
Հրատարակված է Մարտ 13, 2008
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
- Մարտի12-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախքան նիստի պաշտոնական բացումը՝ խորհրդարանի նախագահը նիստին մասնակից տղամարդկանց անունից կին պատգամավորներին եւ հանձին նրանց՝ հանրապետության բոլոր կանանց շնորհավորեց մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ու բարեմաղթանքներ հղեց նրանց։ Ապա, հաստատելով նստաշրջանի օրակարգի` առաջարկված լրացումները եւ լիագումար նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ խնդրո առարկա հարցերի քննարկմանը։ Համաձայն օրակարգի, առաջինը քննության առնվեց «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց տնտեսական զարգացման նախարար Բենիկ Բաբայանը։ Կառավարության լիազոր ներկայացուցչի հիմնավորմամբ՝ օրինագծի ընդունման նպատակն է կարգավորել ճանապարհաշինարարական, շինարարական եւ այլ մեքենամեխանիզմների հաշվառման գործընթացում պետական գրանցման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, նշված օբյեկտների գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերի սահմանումը։ Լսվեց նաեւ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Բենիկ Բախշիյան) եզրակացությունը՝ որոշ նկատառումներով հանդերձ, որոնց կապակցությամբ կառավարության լիազոր ներկայացուցիչը հանդես եկավ լրացուցիչ պարզաբանումներով։ Օրենքն ընդունվեց։ Մտքերի լայն փոխանակության տեղիք տվեց նաեւ «ԼՂՀ պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է տվյալ գործընթացի հերթական նոր ժամկետ՝ մինչեւ 2009թ. դեկտեմբերի 31-ը։ Մասնավորապես, տեսակետ հայտնվեց խնդրի կարգավորումը հետագայում իրականացնել կառավարության կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտերի հիմքով։ Օրենքն ընդունվեց։ Նիստում որպես փոխկապակցված հարցեր՝ փաթեթային տեսքով քննարկվեցին «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց վերաբերյալ հիմնավորումներով հանդես եկավ ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Լեւոն Ոսկանյանը։ Մտքերի փոխանակության ընթացքում ծագած հարցերի լրացուցիչ պարզաբանումներից հետո խորհրդարանը կողմ քվեարկեց նշված օրենքներին։ «Դատարանակազմության մասին», «Դատական ծառայության մասին», «Դատավորի կարգավիճակի մասին» ԼՂՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ համապատասխան պարզաբանումներով հանդերձ, նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը։ Իր հերթին, հանդես գալով գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությամբ, հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանը, մասնավորապես, նշեց, որ այդ օրենքների ընդունումը պայմանավորված է գործող օրենսդրությունը ԼՂՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ եւ, ըստ էության, այդ գործընթացի հերթական քայլն է։ Տարաձայնություններ չհարուցելով, փաթեթում ներառված օրենքներն ընդունվեցին առաջին ընթերցմամբ։ «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագծով, որը ներկայացրեց ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Վլադիմիր Կասյանը, առաջարկվում է բուն օրենքի «Հադրութի շրջանի համայնքները եւ բնակավայրերը» բաժնում ամրագրել Առաջամուղ նորաստեղծ գյուղի անունը։ Օրենքն ընդունվեց։ Ներկայացնելով գլխադասային՝ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» ԼՂՀ օրենքի նախագծի վերաբերյալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Պետրոսյանն առաջարկեց այն ընդունել առաջին ընթերցմամբ, ինչն առարկություն չհարուցեց կառավարության լիազոր ներկայացուցչի կողմից։ Խորհրդարանը կողմ քվեարկեց առաջարկությանը։ «Ընդերքն ուսումնասիրության եւ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ԼՂՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը նիստում քննարկվեցին որպես օրենսդրական փաթեթի բաղկացուցիչներ։ Երկու պարագայում էլ դրական էին գլխադասային՝ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունները, եւ օրենքներն ընդունվեցին։ ԱԺ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ՝ «Մետաքս» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարկային եւ օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Էյ Տի Էյ Վանք Լես» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարկային եւ օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի նախնական քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եւ կամ բացասական եզրակացության չի հանգել՝ խնդրի վերջնական լուծումը թողնելով նիստի որոշմանը։ Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում հնչեցին հարկ եղած հիմնավորումները, եւ, արդյունքում, խորհրդարանն ընդունեց այդ օրենքները։ Օրենսդրական ակտերի հաջորդ փաթեթը ներառում էր հինգ օրինագիծ՝ «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «րավատների եւ գրավատնային գործունեության մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ «Արժեթղթերի շրջանառության մասին» ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» (երկրորդ ընթերցում)։ Կառավարության լիազորմամբ այն ներկայացրեց ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը՝ հանդես գալով համապատասխան հիմնավորումներով։ Նշված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո խորհրդարանը ներկայացրել էր առաջարկություններ, որոնք ընդունվել էին կառավարության կողմից։ Ուստի, տարակարծությունների տեղիք չտալով՝ օրինագծերի փաթեթն ընդունվեց։ Վերջնական օրենքների տեսքով ընդունվեցին նաեւ երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նիստում քննարկվեց օրենսդրական նախաձեռնության հեղինակի՝ պատգամավոր Յուրի Հայրապետյանի ներկայացմամբ։ Նշվեց, որ այն նույնպես պայմանավորված է գործող օրենսդրությունը երկրի Հիմնական օրենքի՝ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ ԱԺ կանոնակարգի առանձին նորմեր ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից։ Օրենքն ընդունվեց։ Սպառելով օրինագծերին վերաբերող օրակարգային հարցերը, խորհրդարանն այնուհետեւ լսեց եւ ի գիտություն ընդունեց ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի տարեկան տեղեկատվությունը, որով հանդես եկավ խորհրդի նախագահ Վարդգես Բաղրյանը։ Նիստի ավարտին պատգամավոր Արթուր Թովմասյանը նիստի մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց խորհրդարանի քաղաքական ուժերի՝ «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբակցությունների համատեղ հայտարարությունը Կոսովոյի խորհրդարանի կողմից 2008թ. փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի վերաբերյալ։ (Կից ներկայացվում է հայտարարության տեքստը)։ Այսպիսով, ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստն ավարտեց աշխատանքը։

- .
Քննարկում
Ando գրել է:
Mornert zznem ba xi marti 1 zohvazneri aritov chek zavakzum. ajo nrank hay en . isk duk turk zznem dzer balekin.
VRA գրել է:- Ando
Mornert zznem ba xi marti 1 zohvazneri aritov chek zavakzum. ajo nrank hay en . isk duk turk zznem dzer balekin.
Lsi Ando...Nax arten zohvacneri aritov artahert hamagumari jamanak exela et amen@, exela liq@ angamner.Et barer@ henc nenc mi asa, ches kara bacatres u en el tramabanakan.Mardkanc mi kpi , liq@ lav mardik kan lav HAY TXEQ.Amen hamagumarin chen kara hishataken.Mi anci en chaper@ vor@ real kyanqum ches anci.- Ando
Baby գրել է:
Es uzum em asel bolorin, ovqer marti 1- kapakcutyamb lurer en taracum, te ibr spec.Naz-@ krak e bacel khaxax bnakchutyan vra. Ajd tesajapaven@ es el em najel, ev bardzrastichan zinvorakanneri u pragromistneri het. Asem, vor ajn voch hmut montaj er. Tekuz ajn hangamanq@ hashvi areq, vor gisherajin jamin erb avtomatov krak en bacum, lusardzakumner chi linum. Qani vor dranc vra texadrvac en ajspes kochvac krakmarichner.
...... գրել է:
Es uzum em asel bolorin, ovqer marti 1- kapakcutyamb lurer en taracum, te ibr spec.Naz-@ krak e bacel khaxax bnakchutyan vra. Ajd tesajapaven@ es el em najel, ev bardzrastichanhttp://martimek.livejournal.com/ zinvorakanneri u
Baby գրել է:- ......
Es uzum em asel bolorin, ovqer marti 1- kapakcutyamb lurer en taracum, te ibr spec.Naz-@ krak e bacel khaxax bnakchutyan vra. Ajd tesajapaven@ es el em najel, ev bardzrastichanhttp://martimek.livejournal.com/ zinvorakanneri u
Sarsapeli e. Isk inchpes e hima na?.- ......
