
Հրատարակված է Մարտ 15, 2008
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
- Հավերժ ապրելու իրավունքը նրանցն է, Ում վերուստ տրվում է այդ շնորհը։[/b ]Գնում են լավագույն տղաները, Գնում, բայց չեն հեռանում մեզանից, Որովհետեւ մեր օրը լցնողներն են Ու մեր մաքառման սուրը փայլուն պահողները... Այո՛, մեր հերոս տղաների արյունով է ծծված հող հայրենին։ Մեռնել, բայց չպարտվել, չծնկել, չտեսնել հայրենիքը նվաճված. այս է հազարամյակների խորքից եկած հայ ռազմիկի ռազմաբարոյական վարքականոնը, որով առաջնորդվել են մեր Ազատագրականի շատ հերոսներ։ Արցախյան գոյամարտի հայ քաջորդիների շարքում իր ուրույն տեղն ունի Անդրանկ Գասպարյանը։ Զորավար Անդրանիկը նրա կուռքն էր։ Անդրանիկի հանդեպ նրա պաշտամունքը պաշտամունք էր իդեալի՝ հայրենասիրության, անձնազոհության եւ նվիրումի։ Զորավար Անդրանիկի անունը նրա համար դարձել է ազատագրական շարժման խորհրդանիշ։ 1988-ը հիմնովին վերափոխեց նրա կյանքը։ Պոռթկաց հայի ոգին, կոհակվեց ալիք-ալիք եւ ծովացավ։ Քաջակորով պապերի արյունը երակներում՝ Անդրանիկը բոլորանվեր ձուլվեց սրբազան պայքարին, որովհետեւ Արցախում չեն հրամայում պաշտպանել հայրական տունն ու հայրենիքը։ Եվ շատերի նման նա էլ երդվեց ծառայել Հայրենիքին։ Սկզբում հանրահավաքներ, հետո տղաների հետ՝ ընդհատակ։ Եվ ահա, մի օր էլ Սաֆոնովը որսաց այդ տղաներին ու բանտարկեց։ Սաֆոնովյան մեկամսյա աքսորից հետո Անդրանիկը դարձավ իր յուրաքանչյուր քայլը գիտակցող վրիժառու։ Նա ըմբռնել էր զինված պայքարի անհրաժեշտությունը եւ տղաների հետ սկսել զենք ու զինամթերք հայթայթել։ Նա մեկն էր այն հազարավորներից, ում մոտ պինդ էր նստել տառապյալ հայրենիքը միայն զենքով ու արյամբ փրկելու անհողդողդ հավատը։ Մարտական կենսագրությունը սկսվեց կամավորական ջոկատներից։ Երբ կազմավորվում էր մեր պաշտպանական բանակն ընդդեմ ազերական 7 միլիոնանոց հրեշի, Անդրանիկն իր խիզախ խմբով զինվորագրվում է 5-րդ վաշտին, իսկ շատ չանցած՝ նշանակվում 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի հրամանատար։ Նա համարձակ եւ գործին ամբողջ սրտով նվիրված հրամանատար էր։ Նրա եւ զինվորների միջեւ սերը փոխադարձ էր, որովհետեւ, լինելով հրամանատար, նա միշտ էլ մնում էր շարքային՝ առաջինն էր նետվում մարտական թոհուբոհի մեջ, իր օրինակով վարակում զինակիցներին։ Մեծ Շենի մարտերում նա ծանր վիրավորվեց, հետո ապաքինվեց ոտքի վրա, նորից վիրավորվեց եւ նորից մնաց շարքում։ Այդպես՝ երեք անգամ։ Անդրանիկի համար վերջին մարտերն ընթացան Մաղավուզի մատույցներում։ Գնացին հետախուզության եւ... հայտնվեցին թշնամու օղակի մեջ։ Չորս ժամ համառորեն դիմադրեցին հակառակորդի գերակշռող ուժերին։ Առաջին գնդակից ստացած վերքը թեթեւ էր, երկրորդը անագորույն եղավ եւ խոցեց Անդրանիկի սիրտը։ Դա 1993թ. մարտի 12-ին էր։ Երեք օր անց՝ հենց իր ծննդյան օրը՝ մարտի 15-ին, նա գնաց ձուլվելու հավերժությանը։ Ճշմարիտ է, որ հերոսներն իրենց ուժն առնում են մայր հողից ու այդ հողին էլ նվիրաբերում հոգին։ Հայրենիքը արժանվույնս գնահատեց նրան եւ հետմահու պարգեւատրեց «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով եւ «Արիության համար» մեդալով։ Մարտի 15-ին լրացավ քո ծննդյան 50 տարին եւ մահվան 15-րդ տարելիցը։ Ուղիղ 15 տարի է անցել քո նահատակվելուց, սակայն քեզ ճանաչողների, ընկերների, հարազատների ու սերունդների սրտում դու մնացիր որպես հավերժ ապրող անուն։

- .
