
Հրատարակված է Մարտ 12, 2008
ՀԵՏԵՎԱՆՔ
- Մեր թերթի մարտի 1-ի համարու լույս տեսած «Ժամկետանց սննդամթերքները՝ աղիքային հիվանդության նախապայման» հոդվածը ՝ բուռն խոսակցությունների տեղիք տվեց։ Այն առիթ հանդիսացավ մեկ անգամ եւս անդրադառնալու «Համաճարակաբանության եւ հիգինեայի կենտրոնի» համապատասխան աշխատակիցների կողմից սննդային օբյեկտներում իրականացվող վերահսկիչ աշխատանքներին։ Շատերս ենք տեղյակ, որ հանրապետությունում հունվար-փետրվար ամիսներին գլուխ էին բարձրացրել սուր-շնչառական վիրուսային հիվանդությունները ։ Ինֆեկցիան ախտահարելով վերին շնչուղիները առաջացնում է համապատասխան ախտանիշներ։ Երեխաների մոտ հարբուխի, ջերմության բարձրացման, կոկորդացավի հետ մեկ տեղ զարգանում է նաեւ սուր-աղիքային վարակը։ Փոքրիկների մոտ հիվանդության պատկերը փոխվում է շատ արագ։ Հիվանդությունն սկսվում է կոկորդից՝ ուղեկցվելով փորլուծությամբ եւ սրտխառնոցով։ Բնականաբար, ծնողները հատկապես պետք է ուշադիր լինեն իրենց երեխաների նկատամբ՝ կերակրելով նրանց միայն թարմ սննդամթերքներ։ Մենք չենք շեշտել, որ հիվանդությունը առաջանում է հենց ժամկետանց ու տարբնույթ , կասկածելի սննդամթերքներից, ուղղակի դրանք եւս նախապայման են հանդիսանում առկա հիվանդությունների վարակմանն ու տարածմանը։ Սա թերեւս գիտե յուրաքանչյուր ոք։ Այն , որ մայրաքաղաքի խանութներում շարունակվում է վաճառվել ժամկետանց սննդամթերքներ՝ անժխտելի փաստ է։ Փաստ է նաեւ այն, որ կան սննդամթերքներ, որոնց վրա նշված չէ պիտանիության ժամկետը։ Թե ո՞վ է մեղավոր դատեք ինքներդ։ Ինչ խոսք մարդիկ եւս պետք է ուշադիր լինեն համապատասխան սննդամթերք գնելիս, ժողովրդի մենթալիտետը եւս պետք է բարձրանա այդ հարցում ։ Ամեն մարդ պետք է իմանա եւ պահպանի հիգիենայի տարրական կանոնները։ Հոդվածում նշված էր հետեւյալը. «հաճախորդն էլ պետք է ուշադիր լինի, բայց երբեմն ժամանակի սղության պատճառով փորձում է վստահել վաճառողին, որը պետք է ճշմարտությունն ասի»։ Հարցի առնչությամբ բազմիցս է նշվել «Ազատ Արցախ» թերթի էջերում։ Անընդհատ անդրադառնալով այդ ցավոտ խնդրին, մենք մեղքը չէինք բարդում միայն «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոնի» վրա։ 2007 թ. նոյեմբերի 16-ի համարում «Մինչեւ երբ...» հոդվածում նշված էր, որ ամեն ինչ բարդել վերոնշյալ կենտրոնի համապատասխան հաստիքներ ու գումարներ չլինելու վրա՝ ճիշտ չէր լինի։ Աշխատանք պետք է կատարվի կենտրոնացված ձեւով , որը պետք է իրականացվեն թե կենտրոնի, թե քաղաքի սանմաքրման կայանը, թե ոստիկանությունը։ Եթե նախկինում կար ժողվերահսկողություն, ինչն է խանգարում այն ունենալու այսօր։ Անհրաժեշտ է այնպես կազմակերպել ու վերահսկել սննդամթերքներ արտադրող եւ վաճառող օբյեկտների աշխատանքը, որ բոլորս գոհ մնանք։ Թող մեկս մյուսի վրա չբարդենք մեր մեղքերը։ Այլ համապատասխան յուրաքանչյուր մարմին անվարան ու հստակ կատարի իր գործը։ Այսօր առողջապահության նախարարությունը հանձինս նախարարի մինշանակ համաձայնելով տիրող իրավիճակին խնդրի առնչությամբ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ, որոնց կատարված աշխատանքների վերաբերյալ կներկայացվեն նաեւ հաշվետվություններ։ Վերը բարձրացված հարցն պետք է հուզի բոլորին։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Քննարկում
Miamit HAY գրել է:
Ինչ խոսք մարդիկ եւս պետք է ուշադիր լինեն համապատասխան սննդամթերք գնելիս, ժողովրդի մենթալիտետը եւս պետք է բարձրանա այդ հարցում ։
Զարինե մատաղ ընիմ հինչա նշընակում «ժողովրդի մենթալիտետը եւս պետք է բարձրանա այդ հարցում»...
Վերջին լուրերը, Մարտ 12, 2008
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
. 1
Մարտի 12-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Հայրենիքի սահմանները ...ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՈՒՄ
.
Գյուղը դարերի պատմություն ունի, դարերն էլ ունեն գյուղի պատմությունը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարդիկ բնակություն հաստատեցին լեռների լանջին ծվարած այս ...ԲԱՐԵՓՈԽԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՆ
.
2008թ. պետական եւ այլ միջոցներով Արցախում կիրականացվի ավելի քան 15 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ Որքանո՞վ է հանրապետության շինարարական ինդուստրիան ...ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԵՏ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 12-ին ԼՂՀ ազգային վիճակարգկան ծառայության պետ Մանուշ Մինասյանի մամուլի ասուլիսը նվիրված էր 2007 թվականի հանրապետության սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ...ՀԵՏԵՎԱՆՔ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ 1
Մեր թերթի մարտի 1-ի համարու լույս տեսած «Ժամկետանց սննդամթերքները՝ աղիքային հիվանդության նախապայման» հոդվածը ՝ բուռն խոսակցությունների տեղիք տվեց։ Այն առիթ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

