
Հրատարակված է Մարտ 13, 2008
«ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
- «Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է նման կամայական հայտարարություններ անել»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը: «Նման միակողմանի մեղադրանք հնչեցնելը անհիմն եւ անօգուտ է: Վիրավորված ոստիկանների թիվը` 108, որոնցից 43-ը հրազենային կամ բեկորային վնասվածքներով, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկ նյութերով: Սա համընկնում է իրավապահ մարմիննների օպերատիվ տեղեկատվությանը, որը հանրությանն այս ամենի մասին տեղյակ էր պահել մարտի 1-ից դեռ օրեր առաջ: Այս պարագայում կառավարության արձագանքը որպես «ընդդիմադիր բողոքի ցույցերի ցրում» պիտակավորելը կամ որպես «կոպիտ եւ դաժան» որակելը ճշգրիտ չէ: Դա ամենեւին ոստիկանության կողմից քաղաքացիների վրա հարձակում չի եղել»,-հայտարարել է Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, մարտի 1-ին տեղի ունեցած բռնություններն իրոք լրջագույն մտահոգություն են մեզ բոլորիս համար Հայաստանում, այդ թվում եւ առաջին հերթին` կառավարության համար, որը պատասխանատվություն է կրում երկրում կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման համար: Կառավարությունը, զսպվածություն դրսեւորելով, փորձում էր պահպանել կարգուկանոնը, սակայն, ինչպես նախապես զգուշացնում էին իրավապահ մարմիննները, այն վերածվեց ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախման: «Այն պարագայում, երբ կա ութ զոհ (որոնցից մեկը ոստիկան է) եւ տասնյակ վիրավորներ (որոնցից շատերը իրավապահ մարմիններից են), կասկած չի կարող լինել, որ սա լուրջ եւ իրավամբ դատապարտելի բռնարարք էր, ինչպես ինքը պրն. Բրազյան է նշում: Այսօր, այդ ահավոր օրվանից 10 օր անց, Հայաստանի առջեւ կանգնած հիմնական խնդիրն ամբողջությամբ քննել եւ հասկանալն է, թե ինչ տեղի ունեցավ, եւ միասին առաջ գնալու ուղիներ փնտրելն է: Միջազգային հանրությունը պետք է խրախուսի բոլոր ներգրավված կողմերին` պատասխանատվություն ստանձնելու մեր հասարակության հիմքերին հասցված վնասի համար եւ փնտրելու առաջ գնալու ներառական ուղիներ: Թյուր տեղեկացվածության հիման վրա արված հայտարարությունները կարող են եւ արդեն իսկ նպաստում են քաղաքական լարվածության սրմանը»,-հայտարարել է Տ.Բալայանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ Հայաստան կատարած այցից հետո Մեթյու Բրայզան հայտարարել է թե «ՀՀ իշխանությունների արձագանքը Երեւանում եղել է կոպիտ եւ դաժան»: Նա նաեւ հայտարարել է, թե ԱՄՆ-ն «հիասթափված է ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով եւ ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումներով»:

- .
Քննարկում
Սարգիս գրել է:
Նրա այցերը վերջերս Հայաստան շատ հաճախակի են եղել: Մեր կառավարությունը սխալ մարդկանց հետ է խաղ բռնել: Հենց ԱՄՆ է ուզում Ղարաբաղը վերադարձնել ազերիներին, ճիշտ այնպես որ 1915 թվի սեղասպանությունը չի ընդունել: Հայ ազգը պիտի զգույշ լինի նրանցից: Հենց նրանք են ԼՏՊ-ին հետ բերել: Բայց Բրայզենը չգիտի թե ում հետ է շախմատ խաղում: Հայ ենք Հայ էլ կմնանք: ԱՌԱՋ ԱՐՑԱԽՇ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ:
Վերջին լուրերը, Մարտ 13, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
. 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Կոսովոյի խորհրդարանի կողմից 2008թ. փետրվարի 17-ին ընդունված ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
. 16
Մարտի12-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախքան նիստի ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՎՈՒՄ ԵՆ
. 5
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնցով մեղմացվում են լրատվամիջոցների գործունեության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ա. Երկու խոսք Զինեւիչի մասին։ Նա, անկասկած, մեր բանակ է բերել ռազմական գրագիտության, բանակաշինության այբուբենը, բայց որպես մարդ նա ինձ դուր չի գալիս. խորամանկ ...ՊԱՅՔԱՐ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ՞ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
.
Մարտի 8-ի տոնն արդեն մնացել է ետեւում, բայց գարնան, գեղեցկության ու սիրո մի ամբողջ ամիս ստիպում է մեզ խորհրդածել աշխարհում կանանց դերի եւ նման տոն սահմանելու պատճառների շուրջ։ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՍԱՐԸ
.Դ. Մակ-Արտուրի ազդեցությունը համեմատում են «արեւային անսպառ մարտկոցի» հետ, որն առայսօր էներգիա է մատակարարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեղային կենտրոններին։ ...«...ԲԱՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Գազիֆիկացումն ու էլեկտրիֆիկացումը մեր ոչ մեծ, թող որ միջազգային հանրության կողմից առայժմ չճանաչված, բայց հաստատակամորեն դեպի իրական անկախություն եւ բարեկեցություն գնացող երկրի ...ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Դեմքով դեպի գյուղը» կարգախոսը, համայնքների զարգացմանն օգնություն ցույց տալու նպատակով սկսել է մեծ միջոցներ հատկացնել։ ...ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԿԵՐՏԵԼ Է ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1990 թվական։ Ստեփանակերտում արտակարգ դրություն էր։ Փողոցներում սաղավարտներով, վահաններով ու մահակներով պարեկում էին խորհրդային բռնապետության զինվորները։ ...«ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 2
«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է նման ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ
Ազատություն
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ ռուսաստանցի պատգամավորները, որոնք այսօր քննարկում են չճանաչված հանրապետությունների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
.
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎԱՃԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

