
Հրատարակված է Մարտ 11, 2008
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ
- Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունն ստեղծվել է 1991թ.։ Շրջանառությունը 2007թ. կազմել է 190 միլիարդ դոլար, կառավարման ակտիվները՝ 4,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ 1,5 միլիարդ դոլար՝ փայատիրական հիմնադրամները։ 2007թ. ֆինանսական տարեվերջի ակտիվները կազմել են 3,4 միլիարդ դոլար, մաքուր շահույթը՝ 200 մլն դոլար։ Խմբի տերերը ավելի քան 70 մենեջերներ են՝ Ռ. Վարդանյանի գլխավորությամբ, որի բաժինը 65 տոկոս է։ Նա ընկերությունը ղեկավարում է 23 տարեկանից։ Ռուբեն Կառլենի Վարդանյանը ծնվել է 1968թ. մայիսի 25-ին, Երեւանում։ Նա համարվում է Ռուսաստանի արժեթղթերի շուկայի վրա գործնական ազդեցություն ունեցող առանցքային ֆիգուրներից մեկը։ Նա Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կառավարման բյուրոյի անդամ է, Միության՝ կորպորատիվ կառավարման գծով կոմիտեի ղեկավարը։ 2006 թվականից պարոն Վարդանյանը Տնօրենների խորհրդի անդամ է եւ ԱԿ Բարս Բանկի ռազմավարական գծով կոմիտեի նախագահը։ 2005թ. հուլիսից «գրաժդանսկիե սամօլետը Սուխոգո» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահն է, 2005 թ. հունիսից մտնում է Նովատէկ ընկերության Տնօրենների խորհրդի կազմի մեջ։ 2002 թվականից մինչեւ 2005թ. հուլիսը եղել է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը։ Ամերիկյան առեւտրային պալատի կողմից ճանաչվել է Տարվա Գործարար՝ «Ռուսաստանում գործարարության զարգացման գործում ունեցած ներդրումների եւ մասնագիտական էթիկայի բարձր չափանիշներին հետեւելու» համար։ «2003 թվականի մարդ» ազգային մրցանակի դափնեկիր է, 2001 թվականին մտել է Fortune ամսագրի՝ «Նոր սերնդի 25 ծագող աստղեր» հեղինակավոր ցուցակը։ Համաշխարհային տնտեսական համաժողովը (Դավոս) Ռուբեն Վարդանյանին ընդգրկել է «Ապագայի միջազգային 100 առաջնորդների» ցուցակում։ Մենեջերների ասոցիացիայի կողմից անցկացված Ռուսաստանի Գործարար - առաջնորդների ցուցակում գրավել է 3-րդ տեղը։ «Ֆոնդային շուկայի վերնախավ» մրցույթում ճանաչվել է «2004 թվականի լավագույն ներդրող - բանկիրը»։ Ռուսաստանի Մենեջերների ասոցիացիայի կողմից շնորհվող «ԱՐԻՍՏՈՍ» հեղինակավոր գործարար մրցանակի դափնեկիր է («Ռուսաստանի գործարարության զարգացման գործում ունեցած հատուկ վաստակի համար» անվանակարգում (2006)։ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի նախագահն է, Young Presidents` Organization ռուսական բաժանմունքի անդամ, Ռուսաստանի տնտեսական դպրոցի Տնօրենների խորհրդի անդամ։ IBO կրթական միջազգային կազմակերպությանը կից Հիմնադրամային խորհրդի անդամ է, ՌԴ նախագահին կից՝ ազգային առաջնահերթ նախագծերի եւ ժողովրդագրական քաղաքականության իրականացման գծով փորձագիտական խորհրդի անդամ։ - Այստեղ ոմն մեկը շոկի մեջ է ընկել գործարարի ձեր հաջողություններից, ով 23 տարեկանում ստեղծել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը։ Դուք որքանո՞վ եք հավատում գործարարների «բիզնեսմեն-օ seif - made»-ի գոյությանը։ Ո՞վ է եղել ձեր ուսուցիչը այն խառը տարիներին եւ ո՞վ է ձեզ փող տվել։ - Պետք է ասել, որ ընկերությունը ես չեմ ստեղծել, այլ ինձ աշխատանքի է ընդունել ռուսական ծագումով ամերիկացի Պյոտր Դերբին, որը Ռուսաստան էր եկել 90-ական թվականներին եւ ղեկավարում էր Դիալոգ բանկը։ 1991թ. սկզբներին նա ստեղծեց «Տրոյկա դիալոգ»» ընկերությունը եւ այնտեղ ներդրել 35 հազ. դոլարին համարժեք ռուբլի։ Եվ շատ տարիներ նա եղել է ընկերության հիմնական բաժնետերն ու ղեկավարը։ 1994թ. իմ աշխատանքի դիմաց ես իրավունք ունեի գնել արժեթղթերի ոչ մեծ փաթեթ՝ 15 տոկոսը։ Եվ միայն 2002թ. իմ եւ ընկերության մենեջերների կողմից արվեց դասական management buy out-ը Մոսկվայի բանկի հանդեպ, որը 1997թ. ընկերության հիմնադիր Պյոտր Դերբիից գնել էր ընկերության արժեթղթերի հիմնական փաթեթը։ Այնպես որ, ընկերության լիարժեք սեփականատեր դարձել եմ միայն 2004թ.