
Հրատարակված է Մարտ 13, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- ա. Երկու խոսք Զինեւիչի մասին։ Նա, անկասկած, մեր բանակ է բերել ռազմական գրագիտության, բանակաշինության այբուբենը, բայց որպես մարդ նա ինձ դուր չի գալիս. խորամանկ է։ Նա դուր չի գալիս եւ պարոն Իվանյանին։ Նրա մասին կասկածելի շատ բան են խոսում, բայց ես չեմ զբաղվի գուշակությամբ. հաստատ մի բան գիտեմ. ճիշտ կլիներ նրա հանդեպ կիրառվեր «մավրն արել է իր գործը (ընդ որում՝ փոխշահավետ, փոխօգտակար պայմաններում), մավրը պետք է հեռանա» սկզբունքը։ Քանի որ գոյություն ունի մեզ վրա Ռուսաստանի ճնշման հավանականությունը, ապա, մեղմ ասած, ճիշտ չէ ԼՂՀ ՊԲ շտաբի պետի պաշտոնում պահել ռուսական նախկին սպային, գեներալին։ Ո՛չ նա, ո՛չ էլ ԼՂՀ Պաշտպանության բանակը խոտի դեզի մեջ կորած ասեղ չեն... Հնարավոր չէ, որ նա Մոսկվայի համար որեւէ հետաքրքրություն չներկայացնի։ 196. 15-20 ՐՈՊԵ անց ՊԲ հրամանատարը հայտարարեց, որ բոլորն ազատ են, եւ մենք մնացինք մենակ։ - Պետք է սափրվես, նայիր տես, թե ինչի ես նման... Նա այսպես սկսեց խոսակցությունը (ընկերական- հոգատար տոնով)։ Իմիջիայլոց, Ս.Բաբայանն օժտված էր զրուցակցին հոգեպես իր կողմը տրամադրելու (իհարկե, եթե ուզում է) եզակի շնորհքով... Քիչ անց մեզ միացավ Ա.Աբգարյանը (թիկունքի գծով տեղակալը եւ հրամանատարի ամենամոտիկ անձը)։ Իսկ կես ժամ անց եկավ վարչապետը. ճիշտ այն պահին, երբ ես խոսում էի ճոխ հարսանիքների, մանավանդ ՝ այդ հարսանիքների ժամանակ արտասահմանյան մեքենաներ նվիրելու անթույլատրելիության մասին... (քաղաքում բոլորը խոսում էին այն մասին, որ Լ. Պետրոսյանը տղայի հարսանիքին նրան նվիրել է «ինոմարկա»-ի բանալիներ։ Նրանք արդարանում էին, իբր, վարչապետի նվիրած ավտոմեքենան իրենք են գնել մետաղի ջարդոնից հավաքված գումարով, կամ՝ մեքենան այնքան էլ թանկ չէ, որքան որ ժողովուրդն է խոսում այդ մասին)։ - Կարեւորն այն չէ, թե ով է գնել ավտոմեքենան։ Բանն այն է, որ չի կարելի բորբոքել ժողովրդին, հասարակությանը, որոնք մի կերպ են պահում իրենց գոյությունը... Ահա թե ինչն է խնդիրը,- պնդում էի ես։ Լ. Պետրոսյանի ներս մտնելուց հետո ՊԲ հրամանատարը վեր կացավ եւ, կարծես թե ներողություն խնդրելով, ասաց. «Ես ընդամենը կես ժամով առանձնանում եմ, բայց ինձ անպայման կսպասես։ Մեր խոսակցությունը դեռ չի ավարտվել, բացի այդ, Լեոնարդի հետ անձամբ կխոսես...»։ Ես շարունակեցի թեման... եւ Լ. Պետրոսյանին հաղորդեցի, թե ինչ է խոսում ժողովուրդը... Պետք է նշել, որ Լ. Պետրոսյանը, չնայած իր գերբուրժուական կամ գերխորհրդանոմենկլատուրային տեսքին ու բարքին, օժտված էր բազմաթիվ եւ նշանակալից ոչ քիչ դրական, ինչպես ընդունված է ասել(չգիտես ինչու) մարդկային որակներով։ Ոչ, նա չէր պատկանում ի ծնե «լիության» բարոյական զգացմունքներ ունեցող մարդկանց շարքին, սակայն կարելի է վստահաբար ասել, որ նա շահեկանորեն տարբերվում էր իր շատ գործընկերներից, այսինքն՝ իշխանության վերին հարկերի «վարձակալներից»։ 197. ԽՈՍՏԱՑԱԾ ժամանակից մոտ կես ժամի տարբերությամբ Ս. Բաբայանը վերադարձավ։ Բայց դա առավել քան նորմալ է. նախ՝ նա շատ էր ծանրաբեռնված, երկրորդ, ուշանալը նրա բնավորության մեջ էր, եթե, իհարկե, գործը ոչ շտապ էր համարում, եւ երրորդ, այդ սովորույթն ավելի էր խորացել նրա զբաղեցրած դիրքի, առանձնահատուկ կարգավիճակի ազդեցությամբ. հիշենք առակ դարձած դիպվածը Չերչիլի եւ Ստալինի մասին... Նրա մեջ Ստալինին հիշեցնող ինչ-որ բան կար։ Բայց չէր սիրում, երբ համեմատում էին որեւէ մեկի հետ։ Նա քրոնիկական հիվանդություն ուներ՝ երբեք ոչ մեկին չնմանվել։ Ոչ հագուստով, ոչ շարժուձեւով... ...