Քննարկում
hajk գրել է:
HAVERJ PARK KEZ ANDRANIK!
kein tema գրել է:
» ԴԻՏԱՆԿԻՒՆ - «Պէտք է վնասուց հատուցում տալ Ադրբեջանին»,- յայտարարել է Լեւոն Տէր-Պետրոսեանը
Հայաստանեան «Գոլոս Արմենիի» թերթը իր ս. թ. փետրւարի 28-ի կայքէջի վրայ ամփոփ լուրերի բաժնում հաղորդել է. «Լեւոն Տէր-Պետրոսեանը անհրաժեշտ է համարում Ադրբեջանին վնասուց հատուցում կատարել»։
«Գոլոս Արմենիի»-ն որպէս աղբիւրի՝ յղում է կատարում «Եւրոպա էքսպրես» հրատարակչութեանը, որի յօդւածագրերից Բորիս Ռասկին վկայակոչելով ադրբեջանական «Վիշկա» թերթում հրատարակւած «Ռեգնում» լրատւական գործակալութեան Լեւոն Տէր- Պետրոսեանի հետ ունեցած հարցազրոյցը՝ ընդարձակ վերլուծական յօդւած է ստորագրել։
Բ. Ռասկին, վերլուծելով Լ. Տէր-Պետրոսեանի ՀՀ նախագահական ընտրութիւններին մասնակցելու իբր թէ անհրաժեշտ պատճառները, հանգամանօրէն անդրադարձել է Ղարաբաղեան հարցի տարբեր երեսներին՝ յուսալով, որ Լ. Տէր-Պետրոսեանի նախագահ ընտրւելը լուծում բերի նաեւ այդ կնճռոտ եւ արդէն տասնամեակից աւելի անելի մատնւած հարցին։
Զանց ենք առնում յօդւածագրի աչքառու պատւէրով կատարած վերլուծումները՝ Հայաստանի եւ Ղարաբաղեան հիմնախնդրի մասին՝ աւելացնելով, որ այս պարագայում յօդւածագիրը արջի ծառայութիւն է մատուցել Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ ուղղակի մէջբերելով վերջնիս պատասխանը՝ «Ռեգնում»-ի Արցախի խնդրի մասին հարցին՝ «.... Այո, դժւար եւ անհաճոյ է խոստովանել այսպիսի պարտաւորութիւն... Բայց, Ադրբեջանի հետ ստացւած հակամարտութիւնը եւ դրան որպէս արդիւնք՝ նրա հողատարածքների բռնակցումը պահանջում է գոնէ նիւթական փոխհատուցում՝ հասցւած վնասի փոխարէն... Դրա չափերը հիմա չեմ կարող որոշել, բայց փաստը, որ անհրաժեշտ է (փոխհատուցում կատարել), անվիճելի է։ Եթէ չխօսենք դեռ աւելիի մասին։ Իսկ այս մասին կը խօսենք արդէն մօտակայ հեռանկարում»։
Աւելացնենք, որ Անկարան եւ Բաքուն պատրաստակամօրէն արձագանգել են ՀՀ առաջին նախագահի «զեղումներին»։
Levonakan գրել է:- kein tema
» ԴԻՏԱՆԿԻՒՆ - «Պէտք է վնասուց հատուցում տալ Ադրբեջանին»,- յայտարարել է Լեւոն Տէր-Պետրոսեանը Հայաստանեան «Գոլոս Արմենիի» թերթը իր ս. թ. փետրւարի 28-ի կայքէջի վրայ ամփոփ լուրերի բաժնում հաղորդել է. «Լեւոն Տէր-Պետրոսեանը անհրաժեշտ է համարում Ադրբեջանին վնասուց հատուցում կատարել»։
«Գոլոս Արմենիի»-ն որպէս աղբիւրի՝ յղում է կատարում «Եւրոպա էքսպրես» հրատարակչութեանը, որի յօդւածագրերից Բորիս Ռասկին վկայակոչելով ադրբեջանական «Վիշկա» թերթում հրատարակւած «Ռեգնում» լրատւական գործակալութեան Լեւոն Տէր- Պետրոսեանի հետ ունեցած հարցազրոյցը՝ ընդարձակ վերլուծական յօդւած է ստորագրել։
