
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՍԱՐԸ
Դ. Մակ-Արտուրի ազդեցությունը համեմատում են «արեւային անսպառ մարտկոցի» հետ, որն առայսօր էներգիա է մատակարարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեղային կենտրոններին։ Չերչիլը նրան անվանել է «մեր ժամանակների ամենահաղթական զորավարը», Գարրիմանը՝ «ամերիկյան ազգային գանձարանը», իսկ Վիշինսկին՝ «պատերազմի հանճար»՝ ավելացնելով «չար» մակդիրը։ ... Նա հաղթում էր պատերազմում եւ ազատ կողմնորոշվում քաղաքականության մեջ. նույնիսկ ասում են, որ նրա մեջ քաղաքական գենը գերակշռում էր ռազմականին։ ... Մի քանի տարի Դ. Մակ-Արտուրը լիիշխան էր, առավել քան Ճապոնիայի հաջողակ կառավարիչը։ «Ժամը 12-ն անց կեսին շարան-շարան կոնգրեսի դահլիճ մտան սենատորները։ Դահլիճը գվվում էր լարվածությունից։ Խոսնակը զբաղեցրեց իր տեղը եւ անչափ սովորական տոնով հայտարարեց. «Բանակի գեներալ Դուգլաս Մակ-Արտուր»։ Դահլիճն անմիջապես ոտքի կանգնեց։ Բոլորը ծափահարում էին, գոռում, գոչում, ձեռքները թափահարում։ Երեսունհինգ րոպեանոց նրա ելույթը 30 անգամ ընդհատվեց երկարատեւ ծափահարություններով։ Ամերիկան երբեք նման բան չէր տեսել։ -Ես ձեզ եմ դիմում առանց որեւէ թշնամանքի կամ վիրավորանքի,- ամերիկյան ժողովրդի ներկայացուցիչների առջեւ իր խոսքն այսպես սկսեց Մակ-Արտուրը,- բայց միայն մեկ նպատակով. այս ծանր ժամանակներում հայրենիքին մատուցել իմ վերջին ծառայությունը։ Եթե մենք հայտնվել ենք պատերազմական իրավիճակում, ապա ուրիշ ելք չունենք՝ քան կռվել ու հաղթել։ Ռազմագործողությունների նպատակը հաղթանակն է, այլ ոչ թե լուծումների ձգձգումը։ Պատմության փորձը ցույց է տալիս, որ լուծման ցանկացած ձգձգում հանգեցնում է նոր պատերազմի...»։ 1. Մայրը՝ «գեղեցկադեմ, փոքր-ինչ խստաբարո դիմագծերով այդ կինը», թերեւս, միակ մարդն էր, որի առջեւ Դուգլաս Մակ-Արտուրը տեղի էր տալիս, այն էլ՝ ոչ միշտ։ Նրա առաջին հակասությունը իշխանությունների հետ, որոնք սկսել էին հակամարտությունների կեսդարյա շղթան, ինչը վերջիվերջո հանգեցրել էր նրա հանրահայտ ու աղմկալի հրաժարականին, տեղի էր ունեցել Վեստ-Պոինտում։ «Մակ-Արտուրը իր կարիերան վտանգել է հենց ավարտելու նախօրյակին։ Բանն այն է, որ Վեստ-Պոինտում գերազանց սովորողները ազատվում էին ավարտական քննությունից, իսկ Մակ-Արտուրը ոչ միայն գերազանցիկ էր, այլեւ՝ ակադեմիայի հպարտությունը։ Նա առաջինն էր ընդհանուր առաջադիմությամբ եւ առանձնապես՝ մաթեմատիկայից։ Պարզվել էր, որ հենց մաթեմատիկայի դասախոս, գնդապետ Էդ. Գերտոնը հիվանդության պատճառով տեւականորեն բացակայելու համար Մակ-Արտուրի անունը մտցրել է «սեւ ցուցակի» մեջ, այսինքն՝ նրանց շարքում, ովքեր պետք է քննություն հանձնեն։ Մակ-Արտուրը հայտարարել էր, որ եթե իր անունը չջնջեն այդ ցուցակից, ինքը կհեռանա ակադեմիայից։ Ոչ ոք չկարողացավ համոզել նրան հաշտվել, նույնիսկ՝ մայրը։ Առավոտյան Մակ-Արտուրի անունը հանվել էր այդ ցուցակից։ 2. Մակ-Արտուրն Առաջին համաշխարհային պատերազմն սկսեց որպես գնդապետ, ավարտեց որպես գեներալ-մայոր՝ ամենաերիտասարդը Ամերիկայում. նա ընդամենը 39 տարեկան էր, երբ անմիջապես նշանակվեց Վեստ-Պոինտի պետի պաշտոնին։ Նա պարգեւատրվել է ամերիկյան ռազմական 12 պարգեւներով, այդ թվում՝ 2 ծիրանի սրտեր՝ որպես վիրավոր եւ 9 պարգեւ՝ դաշնակիցների կողմից։ Մի քանի տարի անց իր անհնազանդության պատճառով Մակ-Արտուրը հրաման ստացավ Վեստ-Պոինտի պետի պաշտոնից Ֆիլիպիններում ռազմական խորհրդականի պաշտոնի տեղափոխվելու մասին։ Դա ամպրոպ էր՝ պարզ երկնքում։ Նրա պաշտոնն իջեցվել էր։ Ռազմական ակադեմիայի պետի պաշտոնը հարգված պաշտոն էր, իսկ Ֆիլիպիններն աքսորավայր էր, եւ ամբողջ բանակը գիտեր այդ մասին։ Ամերիկյան պատմաբաններից մեկը՝ Ուոլտեր Միլզը, մի անգամ գրել է, որ Մակ-Արտուրը որպես զինվոր - քաղաքագետ՝ Ամերիկայում եզակի էր։ «Մակ-Արտուրը գերազանց հրամանատար էր, ավելին՝ քան հրամանատարը,- գրում է մեկ այլ պատմաբան Խեթինգսոնը։ - Հակասական բնավորությամբ, արժանապատվության զգացումով, չափից ավելի ինքնավստահ ու տաղանդավոր՝ նեղ մասնագիտական գործառույթների եւ խիստ մասնագիտական պատասխանատվության շրջանակներում տեղավորվելու համար»։ 3. Արդեն վերադառնալով Ֆիլիպիններից եւ որպես փոխհատուցում՝ ուսադիրներին նոր աստղ ստանալով՝ Մակ-Արտուրը 1930թ.նախագահ Գուվերի կողմից նշանակվեց Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի պաշտոնում։ Ռազմական եւ քաղաքական տաղանդով Մակ- Արտուրը ոչնչով չէր զիջում 20-րդ դարի ականավոր գործիչներին։ Ու. Չերչիլի եւ Շ. դե Գոլի նման նա «ամբողջ վերնախավից» ավելի շուտ կանխազգաց նոր, դաժան պատերազմի հավանականությունը։ Եթե ոչ Գերմանիայի, ապա՝ Ռուսաստանի, Ճապոնիայի հետ... Քանի դեռ կան երկրներ, որոնք ակտիվորեն քարոզում են միմյանց դեմ ուղղված գաղափարներ ու գաղափարախոսություն, ուրեմն՝ մի գեղեցիկ օր կրակոց կլինի։ Նա Մյունխենից, Լեհաստանից եւ Պիրլ Խարբորից էլ ավելի վաղ համառորեն աշխատում էր Հայրենիքի ինքնապաշտպանության նախագծերի, այդ թվում՝ ոչ պակաս կարեւոր օբյեկտի՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ վրա։ 4. 1932թ. հանդես գալով Պիցբուրգի համալսարանի շրջանավարտների առջեւ՝ Դ. Մակ-Արտուրը կոչ արեց պայքար մղել «լալկանության եւ հուզականության դեմ, որոնք վարակի պես տարածված են երկրով մեկ, եւ դրանց հակադրել առողջ մտքի կայունությունը», հրաժարվել «պացիֆիստական սովորույթներից» եւ հանդես գալ ի պաշտպանություն «ազգային արժանապատվության եւ ինքնահարգանքի», որոնց սպառնում է արտաքին եւ ներքին թշնամին։ «Ո՞ւր են Հռոմն ու Հունաստանը, ո՞ւր են Բյուզանդիան ու Եգիպտոսը։ Նրանք ավերվել, մոխիր ու փոշի են դարձել։ Ինչո՞ւ։ Պատճառը անհոգությունն ու անխուսափելի, մարդկային հասարակությանը պարբերաբար սպառնացող ցնցումներից պաշտպանվելու չափազանց մեծ ցանկությունն էին։ Նրանք անտեսել են իրենց ազգային ինքնապաշտպանությունը եւ ինքնապահպանման սոցիալական բնազդը եւ մասնատվել ու անհետացել են։ Իր ելույթի այս հատվածը Դ. Մակ-Արտուրը մեջբերել է իր «Հիշողություններ»-ում։ 5. Դեմոկրատ Ֆրանկլին Ռուզվելտի՝ նախագահ դառնալուց հետո Մակ- Արտուրի վիճակը նորից երերուն դարձավ։ Վետերանների երթը ցրելուց հետո Ռուզվելտը Մակ-Արտուրին անվանեց ամենավտանգավոր մարդը Ամերիկայում։ Նա գտնում էր, որ Մակ-Արտուրը շատ հեշտ է անցնում ռազմական գործի եւ քաղաքականության միջեւ սահմանը, մինչդեռ լավ էլ հասկանում է այդ սահմանը։ Ֆիլիպիններում գտնվելու ժամանակ նա ուշադիր հետեւում էր Ճապոնիայում տեղ գտած փոփոխություններին, որտեղ նրան հենց վախեցնում էր այն, որ ռազմական ղեկավարությունն ամբողջովին իր ձեռքն է վերցրել քաղաքական իշխանությունը։ Եվ նա բոլորից, նույնիսկ Ռուզվելտից շուտ հասկացավ, որ Խաղաղ օվկիանոսում պատերազմն անխուսափելի է։ Ընդ որում, ամերիկյան բանակն այդ տարածաշրջանում, իր իսկ հաշվարկներով, աշխարհում գրավում էր 16-րդ տեղը՝ Հունաստանից եւ Պորտուգալիայից հետո։ Խաղաղօվկիանոսյան ուժերի հրամանատարի ենթակայության տակ կար ընդամենը 12 արդիականացված տանկ։ Ահա թե ինչ է պատմում Ռուզվելտի կենսագիր, պատմաբան Ռոբերտ Դալլեկը։ «Իմանալով, որ Ռուզվելտը կրճատել է ռազմական բյուջեն, որպեսզի կյանքի կոչի իր բարեփոխումները, Մակ-Արտուրը ունկնդրություն խնդրեց. «Եթե պատերազմ սկսվի,- ասել է նա,- Խաղաղ օվկիանոսում մեզ կջախջախեն։ Եվ երբ ամերիկյան զինվորն ընկնի՝ ճապոնական սուրը որովայնի մեջ խրված, ուզում եմ, որ նրա վերջին անեծքներն ուղղված լինեն ոչ թե Դուգլաս Մակ-Արտուրին, այլ՝ Ֆրանկլին Ռուզվելտին»։ Ռուզվելտը ջղայնացել ու ասել էր. «Չհամարձակվեք նման խոսքեր ասել ձեր նախագահին»։ Մակ-Արտուրն անհապաղ հրաժարական էր պահանջել։ Իսկ Ռուզվելտն, իրեն տիրապետելով, ժպտացել ու ասել է. «Ոչ, ոչ, Դուգլաս, մենք պետք է գործենք համատեղ»։ 6. 1936թ. Ռուզվելտը Մակ-Արտուրին ուղարկեց Ֆիլիպիններ՝ գլխավորելու ամերիկյան զորքը. հայտնի չէ՝ այդ տարածաշրջանն ամրապնդելո՞ւ, թե՞ քաղաքական հակառակորդից ազատվելու նպատակով։ Պատմաբանների կարծիքն այդ կապակցությամբ տարբեր են։ 1941թ. դեկտեմբերի 31-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից դուրս եկող եւ Բատանի թերակղզին տանող ճանապարհները լի էին ռազմական տրանսպորտով, ավտոբուսներով, ֆիլիպինյան փոքր սայլակներով ու տաքսիներով, որոնցով տարահանում էին սպայական կանանց։ Ոչ մեծ ուժերը, որոնք Մակ-Արտուրը կարողացավ նախապատրաստել Ֆիլիպիններում 4 տարվա ընթացքում, նա կենտրոնացրեց Բատանում եւ Կորեգիդոր փոքրիկ կղզում։ Այնտեղ նա պատրաստել էր հսկայական ստորգետնյա թունել, որը կարող էր որպես ապաստարան ծառայել ամբողջ բանակի համար։ Թունելում նա ապրում էր հավատարիմ եւ սիրված կնոջ (երկրորդ)՝ Ջինի, որը նրան անվանում էր «իմ գեներալ», ու 6 տարեկան որդու՝ Արթուրի հետ։ Գրեթե 4 ամիս Մակ-Արտուրը իր փոքրիկ բանակով պաշտպանում էր Բատանն եւ Կորեգիդորը։ Ռուզվելտը եւ Չերչիլը հաճախ էին ռադիոգրեր ուղարկում Կարեգիդոր. «Անգերազանցելի դիմակայություն. աշխարհը շունչը պահած հետեւում է ձեր քաջ բանակին։ Դիմացեք՝ որքան կարող եք»։ Երբ սպառվեցին վերջին մթերքներն ու զինամթերքը, Ռուզվելտից հրաման ստացվեց հանձնելու մասին, իսկ Ֆիլիպինների նախագահ Կեյզոնին եւ գեներալ Մակ-Արտուրին իրենց ընտանիքներով, որպես հավանական պատանդներ, խորհուրդ էր տրվում անհապաղ հեռանալ կղզուց։ 7. Գնդապետ Մակդոնալդս. «Գեներալ Մակ-Արտուրին համարում են առանձնապես ռազմական տաղանդի, ռազմական արվեստի օրինակ։ Նախ, Մակ-Արտուրի հեղինակությունն ու փորձը կանխորոշեցին ողջ խաղաղօվկիանոսյան կամպանիայի ելքը Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Մակ-Արտուրը եկավ այն համոզման, որ ոչ բոլոր կղզիները պետք է խլել ճապոնացիներից։ Նա իր հրամանատարության տակ գտնվող՝ ծովակալ Խեյսլիի նավատորմին հրաման տվեց այդ կղզիները գնդակոծել ծովից։ Ինքը՝ Մակ Արտուրը, շրջանցելով նրանց, զորքը հանկարծակի իջեցրեց ուղիղ Նոր Գվինեայում։ ...Նրա այդ մանյովրը Կորեական պատերազմի ժամանակ, երբ 1950թ. հունիսին կոմունիստական Հյուսիսային Կորեայի բանակն անցավ սահմանը, գրոհ ձեռնարկեց եւ մոտ մեկ ամսում գրավեց Հարավային Կորեայի գրեթե ողջ տարածքը։ Այդ մանյովրը ստացել էր «ինչենյան» ավանումը։ Բանն այն է, որ ամերիկյան ստորաբաժանումները Հարավային Կորեայում ոչ թե մարտական, այլ պարեկային էին. նրանք չունեին ո՛չ տանկեր, ո՛չ ծանր հրետանի։ Դրա համար էլ 1950թ. սեպտեմբերի սկզբին հարավ-կորեական բանակը քշվել էր թերակղզու ամենահարավային մասը՝ Պուսանական հրվանդան։ Սեպտեմբերի կեսին Մակ-Արտուրը սկսեց գրոհը, սակայն Պուսան էր ուղարկել միայն մեկ՝ 8-րդ բանակը, որը տեղակայվել էր Ճապոնիայում։ Իսկ ինքը գլխավոր ուժերի հետ անսպասելիորեն հայտնվեց թշնամու թիկունքում, Ինչեն նավահանգստում։ Դա չափազանց համարձակ մանյովր էր, եւ այդ գործողությունը պետք է չափազանց ճշգրիտ լիներ։ Եվ իրոք, այդ հաշվարկները ճշգրիտ էին, եւ, ի զարմանս կորեացիների, ամերիկյան հրձիգները ծովի ալիքների վրայից հանկարծակի հայտնվեցին քաղաքի ամենակենտրոնում։ Ամերիկյան հրամկազմի ճնշող մեծամասնությունը դեմ էր դրան, բայց Մակ-Արտուրը առաջնորդվում էր իր պլանով՝ չսպասելով Վաշինգտոնի թույլտվությանը։ Արդյունքում այդ մանյովրը հանդիսացավ կորեական պատերազմում ռազմական ամենամեծ հաջողությունը եւ Մակ-Արտուրի ռազմական կարիերայի գագաթնակետը։ Այդուհանդերձ, Մակ-Արտուրի գլխավոր վաստակը նրա քաղաքական ռազմավարությունն էր ջախջախված եւ ստորացված Ճապոնիայի հանդեպ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին։ 8. Մակ-Արտուրը գիտեր Արեւելքը։ Երբ բռնագրավման առաջին օրերին նրան որպես ռազմական նահանգապետի խորհուրդ էին տալիս իր մոտ կանչել կայսեր Խիրոխիտոյին՝ ցույց տալու համար, թե ով է գլխավորը, Մակ- Արտուրը կտրականորեն