
Հրատարակված է Մարտ 13, 2008
ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԿԵՐՏԵԼ Է ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
- 1990 թվական։ Ստեփանակերտում արտակարգ դրություն էր։ Փողոցներում սաղավարտներով, վահաններով ու մահակներով պարեկում էին խորհրդային բռնապետության զինվորները։ Արցախը քաղաքական ու տնտեսական շրջափակման մեջ էր։ Գյուղից գյուղ, գյուղից քաղաք տարվող ճանապարհներին գնդակոծվում-ջարդվում էին մեքենաներ։ Տարեցտարի զոհերի թիվն ավելանում էր երկու կողմից էլ։ Թշնամանքը, ատելությունը խորանում էին, ազգամիջյան հակամարտությունը սուր բնույթ էր կրում, եւ արտակարգ դրությունն ավելի շատ ձեռնաշղթա էր հայկական կողմի համար։ 1990 թվականի հունվարի 2-ն էր։ Օրը թվացյալ խաղաղ էր, եւ քանդակագործ Արմեն Հակոբյանի ընտանիքը կեսօրահացի էր նստել։ Նախորդ օրը Շուշիի ապօրինի հեռուստատեսությամբ, ինչպես միշտ, ռազմատենչ, լկտի եւ բացահայտ կռվի կոչեր էին հնչել։ Աղդամից մեքենաների մի շարասյուն, զինվորների ուղեկցությամբ, Շուշի էր գնում հենց Ստեփանակերտի միջով, որը բացահայտ սադրանք էր։ Պավլովի փողոցում ժողովուրդը շրջապատեց շարասյունը եւ պահանջեց ստուգել՝ ովքեր են, ինչ նպատակով են գնում, ինչ են տեղափոխում։ Դրսից կրակոցներ լսվեցին, եւ Արմենը ձեռքի հացը սեղանին դնելով, վազեց դուրս։ Մոտեցավ մեքենային՝ կանխելու ընդհարումը, արյունահեղությունը։ Լսվեց ավտոմատի դավադիր կրակահերթ, եւ կինը ներքին վատ կանխազգացումով տնից ոտաբոբիկ դուրս վազեց... Հունվարի 2-ը միջնեկ զավակի՝ Կարինեի ծննդյան օրն էր։ Թաղումը վերածվեց բազմահազարանոց հանրահավաքի։ Բռունցքներն ավելի սեղմվեցին։ Սպանվել էր բնակիչ, արվեստագետ, որի երազանքը խաղաղ ու ազատ ստեղծագործելն էր իր հնամյա երկրում, իր պապերի հողում։ Արվեստանոցին կից փոքրիկ սենյակում, որտեղ ընտանիքն էր ապրում, պատին ղարաբաղյան կարպետ էր կախված, որի վրա քանդակագործը փակցնում էր երեխաների մանկական ստեղծագործությունները, ցուցադրում եւ հետո հավաքում, դասավորում ալբոմներում։ Սպանվելուց մեկ օր առաջ՝ հունվարի մեկին, վեց տարեկան տղայի՝ Միհրանի նկարածը կպցրել էր կարպետին ու թվագրել՝ «1990թ., հունվար» եւ մակագրությունը՝ «Այ, սա ուրիշ բան է»։ Սգո հանրահավաքում առաջարկվեց փողոցը, որտեղ ապրել, ստեղծագործել եւ զոհվել է Արմեն Հակոբյանը, կոչել նրա անունով։ Մի քանի ամիս անց Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմը որոշում է ընդունել փողոցի վերանվանման մասին, որն առայսօր մնացել է թղթի վրա։ Սիլվա Կապուտիկյանը, որն արցախյան այցելություններից ծանոթ էր քանդակագործին, հեռագրեց. «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությանը. թույլ տվեք ձեր թերթի միջոցով իմ խորին ցավն ու ցասումն արտահայտել տաղանդավոր քանդակագործ Արմեն Հակոբյանի մահվան կապակցությամբ։ Թող երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը դառնա նաեւ իր հուշարձանը։ Հանգուցյալի հարազատներին եւ ամբողջ արցախյան ժողովրդին վշտակցում եմ եւ հավատում մեր ճշմարտության հաղթանակին»։ Մահից գրեթե մեկուկես տասնամյակ հետո քանդակագործին շնորհվեց իր ազատ ու անկախ հանրապետության ժողովրդական նկարչի առաջին պատվավոր կոչումը։ «Հրեշտակ», «Հնձվորներ», «Երկրաշարժի զոհերի հիշատակին» գործերի համար 1996 թվականին արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին։ ԼՂՀ նախագահի 2001թ. N 238 հրամանագրով պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ ազգային կենսագործունեության եւ երկրի առաջընթացին նպաստող ակնառու նվաճումների համար։ *** Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում նոր-նոր էր ստեղծվում գեղարվեստական ֆոնդի մասնաճյուղ, որի առաջին ղեկավարն ինքն է եղել։ Գնացել էի հարցազրույցի, իսկ նա զրույցը շուռ է տվել, ու գրվել է ընկերության հիմնախնդիրների ու հոգսերի մասին։ Նրա պահվածքում կեղծ համեստություն ու կեցվածք չկար։ Հեռու էր ցուցամոլությունից, ամեն տեսակ ամբիցիաներից, գոռազամտությունից։ Պարզ ու սովորական, մարդկային ու բարի, բայց նաեւ՝ սկզբունքային ու համառ՝ աշխատանքում, ընկերական հարաբերություններում, տանը։ Էպիկական անդավաճան մի վեհություն կար նրա խառնվածքում։ Միշտ հանդարտ, միշտ հավասարակշռված, խոհուն ու պայծառատես։ Հաճախ էր գալիս խմբագրություն, որտեղ որպես թարգմանչուհի աշխատում էր կինը։ Մարդամոտ էր։ Զգայուն։ Սրտացավ։ «Դոնարային ե՞րբ ես քանդակելու»,- կատակով հարցնում էինք՝ ակնարկելով գորովալի եւ խանդաղատագին վերաբերմունքը կնոջ նկատմամբ։ «7-րդ երեխայից հետո միայն»,- պատասխանեց, եւ լուրջ պատասխանեց։ Հուսահատական իրադրություններում, որի մեջ հայտնվում էինք 88-89-ին, ասում էր. «Հույսը կորցրած մարդը նման է անառագաստ նավի։ Հուսահատվելու իրավունք չունենք»։ 1988-89-ին հայտնվեց ղարաբաղյան քաղաքական իրադարձությունների հորձանուտում։ Արցախը Հայաստանին վերամիավորվելու հարցով Մոսկվա մեկնած պատվիրակության կազմում էր։ Այս շրջանը նրա ստեղծագործական կյանքում եղավ ամենաարգասավորը։ *** 1988-ի զարթոնքն աշխուժացրել էր նաեւ մարզի հոգեւոր-մշակութային կյանքը։ Գործնական կապեր էին հաստատվում Հայաստանի նկարիչների միության հետ։ Մշակվում էին հեռանկարային ծրագրեր։ Մասնակցել է «Ամարաս» բարեգործական ընկերության նախաձեռնությամբ մերձբալթյան հանրապետությունների մայրաքաղաքներում՝ Ռիգայում, Վիլնյուսում, Տալլինում բացված ղարաբաղցի նկարիչների եւ քանդակագործների ցուցահանդեսներին։ Իսկ այդ տարիներին նկարիչների եւ քանդակագործների երեւանյան ցուցահանդեսներին ուշադրության են արժանացել եւ մշակույթի նախարարության կողմից գնվել Արմենի «Միացում», «Սումգայիթ», «Զվարթնոց», «Կամք» քանդակները։ Արմեն Հակոբյանի արխիվում մի քանի էջ մասունք-գրառումներ են մնացել 1989-ին Իջեւանում կայացած քանդակագործների միջազգային սիմպոզիումի օրերից։ Դրանք անկեղծ ու անմիջական խոհեր են, ավելի ճիշտ՝ զրույց ինքն իր հետ։ Եվ այդ զրույցում արտահայտվում են ժամանակի ոգին, միասնության, համերաշխության այն զգացումը, որով համակված էր յուրաքանչյուր հայ՝ լինի դա արցախցի, գյումրեցի, թե երեւանցի, քանի որ այսօր դրանք հնչում են խիստ արդիական։ «Անկասկած, պատճառները շատ էին, որպեսզի սիմպոզիումը բազմապիսի տպավորություններ թողներ։ Արցախցի քանդակագործի մասնակցության փաստը հենց միայն տպավորիչ երեւույթ էր։ Տարիներ շարունակ ես եւ իմ ընկերները Ստեփանակերտում չէինք կարողանում ոչ մի բան անել։ Բացարձակ անտարբերություն էր մեր հանդեպ (խոսքը ադրբեջանական գործոնի մասին էր-Ն.Ս.)