
Հրատարակված է Մարտ 11, 2008
ՃՇԳՐԻՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ՝ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
- Մարտի 8-ին ԼՂՀ նախագահն ընդունեց Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ Արցախ ժամանած մի խումբ ռուսահայ գործարարների։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ վարչապետն ու կառավարության անդամները։ Հյուրերը ծանոթացան երկրի կյանքի տարբեր ոլորտներին, տնտեսական ընդհանուր ցուցանիշներին, ինչպես եւ այդ ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններին։ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո Ռուբեն Վարդանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Հայտնի գործարարն առաջին անգամ չէր Ղարաբաղում։ Սակայն այս անգամ նրա այցն ավելի շատ գործնական բնույթի էր։ «Ուրախ ենք, որ նոր նախագահն ու նոր կառավարությունը շատ լուրջ, շատ ամբիցիոզ նպատակներ են դրել իրենց առջեւ»,- լրագրողներին հավաստեց Ռ. Վարդանյանը։ - Եվ ես շատ ուրախ կլինեմ այստեղ կիսելու իմ եւ իմ ընկերների փորձը, որ մենք ունենք «Հայաստան 2020» ծրագրի մշակումից։ Որովհետեւ այն, ինչ փորձում են այսօր այստեղ անել, պահանջում է ոչ միայն կամք, ոչ միայն նախնական միջոցներ, այլեւ որոշակի մոտեցումներ, որոշակի փորձ... Մենք ուրախ կլինենք մեր բաժինը դնել այդ մեծ գործի մեջ։ Մեզ համար շատ կարեւոր է Ղարաբաղը դարձնել մի երկիր, որը կլինի ոչ միայն անկախ, ոչ միայն շատ սիրուն եւ հին պատմություն ունեցող, այլեւ՝ շատ հաճելի երկիր, որտեղ մարդիկ ցանկանան գալ-ապրել»։ Որպես սկիզբ՝ Արցախում կիրականացվեն նույն ուսումնասիրությունները, որ ժամանակին արվել են Հայաստանում։ «Մենք դա խոստացել ենք նախագահին»,- տեղեկացրեց հայտնի գործարարը։ «Նպատակն այն է, որ պարզենք, թե ինչպիսին ենք տեսնում Ղարաբաղը 15 տարի հետո եւ ինչ պետք է անենք դրան հասնելու համար»,- մանրամասնեց նա՝ հույս հայտնելով, որ որոշ ոչ երկարաժամկետ ծրագրեր հնարավոր կլինի կյանքի կոչել արդեն մեկ տարի անց։ «Դեռեւս չկան կոնկրետ ներդրումային ծրագրեր»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ տեղեկացրեց պարոն Վարդանյանը՝ կարեւորելով ամենից առաջ Ղարաբաղի տնտեսական պոտենցիալի հիմնավոր ու բազմակողմանի ուսումնասիրությունը. խնդիրները շատ-շատ են, եւ նման ուսումնասիրությունը թույլ կտա ավելի ճիշտ կողմնորոշվել առկա առաջնահերթությունների մեջ։ Իսկ որ Ղարաբաղում իսկապես առկա են զարգացման հեռանկարներ՝ Ռուբեն Վարդանյանը վստահ է. «Առաջին հերթին շատ ուրախացա, որ այստեղ բավական շատ կայուն ինֆորմացիա կա, երկրորդ՝ որ ընդհանուր վիճակը շատ ավելի լավ էր, քան, ասենք, ես էի պատկերացնում»։ Մյուս կողմից, բոլոր երկրների համար անխուսափելի կոռուպցիայի, սեւ եւ սպիտակ տնտեսության չափաբաժինների եւ մի շարք այլ ոչ հաճելի երեւույթների գոյությունն այստեղ ոչ թե փորձում են ժխտել, այլ միջոցներ են փնտրում իրավիճակը շտկելու ուղղությամբ, գտնում է Ռ. Վարդանյանը։ «Ես ոգեւորված եմ. զգում եմ, որ մարդկանց մեջ մեծ կամք կա, ուզում են փոխել»։ Այս գործում կարող են որոշակի դեր ունենալ նաեւ արտերկրի հայ գործարարները, գտնում է նա։ Դրա լավագույն նախապայմանը պետք է լինի ճիշտ եւ ամբողջական տեղեկատվության ապահովումը ԼՂՀ թե՛ տնտեսական, թե՛ հարկային կամ իրավական դաշտի մասին։ Իսկ նախատեսվող հիմնավոր ուսումնասիրությունը թույլ կտա ունենալ նման տեղեկատվական բազա։ Այդպիսի հանդիպումների անհրաժեշտությունը կարեւորում է նաեւ Լեւոն Հայրապետյանը (ում նախաձեռնությամբ եւ կայացել էր այցելությունը)՝ գտնելով, որ նման հայտնի գործարարների փորձը կարող է մեծապես նպաստել Արցախի տնտեսական կյանքում առկա զարգացումներին։ Եվ սա նմանատիպ նախաձեռնությունների շարքում վերջինը չի լինի, վստահեցրեց նա։ Որպես միջազգային փորձի հետ ծանոթանալու սակավադեպ հնարավորություն՝ այս հանդիպումը կարեւորեց նաեւ ԼՂՀ վարչապետը՝ դրա համար իր երախտագիտությունը հայտնելով այցի կազմակերպիչ Լ. Հայրապետյանին։ Կոնկրետ ներդրումային ծրագրերի վերաբերյալ հարցեր այս հանդիպման ընթացքում չեն քննարկվել, լրագրողներին տեղեկացրեց կառավարության ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, սակայն, որ Ռուբեն Վարդանյանը, ամենայն հավանականությամբ, անմասն չի մնա ԼՂՀ տնտեսության զարգացման գործընթացից։

- ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 11, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՆԱՄԱԿՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ 193. ԿԱՖԿԱՅԻ մոտ ես հանդիպել եմ «Նամակներ Միլենային», իսկ ես գրում եմ «Նամակներ Ստելլային» (քրոջս)։ Սիրելի՛ Ստելլա, Նոր տարիդ շնորհավոր։ ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 17
ԿԱՏԱԿԸ ՄԻ ԿՈՂՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՎԵՑ «ՌԳ»-ԻՆ Վերջերս Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ավարտվեցին ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
. 13
ՄԵԾԱՐԳՈ՛ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Ձեզ գրում եւ իր զորակցությունն է հայտնում Ասկերանի շրջանի փոքրիկ գյուղերից մեկի՝ Դաշուշենի Վ. Օվյանի անվան 8-ամյա դպրոցի աշակերտական կազմը։ ...ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՎԱԾ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2007թ. հոկտեմբերի 1-ից, «Կրթության պետական տեսչության» մասին ԼՂՀ օրենքի համաձայն, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության կառուցվածքում սկսեց գործել կրթության պետական տեսչության առանձնացված ստորաբաժանումը։ ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ
.
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունն ստեղծվել է 1991թ.։ Շրջանառությունը 2007թ. կազմել է 190 ...ՃՇԳՐԻՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ՝ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 8-ին ԼՂՀ նախագահն ընդունեց Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ Արցախ ժամանած մի խումբ ռուսահայ գործարարների։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ վարչապետն ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ մարտի 10-ի որոշմամբ՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ։ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ 2008թ. ապրիլի 1-ից 30-ը հանրապետությունում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ։ ԼՂՀ ...ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
. 4
Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ԲՈՅԿՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

