
Հրատարակված է Մարտ 11, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- ՆԱՄԱԿՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ 193. ԿԱՖԿԱՅԻ մոտ ես հանդիպել եմ «Նամակներ Միլենային», իսկ ես գրում եմ «Նամակներ Ստելլային» (քրոջս)։ Սիրելի՛ Ստելլա, Նոր տարիդ շնորհավոր։ Ստացա ուղարկածդ նվերները։ Ինչ լավ է, որ ես ունեմ քեզ եւ ուրիշ մի քանիսին, որոնք հիշում են իմ ծննդյան օրը։ Իսկ ա՜յ, Գ.Նժդեհի ծննդյան օրվա մասին գրեթե ոչ ոք չի հիշում։ Բայց չէ՞ որ այդ հայ այրը ամուր պետականության հաստատման ուղու որոշարկման, ինչպես նաեւ՝ այդ ուղուն տիրապետելու մեթոդների ու եղանակների հարցում ամենահեռատեսն ու ամենախելացին է։ ...Ի՞նչ կարող ես անել, կյանք է... եւ մարդկանց մեղքով այն հաճախ ընթանում է ոչ նախանշված հունով։ Այստեղից էլ՝ բազմաթիվ դժբախտություններն ու տառապանքները, որոնցից կարելի է խուսափել, եթե... Ստույգ չգիտեմ՝ ինչ գրել «եթե»-ից հետո։ Քանզի, ինչպես մինչեւ մեր թվարկությունը, այնպես էլ Քրիստոնեությունից հետո բազմաթիվ մեծ մտածողներ դրա հետ են կապել իրենց ողջ կյանքը եւ կյանքից հեռացել՝ համոզված լինելով, որ հասել են ամենաճիշտ դեղատոմսին... Ավա՜ղ, դժբախտություններն ու չարիքն ինչպես եղել, այնպես էլ մնացել են։ Ավելին, արյունահեղությունն ու տառապանքներն ավելացան յուրաքանչյուր նոր տեսության կամ նոր կրոնի ներդրումից հետո... Սակայն մի կողմ թողնեմ մարդկային համակեցության բարելավման համաշխարհային հիմնախնդիրը եւ վերադառնամ մեր ազգային գոյության հիմնախնդրին։ Նժդեհի դեղատոմսին։ Այո, ես Նժդեհի ուսմունքի երդվյալ կողմնակից եմ, ուսմունք, որ նա շարադրել է հայ մտավորականությանն ուղղված բաց նամակներում, ընդգծում եմ՝ նրա հենց այդ աշխատանքը, որովհետեւ մյուսներին կամ ծանոթ չեն, կամ ամեն ինչի հետ չէ, որ համաձայն եմ.... Սիրելի Ստելլա, քանի որ դու շատ ես անհանգստանում ինձ համար, ուստի պետք է տեղյակ լինես, թե, ինչպես Եսենինն է ասում, «ինչով եմ ես ապրում եւ ինչով եմ զբաղված այս աշխարհում»... Դրա համար էլ գրում եմ քեզ այսպես մանրամասն։ Իմ ընկալմամբ, Գ. Նժդեհի ուսմունքի էությունը հետեւյալն է. 1. Հայաստանն իր մարդկային եւ նյութական պաշարներով պատկանում է աշխարհի թույլ երկրների շարքին։ Հայաստանը աշխարհագրական առումով գտնվում է ոչ հարմար տեղում։ Դարեր ի վեր Հայաստանի նկատմամբ բռնություն է կիրառվում, եւ ամեն մի բռնությունից հետո նրա տարածքն ու բնակչությունը կրճատվում են։ ...Ուժեղ դառնալու համար հայությունը պետք է հարմարվի հոգեբանական նոր մտածողության։ Հայը պետք է սանձահարի էական ու կարեւոր մի բան իր բնական զգացմունքներից։ Զգացմունքներ, որոնք բավականություն են բերում նրա ֆիզիկական էությանը։ Հայի գիտակցության մեջ արմատական փոփոխություն պետք է տեղի ունենա նաեւ այն զգացմունքների ոլորտում, որոնք բավականություն են բերում նրա հոգեւոր էությանը։ Առաջին հայացքից դա անհնար է թվում։ Բայց պատմությանը հայտնի են ոչ քիչ օրինակներ, թե ինչպես է մարդը, այդ թվում եւ հայը, ի վնաս իր բնական էության, կարողանում արմատապես վերահարմարվել հոգեբանական նոր տոնի։ Չէ՞ որ մարդը, այդ թվում հայը, կարողացավ հավատալ Հիսուս Քրիստոսին, սիրել նրան ու նվիրվել ավելի շատ, քան