։ Այնտեղ ես կարողացա ուրիշներին եւ ինձ ապացուցել, որ մենք կարող էինք շատ բան անել, եթե նվազագույն պայմաններ լինեին։ Սակայն սա առանձին լուրջ զրույցի թեմա է։ Հսկայական տպավոություն է թողել այն դերը, որ կատարում էին տեղական կուսակցական ղեկավարները։ Բացառիկ էր մեր հանդեպ եղած ուշադրությունը։ Ոչ միայն մեր. զգացվում էր քաղաքը զարդարելու հսկայական ցանկություն։ Առաջին տպավորությունս. սա չափազանց հետաքրքիր միջոցառում է։ Սիմպոզիումում, առանց չափազանցության, քանդակագործը դառնում է ազատ... Այնտեղ քեզ տալիս են ամեն ինչ՝ քար, այն էլ բազմազան, տալիս են օժանդակ բանվորներ, ամբարձիչ կռունկ եւ զանազան մեխանիզմներ։ Բայց, որ ամենագլխավորն է՝ չկա գեղարվեստական խորհուրդ, փաստորեն չկա նաեւ պատվիրատու (պատվիրատուն սովորաբար իր պարտքն է համարում ճնշել)։ ...Արտաքուստ ես պիտի այնպիսի գործ ստեղծեի, որը բավարարեր նրանց մեծ ակնկալիքը, կամ էլ պիտի հեռանայի։ Ես իրավունք չունեի շարքային գործ ստեղծել։ Պարզ էր մի բան. ես պետք է ստեղծեի անպայման մեր ազատագրական շարժմանն առնչվող գործ... Բոլորը մեծագույն հետաքրքրությամբ, նույնիսկ լարվածությամբ սպասում էին. տեսնես ինչ կպատրաստի այս արցախցի քանդակագործը։ Երեւում էր, որ նրանք սովորականից վեր ինչ-որ բան էին ակնկալում։ Դա ինձ ստիպեց առավելագույնս կենտրոնանալ։ Ես իրավունք չունեի նրանց աչքից գցել Արցախի վեհությունը։ Նրանց համար արցախցին արդեն իսկ Արցախն էր։ Վճիռը կայացվեց անսպասելի, եւ այն ամբողջովին ելնում էր մեր ցավոտ հարցի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքից. գերմաքուր, գերարդար։ Գերազնիվ։ Իսկ այդպիսին կարող էր լինել միայն հրեշտակը։ Ես գալիքը միանգամայն լուսավոր եմ տեսնում։ Պետք էր ցույց տալ նաեւ այդ...»։ Իսկ այս տողերը գրելուց մեկ տարի անց, քանդակագործի մահվան կապակցությամբ կուսշրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանը հեռագրում է. «Արմեն Հակոբյանը Իջեւանում կերտել է իր հուշարձանը։ Մենք կպահենք նրա պայծառ հիշատակը եւ իրականություն կդարձնենք նրա երազանքները»։ Հիրավի, Արմենի երազանքներն իրականություն են դարձել։ Ազերական անմաքուր հետքը եւ հանցանքը ջնջվել են մեր երկրից։ Ամուր ու ժայռեղեն նրա քանդակները զարդարում են մայրաքաղաքի փողոցները. «Հնձվորները» քանդակը գրավում է ղարաբաղյան կոլորիտով, ժողովրդական կենսախինդ հումորով։ Ծննդավայրից եկած տպավորությունները պլաստիկ արտահայտչամիջոցներով վերադարձվել են պայծառ ու թրթռուն։ «Միացում», «Պըլը-Պուղի» քանդակներում արտահայտված են արցախցու անկոտրում կամքը, անսասանությունը, անթեյական կապվածությունն իր հողին, երկրին։ *** Արմեն Հակոբյանի արվեստանոցը... գործում է։ Տղան՝ Միհրանը, շարունակում է հոր գործը։ Արվեստանոցը պահպանվում է նույնությամբ։ Խնամքով պահպանվում է այն ամենը, ինչի վրա կա քանդակագործի մատների հետքը։ Միհրանի եւ ընտանիքի համար սա մի վայր է, որտեղ հուշերն ու պատրանքները միախառնված, ապրում ու ապրեցնում են։ Դոնարա ԲԱՂՐՅԱՆ.- Ինձ համար կարծես թե երեկ էր. կատարվածը մխում է առաջին օրվա թարմությամբ։ Ասում են՝ ժամանակը բուժում է վերքերը։ Ժամանակը չի մեղմացրել կորստի ցավը։ Գուցե տարիներն օգնել են բարձրանալու անձնական ցավից եւ ավելի շատ զգալու Արմենի քաղաքացիական արժեքը։ Տարիների մեջ հպարտության զգացումն է ավելացել։ Ոչ միայն մենք, այլեւ ժողովուրդը նրան չի մոռացել։ Արմենի երեխան... Արմենի կինը... Հետաքրքրվում են, հարցուփորձ անում։ Տաղանդավոր էր ամեն ինչում։ Կամքի մեծ ուժ ուներ եւ միշտ շեշտում էր, որ դաստիարակվել է գրքերով։ Ժամանակ էր գտնում զբաղվելու իմ ու երեխաների «դաստիարակությամբ»։ Հեղինակություն էր նաեւ շրջապատում, հարեւանության, ընկերության մեջ։ Մեծ հոգու տեր էր, եւ հասցնում էր մաս հանել բոլորին։ Անընդհատ կատարելագործվելու ձգտում ուներ, գիծ, որը