Այդպես էլ չհասկացա, թե նա ինչու էր ինձ կանչել։ Ես, իհարկե , միշտ էլ պետք եմ։ Ուղղակի չէի հասկանում, թե ինչու հենց այդ պահին էր նա հիշել ինձ։ Չեմ ուզում սխալվել (այդ ժամանակները չեն), իսկ չսխալվելու համար պետք է ստույգ իմանալ այն գործողությունների պատճառները կամ նպատակները, որոնց բախվում է մարդը։ Բայց մի քանի օր հետո կիմանամ, քանի որ նա առաջարկեց ամսվա վերջին իր հետ մեկնել սահմանը՝ Հորադիզից մինչեւ Աղդամ ռազմաճակատի երկայնքով փորված 3 մետրանոց հակատանկային խրամատը տեսնելու. այն պետք է մինչեւ ամսվա վերջն ավարտվեր։ 198. ՍԱՀՄԱՆԸ հզոր ինժեներական կառույցներով ամրացնելը ԼՂՀ ղեկավարությանը ներկայացված իմ պահանջներից (եւ անգործունակության մեջ մեղադրանքներից) մեկն է։ Ես նույնիսկ առաջարկեցի խորհրդարանին՝ ընդունել օրենք «ԼՂՀ սահմանների երկայնքով երկաթբետոնե ինժեներական կառույցների համար շինարարական եւ մարդկային պաշարների հավաքագրման մասին»։ Այդ գաղափարը նախ ծնվել էր Ս. Բաբայանի մոտ, իսկ Աղդամը գրավելուց հետո ակտիվորեն պաշտպանվել ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի կողմից։ Վ. Մանուկյանին հանիրավի եւ ի վնաս պետական շահերի ուղարկեցին թոշակի, իսկ ԼՂՀ ՊԲ հրամանատարը դադարեց իր այդ գաղափարին լուրջ եւ պատշաճ ուշադրություն դարձնել։ Այսօր, 1.5 տարի կորցնելուց հետո, Ս. Բաբայանն ինձ անակնկալ մատուցեց, հայտարարելով, որ թափով աշխատանքներ են ընթանում սահմանների ամրապնդման ուղղությամբ... Իհարկե, ես ուրախ էի. լավ է ուշ, քան՝ երբեք։ Նա ինձ ուրախացրեց ուրիշ երկու լուրերով։ Նախ, ՀՀ ղեկավարությանը նա հասկանալ է տվել եւ ինչպես հարկն է՝ նախազգուշացրել, որ Ադրբեջանից Արցախի անկախության հարցն առմիշտ փակված է եւ չի կարող որեւէ քննարկման թեմա դառնալ։ Երկրորդ՝ Կազիմիրովի եւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նա ուղղակի հայտարարել է. «...Մենք պատրաստ ենք կռվել հանուն մեր անկախության՝ անկախ Ռուսաստանի եւ ՀՀ-ի դիրքորոշումից»։ Անչափ հաճելի էր այդ լուրերը լսել հրամանատարի շուրթերից։ - Եթե այս ամենը տեղի է ունեցել, ուրեմն մեր կողմից ավելի լավ բան չես մտածի,- ասացի ես,- մնում է չորրորդ հարցը, որում մենք տարաձայնություններ ունենք։ Բարոյական ոլորտը։ Եթե ժողովուրդը իշխանությունների կողմից Արդարություն չտեսնի,- շարունակեցի,- ապա նրանց միջեւ մի մեծ, խուլ պատ կխոյանա, իսկ առանց ոգեշնչված ժողովրդի պատերազմում չենք կարող հաղթել... Ցավոք, այդ թեմայով նա ոչ մի նորություն չասաց ինձ։ 199. ԵՍ 90 ՏՈԿՈՍՈՎ գոհ էի մեր հանդիպումից։ Սրտիցս մի մեծ քար ընկավ։ Բայց... ես ժպտալով ակնարկեցի, որ հենց դրա համար էլ ուզում եմ հանդիպել իր հետ, քանզի ինքն այնպես հմտորեն, հանդարտ եւ դիպուկ է շարադրում հարցերի պատասխանները, որ գրեթե միշտ գոհ եմ հեռանում։ Բայց... անցնում է որոշ ժամանակ, ասում եմ ես նրան,- եւ տեսնում եմ, որ մեր գործերն ինչպես ընթացել, այնպես էլ ընթանում են, եւ ոչ մի էական փոփոխություն չկա... Ըստ իս, պատճառը արտաքին քաղաքականության, գլոբալ միջազգային քաղաքականության մեջ նրա վատ կողմնորոշվածությունն է... Իսկ դա նշանակում է՝ քայլել տեղանքով՝ տվյալներ չունենալով այդ տեղանքում իրերի տեղաբաշխվածության մասին... Հատկապես, երբ այդ առարկաները մեծ են քեզնից եւ քո հնարավորություններից։ Մնացած հարցերում նրա պահվածքը համարժեք է պահին, ժամանակներին՝ թե՛ կազմակերպչական ունակություններով, թե՛ կամքի ուժով, թե՛ աշխատունակությամբ, թե՛ բնական խելքով։ Ափոս միայն՝ կաղում է հոգեւոր ոլորտում..