
Հրատարակված է Մարտ 15, 2008
ԳԱՐՆԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
- Գարունն արդեն իր իրավունքների մեջ է։ Մեկնարկած գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ փորձ է արվում «ամբողջացնել» աննախադեպ սառնամանիքների հետեւանքները գյուղատնտեսության ոլորտում։ Թե որքանով են հավաստի տարբեր առիթներով եւ տարբեր մակարդակներով ցրտահարության դեպքերի վերաբերյալ հնչող ահազանգերը՝ խնդրեցինք պարզաբանել գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր ԶԱՔԻՅԱՆԻՆ։ Որոշ խնդիրներ, իսկապես կան, համաձայնեց մեր զրուցակիցը, բայց իրավիճակը տագնապալի չէ։ Դեռ ավելին, եթե գյուղատնտեսության որոշ ճյուղեր ավել կամ պակաս չափով վնաս են կրել սառնամանիքներից, փոխարենը որոշ ճյուղերում էլ «հաջող մեկնարկ» է գրանցվել։ «Հացահատիկի ցանքսերը ձմեռը բարեհաջող են անցկացրել. տեղումները բավական շատ էին,- իրազեկեց պարոն Զաքիյանը։- Իսկ ցուրտն այն աստիճանի չէր, որ վնասեր ցանքսերին»։ 18 աստիճան ցուրտն արդեն կրիտիկական է համարվում հացահատիկի ցանքսի համար, սակայն մեզ մոտ գրանցված ամենացածր ջերմաստիճանը չի գերազանցել -15-ի սահմանը։ Այս առումով ցրտաշունչ եւ տեղումներով առատ ձմեռն ավելի շատ դրական, քան բացասական ազդեցություն է ունեցել։ Բայց կա մի նրբություն։ Նույն սառնամանիքը, որ անվտանգ է ժամանակին կատարված ցանքսի համար, կարող է այս կամ այն չափով վնասել ուշ կատարված ցանքսերին։ Իսկ որ շատերը տարբեր պատճառներով ուշ են ցանքս իրականացնում՝ փաստ է։ Այդքանով հանդերձ՝ Վ. Զաքիյանը հավաստեց, որ հացահատիկի մշակության ոլորտում ցրտահարությունից տագնապելու հիմքեր չկան։ Տեղեկացնենք, որ իրականացված աշնանացանի ընդհանուր ծավալը կազմել է 32 հազ. հա (նախորդ տարի այդ ցուցանիշը 47 հազ. հա էր)։ Այդ փաստը մեր զրուցակիցը գնահատեց «ավելի շատ դրական, քան՝ բացասական։ «Երկար տարիներ հացահատիկի մոնոկուլտուրայի հետեւանքով հողերն ուժասպառ են եղել եւ վերականգնվելու կարիք ունեն,- պարզաբանեց նա։- Դա կարող էր իրականացվել պարարտացման կամ ցանքաշրջանառության միջոցով։ Սակայն մի կողմից պարարտանյութերի ձեռքբերումն ու արդյունավետ օգտագործումն է դժվար ապահովվել, մյուս կողմից՝ անասնապահության ներկա մակարդակը չի նպաստում ցանքաշրջանառության իրականացման պահանջարկի բարձրացմանը»։ Այս իրողության պարագայում պարոն Զաքիյանը կարեւոր քայլ է համարում սեւ ցելի իրականացման ծրագիրը։ «Սեւ ցելի իրականացման ամենահարմար ժամանակահատվածն աշունն է, սակայն եղանակային եւ մի շարք այլ պատճառներ հաշվի առնելով՝ այդ ժամանակահատվածը երկարաձգվել է»,- տեղեկացրեց փոխնախարարը՝ հավելելով, որ պետական աջակցության այդ ծրագիրը կշարունակվի մինչեւ մարտի 25-ը։ Այդ ծրագրի շրջանակներում արդեն տրամադրվել է շուրջ 149 մլն դրամ։ «Վճարումները կատարվելու են երկու փուլով,- մանրամասնեց նա։- Առաջին փուլում հերկից հետո վճարվում է 15 հազ. դրամ, իսկ մնացած 20 հազարը կտրվի համապատասխան աշխատանքներն իրականացնելուց հետո»։ Ընդ որում՝ չարաշահումներից խուսափելու համար պարբերաբար ստուգումներ են նախատեսվում։ «Երկու տարին մեկ նման միջոցառման իրականացումը կարող է շոշափելի արդյունքներ տալ։ Այսօր իրականացվող սեւ ցելը գալիք տարվա բարձր բերքատվության երաշխիքն է»,- լավատեսական հեռանկարով թեման ամփոփեց մեր զրուցակիցը։ Իրավիճակը, սակայն, այլ է խաղողագործության ոլորտում։ «Խաղողագործության ոլորտում բավական լուրջ խնդիրներ ունենք։ Ստացվել է այնպես, որ խաղողի նույն մատի վրա բողբոջների մի մասը ցրտից վնասվել է, մի մասը՝ ոչ»,- մտահոգություն հայտնեց Վ. Զաքիյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ցրտահարությունը, ընդհանուր առմամբ, կազմում է շուրջ 30-35 տոկոս։ Դա, բնականաբար, կանդրադառնա նաեւ բերքի վրա։ Ի պատասխան մեր հարցի՝ կա՞ն, արդյոք, առանձնապես շատ վնաս կրած տարածքներ, Վ. Զաքիյանը տեղեկացրեց, որ բոլոր շրջաններն էլ տուժել են գրեթե հավասարաչափ։ Մեր զրուցակցի կարծիքով, կա նաեւ այդ կորուստը գոնե մասամբ փոխհատուցելու եղանակ։ «Հաշվի առնելով ցրտահարության չափերը՝ պետք է համապատասխանաբար ավելի շատ մատ թողնել վազի վրա»,- գտնում է նա՝ վստահեցնելով, որ փորձված խաղողագործներից շատերը հենց այդպես էլ վարվել են։ Ինչ վերաբերում է պտղաբուծությանը, ապա, մեր զրուցակցի կարծիքով, այստեղ մտահոգվելու խնդիր չկա։ Մասնակի վնասվել են թուզի եւ արքայախնձորի ծառերը։ Սակայն այդ վնասն էլ մեծ չէ։ Մյուս կողմից հենց ոլորտը՝ պտղաբուծությունն ինքը բավականին փոքր տեղ է զբաղեցնում երկրի տնտեսական կյանքում։ Պարոն Զաքիյանի հավաստմամբ՝ ցրտաշունչ ձմեռը էական վնաս չի հասցրել նաեւ անասնապահության ոլորտին։ «Անասնակերի պաշարների սպառման հետ կապված՝ մասնակի դժվարություններ եւ անգամ՝ դրանով պայմանավորված, մորթի մասնակի դեպքեր գուցե եղել են,- համաձայնեց նա,- սակայն այդ երեւույթը զանգվածային բնույթ չի կրել. անասնապահությամբ զբաղվողների մեծ մասը, գուցե եւ դժվարությամբ, այնուհանդերձ հաղթահարել է փորձությունը»։ Ահա նման ցուցանիշներով է գյուղատնտեսության ոլորտը հաղթահարել մեզ համար աննախադեպ ցուրտ ձմեռը։ Արդեն ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները։ «Այստեղ եւս պետությունը միայնակ չի թողնի արտադրողին»,- վստահեցրեց Վ. Զաքիյանը։ Հանրապետություն է ներկրվել շուրջ 1500 տոննա ազոտական պարարտանյութ, որի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի մի մասը կսուբսիդավորի պետությունը։ Այսպես, 1 կգ պարարտանյութի արժեքը կազմում է 104 դրամ, որից սեփականաշնորհված հողերի տերերը կվճարեն 80, իսկ հողի վարձակալները՝ 100 դրամ։ Սակայն պետական աջակցությունը միայն այդքանով չի սահմանափակվի։ Օժանդակություն է նախատեսվում նաեւ գարնանացան մշակաբույսերի սերմերի ձեռքբերման հարցում։ Արդեն ներկրվել է 274 տոննա վաղահաս եւ կիսավաղահաս կարտոֆիլի սերմացու՝ 1 կիլոգրամը՝ մոտ 230 դրամ արժողությամբ։ Ձեռք բերված կարտոֆիլը բաշխվել է բոլոր շրջաններում։ Նախատեսվում է ներկրել եւս 30տ՝ Մարտունու եւ Քաշաթաղի շրջանների համար։ Նույն ծրագրի շրջանակներում ներառված է նաեւ եգիպտացորենի, սիսեռի, լոբու եւ հաճարի սերմացուների ներկրումը շուկայականից ցածր գներով։ «Պետական աջակցություն է նախատեսվում նաեւ հողագործության ոլորտում անհրաժեշտ թունաքիմիկատների ձեռքբերման հարցում։ Այս եւ այլ ծրագրեր իրականացվում են ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջոցով»,- տեղեկացրեց փոխնախարարը՝ հավելելով, որ միայն այդ տվյալներով հնարավոր չէ պատկերացնել հանրապետությունում իրականացված գարնանացանի ողջ ծավալը. «Շատերը վաղուց արդեն սերմացու են ձեռք բերել, իսկ պետական աջակցությունը նպատակ ունի պարզապես ավելի աշխուժացնել այս ոլորտում տարվող աշխատանքները»։

- ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 15, 2008
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
. 11
210. ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՕՐ գոյություն ունեցավ սովյալների ճաշարանը... Պարենային օգնության կարիքը բնակչության մեծ ...ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
. 3
Հավերժ ապրելու իրավունքը նրանցն է, Ում վերուստ տրվում է ...ԳԱՐՆԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գարունն արդեն իր իրավունքների մեջ է։ Մեկնարկած գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ փորձ է արվում «ամբողջացնել» աննախադեպ սառնամանիքների հետեւանքները գյուղատնտեսության ոլորտում։ Թե որքանով են հավաստի ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
.
Մարտի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երագույն դատարանի դատավոր Նաիրի Վյաչեսլավի Հակոբյանի լիազորությունները` ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

