
Հրատարակված է Մարտ 11, 2008
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՎԱԾ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
- 2007թ. հոկտեմբերի 1-ից, «Կրթության պետական տեսչության» մասին ԼՂՀ օրենքի համաձայն, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության կառուցվածքում սկսեց գործել կրթության պետական տեսչության առանձնացված ստորաբաժանումը։ Տեսչության խնդիրների, նպատակների, գործունեության մասին պարզաբանումներ ստանալու նպատակով զրուցեցինք կրթության պետական տեսչության պետ Սոս ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ։ Տեսչությունն ունի իր կառուցվածքային ստորաբաժանումները՝ հանրակրթության եւ նախադպրոցական, նախամասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման բաժիններ։ Օրենքով այն կարող է ունենալ նաեւ տարածքային մարմիններ։ Հավանաբար, դրանք կստեղծվեն հաջորդ ուստարվանից։ Ս. Արզումանյանի տեղեկատվությամբ՝ տեսչության համալրումը ներկա դրությամբ ավարտման փուլում է։ Այն ունի 15 աշխատող՝ ներառյալ տեսչության պետ-գլխավոր պետական տեսուչը եւ երկու ավագ պետական տեսուչներ՝ վերոհիշյալ բաժինների պետերը։ Մյուս աշխատողները պետական տեսուչներ են, որոնք ուսումնական տարբեր առարկաների մասնագետներ են։ Կա թափուր երեք հաստիք եւս, որոնք շուտով կհամալրվեն։ Որքանո՞վ էր հրատապ կրթության պետական տեսչության ստեղծումը. չէ՞ որ նախարարության ԿԳ վարչությունը մինչ այդ նաեւ տեսչական աշխատանքներ էր իրականացնում։ Ս. Արզումանյանը նրա ստեղծումը խիստ անհրաժեշտ է համարում այն առումով, որ մինչ այդ ԿԳ վարչության ստորաբաժանում հանդիսացող տեսչական բաժինն ի վիճակի չէր իրականացնել կրթական հաստատություններում իրականացվող բոլոր տեսակի աշխատանքների արդյունավետությունը, կրթության որակը բարելավելու, ապահովելու նպատակով իրականացվող վերահսկողական գործառույթները։ Տարբերությունը, առաջին հերթին, աշխատանքի ծավալի մեջ է։ Ուսումնական հաստատությունների տեսչավորումն իրականացվում է ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով եւ ապահովում է պետական կրթական քաղաքականության եւ կրթության զարգացման պետական ծրագրերի իրականացումը, կրթակարգերի եւ կրթական չափորոշիչների կիրառումը, համակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների կողմից կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ հաշվետվությունների ներկայացումը,կրթության որակի եւ չափորոշիչների բարելավման օրինակելի փորձի տարածումը եւ այլն։ Տեսչությունը կազմակերպում է նաեւ մեթոդական օգնություն ուսումնական հաստատություններում բացահայտված խախտումների, սխալների, թերությունների վերացման ուղղությամբ։ Այսպիսով, տեսչությունը վերլուծում է ուսումնական հաստատությունների գործունեությունը, գնահատում կրթական ծառայությունների արդյունավետությունը, սովորողների կողմից ծրագրերի յուրացման մակարդակը, ներկայացնում կրթական հաստատությունների գործունեության զարգացմանը նպաստող առաջարկություններ, վերահսկում կրթական գործընթացների իրականացումը։ Անցած չորս ամիսների ընթացքում կրթության պետական տեսչության կողմից պլանաչափ գործունեություն է ծավալվել՝ ուղղված այն նպատակների ու խնդիրների իրականացմանը, որոնք սահմանված են համապատասխան օրենքով։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեսչությունն իր աշխատանքները կազմակերպել է այնպես, որ կարողանա կյանքի կոչել 2007թ. ԿԳ վարչության՝ արդեն իսկ հաստատված աշխատանքային պլանով նախատեսված համակողմանի եւ թեմատիկ ստուգումների, ինչպես նաեւ նմանատիպ այլ խնդիրների իրականացումը։ Դրանից հետո տեսչության կողմից 2008թ. համար մշակվել եւ նախարարի հաստատմանն է ներկայացվել կրթության պետական տեսչության տարեկան աշխատանքային ծրագիրը, որի կատարմանը ձեռնամուխ է եղել նոր տարվանից։ Տեսչության կատարած աշխատանքի ծավալի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար ասենք, որ այն իր գործառույթները պետք է իրականացնի շուրջ 270 կրթական հաստատություններում ՝այն հաշվով, որ նույն հաստատությունը կարողանա համակողմանի ստուգման ենթարկել առնվազն հինգ տարին մեկ։ Անցած ժամանակահատածում տեսչավորվել են 22 դպրոցներ՝ հանրապետության բոլոր շրջաններում (ամսական 4-5 կրթական հաստատություն)։ Տեսուչներն ամսվա կտրվածքով 2-3 շաբաթ գտնվում են դպրոցներում։ Բացի պլանային ստուգումներից, լինում են նաեւ բազմաբնույթ հատուկ հանձնարարականներ (բողոք-դիմումների հետքերով եւ այլն)։ Բացի այդ, մասամբ պլանային, մասամբ՝ հանձնարականների միջոցով անց են կացվում թեմատիկ (առարկայական) ստուգումներ։ Անհրաժեշտության դեպքում տեսչավորմանը հրավիրվում են նաեւ կրթական համակարգի լավագույն մասնագետները։ Ստուգումների արդյունքում կազմվում է տեղեկանք, անհրաժեշտության դեպքում՝ ակտ։ Դրանք առաջին հերթին քննարկման են դրվում տվյալ կրթական հաստատության մանկխորհի նիստում, որտեղ մանրամասնվում են ստուգումների ժամանակ բացահայտված թերությունները, բացթողումները, սխալները եւ նշում դրանց վերացման ուղիները։ Միաժամանակ տրվում են կոնկրետ հանձնարարականներ եւ ժամկետ՝ խախտումներն ու թերությունները վերացնելու համար։ Պահանջվող ժամկետում չկատարելու դեպքում տեսչությունն իրավասու է տվյալ հիմնարկում իրականացնել կրկնակի ստուգում։ Եղել են ոչ քիչ դեպքեր, երբ ստուգված օբյեկտներում հայտնաբերված կոպիտ խախտումների, տնօրինության կողմից պաշտոնական դիրքի չարաշահման պատճառով, հիմք ընդունելով համապատասխան ակտում կամ տեղեկանքում բերված հիմնավորումները, տեսչության պետը, օգտվելով իր իրավասությունից՝ զեկուցագիր է ներկայացրել ԿԳ նախարարին՝ այս կամ այն ղեկավարի, ինչու չէ, նաեւ շարքային ուսուցչի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ ընդհուպ մինչեւ զբաղեցրած պաշտոնից ազատումը։ Ս. Արզումանյանը բերեց մի քանի փաստեր. տեսչության ներկայացրած զեկուցագրի հիման վրա զբաղեցրած պաշտոնից ազատվել են Ճարտարի N 1, Մարտակերտի շրջանի Գետավանի, Քաշաթաղի շրջանի Ուռեկանի միջնակարգ դպրոցների տնօրենները, Ստեփանակերտի N 3 դպրոցի արտադասարանական աշխատանքի գծով կազմակերպիչը, իսկ մի քանի հոգու նկատմամբ կիրառվել են այլ պատժամիջոցներ։ Թող այն տպավորությունը չստեղծվի, թե տեսչությունը միայն ստուգելու եւ պատժելու նպատակ է հետապնդում՝ ասաց Ս. Արզումանյանը։ Այդ նույն ձեւով կարող է առաջարկություն ներկայացնել՝ լավ աշխատանքը խրախուսանքի արժանացնելու համար։ Ստուգումների ժամանակ մյուս կարեւորագույն խնդիրը տեղերում ուսուցիչներին ցույց տրվող մեթոդական, մասնագիտական օգնության կազմակերպումն է, որի կարիքը, Ս. Արզումանյանի խոսքերով, զգացվում է բոլոր կոլեկտիվներում։ Առավել շատ այնտեղ, որտեղ աշխատում են ոչ մասնագետներ կամ իրենց մասնագիտությանը ոչ պահանջվող ձեւով տիրապետող ուսուցիչներ։ Իհարկե, միայն 4-5 տարին մեկ իրականացվող տեսչական ստուգումներով դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների որակի բարձրացմանը նպաստել՝ անհնար է։ Նման հարցը հնարավոր չէ լուծել առանց բոլորի ուժերի գերլարման։ Այդ խնդրին պետք է լծված լինեն շարքային ուսուցչից մինչեւ ղեկավար մարմիններ՝ անընդհատ վերահսկողություն սահմանելով։ Այն հարցին, թե ստուգումների ընթացքում տեսչությունն ինչ ընդհանրական թերություններ է արձանագրել, Ս. Արզումանյանը պատասխանեց՝ բացի այն, որ առկա է շենքային պայմանների եւ նյութատեխնիկական բազայի անկատարությունը, խիստ մտահոգիչ է նաեւ մասնագետ մանկավարժների պակասը։ «Լինում են նույնիսկ դեպքեր, երբ տնօրենի գործունեությունից դժգոհ՝ փորձում ենք կոլեկտիվի միջից թեկնածու ընտրել, սակայն դժվարանում ենք, որովհետեւ հարմարը չկա»,- ասում է Ս. Արզումանյանը։ Իսկ ամենից ցավալին, որ ամենուր նկատելի է, ուսման որակի՝ կրթական չափորոշիչների նկատմամբ անհամապատասխանությունն է, որի գլխավոր պատճառը, Ս. Արզումանյանի կարծիքով, մեկն է՝ ոչ բոլոր