VRA գրել է:
Esa makardak@ eli.Sax tesel en???ham diaknerrrr ham hxi kanayq ham 8-ic avel zoh???? Ura??? Daje @ndimadir lratvakan mijocner@ chen hraparakum 9rd zohi anun,daje A1+ u tenc liq@ lr.mijocner. Hima indz aseq vonca linum? Es andzamb shat shat harazat mard uney @nde kangnac HANUN LAV HAYASTANI, verji or@ daje inq@ manto mnac et kargi dvijenineric.
"Armenin" du tesel es???? djvar!!! chen spanel chen krakel AYL cecel en...Duq xoraceq hl@ kam hisheq, daje hayatum erb vra ein talis saxov jardum einq u et @tenca saxi mot, hima mec mashtabov nayi es amen inchin!!!inch vor mardik INCH VOR hisheq bemahartaki "mardkanc" havaqel en mardkanc u davay VRAAAAA...ba xi et ****txeq@ iranq vra chgnacin??????????????????????asaaaaaa ...misht amena ujexnern en arajin@ gnum TENCA exel u TENCA mnum, daje Qocharyan@ galuc 1-in sharqum er!!!!grelov chi eee mtaci u nor gri
VRA գրել է:
Vata daje 8zoh unenal@ harc@ en chi vor 8a uremn normala.Bayc et tox mtacen en nranq ovqer asum ein gnaceq ! xpeq ! jardeq ! asel en che??? Andzamb Pashhinyan!@ mi carayeq mi krveq AZGAYIN BANAKIN....u dranq vor vlast unenayn hargelu eyn et BANAKIN u TXEQIN?????
Halal sax carayoxnerin...
Cavakcutyunner bolor zhvac mardkan @ntaniqnerin...
***** en mardkanc ovqer sarqin es amen inch@
P.S. 2 hogin mer Sebastiayi txeq ein!!!!!!!!! petq chi valit anel Serji vra...- Ararat գրել է:
- VRA
Esa makardak@ eli.Sax tesel en???ham diaknerrrr ham hxi kanayq ham 8-ic avel zoh???? Ura??? Daje @ndimadir lratvakan mijocner@ chen hraparakum 9rd zohi anun,daje A1+ u tenc liq@ lr.mijocner. Hima indz aseq vonca linum? Es andzamb shat shat harazat mard uney @nde kangnac HANUN LAV HAYASTANI, verji or@ daje inq@ manto mnac et kargi dvijenineric."Armenin" du tesel es???? djvar!!! chen spanel chen krakel AYL cecel en...Duq xoraceq hl@ kam hisheq, daje hayatum erb vra ein talis saxov jardum einq u et @tenca saxi mot, hima mec mashtabov nayi es amen inchin!!!inch vor mardik INCH VOR hisheq bemahartaki "mardkanc" havaqel en mardkanc u davay VRAAAAA...ba xi et ****txeq@ iranq vra chgnacin??????????????????????asaaaaaa ...misht amena ujexnern en arajin@ gnum TENCA exel u TENCA mnum, daje Qocharyan@ galuc 1-in sharqum er!!!!grelov chi eee mtaci u nor gri
Ay Sewrjakan heriq pilisopayes heriq tabak xosas es el em cavakcum bayc qo Serj@ chcavakcec heriq exav eli dranc pashtpanes - VRA
- Ararat գրել է:
- armenin
Kvord ZZNEM. du ches tesl te joxovrdin vonz en spanum.. inch montaj. aj zzox et diaknern el en montajvaz.
jisht es cavd tanim Qrojn el pti ccnes ov pashtpanuim a Serjin ev ir klanin sranq chen tesel te mardkanc vonc en cecel heriq exav pashtpaneq dranc - armenin
Սարգիս գրել է:
Տիկնիկ Նաիրի, արդիոք ու՞մ ձեռքի խաղալիքն ես դու:
ԼՏՊ-ն տապալվեց: Շունչդ խնայիր:
al գրել է:
Армянские «арийцы» раскрыли еврейско-турецкий заговор
На фото: американский еврей Мэтью Брайз и турчанка Зейно Баран
Русские национал-социалисты, фашисты, скинхеды и прочие «белые» люди, наверняка, сильно удивятся, но в Армении есть «Армянский арийский союз».
Так вот, этот ААС обратился к руководству Армении с требованием выразить недоверие помощнику госсекретаря США, сопредседателю Минской группы ОБСЕ (по вопросу Нагорного Карабаха), Мэтью Брайза по части продолжения его деятельности в этой группе ОБСЕ.