ժառանգել են մեր զավակները։ Արմինեն շուտով կավարտի Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբերեն լեզվի գծով մագիստրատուրան։ Կարինեն աշխատում է հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցում՝ որպես ինֆեկցիոն բժիշկ։ Միհրանը գերազանց գնահատականներով ավարտել է Երեւանի գեղարվեստական ակադեմիայի քանդակի բաժինը։ Միհրանը հոր շարունակությունն է, արվեստում դեռ փնտրտուքների մեջ է, բայց ցուցահանդեսներում նրա գործերը՝ «Ռազմիկ», «Ձկնորս», «Ներոն», «Նոր ժամանակներ», «Պատերազմի աստվածը» ուշադրություն են գրավում։ Մոր երջանկությունը եւ հպարտությունը շարունակվում են երեխաների մեջ, որոնք այսօր հոր երազած ազատ ու անկախ երկրի կայացած մասնագետներ են։

- ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 13, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
. 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Կոսովոյի խորհրդարանի կողմից 2008թ. փետրվարի 17-ին ընդունված ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
. 16
Մարտի12-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախքան նիստի ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՎՈՒՄ ԵՆ
. 5
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնցով մեղմացվում են լրատվամիջոցների գործունեության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ա. Երկու խոսք Զինեւիչի մասին։ Նա, անկասկած, մեր բանակ է բերել ռազմական գրագիտության, բանակաշինության այբուբենը, բայց որպես մարդ նա ինձ դուր չի գալիս. խորամանկ ...ՊԱՅՔԱՐ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ՞ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
.
Մարտի 8-ի տոնն արդեն մնացել է ետեւում, բայց գարնան, գեղեցկության ու սիրո մի ամբողջ ամիս ստիպում է մեզ խորհրդածել աշխարհում կանանց դերի եւ նման տոն սահմանելու պատճառների շուրջ։ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՍԱՐԸ
.Դ. Մակ-Արտուրի ազդեցությունը համեմատում են «արեւային անսպառ մարտկոցի» հետ, որն առայսօր էներգիա է մատակարարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեղային կենտրոններին։ ...«...ԲԱՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Գազիֆիկացումն ու էլեկտրիֆիկացումը մեր ոչ մեծ, թող որ միջազգային հանրության կողմից առայժմ չճանաչված, բայց հաստատակամորեն դեպի իրական անկախություն եւ բարեկեցություն գնացող երկրի ...ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Դեմքով դեպի գյուղը» կարգախոսը, համայնքների զարգացմանն օգնություն ցույց տալու նպատակով սկսել է մեծ միջոցներ հատկացնել։ ...ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԿԵՐՏԵԼ Է ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1990 թվական։ Ստեփանակերտում արտակարգ դրություն էր։ Փողոցներում սաղավարտներով, վահաններով ու մահակներով պարեկում էին խորհրդային բռնապետության զինվորները։ ...«ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 2
«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է նման ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ
Ազատություն
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ ռուսաստանցի պատգամավորները, որոնք այսօր քննարկում են չճանաչված հանրապետությունների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
.
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

