
Հրատարակված է Մարտ 14, 2008
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼ»` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
- Հիշեցնենք, որ այն ժամանակ ալյուրի մեկ պարկը (50 կգ) 8000 դրամից դարձավ 12 հազար 500 դրամ, իսկ 70-80 դրամով վաճառվող հացի գինը հասավ 110-120 դրամի։ Այսօր արդեն առեւտրի կետերում տեղական ալյուրի մեկ պարկն արժե 14 հազար 500 դրամ, իսկ «Արմաշի» արտադրանքը՝ 14 հազար 800 դրամ։ Այնինչ, բնակչությունը հույսեր էր փայփայում, որ մոտալուտ բերքահավաքը նորից ամեն ինչ իր տեղը կդնի, կբարձրանա հացի քաշը, կիջեցվի գինը։ Այսօր մեզ մտահոգում է, թե որքանով էր անհրաժեշտ ալյուրի գնի ներկայիս բարձրացումը, ինչո՞վ է պայմանավորված երեւույթը, ինչո՞ւ տնտեսավարող սուբյեկտները մեկ անգամ եւս փաստի առաջ են կանգնեցնում ժողովրդին ու իշխանություններին։ Ոմանք ուսերն են թոթվում, իբր՝ շուկայի օրենքներն են գործում։ Ի դեպ, երբ 1929թ. ԱՄՆ-ում մեծ ճգնաժամ եղավ, Ռուզվելտը երկիրը դուրս բերեց այդ վիճակից՝ պետության ուժեղ ձեռքը հանձնելով կենսականորեն անհրաժեշտ ապրանքների արտադրությունը։ Ռուզվելտը պայքարել է միայն տնտեսական դժվարությունների դեմ, իսկ մենք չպետք է մոռանանք, որ պատերազմական գոտի ենք, եւ հրադադարը դեռեւս վերջնական խաղաղությունը չէ։ Հասկանում ենք, նոր տնտեսահարաբերությունների պայմաններում արդեն պետության մենաշնորհը չէ ինչպես հացահատիկի արտադրությունը, այնպես էլ ալյուրի, պատրաստի հացի իրացումը։ Եվ այս պարագայում գների կայունացման ուղղությամբ պետության կողմից ցանկացած նորմատիվային միջամտություն անհամատեղելի է համարվում շուկայական հարաբերությունների հետ։ Բայց չէ՞ որ գների վրա պետությունը կարող է ազդել շուկայի հագեցման միջոցով։ Իսկ մեր շուկան, թվում է, ոչ պակաս հագեցած պիտի լինի... Այս մտահոգիչ հարցին՝ մասնավորապես, թե ինչու է հանրապետությունում կրկին բարձրացել ալյուրի գինը, ինչին էլ պետք է հետեւեն մյուս հացամթերքների թանկացումները (հաց, մակարոնեղեն, թխվածքեղեն), պատասխանելով՝ ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքիյանը նշեց, որ իրենք տեղեկություն չունեն ալյուրի գնի բարձրացման մասին։ «Ես տեղյակ եմ այն բանին, որ միջազգային շուկայում բարձրացել է ցորենի գինը։ Տեղյակ եմ նաեւ, որ հացահատիկ առնողները այսօրվա դրությամբ բնակչությունից ցորենը գնում են ավելի բարձր գներով, քան անցյալ տարվա աշնանն էր։ Կան մարդիկ, ովքեր դեռեւս անցյալ տարվա հավաքած բերքը պահել են թանկ վաճառելու մտադրությամբ։ Իսկ մեզ մոտ, օրինակ, «Գառնի գրուպ»-ը հացահատիկը գնում է ավելի թանկ գներով»,- ասաց Վ. Զաքիյանը։ Նրա խոսքով՝ եթե բերքահավաքից հետո հացահատիկ ընդունող կետերը ցորենը գնում էին 100 դրամով, ապա վերջին ժամանակներս այդ գինը հասել էր 130 դրամի, ինչը մեծ աճ է։ Այսօրվա դրությամբ ինչպիսի՞ն են մեզ մոտ գները հացահատիկի մթերման կետերում՝ փոխնախարարը չգիտեր, սակայն, ինչպես ինքն է ենթադրում՝ ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայով, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ այս անգամ եւս քայլեր չեն ձեռնարկվի թանկացման դեմ, ու ժողովուրդը դա էլ «կմարսի», ինչպես մյուս դեպքերում էր։ Չպետք է, սակայն, մոռանալ, որ երբ միջազգային շուկայում կամ Ռուսաստանում ընդամենը 4-5 տոկոսով էր բարձրանում ալյուրի եւ հացի գինը, մեզ մոտ այն բարձրանում էր 20-30 տոկոսով։ Կամ՝ հարց է ծագում, անցյալ տարի Ռուսաստանում, երբ հացը էժան էր, ինչո՞ւ մեզ մոտ գները չիջան։ Այս ամենը մտորելու տեղիք է տալիս։ Ի վերջո՝ հացը հագնելու շոր չէ, որ շուկան կարգավորի գները։ Հացը կենսական պահանջ է, ռազմավարական նշանակության սննդամթերք, առանց որի հնարավոր չէ գոյություն պահպանել։ Մեր բնակչության շուրջ 40 տոկոսը օրգանիզմին անհրաժեշտ կալորիան ստանում է հացի միջոցով։ Ուստի մեր սպառողական զամբյուղում հացը մեծ չափաբաժին է կազմում։ Իսկ դա նշանակում է, որ ոմանց սպառողական զամբյուղում կնվազի նաեւ հացը։ Կարծում ենք՝ ամեն ինչ վերագրել միայն շուկային, գների ազատականացմանը՝ սխալ է։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 14, 2008
ՎԵՐԱԴԱՐՁ
. 11
24.02.96. Իմ բոյկոտի ժամկետն անցավ։ Ժամանակն է վերադառնալ խորհրդարան։ Խոսափողի մոտ։ Վերադառնալ հրապարակայնություն... Այստեղ փակվել ...ՄԱՀԸ ԶՐԿԵՆՔ ԱՌԵՂԾՎԱԾԻՑ
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 2
Զննենք եւ ընտելանանք նրան՝ նրա մասին խորհելով ավելի հաճախ, քան ուրիշ այլնի մասին Արիստոտելը պատմում է, որ Գիպանիս գետի մոտ կան մանր միջատներ, որոնք մեկ օրից ավելի չեն ապրում։ Նրանք, ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼ»` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հիշեցնենք, որ այն ժամանակ ալյուրի մեկ պարկը (50 կգ) 8000 դրամից դարձավ 12 հազար 500 դրամ, իսկ 70-80 դրամով վաճառվող հացի գինը հասավ 110-120 դրամի։ Այսօր ...ՔԱՐՎԱՃԱՌՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ
. 1
Մարտի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Քարվաճառ շրջկենտրոնի՝ 2007թ. տարեկան համայնքային ժողովին։ Վերականգնվող այդ բնակավայրի խնդիրները բազում են։ Դրանցից մի քանիսը հատուկ ...ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
. 15
Լավ աշխատանքը պետության, իշխանությունների եւ ժողովրդի հեղինակության վերականգնման ամենաճիշտ ճանապարհն է Համոզված է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ...
.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված ,Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասինե բանաձ—ի նախագիծը: ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մարտի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է արհմիությունների ֆեդերացիայի վարչության անդամների հետ` ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի գլխավորությամբ: ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

