
Հրատարակված է Մարտ 13, 2008
«...ԲԱՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»
- Գազիֆիկացումն ու էլեկտրիֆիկացումը մեր ոչ մեծ, թող որ միջազգային հանրության կողմից առայժմ չճանաչված, բայց հաստատակամորեն դեպի իրական անկախություն եւ բարեկեցություն գնացող երկրի ռազմավարական խնդիրներ են։ Չէ՞ որ հայտնի է, որ ցանկացած երկրի էներգետիկ ապահովվածությունը նրա հաջող տնտեսական զարգացման երաշխիքն է։ Կարիք չկա ընթերցողին ծանոթացնել հանրապետության գազիֆիկացման պետական ծրագրի հաջողություններին։ Դրա հաջող իրագործման մասին արդեն կարող է դատել ոչ միայն քաղաքաբնակը, այլեւ գյուղաբնակը։ Կապույտ վառելիքը, որը հատկապես վերջին 2-3 տարիներին հասել է հանրապետության բազմաթիվ գյուղեր, անհամեմատ թեթեւացրել է գյուղացու ծանր պայմանները։ Երկրի գազիֆիկացման ծրագրի իրագործման համար ի՞նչ խնդիրներ են ծագում եւ որո՞նք են դրանց լուծման ուղիները։ Այդ մասին է մեր հարցազրույցը «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Մաքսիմ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ, որն արդեն 5 տարի գլխավորում է ընկերությունը։ -Պարոն Միրզոյան, մենք գիտենք, որ ավելի ու ավելի մեծ թվով բնակավայրեր են օգտվում կապուտ վառելիքից։ Եվ, այդուհանդերձ, բազմաթիվ, հատկապես անկլավային գյուղեր առայժմ երազում են այդ «հարմար» վառելիքի մասին։ Ձեր գնահատմամբ «Արցախգազ» ՓԲԸ-ն որքա՞ն արդյունավետ է իրականացնում իր գործունեությունը։ - Գտնում եմ՝ բավական արդյունավետ։ Ինքներդ համեմատեք. իմ աշխատանքի նշանակվելու պահին հանրապետությունում գազիֆիկացման աշխատանքներն իրականացվել էին 9 բնակավայրերում, իսկ այս պահին՝ բնակչության 70%-ն ընդգրկող տարածքում։ 2009թ. վերջին հանրապետությունը գազիֆիկացված կլինի 95 տոկոսով։ - Իսկ ինչո՞ւ ոչ 100 տոկոսով։ - Կան գյուղեր, որոնց հետ նույնիսկ տրանսպորտային հաղորդակցությունը շատ վատ վիճակում է կամ էլ չկա։ Խորհրդային տարիներին նման գյուղերն օգտագործում էին հեղուկ գազ։ Դա շատ ավելի էժան է նստում, քան նման դժվարանց գյուղերը գազատարներ անցկացնելը։ Դրանք շատ չեն՝ մեր գյուղերի ընդհանուր քանակի 5-6 տոկոսը։ Այնպես որ, ավելի հարմար է նրանց սպասարկել՝ ամիսը մեկ անգամ հեղուկ գազ հասցնելով այնտեղ։ Իսկ հետո, երբ այդ գյուղերը քիչ թե շատ բարեկարգված լինեն, դրանք մայրուղային գծին միացնելը խնդիր չի լինի։ - Որքան ինձ հայտնի է, նախկինում մայրուղային գծերի անցկացման համար օգտագործվում էին հին խողովակներ... - Գուցե նման բան եղել է մինչեւ ինձ նշանակելը, բայց ես կտրականապես արգելում եմ հին խողովակներ օգտագործելը։ Տեղադրում ենք միայն նորերը։ Սակայն եթե մենք ուզում ենք բնականոն հաղորդակցություններ ունենալ, պետք է անցնենք նոր տեխնոլոգիաների։ Գիտատեխնիկական առաջընթացից մեր հետ մնալը, իհարկե, հասկանալի է, բայց, այնուամենայնիվ, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել նոր տեխնոլոգիաների տեղադրման ուղղությամբ։ Աշխարհում վաղուց արդեն գազի մայրուղիներ անցկացնելիս