ինքն իրեն եւ իր ընտանիքին... Չէ՞ որ Վլադիմիր Լենինն ու նրա առաքյալները կարողացան (դարձյալ իրենց անձնազոհ գործունեության շնորհիվ) այնպես անել, որ մարդը, այդ թվում՝ հայը նույնպես, ներշնչվելով նոր կրոնով, հավատա կոմունիստական Աստվածին եւ ավելի շատ նվիրվի նրան, քան ինքն իրեն կամ սեփական ընտանիքին։ Հայի համար նոր Աստված պետք է դառնա Հայրենիքը։ Նոր կրոն՝ Ինքնապաշտպանությունը։ Եվ իսկապես, հայի գիտակցության մեջ Հայրենիքն ինչո՞վ է զիջում քրիստոնեական Աստվածին կամ կոմունիստական իդեալներին, որոնք ավելի շուտ նման են հեքիաթի, քան իրագործելիության։ Հայրենիքն ինչո՞վ չէ Աստված։ Մի՞թե Հայրենիքը չէ հային տալիս օդ, ջուր, հաց, տանիք՝ գլխավերեւում, հարազատության զգացում՝ նրան շրջապատող մարդկանց մեջ։ Եթե անգամ Հայրենիքն Աստված չէ, ապա, միեւնույն է, մենք պետք է նրան աստվածացնենք։ Ինքնասահմանափակումը (խելամիտ եւ անհրաժեշտ բավարարի շրջանակներում) պետք է դառնա հայի կենսակերպը։ Միայն այդպես մենք կարող ենք հարստացնել ընդհանուր Գանձարանը եւ համախմբել ժողովրդին մեկ միասնական մեծ ընտանիքում։ Եկեղեցին, դպրոցը, մամուլը, քաղաքական կուսակցությունները, մի խոսքով, քաղաքական բոլոր ինստիտուտները պետք է տոգորվեն նոր մտայնությամբ եւ նոր հոգեբանություն դնեն հայի գիտակցության մեջ։ Հակաբնական այս կենսակերպը կտեւի ընդամենը մի քանի սերունդ (երկու, առավելագույնը՝ երեք, ոչ ավելի), քանզի մարդու բնությունը կսկսի վերցնել իրենը։ Նման արհեստական դրվածքը ձեռնտու եւ հնարավոր է ժամանակի կարճ հատվածի համար, իսկ երկար «տարածության» համար այն կենսունակ չէ. որոշ ժամանակաշրջանից հետո կսկսվեն խաթարումները, այնուհետեւ տեղի կունենա ինքնաքայքայում մինչեւ այնքան դժվար կառուցած հասարակական շենքի հիմքը։ Ուստի՝ ամեն ինչ պետք է լինի չափավոր եւ ժամանակին, բացահայտ եւ ազնիվ։ Այդպես մենք կարող ենք դնել ազգային շենքի ամուր հիմքը եւ այն պահել ամբողջական ու ապահով։ Եթե այս ամենին ավելացնենք նաեւ հայի բնական որակներն ու հատկանիշները, արդյունքում կլինի շշմեցուցիչ՝ ուժեղ, ծաղկուն, անմատչելի սահմաններ ունեցող Հայաստան։ Հետո մենք ձեռք կբերենք բարեկամներ, դաշնակիցներ, այլ ոչ թե՝ բարերարներ, քանզի միայն ուժեղ ժողովուրդը կարող է իսկական դաշնակից ունենալ։ Իսկ թույլերի ճակատագիրը ( ինչպիսին են եւ էին հայերն իրենց պատմության գրեթե ողջ ընթացքում, բացառությամբ առանձին կարճ ժամանակահատվածների) մուրացկանությունն է։ Նրանց, ինչպես թափառող շների, ավելի հաճախ ծեծում են, քան՝ օգնում։ Բանաձեւեր կան ոչ միայն ֆիզիկայում կամ մաթեմատիկայում, այլեւ՝ հասարակական գիտություններում։ Նշված թեմայի վերաբերմամբ դրանք ասում են. «Եթե նրա կամքի ուժը համապատասխանում է առաջադրված նպատակի չափին, ապա այն հասանելի է, որքան էլ որ մեծ լինի»։ Ահա Գ. Նժդեհի ուսմունքի հակիրճ էությունը (իմ կողմից որոշակի փոփոխությամբ), ուսմունք, որ ընթերցել եմ «Բաց նամակներ հայկական մտավորականությանը» գրքում։ Խորապես համոզված եմ, որ դա դեպի Արցախի, լայն առումով՝ նաեւ Հայաստանի փրկությունը տանող միակ ճանապարհն է։ 194. ՀԱՐՑՆ այն չէ, թե մարդը որքան մեծ է եղել , այլ այն, թե նրան ինչպես է հիշում ու մեծարում ժողովուրդը։ Այսինքն, բանն