Բ. Ռասկին, վերլուծելով Լ. Տէր-Պետրոսեանի ՀՀ նախագահական ընտրութիւններին մասնակցելու իբր թէ անհրաժեշտ պատճառները, հանգամանօրէն անդրադարձել է Ղարաբաղեան հարցի տարբեր երեսներին՝ յուսալով, որ Լ. Տէր-Պետրոսեանի նախագահ ընտրւելը լուծում բերի նաեւ այդ կնճռոտ եւ արդէն տասնամեակից աւելի անելի մատնւած հարցին։
Զանց ենք առնում յօդւածագրի աչքառու պատւէրով կատարած վերլուծումները՝ Հայաստանի եւ Ղարաբաղեան հիմնախնդրի մասին՝ աւելացնելով, որ այս պարագայում յօդւածագիրը արջի ծառայութիւն է մատուցել Լեւոն Տէր-Պետրոսեանին՝ ուղղակի մէջբերելով վերջնիս պատասխանը՝ «Ռեգնում»-ի Արցախի խնդրի մասին հարցին՝ «.... Այո, դժւար եւ անհաճոյ է խոստովանել այսպիսի պարտաւորութիւն... Բայց, Ադրբեջանի հետ ստացւած հակամարտութիւնը եւ դրան որպէս արդիւնք՝ նրա հողատարածքների բռնակցումը պահանջում է գոնէ նիւթական փոխհատուցում՝ հասցւած վնասի փոխարէն... Դրա չափերը հիմա չեմ կարող որոշել, բայց փաստը, որ անհրաժեշտ է (փոխհատուցում կատարել), անվիճելի է։ Եթէ չխօսենք դեռ աւելիի մասին։ Իսկ այս մասին կը խօսենք արդէն մօտակայ հեռանկարում»։
Աւելացնենք, որ Անկարան եւ Բաքուն պատրաստակամօրէն արձագանգել են ՀՀ առաջին նախագահի «զեղումներին»։
Inch es uzum dranov ases ay putanka- kein tema
Վերջին լուրերը, Մարտ 15, 2008
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
. 11
210. ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՕՐ գոյություն ունեցավ սովյալների ճաշարանը... Պարենային օգնության կարիքը բնակչության մեծ ...ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
. 3
Հավերժ ապրելու իրավունքը նրանցն է, Ում վերուստ տրվում է ...ԳԱՐՆԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գարունն արդեն իր իրավունքների մեջ է։ Մեկնարկած գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ փորձ է արվում «ամբողջացնել» աննախադեպ սառնամանիքների հետեւանքները գյուղատնտեսության ոլորտում։ Թե որքանով են հավաստի ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
.
Մարտի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երագույն դատարանի դատավոր Նաիրի Վյաչեսլավի Հակոբյանի լիազորությունները` ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՄԲՈԽԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԱՌԱՎԵԼ ՍԱՐՍԱՓԵԼԻ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ԱՆՈՒՆ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