Բայց մյուս կողմից, եթե նա կաշկանդված լիներ բարոյական սկզբունքներով, ապա նրան չէր հաջողվի իր ձեռքը հավաքել զինված ուժերի կառավարման սանձերը, կենտրոնացնել դրանք եւ բանակային կարգապահություն մտցնել... Չէ՞ որ միայն արդարությամբ հեռուն չես գնա, եթե ժամանակը սուղ է։ Անկասկած, խոսքը ժամանակի կարճ, արտակարգ եւ հեղափոխական հատվածի մասին է։ Սակայն ռազմավարական առումով «հոգու կաղությունը», այսինքն՝ Ճշմարտության հանդեպ հոգեւոր կամ հոգեբանական ձգտման բացակայությունը, անպայման հանգեցնում է ցանկացած գործի ձախողման, որքան էլ խելացի մարդ լինի այդ գործի գլխին...Քանզի անբարոյական մթնոլորտը, աստիճանաբար տարածվելով ողջ հասարակության մեջ, նման է մետաղական ժանգի, որ ավերում է ժողովրդական ոգու ցանկացած տոկունություն։ 200. ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, նրանք լավն են, ես նույնիսկ սիրում եմ նրանց, երբեմն էլ կարոտում... Բայց համարյա խեղդել ու շարունակում եմ որեւէ բանի կամ որեւէ մեկի նկատմամբ սիրո մասին միտքը խեղդել, որովհետեւ սերն ամբողջովին կլանում է մարդուն, իսկ ես ուզում եմ, որ ինձ ամբողջովին կլանի հոգսը Հայրենիքի մասին։ Ախր, Հայրենիքը մահացու վիրավոր է, իսկ երեխաներն առողջ են եւ երկար են, հավանաբար, ապրելու։ Երեխաներն ամեն մեկի թույլ տեղն են։ Պետք է քո մեջ հաղթահարես այդ թուլությունը եւ դառնաս անկողմնակալ, իրատեսորեն նայես իրերին։ Հազվադեպ մարդիկ են այսպես մտածում, իսկ առավել եւս՝ վարվում, այսինքն՝ իրականացնում այդ մտքերը, եթե անգամ դրանք ծագել են նրա մոտ։ Այդ պատճառով էլ այնքա՜ն հաճախ կյանքում կհանդիպես հիասթափված ծնողների... Մեծացած երեխաներից հիասթափված։ Հոգեպես տանջվող ծնողներ։ Հատկապես տառապել են, տառապում են եւ տառապելու են նրանք, ում համար երեխաներով է սկսվում աշխարհը եւ երեխաներով էլ վերջանում։ Պետք չէ երեխաներին աստվածացնել, նրանք առանց այդ էլ լավն են ու գեղեցիկ։ Պետք չէ նրանց դարձնես քո կյանքի իմաստը։ «Ծնողները, որոնց բնությունն իմաստուն կերպով սեր է ներշնչել երեխաների նկատմամբ, շատ են հակված, եթե բանականությունն այդ բնական կապվածությունը չի վերահսկում ամբողջ աչալրջությամբ, շատ են հակված, ես կասեմ, նրան թույլ տալ վերածվել կույր սիրահարվածության։ Ծնողները սիրում են իրենց մանկիկներին, եւ դա նրանց պարտքն է, բայց հաճախ նրանք իրենց երեխաների մեջ սիրում են նաեւ նրանց թերությունները...»։ Այդ մասին գրել եւ նախազգուշացրել են Եվրոպայի առաջին լուսավորիչները, ովքեր ներկայիս հասարակության դրական հիմքերն են դրել։ Բայց, ցավոք եւ ի զարմանս ինձ, այս հույժ հրատապ թեման այսօր, երեք հարյուր տարի անց, չեն դասավանդում դպրոցում կամ էլ որեւէ այլ տեղ։ 201. ԵՎ ԱՅՍՊԵՍ, ինձ համար շատ հաճելի է, երբ երեխաներիս եմ ուղարկում իմ թխած հացը։ Հոգիս լայնանում է բավականությունից, կարելի է ասել՝ խրախճանքի մեջ է։ Ե՛վ ինձ համար է լավ, ե՛ւ նրանց համար։ Դա այն անձնապաշտությունն է, որը ես անվանել եմ՝ «ազնիվ»։ Մեր «Ես»-ը, իր պահանջմունքը բավարարելով, այդ նույն արարքով միաժամանակ գոհացում է բերում ուրիշ «Ես»-ի («Ես»-երի)։ (Իմիջիայլոց, սոցիոլոգիայի՝ որպես գիտության հիմնադիր Օգյուստ Կոնտը սույն երեւույթը նշել է «Ալտրուիզմ» բառով, եւ մինչ օրս այդ աղավաղումը մնում է չուղղված եւ գրանցված ինչպես գիտական աշխարհի ներկայացուցիչների, այնպես էլ հասարակայնության ու շարքային մարդկանց գլխում)։ ա. Բայց երեխաներին ես պաշտամունք չեմ դարձնում։ Ես պայքարում եմ երեխաների հանդեպ հոգատարության եւ տենչի՝ բնության կողմից մեր մեջ ներդրված բնազդի անչափավորության դեմ (մարդկային անչափավոր սպառման դեմ), պայքարում եմ, որ այն չտարածվի իմ հոգու բոլոր պարամետրերով։ Ինչպե՞ս։ Շատ հասարակ։ Աշխատում եմ իմ հոգեկանի (պսիխիկայի) վրա, ինչպես որ մարզիկն է աշխատում իր մարմնի վրա, որպեսզի նրան հարմարեցնի մարզական մրցությունների ժամանակ առավելագույն կամ բացառիկ արդյունքների։ Մարդ պետք է իր հոգին, իր հոգեբանական բաղադրիչը մարզի... նրան սպասող «մրցությունից»՝ իր զավակներից գալիք անողոք բաժանումից առաջ։ բ. Երեխաների մեծանալուց ծնողների հիմնական առաքելությունը վերջանում է։ Սակայն այն պատճառով, որ մարդը բանականությամբ է ղեկավարվում, այլ ոչ թե Բնության կողմից (անմիջականորեն), ունի զարգացած հիշողություն եւ երեւակայություն, նրա հոգում թագավորում է իր ժառանգի հանդեպ սիրո մշտական վիճակ, իսկ երեխայի եւ ծնողի միջեւ կապի անխզելիության մասին գաղափարները, որոնք ամուր նստած են մեր գիտակցության մեջ, պահպանում են հավերժական կրակը՝ ինչպես սիրո այդ խարույկի մեջ նետվող ծղոններ։ գ. Հասունացած զավակներից բաժանվելը մնացած կենդանի էակներին դյուրությամբ է տրվում, քանզի նրանք ամեն ինչում ղեկավարվում են ոչ թե «մարդ» տեսակի մի ինչ-որ ոչ կատարյալ բանականությամբ, այլ անսխալ բնազդներով, որոնք հենց Բնությունից են բխում... Մի՞թե կարելի է Մարդու հանճարը համեմատել Բնության հանճարի հետ։ դ. Ինչ վերաբերում է ծնողի եւ մեծացած երեխայի միջեւ հետագա կապին, այսինքն՝ իր ծնողների հանդեպ մեծացած երեխայի (որն արդեն նույնպես ծնող է դարձել) պարտականության աստիճանին, ապա, իհարկե, քանի որ մարդ հիշողություն ունի, նրան ձգելու է այն ամենը, ինչ նրա գիտակցության մեջ դրոշմված է «Հարազատ» կնիք-մակագրի ներքո։ Եվ դրա հետ մեկտեղ, հասարակական կարծիքը պետք է խրախուսի «որդիական պարտքի» սկզբունքը, բայց ոչ թե առավելապաշտական երանգներով (կոնֆուցիանականության նմանողությամբ), այլ՝ չափավոր։ 23.02.96. Այսօր մայրիկիս ծննդյան օրն է։ Ես հազվադեպ եմ վերհիշում մայրիկիս... Ինքս եմ դրան ձգտում։ Վանում եմ այն միտք-պատկերները, որոնք ինձ վերադարձնում են իմ մանկություն՝ մայրիկիս մոտ, եւ ընդհանրապես՝ մայրիկիս մոտ։ Որովհետեւ դա (վերհուշը) թուլացնում է իմ հոգին, անջատում է այսօրվա իրողություններից ու վաղվա անհայտությունից... Սակայն մորս մասին հուշը չպիտի խամրի։ Անցյալը՝ դա կողմնացույց է, կյանքի քարտեզ։ Դա ապագան ճանաչելու գործիք է։ Իսկ մայրիկն այդ «անցյալի» մեջ վսեմաշուք տեղ է գրավում։ Նա Աստծո եւ Հայրենիքի հետ կողք կողքի է։ Իմ գիտակցության մեջ նա հաստատվել է մոնումենտալ մեծությամբ ոչ միայն այն պատճառով, որ ինձ կյանք է տվել... եւ իրեն ամբողջությամբ ինձ նվիրաբերել։ Ինձ դեպի նրան է մղում պարտքի զգացումը՝ չվերադարձված պարտքի զգացումը։ Սոսկ այդ պատճառով ծնողիդ աստվածային կարգավիճակի բարձրացնել այնքան էլ արդարացի չէր լինի... Նա ինձ համար թանկ է որպես դրական մարդ՝ որպես այն արժեքների կրող, որոնցով ես եմ ղեկավարվում, որոնք գենետիկորեն ժառանգել եմ նրանից... Այն արժեքների, որոնք փառաբանվում են ամենքի, բայց իրացվում փոքրամասնության կողմից։ Փոքրամասնություն, որի գործունեությունը համակրելի է մեծամասնության համար, համակրելի է... ոչ միայն սոսկ տեսականորեն։ Շատ հազվադեպ՝ գործնականորեն։

- .
Վերջին լուրերը, Մարտ 13, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
. 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Կոսովոյի խորհրդարանի կողմից 2008թ. փետրվարի 17-ին ընդունված ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
. 16
Մարտի12-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախքան նիստի ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՎՈՒՄ ԵՆ
. 5
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնցով մեղմացվում են լրատվամիջոցների գործունեության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ա. Երկու խոսք Զինեւիչի մասին։ Նա, անկասկած, մեր բանակ է բերել ռազմական գրագիտության, բանակաշինության այբուբենը, բայց որպես մարդ նա ինձ դուր չի գալիս. խորամանկ ...ՊԱՅՔԱՐ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ՞ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
.
Մարտի 8-ի տոնն արդեն մնացել է ետեւում, բայց գարնան, գեղեցկության ու սիրո մի ամբողջ ամիս ստիպում է մեզ խորհրդածել աշխարհում կանանց դերի եւ նման տոն սահմանելու պատճառների շուրջ։ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՍԱՐԸ
.Դ. Մակ-Արտուրի ազդեցությունը համեմատում են «արեւային անսպառ մարտկոցի» հետ, որն առայսօր էներգիա է մատակարարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեղային կենտրոններին։ ...«...ԲԱՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Գազիֆիկացումն ու էլեկտրիֆիկացումը մեր ոչ մեծ, թող որ միջազգային հանրության կողմից առայժմ չճանաչված, բայց հաստատակամորեն դեպի իրական անկախություն եւ բարեկեցություն գնացող երկրի ...ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Դեմքով դեպի գյուղը» կարգախոսը, համայնքների զարգացմանն օգնություն ցույց տալու նպատակով սկսել է մեծ միջոցներ հատկացնել։ ...ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԿԵՐՏԵԼ Է ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1990 թվական։ Ստեփանակերտում արտակարգ դրություն էր։ Փողոցներում սաղավարտներով, վահաններով ու մահակներով պարեկում էին խորհրդային բռնապետության զինվորները։ ...«ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 2
«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է նման ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ
Ազատություն
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ ռուսաստանցի պատգամավորները, որոնք այսօր քննարկում են չճանաչված հանրապետությունների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
.
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴԻՏԱՐԿՈՒՄ
.ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ
Ն. Հովսեփյան«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

