
Հրատարակված է Մարտ 10, 2008
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
- Մարտի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտման դեպքերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում իրականացվելիք դիտարկման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է զինադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ իրավիճակի ապակայունացման փորձերի անթույլատրելիությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տիրող իրավիճակին ու հեռանկարներին: Նախագահը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը եւ նշել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նույն օրը դեսպան Անջեյ Կասպշիկը հանդիպել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար եորգի Պետրոսյանի հետ: *** Մարտի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանում բնակվող մի խումբ հայ գործարարների` Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ: ԼՂՀ վարչապետի եւ կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները: Հյուրերը, մասնավորապես, ծանոթացել են հանրապետության մակրոտնտեսական ցուցանիշների, հարկային դաշտի յուրահատկությունների, ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված տարբեր հարցերի: Նախագահը ողջունել է Արցախի զարգացմանն օժանդակելու ռուսաստանցի գործարարների պատրաստակամությունը եւ հավաստիացրել, որ ԼՂՀ իշխանությունները կանեն հնարավորը փոխշահավետ համագործակցության խորացման ու ըդլայնման ուղղությամբ:

- .
Քննարկում
Հայաստանյան գրել է:
// Մարտի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանում բնակվող մի խումբ հայ գործարարների` Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ://
Խրախուսելի է...
Տարիներ առաջ Ղարաբաղ, ղարաբաղցիներ շատ խորթ էին հնչում ինձ համար, իսկ հիմա լրջորեն մտահոգում է ինձ մեր այդ կեսը...
Արդեն , այսքան բան տեսնելուց հետո կարծում եմ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒյՇ ԼԻՆԻ , ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ՄԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԿՈՒՆԵՐԻ ՁՎԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐ ԷԼ ՉԼԻՆԵՆ...
ԻՍԿ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵԿՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՈՌԵԿՏ, ԲԱՅՑ ԶԳՈՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ...
Սարգիս գրել է:- Հայաստանյան
// Մարտի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանում բնակվող մի խումբ հայ գործարարների` Ռուբեն Վարդանյանի եւ Լեւոն Հայրապետյանի գլխավորությամբ://
Խրախուսելի է...
Տարիներ առաջ Ղարաբաղ, ղարաբաղցիներ շատ խորթ էին հնչում ինձ համար, իսկ հիմա լրջորեն մտահոգում է ինձ մեր այդ կեսը...
Արդեն , այսքան բան տեսնելուց հետո կարծում եմ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒյՇ ԼԻՆԻ , ՈՐ ՀԱՆԿԱՐԾ ՄԵՐ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԿՈՒՆԵՐԻ ՁՎԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐ ԷԼ ՉԼԻՆԵՆ...
ԻՍԿ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵԿՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿՈՌԵԿՏ, ԲԱՅՑ ԶԳՈՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ...
Շատ ճիշտ եք սիրելի հայրենակից: Նրանք եկել են այն կողմից որտեղ առաջացել են ԼՏՊ-ի նպատակները: Արևելք, մեծն սատանա:- Հայաստանյան
...... գրել է:
ըըըըըըըըը. բոլոր ՊՐՈՎԱԿԱՏՈՐ ԹՈՒԼԵՔԻՆ, նրանց տուֆտաբանությանը կուլ գնացող մուտանտներին ու դեգեներատներին, վերջիններիս դամ պահող իրենցից ու աշխարհից բեխաբար ու իրենցից մեծ քաքի կտոր ներկայացնել փորձող օղակաձև որդերին, որդերի արտաթորանքից հրապուրված ու հավաքված թեթևամիտ թիթեռնիկներին, սրանց բռնող ու նկարող կիսաֆաբրիկատ համբալներին ու հայվաններին։ Ս Ի Կ Տ Ի՛Ր, Ս Ի Կ Տ Ի՛Ր, