
Հրատարակված է Մարտ 14, 2008
ՔԱՐՎԱՃԱՌՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ
- Մարտի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Քարվաճառ շրջկենտրոնի՝ 2007թ. տարեկան համայնքային ժողովին։ Վերականգնվող այդ բնակավայրի խնդիրները բազում են։ Դրանցից մի քանիսը հատուկ շեշտադրումով ներկայացրեց համայնքապետ Ժորա րիգորյանը։ Քարվաճառն առ այսօր չունի զարգացման ծրագիր՝ հաստատված հատակագծով եւ անհրաժեշտ սոցիալական ու այլ նշանակության օբյեկտների նախանշումներով։ Կա բնակարանների սուր կարիք. այստեղ տարեկան կառուցվում եւ հիմնանորոգվում է ընդամենը 12-15 տուն, ինչը չի բավարարում առկա պահանջը։ Շատ վերաբնակներ են սպասում «հարմարավետ» առաջարկի։ Տեղացիներին մտահոգում է խմելու ջրի մաքրության խնդիրը։ Համայնքի բնակիչները մատնանշեցին այլ հիմնահարցեր. շրջկենտրոնում չկան մանկապարտեզ, բանկի մասնաճյուղ, ատամնաբույժ, անբավարար է հեռախոսակապը։ Քարվաճառցիները դժվարություններ ունեն Ստեփանակերտ երթեւեկելու հարցում։ Բարձրաձայնված որոշ խնդիրներ տիպական են ամբողջ՝ Նոր Շահումյանի շրջանի համար։ Ժողովին ներկա մյուս համայնքապետերը եւս նշեցին, որ իրենց ամենից շատ մտահոգում է ներշրջանային ճանապարհների անմխիթար վիճակը։ Բազմաթիվ ուղեհատվածներում պարբերաբար փլվածքներ են լինում՝ մեկուսացման վտանգի տակ թողնելով Քարվաճառն ու շրջանի տասնյակ գյուղեր։ Ներկաները նաեւ շեշտեցին, որ շրջանում չեն ընդունվում հայկական հեռուստաալիքները։ Ժողովի մասնակիցների հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Ա.Հարությունյանն անդրադարձավ ինչպես բարձրացված, այնպես էլ այն հարցերին, որ կառավարության անմիջական օժանդակությամբ կկարգավորվեն մոտ ապագայում՝ էապես բարեփոխելով կացությունը շրջանում։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց քարվաճառցիներին դժվար պայմաններում ապրելու եւ գործելու համար, միաժամանակ նշեց, որ շրջանում տնտեսական մեծ ներուժ կա, եւ շուտով կսկսի կյանքի կոչվել այդ տարածաշրջանի ընդհանուր զարգացման ծրագիրը։ Քարվաճառում առաջիկա ամիսներին կստեղծվի ճանապարհաշինական կազմակերպություն, որ կզբաղվի ամբողջ շրջանի ճանապարհների նորոգմամբ եւ պահպանությամբ։ Դրա համար կհատկացվի անհրաժեշտ տեխնիկա։ Վարչապետը հավաստիացրել է նաեւ, որ որոշակի օժանդակություն կլինի Քարվաճառի խմելու ջրի մաքրությունը ապահովելու հարցում։ Կկանոնավորվի Քարվաճառ-Ստեփանակերտ ավտոերթուղային գիծը։ 2009թ. այստեղ շարք կմտնի պահանջվող մանկապարտեզը։ Ամենայն հավանականությամբ՝ առանց երկար ձգձգումների կգործի ատամնաբուժական ծառայություն։ Դրամական փոխանցումների խնդիրը, նախ, կլուծվի այդտեղ «Արցախփոստի» մասնաճյուղ բացելով, բանկային լիարժեք ծառայության հիմնումը թողնվեց հետագային՝ հաշվի առնելով խնդրի հետ կապված որոշ բարդություններ։ Վարչապետը դժգոհություն հայտնեց Քարվաճառում իրականացվող շինարարության առթիվ։ Այն անորակ գնահատելով՝ նա նշել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել շրջանի շինարարական կարողությունները, որպեսզի նրանք պատվերները կատարեն բարձրորակ եւ սահմանված ժամկետներում։ «Մի կարճ այցելությամբ հնարավոր չէ ամբողջովին ծանոթանալ Քարվաճառի եւ շրջանի բազմապիսի խնդիրներին, առաջիկա ամիսներին ես ավելի երկար կլինեմ այստեղ եւ ավելի հանգամանորեն կտեղեկանամ ձեր հոգսերին ու առաջարկություններին»,- քարվաճառցիներին հավաստիացրել է Ա.Հարությունյանը։ Ժողովից հետո, որ կայացավ շրջկենտրոնի մշակույթի տանը, դպրոցականները հանդես եկան համերգային գեղեցիկ ծրագրով. այն սիրով դիտեցին վարչապետը, նրան ուղեկցող պաշտոնատար անձինք եւ ներկաները։ Ապա կառավարության ղեկավարը այցելել է Քարվաճառի բուժմիավորում եւ Վ.Սարոյանի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացել շենքային ու աշխատանքային պայմաններին։ Ետդարձին Ա.Հարությունյանը եղել է Դադիվանքի համալիրում, տեսել, թե ինչպես է ընթանում հոգեւոր-պատմական այդ մեծ կառույցի վերանորոգումը։ Վարչապետին ուղեկցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Ն.ասպարյանը։

- .
Քննարկում
xxx գրել է:
robin u serzin pahandek uren ognutjan gumarner@ tox ognen madkanc herike goxanan u durs hanen
Վերջին լուրերը, Մարտ 14, 2008
ՎԵՐԱԴԱՐՁ
. 11
24.02.96. Իմ բոյկոտի ժամկետն անցավ։ Ժամանակն է վերադառնալ խորհրդարան։ Խոսափողի մոտ։ Վերադառնալ հրապարակայնություն... Այստեղ փակվել ...ՄԱՀԸ ԶՐԿԵՆՔ ԱՌԵՂԾՎԱԾԻՑ
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 2
Զննենք եւ ընտելանանք նրան՝ նրա մասին խորհելով ավելի հաճախ, քան ուրիշ այլնի մասին Արիստոտելը պատմում է, որ Գիպանիս գետի մոտ կան մանր միջատներ, որոնք մեկ օրից ավելի չեն ապրում։ Նրանք, ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼ»` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հիշեցնենք, որ այն ժամանակ ալյուրի մեկ պարկը (50 կգ) 8000 դրամից դարձավ 12 հազար 500 դրամ, իսկ 70-80 դրամով վաճառվող հացի գինը հասավ 110-120 դրամի։ Այսօր ...ՔԱՐՎԱՃԱՌՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ
. 1
Մարտի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Քարվաճառ շրջկենտրոնի՝ 2007թ. տարեկան համայնքային ժողովին։ Վերականգնվող այդ բնակավայրի խնդիրները բազում են։ Դրանցից մի քանիսը հատուկ ...ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
. 15
Լավ աշխատանքը պետության, իշխանությունների եւ ժողովրդի հեղինակության վերականգնման ամենաճիշտ ճանապարհն է Համոզված է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ...
.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված ,Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասինե բանաձ—ի նախագիծը: ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մարտի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է արհմիությունների ֆեդերացիայի վարչության անդամների հետ` ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի գլխավորությամբ: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԿՈԼԵԿՏԻՎԻՆ
.ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՈ՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԳՐՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Zerkalo.azԹԵՐԹՆ ԻՐ ԱՆԺԽՏԵԼԻ ՆՊԱՍՏՆ ՈՒՆԻ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ
Կոմիտաս ԴԱՆԻԵԼՅԱՆԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