մետաղյա խողովակներ չեն օգտագործում։ Կան պլաստմասսայե խողովակներ, որոնք շատ չափորոշիչներրով են գերազանցում մետաղականին։ Դրանց շահագործման ժամկետը 5-6 անգամ բարձր է, եւ դրանք շատ ավելի էժան են։ - Եվ ոչ մի խոցելիությո՞ւն։ - Միակ թերությունն այն է, որ դրանց մոտ բարձր է ջերմային լայնացման աստիճանը, եւ դրանք վերգետնյա պայմաններում չի կարելի օգտագործել։ Սակայն դա խնդիր չէ, մենք այդ խողովակները տեղադրում ենք գետնի տակ, ինչը շատ ավելի անվտանգ է նույնիսկ մետաղյա խողովակների համար։ Շուտով մենք պետք է գազիֆիկացնենք Մարտակերտը, Չլդրանը։ Նոր պլաստմասսայե խողովակների օգտագործման հարցը քննարկել ենք նախարարի, վարչապետի, նախագահի հետ, եւ նրանք համոզվել են դրանց նպատակահարմարության մեջ։ Այնպես որ, այդ մայրուղում կտեղադրենք պլաստմասսայե խողովակներ, ինչից մենք կշահենք մոտ 20-25 տոկոս։ Համեմատենք՝ գազիֆիկացմանը հատկացվել է 730-740 միլիոն դրամ, որի 20-25 տոկոսը կազմում է 150-170 միլիոն, իսկ տնտեսվածը կարելի է ծախսել Մարտակերտի միջփողոցային ցանցերի տեղադրման վրա։ Մենք այդքան հարուստ չենք նման գումարը շռայլելու համար։ Գազիֆիկացման ժամկետները եւս կրկնակի կրճատվում են։ Սակայն դրա համար պահանջվում է հատուկ սարքավորում, որն արդեն պատվիրել ենք։ Ավելին, ես համոզել եմ այդ խողովակներն օգտագործել Ստեփանակերտում նախատեսվող նոր ջրատարի համար։ Եթե մենք յուրացնենք նման խողովակների արտադրության տեխնոլոգիան, ապա գազի կամ ջրի խողովակների տեղադրման հարցում խնդիրներ չենք ունենա։ - Այսինքն, կոնկրետ քայլեր են ձեռնարկվում նման խողովակների արտադրության ուղղությա՞մբ։ - Այո, մասնավոր մի ընկերություն ներկայումս զբաղվում է նրանով, որպեսզի առաջիկայում (մայիսի վերջին, հունիսի սկզբին) մեզ մոտ սկսվի այդ խողովակների արտադրությունը։ Նոր սարքավորումն արդեն պատվիրված է։ Ճիշտ է, այն թանկ է, բայց բոլորս գիտենք, որ ցանկացած նոր սարքավորում, որքան էլ թանկ լինի, ամեն դեպքում արդարացնում է իրեն։ Մի խոսքով, ես համոզված եմ, որ Ղարաբաղի տնտեսության զարգացման միակ ճանապարհը նոր տեխնոլոգիաների անցնելն է։ Առանց դրա խոսել որեւէ առաջընթացի մասին՝ ուղղակի անլուրջ է։ - Կադրերի հարցում ի՞նչ խնդիրներ են ծագում, չէ՞ որ գազիֆիկացման ոլորտը համեմատաբար նոր է մեր երկրում։ Արդյոք, կադրերի պակաս չե՞ք զգում։ - Վարպետների, բանվորների հարցում խնդիր չունենք։ Ղարաբաղցիները, ինչպես եւ բոլոր հայերը, ընդունակ են։ Բավական է նրանցից մի խումբ ուղարկել Հայաստան՝ վերավորակավորման, մի քանի ամսվա ընթացքում նրանք ամբողջովին վերապատրաստված կլինեն, ինչն էլ մշտապես անում ենք։ Կա մեկ այլ խնդիր. մեզ մոտ քիչ են ինժեներատեխնիկական կադրերը։ Հիմնականում մեզ դիմում են ԱրՊՀ շրջանավարտները, որոնց գիտելիքների մակարդակը հավասար է պրոֆտեխուսումնարանի ավարտի մակարդակին։ Բարձրագույն կրթությամբ երիտասարդները չեն կարողանում որոշել խողովակների ծավալը, եւ դա այն դեպքում, երբ մեր աշխատանքը հենց տարբեր տրամաչափերի խողովակների տեղադրումն է։ Էլ չեմ խոսում մյուս ֆիզիկական երեւույթների իմացության մասին, որոնց նրանք բոլորովին անտեղյակ են։ Ի՞նչ անել ինժեների հետ, որը վարպետին չի կարողանում բացատրել նրա անելիքը։ Մեր համալսարանում կան ուսանողներ, որոնք չգիտեն անգամ բազմապատկման աղյուսակը։ Ի՞նչ է անելու պետությունը, երբ հին կադրերից այլեւս ոչ ոք չմնա։ Այս մասին երբեւէ մտածե՞լ են պետությունը, կրթության եւ գիտության նախարարությունը։ Ամեն տարի տասնյակ իրավաբաններ, տնտեսագետներ են թողարկում, իսկ երկրին խիստ անհրաժեշտ են ինժեներներ՝ գազի մասնագետներ, էլեկտրատեխնիկներ, գյուղատնտեսության մասնագետներ։ Վիճակը լավ չէ նաեւ միջնակարգ մասնագիտական կրթության ոլորտում։ Պատկերացրեք՝ մենք ունենք տեխնիկա, բայց չունենք հմուտ վարորդներ՝ բուլդոզերավարներ, էքսկավատորավարներ եւ այլն։ Գաղտնիք չէ, որ շինհրապարակներում լավ վարպետների՝ զոդողների, պատշարների, սալիկագործների, ներկարարների մեծ կարիք կա։ Ղարաբաղյան վարպետներին ուր ասես որ չէին հրավիրում խորհրդային տարիներին։ Իսկ այսօր մեզ մոտ բոլոր այդ մասնագիտությունների սուր կարիք է զգացվում։ Նման իրավիճակում անչափ մեծ է պետության դերը։ - Բոլոր այս հիմնախնդիրները որքանո՞վ են ազդում ՓԲԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների հաջողության վրա։ Ասենք՝ նախատեսվել է այսքան, բայց այս կամ այն պատճառով հնարավոր եղավ կատարել այսքան։ - Ոչ, մեզ մոտ ինչ նախատեսում ենք, այն էլ կատարում ենք։ Խոսքն այն մասին է, որ ավելի լավ կստացվեր, եթե ունենայինք համապատասխան որակյալ կադրեր։ - Պարոն Միրզոյան, ՓԲԸ-ն հիմնախնդիրներ ունենո՞ւմ է՝ կապված սպառողների հետ։ Չմուծելու դեպքում նրանց հանդեպ արդյոք խիստ միջոցներ ձեռնարկվե՞լ են։ - Լուրջ հիմնախնդիրներ բնակչության հետ չենք ունենում։ Իհարկե, բնակչության անվճարունակ հատվածին հաճախ ենք ընդառաջ գնում եւ երկարացնում վճարման ժամկետը։ Մենք հո տառակերներ չենք, չնայած պայմանագրում նշված է, որ վճարման վերջին ժամկետը համարվում է մինչեւ յուրաքանչյուր ամսվա 15-ը, բայց գազի ծորակը չենք փակում, ինչպես վարվում է էլցանցը։ Անվճարունակը դիմում է գրում վճարման ժամկետը տեղափոխելու մասին՝ սակայն պարտավորվելով իր կողմից նշված ժամկետում հաստատ մուծել։ Նման մարդիկ կազմում են մեր բաժանորդների ընդամենը 4-5 տոկոսը։ Ի դեպ, սակավակարողները, որպես կանոն, ամենապարտաճանաչ մուծողներն են։ Չնայած պատահում են նաեւ չարամիտ չվճարողներ։ Ամեն ամիս մեզ մոտ առնվազն 10-15 դատական հայց է լինում։ Որքան էլ տարօրինակ թվա, այդ մարդիկ ունեւոր խավից են։ Բայց, ընդհանուր առմամբ, այդ հարցում մենք խնդիր չունենք։ - Իսկ առաջիկայում գազի նոր գնաճ սպասվո՞ւմ է։ - Ի դեպ, 1 խոր. մ գազի էժանությամբ հետխորհրդային տարածքում մենք կանգնած ենք Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից հետո։ Մեզ մոտ ինչու այդ գինը տարբեր է Հայաստանում գործող գների՞ց։ Որովհետեւ մինչեւ գազը հասնում է մեզ, նրա ինքնարժեքը բարձրանում է. յուրաքանչյուր 1000 խոր. մ գազի դիմաց մենք ավել վճարում ենք եւս 15 դոլար։ Կարող եմ հանգստացնել, որ ունենք պայմանագիր, ըստ որի, մինչեւ 2008թ. դեկտեմբերի 31-ը գազի սակագինը կմնա անփոփոխ։ - Որքա՞ն հստակ եւ օպերատիվ են աշխատում կառույցի միջին օղակները՝ բնակչության սպասարկման, վթարային դեպքերի հարցերում։ Բողոքներ ստացվո՞ւմ են բնակչությունից։ - Մեր աշխատողները հիմնականում հասցնում են կատարել իրենց պարտականություննեը։ Բացառություններ, իհարկե, լինում են, բայց գլխավորն այն է, որ մեր յուրաքանչյուր աշխատող գիտակցի, որ մենք սպասարկման ոլորտ ենք։ Օրինակ, ստեփանակերտցիները, հավանաբար, զգում են հին եւ նոր հսկիչների միջեւ տարբերությունը։ Այդ ուղղությամբ մենք աշխատանքներ տանում ենք մշտապես։ Իսկ բողոքների դեպքում (ամեն ինչ էլ հնարավոր է) բավական արագ արձագանքում ենք։ Մեզ մոտ բյուրոկրատիան հասցված է նվազագույնի - «Արցախգազ» ՓԲԸ-ն պետության առջեւ պարտավորվել է 2009թ. վերջին գազիֆիկացնել ողջ երկիրը (այդ մասին նշեցիք նաեւ Դուք)։ Ժամկետների մեջ տեղավորվելո՞ւ եք։ - Անպայման։ Այսօրվա դրությամբ ամբողջովին գազիֆիկացված են Ստեփանակերտը, Ասկերանի, Մարտունու (մի փոքր բացառությամբ), Շուշիի շրջանները։ Այս տարի կավարտենք Մարտակերտ եւ Հադրութ շրջկենտրոնները։ Հաջորդ տարվա համար մնում է Հաթերքի ենթաշրջանը։ Այնպես որ, 2009-ին գազիֆիկացման աշխատանքներն ամբողջովին կավարտենք։ Ցանկացած հաջողության գաղտնիքը ցանկության մեջ է։ Ցանկությունը աշխատանքի 50 տոկոսն է, մնացածը բխում է դրանից։ - ՓԲԸ-ին կմնան կանխարգելիչ եւ վերահսկողական գործառույթնե՞ր։ - Ոչ միայն։ Մենք ամբողջապես կզբաղվենք ձեռնարկության նորացմամբ։ Օրինակ՝ այսօր մենք զուգահեռ աշխատանքներ ենք տանում բաշխիչ կայաններում հաշվառման համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Աշխատում ենք տարածության վրա տեղեկատվություն ստանալու եւ այն ամբողջովին համակարգչայնացնելու ուղղությամբ, ինչն անչափ կհեշտացնի ցանկացած պահի ցանկացած հարցի մասին տեղեկատվության ստացումը։ Փաստորեն այսօր էլ զբաղված ենք ձեռնարկության տեխնիկական վերազինմամբ, բայց գազիֆիկացման ծավալներն ավարտելուց հետո դրանով կզբաղվենք հիմնովին։ Նոր տեխնիկան, նոր տեխնոլոգիաները վաղուց նվաճել են աշխարհը։ Գլխավորը՝ ցանկություն լինի, լինի այն բանի գիտակցումը, որ առանց դրա մենք հեռուն չենք գնա։ Կանգնած ջուրը հոտում է։ Պետությունն այսօր գիտության զարգացմանը հատկացնում է 15մլն դրամ։ Դա ի՞նչ թիվ է, հատկացրեք 500 միլիոն, բայց ոչ թե աշխատանքների, գրքերի տպագրման ու վերատպագրման, այլ՝ նոր տեխնոլոգիաների ներդրման գծով խոշոր պետպատվերների կատարման համար։ Ասում են՝ փողը վաստակում են ծախսելով։ 2007թ. մենք տվել ենք մոտ 300 մլն դրամի շահույթ։ 2004-ից սկսել ենք փակել կուտակված պարտքերը՝ մոտ 400 մլն դրամ։ Իսկ դրանից հետո շահույթն անընդհատ աճում է։ Ամբողջ աշխարհում էներգետիկան տնտեսության ամենաշահութաբեր առեւտրային ճյուղերից մեկն է։ Իսկ մեր երկրում էներգետիկան առայժմ իրականացնում է սոցիալական ծրագիր, այսինքն՝ գազն օգտագործվում է ամենատարրական կարիքների համար։ Առեւտրային ոլորտ կդառնանք այն ժամանակ, երբ օգտագործվող գազի հիմնական ծավալներն իրացվեն արդյունաբերական նպատակներով։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 13, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
