
Հրատարակված է Մարտ 14, 2008
ՄԱՀԸ ԶՐԿԵՆՔ ԱՌԵՂԾՎԱԾԻՑ
- Զննենք եւ ընտելանանք նրան՝ նրա մասին խորհելով ավելի հաճախ, քան ուրիշ այլնի մասին Արիստոտելը պատմում է, որ Գիպանիս գետի մոտ կան մանր միջատներ, որոնք մեկ օրից ավելի չեն ապրում։ Նրանք, որոնք մեռնում են առավոտյան ժամը ութին, լինում են տակավին մատաղ հասակում, իսկ երեկոյան ժամը հինգին մեռնողները լինում են զառամյալ։ Մեզնից ո՞ր մեկը չէր ծիծաղի, եթե նրա մոտ երջանիկ կամ դժբախտ անվանեին այդ միջատներին՝ հաշվի առնելով նրանց կյանքի տեւողությունը։ Համարյա այդ նույնն է նաեւ մեր կյանքի հարցում, եթե այն համեմատենք հավերժության կամ երկնային լուսատուների, լեռների, անտառների, դաշտերի ու գետերի գոյատեւման ժամանակի հետ։ Եվ իրոք, ի՞նչ տարբերություն՝ որքան տեւեց այս կամ այն մարդու գոյությունը՝ 30 տարի՞, թե՝ 80... Մահն ինքնին սարսափելի չէ. «Նա կա՝ դու չկաս, դու կաս՝ նա չկա»։ Սարսափելի է տանջանքներով ուղեկցվող մահը։ Ապրել՝ նշանակում է այրել քեզ եւ տաքանալ, բայց երբ այրվում ես եւ արդեն չես տաքանում՝ տանջանքը մահից վատ է։ Եվ եթե միայն տանջանքը լիներ... Իրեն՝ ժառանգին եւ իր տոհմին արժանապատվություն եւ բարիք կամեցող ամեն ոք «պետք է կարողանա պատվով հրաժեշտ տալ եւ գիտենալ դժվարին արվեստը՝ ժամանակին հեռանալ»։ Հորացիոսն այսպիսի տողեր ունի. «Քո ամեն օրը համարիր վերջինը, եւ սիրելի կլինի այն ժամը, որին դու հույս չես պահել»։ Սակայն մտածողներից ոչ ոք այնպես մանրամասն, խորը եւ պարզ կերպով ուշադրության չի արժանացրել մահվան թեման, ինչպես Մոնտենը... Ոչ ոք իր ուսմունքի մեջ տեղ չի հատկացրել համեմատաբար ազատ, անկախ կյանքի թեմային։ Ոչ ոք այնպես, ինչպես Մոնտենը, չի սովորեցրել, որ ԿՅԱՆՔԸ ԿՈՐՑՆԵԼԸ ՉԱՐԻՔ ՉԷ։ Լսենք նրան. «Ցիցերոնն ասում է, որ փիլիսոփայել՝ դա ոչ այլ ինչ է, քան իրեն նախապատրաստել մահին, այն բանին, որ մեզ մահից չվախենալ սովորեցնել։ Մենք սարսափում ենք մահն իր անունով կոչել, եւ մարդկանց մեծ մասը, երբ որեւէ մեկն արտասանում է այդ բառը, խաչակնքում են այնպես, ինչպես սատանայի անունը տալու ժամանակ։ «Մահ» բառը մեր ականջին հնչում է որպես ինչ-որ չարագույժ բան, մենք սովորել ենք կամ ընդհանրապես խուսափել նրանից, կամ այլաբանությամբ փոխարինել այն։ Մարդիկ դես-դեն են գնում, գնում-գալիս, դոփդոփում են տեղում, պարում են, իսկ մահվան մասին չեն էլ մտածում։ Ամեն ինչ լավ է, ամեն ինչ շատ լավ է։ Բայց եթե հանկարծ այն վրա է հասնում (հենց իրենց կամ նրանց կանանց, երեխաներին, բարեկամներին՝ ճանկելով նրանց անսպասելի կերպով, անպաշտպան վիճակում), ի՜նչ տառապանքներ, ի՜նչ լացուկոծ, ի՜նչ մոլուցք եւ ի՜նչ հուսահատություն է իսկույն համակում նրանց։ Դուք որեւէ մեկին տեսե՞լ եք, արդյոք, այդչափ վհատ, այդչափ կերպարանափոխված, այդչափ տագնապահույզ։ ...