Как говорится в сообщении для прессы, всё дело «в женитьбе американского деятеля на турчанке Зейно Баран», о которой сообщили международные СМИ, передают армянские источники.
«Армянский арийский союз» уверен, что эта женитьба носит политический характер, поскольку Зейно Баран не просто случайная девушка, «в которую вдруг влюбился имеющий еврейские корни Брайза».
«Это классический турецко-еврейский тандем», написано в заявлении ААС.
Известно, что Зейно Баран руководит отделением Евразии института Хадсона США. Более того, она специализируется на проблемах Кавказа. Ее анализы по Азербайджану печатаются в американских СМИ, и «их направленность известна», сказано в документе.
Первые ростки политического союза уже налицо: свадьба на одном из островов Стамбула, особые пригласительные с номером банковского счета содействия турецкому движению «Я хочу учиться».
«Ожидать после этого, что Брайза не допустит вмешательства жены в дела ОБСЕ, было бы несерьезно», — сказано в заявлении ААС.
«Этот американский деятель больше не может считаться беспристрастным и внушать доверия», — резюмируют члены организации.
Գիգ գրել է:- VRA
Lsi Ando...Nax arten zohvacneri aritov artahert hamagumari jamanak exela et amen@, exela liq@ angamner.Et barer@ henc nenc mi asa, ches kara bacatres u en el tramabanakan.Mardkanc mi kpi , liq@ lav mardik kan lav HAY TXEQ.Amen hamagumarin chen kara hishataken.Mi anci en chaper@ vor@ real kyanqum ches anci.
Ապրես ապե,դաստիրակի թող մի քիչ հայ դառնան ,մի քիչ էլ մարդ :- VRA
Վերջին լուրերը, Մարտ 13, 2008
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
. 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Կոսովոյի խորհրդարանի կողմից 2008թ. փետրվարի 17-ին ընդունված ...ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
. 16
Մարտի12-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախքան նիստի ...ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՎՈՒՄ ԵՆ
. 5
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը փոփոխություններ է կատարել արտակարգ դրություն հայտարարելու մասին մարտի 1-ի իր հրամանագրում, որոնցով մեղմացվում են լրատվամիջոցների գործունեության ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ա. Երկու խոսք Զինեւիչի մասին։ Նա, անկասկած, մեր բանակ է բերել ռազմական գրագիտության, բանակաշինության այբուբենը, բայց որպես մարդ նա ինձ դուր չի գալիս. խորամանկ ...ՊԱՅՔԱՐ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր, ԹԵ՞ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ
.
Մարտի 8-ի տոնն արդեն մնացել է ետեւում, բայց գարնան, գեղեցկության ու սիրո մի ամբողջ ամիս ստիպում է մեզ խորհրդածել աշխարհում կանանց դերի եւ նման տոն սահմանելու պատճառների շուրջ։ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՍԱՐԸ
.Դ. Մակ-Արտուրի ազդեցությունը համեմատում են «արեւային անսպառ մարտկոցի» հետ, որն առայսօր էներգիա է մատակարարում ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղեղային կենտրոններին։ ...«...ԲԱՎԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Գազիֆիկացումն ու էլեկտրիֆիկացումը մեր ոչ մեծ, թող որ միջազգային հանրության կողմից առայժմ չճանաչված, բայց հաստատակամորեն դեպի իրական անկախություն եւ բարեկեցություն գնացող երկրի ...ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Դեմքով դեպի գյուղը» կարգախոսը, համայնքների զարգացմանն օգնություն ցույց տալու նպատակով սկսել է մեծ միջոցներ հատկացնել։ ...ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԿԵՐՏԵԼ Է ԻՐ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
1990 թվական։ Ստեփանակերտում արտակարգ դրություն էր։ Փողոցներում սաղավարտներով, վահաններով ու մահակներով պարեկում էին խորհրդային բռնապետության զինվորները։ ...«ՄԵՆՔ ԱՊՇԱԾ ԵՆՔ ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 2
«Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կարող է նման ...ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԻ
Ազատություն
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտնել է, որ ռուսաստանցի պատգամավորները, որոնք այսօր քննարկում են չճանաչված հանրապետությունների ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԹՈՄԱՍ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ
.
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.ԱՐՑԱԽԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԶՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
.ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՓԵՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՄԵՐ ՍՆՈՒՑՈՂ ՄԱՅՐԸ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