հրաժարվեց դա անել։ Ու սպասեց։ Մի քանի օր անց նահանգապետն ինքն առաջարկեց այցելել իրեն։ Կամ, ասենք՝ Մակ- Արտուրը հրաման էր տվել, որ 250 հազար ճապոնական զինվորների զինաթափումն անցկացվի ոչ թե հաղթողների, այլ ճապոնական սպաների կողմից։ Բնակարաններում միլիոնավոր սամուրայական սրեր էին ընկած, եւ Մակ-Արտուրն առաջարկեց կամավոր հանձնել դրանք, կռահելով, որ ճապոնացիները դրանք կնվիրեն իր զինվորներին։ Եվ, իրոք, Սան-Ֆրանցիսկո մեկնած հաջորդ նավը տարավ հազարավոր այդ անսովոր հուշանվերները։ Մակ Դոնալդս. «Ճապոնիայում նրա դերը լավ հասկանալու համար պետք է վերհիշել 1945թ. աշնանը Ամերիկայւմ տիրող տրամադրությունները։ Պատերազմը Խաղաղ օվկիանոսում գազանային եւ, եթե կուզեք, ռասսայական էր ճապոնացիների կողմից։ Դժվար է նկարագրել ատելությունը, որ ճապոնացիների հանդեպ Ամերիկայում ներարկված էր պատերազմի վերջին։ Մակ-Արտուրը սկսեց այն բանից, որ ընդգծեց տարբերությունը ճապոնական ժողովրդի եւ ճապոնական ռազմական ղեկավարության միջեւ։ Ի դեպ, երբ ես սովորում էի Վեստ-Պոինտում, ցնցվել էի ճապոնական զբոսաշրջիկների քանակից։ Նրանք գալիս էին Վեստ-Պոինտ միմիայն այն նպատակով, որպեսզի այցելեն այն վայրը, որտեղ գեներալ Մակ- Արտուրն սկսել էր իր ռազմական կարիերան»։ 9. «Մակ- Արտուրի լավագույն կենսագրությունը կոչվում է «Ամերիկյան կեսար», որը գրել է Ուիլյամ Մանչեստերը։ Զուգահեռն, իհարկե, իրատեսական է, բայց՝ ոչ անվիճելի։ Կարծում ենք՝ եթե պատմական նախադեպեր որոնելու լինենք, ապա արժե դիմել Նապոլեոնին։ Ոչ այն պատճառով, որ ֆրանսիական ռազմավարն ավելի ուժեղ էր հռոմեականից, այլ՝ որ Բոնապարտին է պատկանում ամենամեծ վաստակը՝ նապոլեոնյան օրենսգիրքը , ըստ որի առայսօր ապրում են ֆրանսիացիները։ Նմանատիպ գործ է արել եւ Մակ-Արտուրը։ Նրա կարիերայի հակասականությունը կայանում է նրանում, որ խաղաղ կյանքում այդ փայլուն գեներալն ավելի շատ բան է հասցրել անել, քան՝ ռազմական ժամանակաշրջանում»։ Հենց այդ նվաճումների համար էլ արժե, որպեսզի Մակ- Արտուրին այսօր՝ համաշխարհային նոր ճգնաժամի օրերին եւս հիշեն հակամարտության բոլոր կողմերը։ «...Իսկական հաղթական պետք է անվանել միայն այն պատերազմը, որը փոխում է ոչ թե քաղաքական աշխարհագրությունը, այլ՝ սոցիալական պատմությունը, ոչ թե քարտեզը, այլ՝ հասարակությունը»։ Այդ պատճառով էլ Մակ- Արտուրի ամենատեւական, ուրեմն եւ՝ ամենակարեւոր նվաճումը ոչ թե Ճապոնիայի դեմ տարած հաղթանակն է, այլ՝ նրա փրկությունը։ Նա ստեղծել էր մի երկիր՝ մյուսի ներսում՝ չշոշափելով սրբազան ավանդույթները, ինչը կնշանակեր միապետության պահպանում, ամերիկացիները Ճապոնիային տվեցին նոր ժողովրդավարական ինստիտուտներ։ Ճապոնացիներին չպարտադրելով կառավարման իրենց ձեւը՝ նրանք կարողացան ստեղծել պետություն, որն ի վիճակի է հարգել ու պաշտպանել անհատի իրավունքը։ Իրագործելով այդ բարդ նախագիծը՝ օկուպացիոն իշխանություններն անցկացնում էին ճապոնական