածուներից գողացված ձայները, ապա 314 հազար 842-ից կարելի է հանել եւս մի քանի տասնյակ հազար քվե`թեպետ դրանց ճշգրիտ թիվը գիտական մեթոդներով հնարավոր չէ որոշել: Սակայն, բոլոր դեպքերում, փաստում է հեղինակը, առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանից (պաշտոնական տվյալներով 351 հազար 222) գողացված ձայներով հանդերձ նա հազիվ է ձգում երկրորդ փուլ անցնելուն:
ss գրել է:
Հեչ մի մտածեք ռք-ի եվ սս-ի համար նվագողներին տարեք թող դաո տան շատ լավ թեքնածուներ են մանավանդ տռուզյանը իսկական դուդուկ նվագող է
Վերջին լուրերը, Մարտ 18, 2008
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
. 9
ԳՈՀՈՒԹՅԱՆ ՕՐԸ 216. ԼԻԴԵՐԸ կարող է լինել չար մարդ, դիկտատորական վարքագծով, չափից դուրս վրիժառու, ինքնասեր եւ այլն, թող որ նույնիսկ Հիտլեր կամ Ստալին լինի, ...ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ 2
Խմբագրությունը ստացել է նամակ (որի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողին), որը դժվար է միայն որպես այդպիսին որակել։ Այն գործի էության բավականին .....ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂՆ ՈՒԶՈՒՄ Է
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Որ ժամանակին միայն Ճարտար գյուղը կարողացել է տարեկան երեք հազար տոննայից ավելի խաղող արտադրել՝ այսօր շատերին կարող է անհավանական թվալ, շատերին էլ՝ անդառնալի ...ԹԵՐԹԵԼՈՎ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ
ԱՐՏԱԿ ԳՈՒԼՅԱՆ-ԱրՊՀ
Հավանաբար, ամեն մի ժողովրդի պատմություն իր դասագիրքն է։ Առաջ ընթանալ կարելի է միայն անցած ուղին լիարժեք իմանալով։ Ու կարծում եմ, ինչպես ամեն մի ժողովրդի, ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ
.
Մարտի 15-ին ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը հանդիպել է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակիցների հետ։ Այս եւ քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ Է մեր հարցազրույցը ԼՂՀ արտգործնախարար Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։ ...ԵՌԱՏՈՆԻՆ՝ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 18-ին կայացավ ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման նպատակով ստեղծված կառավարական ...ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ ՇՈՇՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՐԺԱՆԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ
.
Շոշն Արցախի հանրաճանաչ գյուղերից է։ Նշանավոր մարդիկ շատ ունի։ Հիշենք գրականագետ Արսեն Տերտերյանին, գրող Սարգիս Աբրահամյանին եւ այլոց։ Այո՛, արվեստն ու գիտությունը փառք ու պատիվ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՕՔՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3
Բարեւ ձեզ, սիրելիներս, հարգելիներս։ Կարդալով այս նամակը՝ գուցե շատերն ասեն՝ եթե այդքան հայրենասեր ես, ինչո՞ւ չես ապրում Հայաստանում»։ Սիրելի հայրենակիցներ, ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ ԿԲԵՐՎԵՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
.
Այսօր կայացավ ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ Օրակարգում ընդգրկված շուրջ չորս տասնյակ հարցերի գերակշիռ մասը ուղղորդված է կանոնակարգելու հանրապետության ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կրթակարգի կարեւոր հատկանիշներից մեկն ավարտական քննությունները միասնական համակարգով անցկացնելն է։ Եթե անցած տարի այն կազմակերպվեց միայն հայոց լեզու, գրականությունից, ապա այս ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԵՐԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