. 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Կոսովոյի խորհրդարանի կողմից 2008թ. փետրվարի 17-ին ընդունված ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
. 16
Մարտի12-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախքան նիստի ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՎՈՒՄ ԵՆ
. 5
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնցով մեղմացվում են լրատվամիջոցների գործունեության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ա. Երկու խոսք Զինեւիչի մասին։ Նա, անկասկած, մեր բանակ է բերել ռազմական գրագիտության, բանակաշինության այբուբենը, բայց որպես մարդ նա ինձ դուր չի գալիս. խորամանկ ...ՊԱՅՔԱՐ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ՞ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
.
Մարտի 8-ի տոնն արդեն մնացել է ետեւում, բայց գարնան, գեղեցկության ու սիրո մի ամբողջ ամիս ստիպում է մեզ խորհրդածել աշխարհում կանանց դերի եւ նման տոն սահմանելու պատճառների շուրջ։ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՍԱՐԸ
.Դ. Մակ-Արտուրի ազդեցությունը համեմատում են «արեւային անսպառ մարտկոցի» հետ, որն առայսօր էներգիա է մատակարարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեղային կենտրոններին։ ...«...ԲԱՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Գազիֆիկացումն ու էլեկտրիֆիկացումը մեր ոչ մեծ, թող որ միջազգային հանրության կողմից առայժմ չճանաչված, բայց հաստատակամորեն դեպի իրական անկախություն եւ բարեկեցություն գնացող երկրի ...ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Դեմքով դեպի գյուղը» կարգախոսը, համայնքների զարգացմանն օգնություն ցույց տալու նպատակով սկսել է մեծ միջոցներ հատկացնել։ ...ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԿԵՐՏԵԼ Է ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1990 թվական։ Ստեփանակերտում արտակարգ դրություն էր։ Փողոցներում սաղավարտներով, վահաններով ու մահակներով պարեկում էին խորհրդային բռնապետության զինվորները։ ...«ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 2
«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է նման ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ
Ազատություն
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ ռուսաստանցի պատգամավորները, որոնք այսօր քննարկում են չճանաչված հանրապետությունների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
.
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՈՐՔԱՆՈՎ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Դավիթ ԲԱԲԱՅԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