բանակի զորացրում եւ ճապոնական հասարակության ապառազմականացում։ Որքան էլ անսովոր հնչի, «ազատությունը եւ ժողովրդավարությունը Ճապոնիայում ծնվել են օկուպացիոն բանակի շտաբում»։ Հոգ տանելով այն մասին, որ նոր Ճապոնիան դառնա խաղաղ ու ազատ տերություն, Մակ- Արտուրն արել է ամեն ինչ՝ նաւ նրա տնտեսությունը վերականգնելու համար։ «...10-15 տարի առաջ, երբ «հոնդաների» եւ «տոյոտաների» տեղը նեղացնում էին ֆորդերը, Մակ- Արտուրի տնտեսական քաղաքականությունը շատերը համարում էին թեթեւամիտ։ Ամերիկան իր համար աճեցրել էր ամենաուժեղ մրցակցին։ Սակայն գեներալը իրավացի էր նաեւ այս հարցում. հարուստ հարեւանն ավելի լավ է, քան՝ աղքատը։ Մարդ ցանկանում է ապրել հարուստի, քան՝ աղքատի կողքին։ Ժողովուրդների աղքատությունը գալիք ցնցումների հիմքն է։ Հետեւելով այդ սովորական, բայց գործնական տրամաբանությանը՝ Մակ-Արտուրը կատարեց իսկական աշխարհաքաղաքական հեղաշրջում, որի պտուղներն Ամերիկան եւ Ճապոնիան վայելում են նաեւ այսօր։ 10. 1952թ. ապրիլի 19-ին Կոնգրեսի միացյալ նիստում անսովոր եռուզեռ էր. 72-ամյա գեներալ Մակ- Արտուրը 15 տարվա ընթացքում առաջին անգամ եկել էր Ամերիկա եւ պետք է հրաժեշտի ելույթ ունենար։ Դահլիճում ներկա չէր միայն նախագահ Տրումենը եւ նրա կառավարությունը։ Եվ դա զարմանալի չէ։ Դա հրաժեշտի ելույթ էր, որովհետեւ Տրումենը Մակ-Արտուրին հանել էր Հեռավոր Արեւելքում ամերիկյան զինված ուժերի հրամանատարի պաշտոնից՝ կառավարության քաղաքականության հետ բացահայտ անհամաձայնության համար։ Իսկ ինչո՞ւմն էր այդ անհամաձայնությունը։ Լեոնարդ Ռիջիո. Ես դա չէի անվանի գեներալի խռովություն նախագահի դեմ։ Նրանց կարծիքները չէին համընկնում ոչ թե նպատակների ձեւակերպման, այլ դրանց հասնելու միջոցների հարցում։ Այն բանում, թե ինչպես դիմակայել չինական կոմունիստներին, որոնք հյուսիս-կորեական բանակի պարտությունից հետո ներխուժել էին Կորեա։ Մակ-Արտուրն առաջարկեց չինական կոմունիստների բանակին հակադրել Չան Կաշիի (Թայվան) հակակոմունիստական բանակը։ Գաղափարը հետաքրքիր էր, բայց՝ դժվարիրագործելի, որովհետեւ Անգլիան նույնպես, չնայած մտնում էր հակակոմունիստական կոալիցիայի մեջ, լավ հարաբերություններ ուներ Պեկինի հետ։ Նախագահ Տրումենը չէր ուզում վեճի բռնվել Անգլիայի հետ, եւ նա չափազանց մեծ սխալ էր թույլ տվել՝ պաշտոնանկ անելով Մակ-Արտուրին։ Գեներալը տուն վերադարձավ որպես հաղթող։ Նրա պատվին ամերիկյան տարբեր քաղաքներում շքերթներ անցկացրին... Նրա գալստյան օրը Նահանգների երկրորդ մայրաքաղաքը գեներալի գլխավերեւում 2895 տոննա թուղթ էր թափել՝ ողջույնի թռուցիկների եւ կոնֆետտիի ձեւով։ Նյու Յորքի «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցում նրա հասցեով 20 հազար հեռագիր եւ 150 հազար նամակ էր ստացվել այն մարդկանցից, ովքեր «սիրում եւ հավատում էին նրան»։ Դափնիների արժանացնելով Դուգլասին՝ նրա երկրպագուները հայհոյում էին նախագահին, նրա