՝ բոլոր վճարումներն անելուց հետո։ -«Տրոյկան» որքա՞ն կվաստակի երեք տարի հետո։ -2010 թվականին «Տրոյկան» հնարավորություն կունենա տարեկան վաստակել ավելի քան 1 միլիարդ դոլար։ -Ձեր գործընկերներից ո՞վ է ավելի նշանակալի հետք թողել ձեր կյանքում։ Նշեք այն մարդկանց անունները, որոնք օրինակելի են ձեզ համար։ Հատկապես ի՞նչով եք հպարտանում։ «Տրոյկայում» դուք ներդրել եք գործընկերության մոդելը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդ մոդելը չի աշխատում ռուսական մյուս ընկերություններում։ Որքան ես գիտեմ՝ ղեկավարների մեծ մասն իրեն թույլ չի տալիս անգամ մտածել նման համագործակցության մասին։ Ի՞նչ եք կարծում, որո՞նք են սահմանափակումները։ - Կյանքում իմ բախտը շատ է բերել. երախտապարտ եմ ճակատագրիս, որն ինձ կապել է խելացի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնց մեծ մասը զգալիորեն մեծ էր ինձնից։ Այնպես է ստացվել, որ ես 23 տարեկանում սկսել եմ ղեկավարել ընկերությունը՝ արագ ցատկելով կարիերային սանդուղքի բազմաթիվ աստիճաններով։ «Տրոյկայի» հաջողակության կարեւոր գործոններից մեկն այն է, որ ես շատ բան եմ սովորել իմ գործընկերներից։ Դա, նախեւառաջ, Բեռնարդ Սատչերն է, որն ինձ հետ միասին 1993-ից մինչեւ 2001 թվականը կառուցել է ընկերությունը, դա Պյոտր Դերբին է, որը դրել է ընկերության հիմքերը, դրանք Ռոն Ֆիրմանը եւ Նիկի Օբերմայերն են, որոնք իմ մի քանի տարվա խորհրդատուներն են, դրանք իմ գործընկերներ Պավել Տեպլյուխինն է, որն ինձ բերել է «Տրոյկա», ծանոթացրել Պյոտր Դերբիի հետ, Ժակ Դեր Մեղրեդիչյանը, որը գլխավորում է ընկերության արժեթղթային դեպարտամենտը եւ PTC -ի տնօրենների խորհրդի նախագահն է, եւ իմ շատ ու շատ գործընկերներ, որոնց ես երկար կարող եմ թվարկել։ Ինձ համար շատ բան են արել եւ մարդիկ, որոնք «Տրոյկայում» չէին աշխատում, բայց օգնել են ինձ։ Եվ, իհարկե, իմ ծնողները։ Այդ առումով ես շատ հարուստ մարդ եմ, իմ շրջապատում բազմաթիվ են մարդիկ, որոնք օգնել են ինձ։ Գործընկերության մասին։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կառավարման հիմնական մոդելը ուղղահայաց - վարչական, բյուզանդական է. կա թագավոր, կան վեզիրներ, կան ֆեոդալներ՝ մեծ ու փոքր։ Այդ համակարգը բավական կոշտ է կառուցված, եւ դա այնքան էլ լավ չէ. մենք Չինաստանը չենք։ Կա հստակ հիերարխիա, առանձին վերելակ, առանձին կայանատեղի, առանձին ճաշարան, տարբեր չափսի աշխատասենյակներ, եւ դրանով ներծծված է մեր հասարակությունը՝ ամենավերեւից մինչեւ ամենաներքեւ։ Այդ մոդելի մեջ հարմար է ապրել բոլորի համար՝ ինչպես պետերի, այնպես էլ ենթակաների, որովհետեւ ոչ թե ենթական, այլ ղեկավարն է ընդունել անպատասխանատու որոշում։ Երկրորդ, մեր երկրում մարդկային պաշարը, մարդկային կյանքն ամենաէժան ապրանքն է, եւ դրա համար ուրիշների՝ ինչպես ինքդ քո հանդեպ վերաբերմունքը շատ ցածր մակարդակի վրա է։ Երրորդ, մենք բոլորս ապրում ենք ներկա օրով։ Եվ պետությունը, եւ մեզնից յուրաքանչյուրը կազմում է կարճաժամկետ ծրագրեր՝ անորոշության պատճառով։ Եվ չորրորդ՝ մեզ մոտ իրավունքը անգլոսաքսոնական չէ, եւ գործընկերություն հասկացությունն ինքն այնքան էլ չի հենվում մեր իրավական եւ օրենսդրական համակարգի վրա։ Գործընկերության մոդելի համար պահանջվում են մի քանի խիստ կարեւոր հանգամանքներ. նախ՝ գործընկերությունը ոչ միայն սեփականության մասնակի տնօրինում է, այլեւ որոշումների ընդունման գործընթաց, որոնց հիմքում ընկած է կոլեգիալությունը։ Երկրորդ,պատասխանատվության բաժանումը եւ հարգանքը գործընկերների հանդեպ, հանդուրժողականությունը տարբեր տեսակետների նկատմամբ։ Եվ երրորդ, գործընկերությունը ենթադրում է ինչ - որ բանի, գործարարության երկարաժամկետ կառուցում։ Դա նշանակում է, որ մարդիկ պետք է հավատան նրան, ինչ անում են, ավելի հուսալի եւ ավելի արդյունավետ, քան պարզապես շահույթ ստանալն է։ Ես գտնում եմ, որ Ռուսաստանի հետագա զարգացման, աշխարհում նրա հաջողության համար շատ կարեւոր է, որպեսզի կառավարման տարբեր մոդելներ հաջողված լինեն մեր երկրում։ Չկա կառավարման իդեալական մոդել, եւ շատ բան է կախված է անհատից, միջավայրից, պայմաններից ու լուծվող խնդիրներից։ Բայց ավելի կարեւոր է, որպեսզի գոյություն ունենան կառավարման բոլոր մոդելները, եւ մենք կարողանանք առանց ցավի անցնել մի համակարգից մյուսը։ Ես կարծում եմ, որ ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկն այն է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի կապիտալիստական համակարգի, մենք ոչ ճկուն եւ անկարող էինք հարմարվելու նոր պայմաններին ու հիմնախնդիրներին։ P.S. Չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ համար ցավալի է, որ այդքան հաջողակ մեր հայրենակից Ռ. Վարդանյանն անտարբեր է հայկական Արցախ կոչվող մարզի հանդեպ։ ...