ուսուցիչներն են դասին վերաբերվում պահանջվող պատասխանատվությամբ։ Մի կողմից առկա է որոշ առարկայական ծրագրերի բարդությունը, դասագրքերի ոչ մատչելիությունը (ինչը բացասաբար է անդրադառնում դպրոցի ու գրքի նկատմամբ երեխայի մեջ սիրո առաջացմանը), մյուս կողմից էլ՝ ներդպրոցական վերահսկողությունը չի գտնվում պահանջվող մակարդակի վրա։ Անշուշտ, չպիտի անտեսել նաեւ դպրոց-ընտանիք - հասարակություն թույլ կապը։ Մինչեւ հիմա տեսչավորած դպրոցներից Ս. Արզումանյանն առանձնացրեց Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ առկա է կադրային ուժեղ ներուժ, եւ զգացվում է արդի պահանջներին համապատասխան կրթության շունչը։ «Թե՛ դպրոցի ղեկավարության, թե՛ ուսուցչական եւ թե՛ աշակերտական կոլեկտիվները գտնվում են իրենց բարձրության վրա։ Մենք դասալսումներից մեծ հաճույք ենք ստացել»,- ասաց Ս. Արզումանյանը՝ հույս հայտնելով, որ ստուգումների ընթացքում նման դպրոցներ էլի կբացահայտվեն, միաժամանակ կոչ անելով առաջին հերթին տնօրեններին՝ աշխատել պահանջվող ձեւով. «Տնօրենը պետք է ուժեղ անձնավորություն, անհատականություն լինի»։ Տեսչավորումը բավականին նյութ է տալիս թե՛ դպրոցին եւ թե՛ մասնագետներին գնահատելու համար։ Այս առումով Ս. Արզումանյանն ընդգծեց մի փաստ. իրենց բոլոր առաջարկությունները՝ դրական թե բացասական, թղթի վրա չեն մնում. ԿԳ նախարարն ամենայն լրջությամբ է վերաբերում դրանց եւ ձեռնարկում համապատասխան քայլեր։ «Դա մեզ հուսադրում է, քանզի այդ պահը միշտ բացակայել է»։ Ինչ խոսք, դրանից բարձրանում է թե՛ տեսչության եւ թե՛ տեսուչների հեղինակությունը,- ասաց տեսչության պետը։

- ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 11, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՆԱՄԱԿՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ 193. ԿԱՖԿԱՅԻ մոտ ես հանդիպել եմ «Նամակներ Միլենային», իսկ ես գրում եմ «Նամակներ Ստելլային» (քրոջս)։ Սիրելի՛ Ստելլա, Նոր տարիդ շնորհավոր։ ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 17
ԿԱՏԱԿԸ ՄԻ ԿՈՂՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՎԵՑ «ՌԳ»-ԻՆ Վերջերս Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ավարտվեցին ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
. 13
ՄԵԾԱՐԳՈ՛ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Ձեզ գրում եւ իր զորակցությունն է հայտնում Ասկերանի շրջանի փոքրիկ գյուղերից մեկի՝ Դաշուշենի Վ. Օվյանի անվան 8-ամյա դպրոցի աշակերտական կազմը։ ...ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՎԱԾ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2007թ. հոկտեմբերի 1-ից, «Կրթության պետական տեսչության» մասին ԼՂՀ օրենքի համաձայն, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության կառուցվածքում սկսեց գործել կրթության պետական տեսչության առանձնացված ստորաբաժանումը։ ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ
.
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունն ստեղծվել է 1991թ.։ Շրջանառությունը 2007թ. կազմել է 190 ...ՃՇԳՐԻՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ՝ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 8-ին ԼՂՀ նախագահն ընդունեց Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ Արցախ ժամանած մի խումբ ռուսահայ գործարարների։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ վարչապետն ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ մարտի 10-ի որոշմամբ՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ։ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ 2008թ. ապրիլի 1-ից 30-ը հանրապետությունում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ։ ԼՂՀ ...ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
. 4
Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ԲՈՅԿՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