Եվ քանի որ լավագույն զրահն էլ նրանից չի պաշտպանի, եկեք սովորենք նրան կրծքով դիմավորել եւ մենամարտի բռնվել նրա հետ։ Եվ գլխավոր հաղթաթուղթը նրանից խլելու համար ընտրենք սովորականին ուղիղ հակառակ ուղին։ Մահը զրկենք առեղծվածներից, ուշադիր զննենք այն, նրան ընտելանանք՝ նրա մասին խորհելով ավելի հաճախ, քան որեւէ այլնի մասին։ Եկեք ամեն տեղ ու միշտ մեր մեջ ստեղծենք նրա կերպարը, ըստ որում, նրա բոլոր հնարավոր տեսքերով։ Եթե մեր հեծած ձին գայթի, եթե տանիքից կղմինդր վայր ընկնի, եթե քորոցը մեր մատը ծակի, ամեն անգամ ինքներս մեզ կրկնենք. «Իսկ գուցե հենց մահն ի՞նքն է»։ Դրա շնորհիվ մենք կամրանանք, կդառնանք ավելի աննկուն։ Տոնախմբության հենց կեսին, քեֆի թունդ պահին թող անփոփոխ կերպով մեր ականջներում միշտ միեւնույն՝ մեր ճակատագրի մասին հիշեցնող կրկներգը հնչի։ Հայտնի չէ՝ որտեղ է մեզ սպասում մահը. ուրեմն՝ սպասենք նրան ամենուրեք։ Մեռնելու պատրաստ լինելը մեզ ազատում է ամեն տեսակ ենթակայությունից ու հարկադրանքից։ Երբ Պավել Էմիլին ներկայացավ նրա գերու՝ Մակեդոնիայի թշվառ արքայի դեսպանորդը եւ հաղորդեց նրա խնդրանքը՝ իրեն չստիպել գնալ հաղթակառքի հետեւից, նա պատասխանեց. «Թող այդ խնդրանքով ինքն իրեն դիմի»։ Ինձ միշտ թվում է, որ մինչեւ մահվան գալուստը այդպես էլ չեմ հասցնի վերջացնել այն գործը, որը ես պետք է կատարեմ, թեկուզեւ այն ավարտելու համար պահանջվի մեկ ժամից ոչ ավելի։ Իմ մեջ այսպիսի մտքեր հղանալով եւ դրանք գլուխ մտցնելով՝ ես միշտ նախապատրաստված եմ այն բանին, որ դա ինձ հետ կարող է պատահել ցանկացած ակնթարթի։ Եվ ինչքան էլ որ հանկարածակիի գա իմ մահը, նրա գալստյան մեջ ինձ համար նոր ոչինչ չկա։ ՎԱՅ ԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՉՀԱՍՑՆԵՄ Պետք է որ կոշիկներդ միշտ հագիդ լինի, պետք է, որչափ որ դա մեզնից է կախված, մշտապես պատպաստ լինել արշավի եւ հատկապես զգուշանալ, որ հանդես գալու ժամին մենք ուրիշ հոգսերի տրված չլինենք։ Չէ՞ որ մեր հոգսերն առանց այդ էլ շատ-շատ են։ Մեկը տրտնջում է նույնիսկ ոչ այնքան բուն մահից, որքան՝ այն բանից, որ նա իրեն կխանգարի փայլուն հաջողությամբ վերջացնել սկսած գործը. մյուսը տրտնջում է, որ պետք է լինում այն աշխարհը քոչել՝ չհասցնելով գլուխ բերել աղջկա ամուսնությունը կամ հետեւել երեխաների կրթությանը. այս մեկը կնոջից բաժանվելն է ողբում, մյուսը՝ որդուց, քանի որ նա է եղել իր ամբողջ կյանքի ուրախությունը։ Ճիշտն ասած, ամեն գործում միայն ունակությամբ ու ջանքով, եթե էլի ինչ-որ բան տրված չէ բնությունից, մեծ արդյունքի չես հասնի։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես, գոհություն Աստծուն, պատրաստ եմ այստեղից հեռանալ՝ երբ նրան ցանկալի կլինի, չտրտմելով ոչնչի