Կարծում եմ մեղքը ոչ թե նրա, այլ մեր, մեղմ ասած, անփութության, թափթփվածության մեջ է։ Մեր վանող թափթփվածության մեջ։ Թափթփվածություն այն հասարակության ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ գործում, որտեղ մենք ապրում ենք։ Այսպես էի գրել մեկ տարի առաջ։ Բայց, փառք Աստծո, մեզ մոտ սկսել է ինչ -որ բան փոխվել նաեւ նախագահի նախաձեռնության եւ Լեւոն Հայրապետյանի ջանքերի շնորհիվ։ Ռ. Վարդանյանը, այդ գերզբաղված մարդը, ժամանակ գտավ ուշադրություն հատկացնել Արցախին եւ նրա տնտեսական հիմնախնդիրներին։ Ափսոս միայն, որ նրա մոտ եւս 2 ժամ չգտնվեց՝ հանդիպելու տնտեսության եւ ֆինանսների ոլորտում զբաղված մարդկանց, հատկապես՝ երիտասարդ կադրերի եւ ուսանողների հետ, որոնք անտարբեր չեն մեր ընտրած ճանապարհի նկատմամբ։ Ու նաեւ՝ Ռ. Վարդանյանի այցը լուսաբանելու համար հեռուստատեսությանը զուգահեռ մի՞թե չարժեր հրավիրել նաեւ Արցախի կենտրոնական թերթին, հատկապես որ, մեկ տարի առաջ գրված՝ վերոհիշյալ տողերի հեղինակն այսօր «ԱԱ»-ի խմբագիրն է։ Ուրիշ ի՞նչ ասես. պարզապես դեռ դուրս չենք եկել ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ այն վիճակից, որը ես անվանում եմ ԹԱՓԹՓՎԱԾՈՒԹՅՈՒՆ...

- .
Վերջին լուրերը, Մարտ 11, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՆԱՄԱԿՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ 193. ԿԱՖԿԱՅԻ մոտ ես հանդիպել եմ «Նամակներ Միլենային», իսկ ես գրում եմ «Նամակներ Ստելլային» (քրոջս)։ Սիրելի՛ Ստելլա, Նոր տարիդ շնորհավոր։ ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 17
ԿԱՏԱԿԸ ՄԻ ԿՈՂՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՎԵՑ «ՌԳ»-ԻՆ Վերջերս Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ավարտվեցին ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
. 13
ՄԵԾԱՐԳՈ՛ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Ձեզ գրում եւ իր զորակցությունն է հայտնում Ասկերանի շրջանի փոքրիկ գյուղերից մեկի՝ Դաշուշենի Վ. Օվյանի անվան 8-ամյա դպրոցի աշակերտական կազմը։ ...ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՎԱԾ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2007թ. հոկտեմբերի 1-ից, «Կրթության պետական տեսչության» մասին ԼՂՀ օրենքի համաձայն, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության կառուցվածքում սկսեց գործել կրթության պետական տեսչության առանձնացված ստորաբաժանումը։ ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ
.
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունն ստեղծվել է 1991թ.։ Շրջանառությունը 2007թ. կազմել է 190 ...ՃՇԳՐԻՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ՝ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 8-ին ԼՂՀ նախագահն ընդունեց Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ Արցախ ժամանած մի խումբ ռուսահայ գործարարների։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ վարչապետն ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ մարտի 10-ի որոշմամբ՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ։ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ 2008թ. ապրիլի 1-ից 30-ը հանրապետությունում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ։ ԼՂՀ ...ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
. 4
Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ԲՈՅԿՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