այստեղ ոչ թե Նժդեհ անունով մարդու հանդեպ ուշադրության, առավել եւս՝ ծննդյան օրվա նախօրյակին նրա գերեզմանին ձեւականորեն ու անզգացմունք ծաղիկներ դնելու մեջ է... Խնդիրն այն է, որ ներկա հասարակական-քաղաքական վերնախավը Նժդեհի ուսմունքը չի ընդունում, դրա համար էլ նրա մասին «մոռանում» են ... Եթե հիշում էլ են , ապա միայն՝ որպես հայրենասեր եւ զորավար, որը փրկել է Զանգեզուրը։ Լավագույն հայ քաղաքական մտածողի գաղափարների եւ պատգամների հանդեպ նման վերաբերմունքը վերջին հաշվով կհանգեցնի Արցախի՝ որպես Հայկական հողի կորստին, մի քանի տասնամյակ անց՝ նաեւ Հայաստանի՝ որպես հայերի Պատմական հայրենիքի կորստին։ 21-րդ դարը կդառնա երբեմնի Մեծ Հայք կոչվող երկրի վերջին հատվածի վերջին դարը։ Լավ է, որ կան օրագրային գրառումներս, թե չէ՝ հիշողությանս մեջ շատ բան չի պահպանվել։ 15.01.96թ. Վերջապես վառելափայտ ուղարկեցի տուն ( հինգ պարկ) եւ ութ հատ հաց։ Ամբողջ գիշերը հաց էի թխում։ Հոգիս թեթեւացավ։ 16.01.96թ. Օպերացիան Դաղստանում շարունակվում է։ Տեսնես ինչ վրիպում են թույլ տվել։ Իսկ Ելցինը հեռուստատեսությամբ ապուշի պես ելույթ է ունենում սովորական տոնով, իրեն ազդեցիկ տեսք տալով հայտարարում, թե ամեն ինչ հաշվի է առնված ... եւ գրոհը հաջող ավարտ կունենա։ Կրկնում է այն, ինչ իրեն ասում են նախարարները։ Իսկ նրանք չեն կարող խոստովանել, որ պատրաստ չեն, քանզի ստիպված կլինեն հրաժեշտ տալ նախարարական պորտֆելներին։ Միջակությունները չպետք է կարեւոր պաշտոն (առավել եւս՝ նախագահի) զբաղեցնեն։ 23.01.96թ. Օրերս Մոսկվայում հավաքվեցին ԱՊՀ երկրների ղեկավարները։ Ալիեւի, Ելցինի եւ Չերնոմիրդինի միջեւ հանդիպումից եւ հինգ միլիոն տոննա նավթը Ռուսաստանի տարածքով տեղափոխելու մասին փաստաթղթի ստորագրումից հետո Ելցինը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին, կոպիտ եւ լկտի տոնով ասաց. «...Էլ ի՞նչ են ուզում ղարաբաղցիները, չէ՞ որ նրանց լայն ինքնավարություն են տալիս... Գուցե Ամերիկայի Միացյալ Նահանգների կարգավիճա՞կ տանք »։ Այս կադրը միայն մեկ անգամ ցույց տվեցին OPT- հեռուստաալիքով, հետո անմիջապես հանեցին նորությունների ծրագրից. կամ ՀՀ իշխանությունների միջնորդությամբ կամ էլ Ռուսաստանի ներկա նախագահի կողմից արված անհաջող եւ հիմար համեմատության պատճառով։ Ռուսաստանի դիրքորոշման նման կտրուկ եւ հրապարակային հնչեցման մասին մանրամասն պատմել է Բի-բի-սի ռադիոկայանը։ Ելցինն իր սովորության եւ «այն ինչ սրտի մեջ է՝ լեզվի վրա է» բնավորության համաձայն՝ խախտել է «բանակցային գործընթացի մանրամասները չհրապարակելու» պայմանը՝ դրությունը փրկելու համար։ Կրեմլը ճնշում է գործադրում ԶԼՄ-ների վրա։ Չէ՞ որ յոթը սարի հետեւում չեն (աշնանը) Հայաստանի նախագահական ընտրությունները։ Այս տարի Հայաստանի ղեկավարությունը կհետաձգի «Արցախի անկախության պահանջներից հրաժարվելու եւ ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքներով բավարարվելու՝ հարկադրված անհրաժեշտության մասին» դրույթին հասարակական կարծիքի նախապատրաստման ակտիվ միջոցառումները։ Իսկ ժողովրդի մեծ մասն ինչպես ծնվել, այնպես էլ ապրում է... մինչեւ կծնվի քաջարի, խարիզմատիկ եւ ճարտասան առաջնորդը, կամ էլ՝ մինչեւ դանակը ոսկորին հասնի... ա. Չէի