մասին, բացի հենց կյանքից, եթե նրանից հեռանալն ինձ համար ճնշող լինի։ «Ես ազատ եմ ամեն տեսակ կապանքներից. ես կիսով չափ արդեն հրաժեշտ եմ տվել բոլորին, ինքս ինձնից բացի։ Դեռ երբեք չի եղել մեկը, ով այնքան հիմնովին նախապատրաստված լիներ այս աշխարհից հեռանալուն, ով նրանից հրաժարված լիներ այնպես վերջնականորեն, ինչպես որ, հուսով եմ, ինձ է հաջողվել դա անել»։ ԵՐԲ ԸՆԿՆՈՒՄ ԷԻՆ ՌՈՒՄԲԵՐԸ «Ազատ եմ ամեն տեսակ շփոթմունքից եւ կիսով չափ արդեն հրաժեշտ եմ տվել բոլորին...»,- այստեղ ես առաջին անգամ համաձայն չեմ Մոնտենի հետ։ Իմ կարծիքով, այստեղ հարկ էր շարունակել՝ «... եւ իմ հնարավորությունների չափով հոգացել եմ մերձավորներիս մասին, առավել եւս, նրանց մասին, որոնց մասին հոգալն իմ ուղղակի, բնության կողմից որոշված պարտականությունն է։ Բնությունն ամեն էակի պարտավորեցրել է հասուն հասակի հասցնել իր սերնդին... Եվ ընդհանրապես, մահվան պատրաստ լինել՝ նշանակում է բնության կամ հասարակական (խմբային) շահի կողմից կարգագրված ոչ մի պարտք չունենալ։ Մնացած ամեն ինչում ես համաձայն եմ նրա հետ, դեռ ավելին, ուրախ եմ, որ համախոհի եմ հանդիպել՝ ի դեմս այսքան մեծ մարդու։ Մոնտենի այս էսսեում (եւ ոչ միայն այս) ես իմ մտքերն եմ կարդում, իմ պրակտիկան։ Երբ ռումբն ընկավ հարեւան շենքի վրա, փուլ եկավ 7 հարկ, ես հոգեբանորեն կոփում էի ինձ. ձգտում լիովին հանդարտվել եւ այն միտքը խցկել իմ գիտակցության մեջ, որ վաղը նույնպիսի մի ռումբ էլ կընկնի այն շքամուտքի վրա, որտեղ իմ ընտանիքն է ապրում... Ես ինձ ինչպե՞ս կպահեմ եւ ինչպե՞ս պիտի պահեմ ... Ես ինձ նախապատրաստում էի մահն ընդունել ցանկացած րոպեին՝ որպես ինքնին հասկանալի բան. իմ եւ իմ մերձավոր մարդկանց մահը։ Այսպիսի հոգեբանական մարզվածությամբ հեշտ է ապրելը, հեշտ է վիշտն ու տառապանքները կրելը։ Եվ ես խորապես համոզված եմ, որ այս թեման՝ առաջին անգամ Մոնտենի կողմից այնքան խորն ու պարզ բացահայտված թեման, անհրաժեշտ է մտցնել դպրոցական ծրագրի մեջ։ Շարունակենք լսել, սակայն, Միշել Մոնտենին՝ կյանքի այդ մեծ գիտակին։ Ապրելու, կյանքի վարպետին։ «Ախր հենց այնպես չէ, որ մեր գերեզմանոցները գտնվում են եկեղեցիների կողքին կամ առավել այցելվող տեղեր։ Դա նպատակ ունի, ինչպես ասել է Լիկուրգիոսը (Սպարտայի պետության ստեղծողն ու օրենսդիրը - խմբ), երեխաներին, կանանց ու ռամիկներին սովորեցնել՝ չվախենալ հանգուցյալ տեսնելուց, ինչպես նաեւ՝ մարդկային աճյունները, գերեզմաններն ու թաղումները, որոնք մենք տեսնում ենք ամեն օր, մշտապես հիշեցնեն մեզ սպասող ճակատագրի մասին։ Եթե ես գրքեր հորինող լինեի, զանազան մահերի նկարագրությամբ մի ժողովածու կկազմեի՝ նրա մեջ մտցնելով մեկնաբանություններ. ով մարդկանց սովորեցնում է մեռնելը, նա նրանց ապրել է սովորեցնում։ Այժմ քննության առնենք, թե ինչպես է վարվում բնությունը, որպեսզի մեզ զրկի այն բոլոր կորուստներն ու մեր աստիճանաբար քայքայվելը զգալու հնարավորությունից, որին մենք ամենքս ենթարկվում ենք (չնայած անընդհատ դեպի վատթարը կատարվող փոփոխություններին ու աստիճանաբար թառամելուն)։ Ծերունու մոտ ի՞նչ է մնում պատանության ժամանակ ունեցած ուժերից, նրա երբեմնի կյանքից։ Կյանքը մեր ձեռքից բռնած՝ կամաց-կամաց ու թեթեւությամբ մեզ տանում է փոքր-ինչ, համարյա աննշմարելի թեք լանջով դեպի ցած, մինչեւ որ հասցնի այդ խղճուկ ծերունական վիճակին՝ ստիպելով քիչ-քիչ հաշտվել նրա հետ։ Ահա թե ինչու մենք ոչ մի ցնցում չենք զգում, երբ վրա է հասնում մեր ջահելության մահը, որը, ճիշտ որ, իր էությամբ առավել դաժան է, քան հազիվ նշողվող կյանքի վախճանը կամ մեր ծերության վախճանը։ Չէ՞ որ աճել-ծլարձակելու գոյից անէության մեջ ցատկելը առավել քիչ տանջալից է, քան ուրախության ու բարգավաճման գոյից վշտի ու տառապանքի գոյ ցատկելը։ Ինչպիսի՜ անհեթեթություն է՝ դառնանալ այնտեղ տեղափոխվելու պատճառով, որտեղ կազատվենք ամեն տեսակ դառնությունից։ Բնությունն ասում է մեզ. «Տեղ ազատեցեք ուրիշների համար, ինչպես որ ուրիշներն են տեղ ազատել ձեզ համար։ Որպեսզի ձեզ պատվաստեմ այն չափավորությունը, որը պահանջում եմ ձեզնից, այսինքն՝ որպեսզի դուք կյանքից չզզվեք եւ դրա հետ մեկտեղ մահից չփախչեք, թե՛ մեկը, թե՛ մյուսը ես կիսով չափ քաղցր ու կիսով չափ վշտալի եմ դարձրել։ Ես Ֆալեսին՝ ձեր իմաստուններից առաջինին, այն միտքն եմ ներշնչել, որ ապրելն ու մեռնելը՝ դա միեւնույն բանն է։ Եվ երբ մեկը հարցրել է նրան՝ ինչո՞ւ, այդ դեպքում, ինքն, այնուամենայնիվ, չի մահանում, նա շատ իմաստուն պատասխան է տվել. «Հենց այն պատճառով, որ դա միեւնույն բանն է։ Ինձ համար այստեղ էլ դեռ վատ չէ, հենց որ կյանքն ինձ համար չարչարանք դառնա, ես անպայման ընտրություն կանեմ հօգուտ մյուս վիճակի»։ Այսպիսիք են մեր ծնող-բնության բարի խրատները։ Ես գտնում եմ, որ պատճառն այստեղ այն տխուր դեմքերն ու սարսափեցնող իրադրությունն է, որոնց շրջապատում տեսնում ենք նրան, եւ որոնք մեզ մոտ է՛լ ավելի մեծ սարսափ են առաջ բերում, քան մահն ինքը։ Ինչպիսի նոր, բոլորովին անսովոր պատկեր է. մոր, կնոջ, երեխաների հառաչանքներն ու լացուկոծը, շվար ու շփոթված ացելուները, բազմաթիվ սպասարկուների մատուցած ծառայությունները, նրանց արտասվալից եւ գունատ դեմքերը, այն սենյակը, ուր ցերեկային լույսը չի թափանցում մեր սնարի մոտ, վառվող մոմեր, բժիշկներ ու հոգեւորականներ... Ողորմած է մահը, որը ժամանակ չտվեց այդ պերճաշուք պատրաստությունների համար...»։ Ինչպե՞ս հաղթահարել մահվան ահը։ Իր գիտակցական կյանքի առաջին օրից մարդ պետք է համակվի այն մտքով, այնուհետեւ էլ հաշտվի նրա հետ, որ ինքը մի սովորական էակ է, որը մի գեղեցիկ ակնթարթի կարող է անէության մեջ սուզվել, ինչպես որ միլիարդավորներ են սուզվել մինչ իրեն, ինչպես որ՝ հարյուր-հազարավոր ժամանակակիցներ ամեն օր... Սա ինչ-որ ժամանակ կորուսվածին՝ կյանքի նորմալ ռիթմին վերադառնալու առաջին պայման է։

- Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Քննարկում
ARMEN գրել է:
http://www.regnum.ru/news/971726.html
ES EM գրել է:- ARMEN
http://www.regnum.ru/news/971726.html
YOUTUBE ARMENIA TRUE VALUE SREZH SARGSYAN. A M O T........- ARMEN
Վերջին լուրերը, Մարտ 14, 2008
ՎԵՐԱԴԱՐՁ
. 11
24.02.96. Իմ բոյկոտի ժամկետն անցավ։ Ժամանակն է վերադառնալ խորհրդարան։ Խոսափողի մոտ։ Վերադառնալ հրապարակայնություն... Այստեղ փակվել ...ՄԱՀԸ ԶՐԿԵՆՔ ԱՌԵՂԾՎԱԾԻՑ
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ 2
Զննենք եւ ընտելանանք նրան՝ նրա մասին խորհելով ավելի հաճախ, քան ուրիշ այլնի մասին Արիստոտելը պատմում է, որ Գիպանիս գետի մոտ կան մանր միջատներ, որոնք մեկ օրից ավելի չեն ապրում։ Նրանք, ...ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼ»` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հիշեցնենք, որ այն ժամանակ ալյուրի մեկ պարկը (50 կգ) 8000 դրամից դարձավ 12 հազար 500 դրամ, իսկ 70-80 դրամով վաճառվող հացի գինը հասավ 110-120 դրամի։ Այսօր ...ՔԱՐՎԱՃԱՌՆ ՈՒՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ
. 1
Մարտի 13-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մասնակցել է Քարվաճառ շրջկենտրոնի՝ 2007թ. տարեկան համայնքային ժողովին։ Վերականգնվող այդ բնակավայրի խնդիրները բազում են։ Դրանցից մի քանիսը հատուկ ...ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
. 15
Լավ աշխատանքը պետության, իշխանությունների եւ ժողովրդի հեղինակության վերականգնման ամենաճիշտ ճանապարհն է Համոզված է ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆԻ...
.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն պաշտպանում Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված ,Ադրբեջանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասինե բանաձ—ի նախագիծը: ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.
Մարտի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է արհմիությունների ֆեդերացիայի վարչության անդամների հետ` ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանի գլխավորությամբ: ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ՎԵՐԱԴԱՐՁ
.
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԴԱՌՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՍԻՎԱՆԱԼ, ԱՅԼ` ԳՈՐԾԵԼ
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

