
Հրատարակված է Մարտ 12, 2008
ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՈՒՄ
- Գյուղը դարերի պատմություն ունի, դարերն էլ ունեն գյուղի պատմությունը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարդիկ բնակություն հաստատեցին լեռների լանջին ծվարած այս գողտրիկ վայրում, որտեղ մայր բնությունը շռայլորեն սփռել է իր բարիքները: Ապա, ինչպես յուրաքանչյուր հայկական գյուղ, այստեղ էլ կառուցվեց եկեղեցի: Եվ գյուղը կյանքի կոչվեց, շարժվեց ժամանակին առընթեր ու հասավ այսօրվան: Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ մտնում էիր Քուրաթաղի հիմնական դպրոցը, ապա շենքի վթարային վիճակը ստիպել էր տալիս մտածել ոչ ուսման մասին: Միայն խորհրդային ժամանակներում վերանորոգման ենթարկված դպրոցը երես առ երես բախվեց պատերազմին — շենքային պայմանները հետզհետե վատթարացան` հասնելով վթարային վիճակի: Հին շենքում անիմաստ էր նույնիսկ կապիտալ վերանորոգում կատարելը, ուստի դրվեց նոր դպրոցական շենք կառուցելու խնդիրը: Պետական բյուջեից հատկացված ավելի քան 78 մլն դրամով ԼՂՀ ԱԺ պատգամավոր ,« Աշոտիկ » ՍՊԸ տնօրեն Արմեն Օհանյանը ձեռնամուխ եղավ շինարարական աշխատանքին: Շինարարությունն ավարտվեց — բոլորի կողմից անհամբերությամբ սպասվող դպրոցը պատրաստ է շահագործման : Մարտի 11-ին տեղի ունեցավ դպրոցի բացման արարողությունը, որին ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վ. —որգյանը, Կ նախարար Վ. Խաչատրյանը, գեներալ – մայոր Կ. Աղաջանյանը, Հադրութի ԿՍ բաժնի վարիչ Է. Պետրոսյանը — այլ հյուրեր: Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վ. —որգյանն իր ելույթում նշեց . - Այսօր մենք ձեզ հետ միասին այն ուրախությունն ենք ապրում, ինչի մասին երազում էինք դարեր շարունակ: Ժողովրդական ավանդությունն ասում է` ով դպրոց է կառուցում, նա երկար պետք է ապրի: Մեր ժողովուրդը պատմության տարբեր փուլերում, երբ փոքր ինչ խաղաղությամբ է ապրել, սկսել է կառուցել դպրոցներ, եկեղեցիներ… — այսօր էլ այդ ավանդությունը շարունակվում է: Իսկ ԿՍ բաժնի վարիչ Է. Պետրոսյանը իր ելույթում կար—որեց դպրոցի դերը հասարակության կյանքում, քանի որ դպրոցը կապակցող օղակ է հասարակության բոլոր խավերի միջ— . - Մեր նորաստեղծ երկրում արցախցի յուրաքանչյուր բնակիչ յուրովի է ծառայում մեր հայրենիքին, յուրովի կատարում իր պարտքը հայրենիքի հանդեպ, մեկը` զենքով, մյուսը` գրչով, մեկ ուրիշը` իր բարեխիղճ ու հետ—ողական աշխատանքով: Եվ յուրաքանչյուրին կարելի է ճանաչել իրենց առջ— դրված սուրբ նպատակներով: Այնուհետ— ելույթ ունեցան Քուրաթաղի դպրոցի տնօրեն Է. ասպարյանը, ԱԺ պատգամավոր Ա. Օհանյանը, ծնողներ, Կ նախարար Վ. Խաչատրյանը: Վերջում իրենց շնորհակալական խոսքն ասացին Քուրաթաղի հիմնական դպրոցի աշակերտները: Գյուղում տոնական տրամադրություն է: « Դիզակ » համույթի ուժերով տեղի է ունենում տոնական համերգ: ՈՒրախությունն ու ոգ—որությունը վարակիչ են` պարում են ուսուցիչներն ու աշակերտները, չէ՞ որ դպրոցական երկհարկ շենքը ոչ միայն գեղեցիկ է, այլ— գյուղի ամենագեղակառույց շինությունն է:

- .
Վերջին լուրերը, Մարտ 12, 2008
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
. 1
Մարտի 12-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Հայրենիքի սահմանները ...ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆՈՒՄ
.
Գյուղը դարերի պատմություն ունի, դարերն էլ ունեն գյուղի պատմությունը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մարդիկ բնակություն հաստատեցին լեռների լանջին ծվարած այս ...ԲԱՐԵՓՈԽԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՆ
.
2008թ. պետական եւ այլ միջոցներով Արցախում կիրականացվի ավելի քան 15 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։ Որքանո՞վ է հանրապետության շինարարական ինդուստրիան ...ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԵՏ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 12-ին ԼՂՀ ազգային վիճակարգկան ծառայության պետ Մանուշ Մինասյանի մամուլի ասուլիսը նվիրված էր 2007 թվականի հանրապետության սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ...ՀԵՏԵՎԱՆՔ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ 1
Մեր թերթի մարտի 1-ի համարու լույս տեսած «Ժամկետանց սննդամթերքները՝ աղիքային հիվանդության նախապայման» հոդվածը ՝ բուռն խոսակցությունների տեղիք տվեց։ Այն առիթ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ` ԱՐՑԱԽՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ԲՈՅԿՈՏ
.ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