սպասում, թե Ռուսաստանն այդքան շուտ եւ կտրուկ կսկսի ճնշում գործադրել մեզ վրա։ Ըստ երեւույթին, Ի. Ալիեւը վարագույրի հետեւում շատ բան է խոստացել Ռուսաստանի ղեկավարությանը. նա, իհարկե, Էլչիբեյ չէ։ Ինչ անեմ, չգիտեմ։ Կարո՞ղ եմ, արդյոք, ինչ-որ բանով նպաստել ստեղծված դրամատիկ վիճակին։ Չէ՞ որ ես միայնակ եմ։ Կապեր չունեմ։ Անուն չունեմ։ Մարդկանց վրա ներգործելու լծակներ չունեմ։ Իշխանավորների գործողությունները մարդկանց վարակել են մի կարգախոսով. «ինքդ մտածիր քո մասին եւ ոչ մեկից կարեկցանք եւ օգնություն մի սպասի»։ Նրանք էլ, կորցնելով շահերի ընդհանրության ցանկացած հույս, ամփոփվել են իրենց մեջ, ընտանիքում... Մյուս կողմից՝ պետության վարած տեղեկատվական քաղաքականությունը դիտավորյալ նրա գիտակցության մեջ է մտցնում հուսադրող հանգստություն՝ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ։ Դրա համար էլ ես եւ ինձ նմանները հայտնվել են մեկուսացման մեջ։ Չունենալով ազդեցության որեւէ լծակ՝ մենք չենք կարող ակտիվացնել իներտ մարդկային զանգվածի վերածված ժողովրդին։ Չէ՞ որ խուլ ու համր լռությունը, ակտիվ դիմակայության բացակայությունը (որն ըստ էության նշանակում է պատրաստ լինել լայն ինքնավարության) մատուցվում են որպես հոգնածություն, գիտակցված անկարողություն, որպես հարկադրված համաձայնություն՝ միջազգային հանրության, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշմանը... բ. Բայց թե որ մենք որդեգրեինք... Գ. Նժդեհի ուղեգիծը (ինքնասահմանափակ եւ ինքնուրացած), ապա մեր շահերի հանդեպ ավելի լուրջ եւ խոր վերաբերմունք կցուցաբերեին։ Չէին ցանկանա երկրորդ Չեչնիա ունենալ։.... Սակայն մեր ղեկավարությունը մեկ անգամ «Մերսեդես» նստելուց եւ բարձրակարգ կյանքի համն զգալուց հետո ուրիշ կենսակերպ այլեւս չի ուզում։ Ինքնազրկումը կամ ինքնասահմանափակումը նրանք ընդունում են (որպես անհրաժեշտ եւ օբյեկտիվ պայման պետականության կայացման ընթացքում), բայց ոչ իրենց համար, իրենց հարազատների ու բարեկամների համար, այլ միայն ժողովրդի, այսինքն՝ նրա մնացած հատվածի համար։ 25.01.96 թ. Ստացանք աներոջս մահվան մասին ողբերգական լուրը... 26.01.96թ. Գյուղ վերադարձա։ Մինչեւ հիմա աներոջս մահվանը չեմ հավատում։ Նա չափազանց կենսուրախ, ակտիվ ( հասարակության տարբեր մակարդակներում եւ հարազատների ու բարեկամների շրջանում) մարդ էր, լավ քաղաքացի՝ մեզ շրջապատող գորշ զանգվածների համեմատ... Հավերժ հիշատակ նրան։ 195. ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ինձ զանգեց Սամվել Բաբայանը եւ հարցրեց, թե ինչու շտաբում չեմ երեւում։ - Որովհետեւ իմաստ չունի. ես չեմ կարող ազդել դեպքերի կործանարար ընթացքի վրա։ Չեմ ուզում քեզ խաբել։ Ես շատ դժգոհ եմ, այդ թվում եւ քեզնից. Հայաստանի ղեկավարությունը խաբում է քեզ, դու էլ ընդունում ես այդ սուտը։ - Ե՞րբ ես ազատ լինելու։ - Հիմա եւ մինչեւ վաղը։ - Սպասի՛ր, մեքենա եմ ուղարկում քո հետեւից։ Կես ժամ հետո շտաբում էի։ Այդ ժամանակ ՊԲ հրամանատարի սենյակում էին նրա առաջին տեղակալ Ս. Օհանյանը, ՊԲ շտաբի պետ, գեներալ Զինեւիչը եւ մյուս տեղակալներն ու բաժինների պետերը՝ 8-10 մարդ։ Ես չեմ հասկանում, թե նա ինչու է ինձ հրավիրել զինվորական խորհրդակցության։

- .
