
Հրատարակված է Մարտ 12, 2008
ԲԱՐԵՓՈԽԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՆ
- 2008թ. պետական եւ այլ միջոցներով Արցախում կիրականացվի ավելի քան 15 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ Որքանո՞վ է հանրապետության շինարարական ինդուստրիան պատրաստ իրականացնելու այդ լայնածավալ աշխատանքը, որն աննախադեպ է լինելու ինչպես չափերով, այնպես էլ՝ ներկայացվող պահանջների խստությամբ։ լխավորապես այդ հարցի շուրջ է այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպում-խորհրդակցություն անցկացրել քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատողների հետ։ Ընդհանուր առմամբ մտահոգիչ համարելով շինարարական համակարգի ներկայիս հնարավորությունները՝ կառավարության ղեկավարը քաղաքաշինարարներին ցուցում տվեց հանդես բերել նախաձեռնողականություն եւ հասնել նրան, որ կարճ ժամկետում հրատապ բարեփոխումներ կատարվեն ամբողջ ոլորտի բովանդակային ու կազմակերպական ուղղություններով։ Վարչապետը նշել է, որ եւ՛ պետությունը, եւ՛ ժողովուրդը հիմնավորապես դժգոհ են ներկայումս իրականացվող շինարարությունից. այն բավական ցածրորակ է, կյանքի է կոչվում հին տեխնոլոգիաներով ու երկար ժամկետում եւ համեմատաբար թանկ գներով։ Պետք է ձերբազատվել այդ եւ այլ թերություններից եւ անցնել իրոք արդիական շինարարության՝ ասել է Ա.Հարությունյանը։ Այս տարի շարք կմտնեն բազմաբնակարանոց եւ սոցիալական նշանակության բազմաթիվ շենքեր, եւ գլխավոր պահանջն է, որ դրանք կառուցվեն որակով ու երկարատեւ շահագործման համար։ Վարչապետը զգուշացրեց, որ շատ խիստ են լինելու անորակ շինարարություն անողների նկատմամբ։ «Կան անհրաժեշտ գումարներ եւ ցանկություն, չկա գոհացնող աշխատանքը. մեր շինարարությունը մոտ 5-6 անգամ ետ է մնում այսօրվա պահանջներից, ուստի գործուն քայլերով պետք է բարեփոխել կացությունը»,- ընդգծել է նա։ Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են ճյուղի զարգացման հեռանկարները՝ նկատի ունենալով ոչ միայն բուն կառուցողական աշխատանքները, այլեւ՝ շինանյութերի արտադրությունը, շինտեխնիկայի թարմացումը եւ մասնագետ կադրերով համալրումը, վերահսկողական ծառայությունների որակավորման բարձրացումը եւ այլն։ Հատուկ անդրադարձ եղավ ճանապարհաշինության զարգացման խնդրին։ Նախարարության աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու պատկերացումներն առանձին հիմնահարցերի կարգավորման վերաբերյալ։ Քաղաքաշինության նախարար Ա.Մամունցը հաղորդեց, թե ինչպես է ընթացքավորվում շինարարական պետպատվերը, ինչ փոփոխություններ են կատարվում համակարգում։ Նրա խոսքով՝ նախարարությունը 2008 թիվը հայտարարել է որակի տարի։ Վարչապետ Ա.Հարությունյանը խոստացավ անձամբ վերահսկել շատ օբյեկտների շինարարությունը։

- .
Վերջին լուրերը, Մարտ 12, 2008
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
. 1
Մարտի 12-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Հայրենիքի սահմանները ...ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՈՒՄ
.
Գյուղը դարերի պատմություն ունի, դարերն էլ ունեն գյուղի պատմությունը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարդիկ բնակություն հաստատեցին լեռների լանջին ծվարած այս ...ԲԱՐԵՓՈԽԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՆ
.
2008թ. պետական եւ այլ միջոցներով Արցախում կիրականացվի ավելի քան 15 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ Որքանո՞վ է հանրապետության շինարարական ինդուստրիան ...ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԵՏ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 12-ին ԼՂՀ ազգային վիճակարգկան ծառայության պետ Մանուշ Մինասյանի մամուլի ասուլիսը նվիրված էր 2007 թվականի հանրապետության սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ...ՀԵՏԵՎԱՆՔ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ 1
Մեր թերթի մարտի 1-ի համարու լույս տեսած «Ժամկետանց սննդամթերքները՝ աղիքային հիվանդության նախապայման» հոդվածը ՝ բուռն խոսակցությունների տեղիք տվեց։ Այն առիթ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

