
Հրատարակված է Մարտ 14, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
- Մարտի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է արհմիությունների ֆեդերացիայի վարչության անդամների հետ` ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արհմիությունների ֆեդերացիայի գործունեության ընթացքին ու հեռանկարներին, ինչպես նաեւ կազմակերպության առջեւ ծառացած խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է արհմիությունների դերը երկրի զարգացման գործում: Նախագահը, մասնավորապես, նշել է, որ արհմիությունները իրենց հեղինակությամբ պետք է նպաստեն տարբեր կառույցներում օրինականության պահպանմանը, ինչը հնարավոր է այդ կառույցում բարոյական բարձր արժեքների տեր մարդկանց ներգրավմամբ: Բակո Սահակյանը կարեւորել է արհմիությունների գործունեությունում հումանիտար ոլորտից իրավական դաշտ անցնելու անհրաժշտությունը` դրանով իսկ ավելի արդյունավետ պաշտպանելով աշխատավորների շահերը: Նախագահը անդրադարձել է նաեւ արհմիությունների տեխնիկական հագեցվածության եւ շենքային պայմանների բարելավման խնդիրներին: *** Նույն օրը ԼՂՀ Նախագահի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շինարարության ոլորտին վերաբերող հարցերին: Խորհրդակցության ժամանակ հանդես են եկել քաղաքաշինության, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության նախարարները, ինչպես նաեւ միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության, ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ պետական գնումների գործակալության ղեկավարները: Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կապիտալ շինարարության ոլորտում, մասնավորապես, բնակարանային, կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, էներգետիկ, գազիֆիկացման, ճանապարհաշինության, հանրապետական նշանակության օբյեկտների կառուցման աշխատանքներում առկա էական բացթողումների վրա, հատուկ ընդգծելով դրանց որակի եւ տեմպերի ցածր մակարդակը: Բակո Սահակյանը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամկետում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` իրավիճակը շտկելու համար: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ պաշտպանության, սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաեւ այդ ուղղությամբ պետական գնումների գործակալության կողմից վարվող քաղաքականության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ վարչապետը եւ պաշտոնատար այլ անձինք:

- .
Վերջին լուրերը, Մարտ 14, 2008
ՎԵՐԱԴԱՐՁ
. 11
24.02.96. Իմ բոյկոտի ժամկետն անցավ։ Ժամանակն է վերադառնալ խորհրդարան։ Խոսափողի մոտ։ Վերադառնալ հրապարակայնություն... Այստեղ փակվել ...ՄԱՀԸ ԶՐԿԵՆՔ ԱՌԵՂԾՎԱԾԻՑ
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 2
Զննենք եւ ընտելանանք նրան՝ նրա մասին խորհելով ավելի հաճախ, քան ուրիշ այլնի մասին Արիստոտելը պատմում է, որ Գիպանիս գետի մոտ կան մանր միջատներ, որոնք մեկ օրից ավելի չեն ապրում։ Նրանք, ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼ»` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հիշեցնենք, որ այն ժամանակ ալյուրի մեկ պարկը (50 կգ) 8000 դրամից դարձավ 12 հազար 500 դրամ, իսկ 70-80 դրամով վաճառվող հացի գինը հասավ 110-120 դրամի։ Այսօր ...ՔԱՐՎԱՃԱՌՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ
. 1
Մարտի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Քարվաճառ շրջկենտրոնի՝ 2007թ. տարեկան համայնքային ժողովին։ Վերականգնվող այդ բնակավայրի խնդիրները բազում են։ Դրանցից մի քանիսը հատուկ ...ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
. 15
Լավ աշխատանքը պետության, իշխանությունների եւ ժողովրդի հեղինակության վերականգնման ամենաճիշտ ճանապարհն է Համոզված է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ...
.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված ,Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասինե բանաձ—ի նախագիծը: ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մարտի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է արհմիությունների ֆեդերացիայի վարչության անդամների հետ` ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի գլխավորությամբ: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴԻՏԱՐԿՈՒՄ
.ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