Վերջին լուրերը, Մարտ 11, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՆԱՄԱԿՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ 193. ԿԱՖԿԱՅԻ մոտ ես հանդիպել եմ «Նամակներ Միլենային», իսկ ես գրում եմ «Նամակներ Ստելլային» (քրոջս)։ Սիրելի՛ Ստելլա, Նոր տարիդ շնորհավոր։ ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
. 17
ԿԱՏԱԿԸ ՄԻ ԿՈՂՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՎԵՑ «ՌԳ»-ԻՆ Վերջերս Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ավարտվեցին ...ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է
. 13
ՄԵԾԱՐԳՈ՛ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Ձեզ գրում եւ իր զորակցությունն է հայտնում Ասկերանի շրջանի փոքրիկ գյուղերից մեկի՝ Դաշուշենի Վ. Օվյանի անվան 8-ամյա դպրոցի աշակերտական կազմը։ ...ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉՎԱԾ Է ԱՋԱԿՑԵԼՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2007թ. հոկտեմբերի 1-ից, «Կրթության պետական տեսչության» մասին ԼՂՀ օրենքի համաձայն, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության կառուցվածքում սկսեց գործել կրթության պետական տեսչության առանձնացված ստորաբաժանումը։ ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՆՃԱՐԸ
.
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ընկերության Տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունն ստեղծվել է 1991թ.։ Շրջանառությունը 2007թ. կազմել է 190 ...ՃՇԳՐԻՏ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ՝ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Մարտի 8-ին ԼՂՀ նախագահն ընդունեց Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ Արցախ ժամանած մի խումբ ռուսահայ գործարարների։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԼՂՀ վարչապետն ...ՆՇԱՆԱԿՈՒՄ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ մարտի 10-ի որոշմամբ՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ։ԾԱՌԱՏՆԿՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿ
.ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ՝ 2008թ. ապրիլի 1-ից 30-ը հանրապետությունում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ։ ԼՂՀ ...ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...
. 4
Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-֊Պետրոսյանին: Այդ մասին «Ֆրանսպրես»-֊ի թղթակցին հայտնել է Հայաստանի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ԼՂՀ
.ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄԻՆ
.ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎԱՃԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԳԻՏԱԿՑԵԼՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՌՋԵՎ
.ԹԵՐԹԸ` ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԵԼԻ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ԲՈՅԿՈՏ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1666 Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրողթյունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
- 1709 Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
- 1836 Նիկոլայ I-ը վավերացնում է Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը «Պոլոժենիե»:
- 1900 Ջավախքի Սաթխա գյուղում ծնվեց խորհրդային բանակի գեներալ - լեյտենանտ, խորհրդային 10 և լեհական 3 շքանշանների ասպետ Ստեփան Գինոսյանը: (Վախճ. 1965 թ., Մոսկվայում):
- 1909 Բաքվում ծնվեց հանրապետության վաստակավոր շինարար, ճարտարապետ Կոնստանտին Խուդաբաշյանը: Նրա նախագծերով են կառուցվել Վանաձորի քիմիական մանրաթելի, Երևանի դաշնամուրի, էլեկտրոապարատների և մի շարք այլ գործարաններ:
- 1923 Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
- 1952 Մահացավ դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Խորհրդային Միության մարշալի կոչում:
- 1992 Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