դիմանկարները վառում այն պատճառով, որ նա հրաման էր ստորագրել Մակ-Արտուրին ազատելու մասին։ «Կոնգրէշնլ ռեկորդ» պարբերականի էջերում տպագրվել էին հետեւյալ հեռագրերը. «Դատի տալ Սպիտակ տան հուդաներին, որոնք մեզ հանձնեցին ձախերին ու ՄԱԿ-ին», «Պատժել նախագահի բազկաթոռին նստած կարմիր ծովատառեխին» եւ այլն։ Իսկ երբ նախագահ Տրումենը դուրս եկավ բեյսբոլի դաշտ՝ մարզական փուլաշրջանը բացելու եւ գնդակի առաջին հարվածն արեց, նրա վրա թափվեց բազմահազարանոց վայրենի ամբոխը. Դուգլասի երկրպագուներն այդպես դատեցին նախագահին՝ «անպատասխանատու եւ ինքնակամ գործողությունների» համար։ Ելույթները կոնգրեսում խիստ ընդունված էին։ Այդ ժամանակ ես ուսանող էի եւ հիշում եմ, թե նրա ելույթներն ինչպես էին հեռարձակվում ռադիոյով՝ հենց ուսանողական լսարանում։ Երբ նա գալիս էր Նյու Յորք, դպրոցականներն ու ուսանողները ազատվում էին պարապմունքներից, որպեսզի հնարավորություն ունենան դիտելու գեներալի պատվին կազմակերպվող շքերթը։ Դեպքերի նման շրջադարձի արդյունքում Տրումենը չկարողացավ երկրորդ անգամ առաջադրվել նախագահական ընտրություններում։ Նա չարաչար սխալվել էր՝ պաշտոնից ազատելով հանրաճանաչ գեներալին։ 1952թ. ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին շարան-շարան կոնգրեսի դահլիճ մտան սենատորները, իր օրագրում գրառել է երիտասարդ լրագրողը։ Դահլիճը գվվում էր լարվածությունից։ Խոսնակը գրավեց իր տեղը եւ միանգամայն սովորական տոնով հայտարարեց, «Բանակի գեներալ Դուգլաս Մակ-Արտուր»։ Դահլիճը մեկեն ոտքի կանգնեց, բոլորը ծափահարում էին, ձեռքերը թափահարում։ Երեսունհինգ րոպեանոց նրա ելույթը երեսուն անգամ ընդհատվեց ծափահարություններով, Ամերիկան երբեք նման բան չէր տեսել։ Մակ-Արտուր. «Ես դիմում եմ ձեզ, առանց որեւէ թշնամանքի կամ վիրավորանքի, բայց միայն մեկ նպատակով , այս ծանր ժամանակներում հայրենիքին մատուցել իմ վերջին ծառայությունը։ Եթե մենք հայտնվել ենք պատերազմական իրավիճակում , ապա ուրիշ ելք չունենք, քան՝ կռվել ու հաղթել։ Ռազմագործողությունների նպատակը հաղթանակն է, այլ ոչ թե լուծումների ձգձգումը։ Պատմության փորձը ցույց է տալիս, որ լուծման ցանկացած ձգձգում հանգեցնում է նոր պատերազմի։ Հաղթանակն այլընտրանք չունի։ Ես ավարտում եմ բանակում իմ 52 տարվա ծառայությունը։ Այն սկսել եմ մինչեւ այս 100-ամյակի սկիզբը, բայց առայսօր հիշում եմ հին քայլերգը»։ 11. Երբ նրա մարգարեությունն իրականացավ եւ այն, ինչ հետաձգվել էր Կորեայում, 10 տարի հետո կրկնվեց Վիետնամում։ Մակ-Արտուրը, բանակի հոսպիտալում արդեն մահամերձ , խնդրեց նախագահ Լինդոն Ջոնսոնին անցնել իր մոտ։ Նա ասաց. «Անսացեք իմ խորհրդին, միստեր Ջոնսոն, Վիետնամից անհապաղ դուրս բերեք ամերիկյան բոլոր զորքերը։ Մեր բանակը կռվելու ցանկություն չունի։ Իսկ առանց դրա Արեւելքին չես հաղթի»։ Սակայն նրան այս անգամ էլ չլսեցին։ Գեներալ Մակ-Արտուրի վերջին ճակատամարտը սկսվեց 1964թ, մարտի 6-ին։ Նա կնոջն ասել էր. «Ջին, ես խոստանում եմ, որ կկռվեմ մինչեւ վերջ։ Բայց այս անգամ հակառակորդն ուժեղ է ինձնից»։ Նա մահացավ ժամը 3-ին։ ...Նախկին զինվորները չեն մահանում։ Նրանք գնում են անմահություն:
- .
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
. 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Կոսովոյի խորհրդարանի կողմից 2008թ. փետրվարի 17-ին ընդունված ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
. 16
Մարտի12-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախքան նիստի ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՎՈՒՄ ԵՆ
. 5
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնցով մեղմացվում են լրատվամիջոցների գործունեության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ա. Երկու խոսք Զինեւիչի մասին։ Նա, անկասկած, մեր բանակ է բերել ռազմական գրագիտության, բանակաշինության այբուբենը, բայց որպես մարդ նա ինձ դուր չի գալիս. խորամանկ ...ՊԱՅՔԱՐ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ՞ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
.
Մարտի 8-ի տոնն արդեն մնացել է ետեւում, բայց գարնան, գեղեցկության ու սիրո մի ամբողջ ամիս ստիպում է մեզ խորհրդածել աշխարհում կանանց դերի եւ նման տոն սահմանելու պատճառների շուրջ։ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՍԱՐԸ
.Դ. Մակ-Արտուրի ազդեցությունը համեմատում են «արեւային անսպառ մարտկոցի» հետ, որն առայսօր էներգիա է մատակարարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեղային կենտրոններին։ ...«...ԲԱՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Գազիֆիկացումն ու էլեկտրիֆիկացումը մեր ոչ մեծ, թող որ միջազգային հանրության կողմից առայժմ չճանաչված, բայց հաստատակամորեն դեպի իրական անկախություն եւ բարեկեցություն գնացող երկրի ...ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Դեմքով դեպի գյուղը» կարգախոսը, համայնքների զարգացմանն օգնություն ցույց տալու նպատակով սկսել է մեծ միջոցներ հատկացնել։ ...ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԿԵՐՏԵԼ Է ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1990 թվական։ Ստեփանակերտում արտակարգ դրություն էր։ Փողոցներում սաղավարտներով, վահաններով ու մահակներով պարեկում էին խորհրդային բռնապետության զինվորները։ ...«ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 2
«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է նման ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ
Ազատություն
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ ռուսաստանցի պատգամավորները, որոնք այսօր քննարկում են չճանաչված հանրապետությունների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
.
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ...
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

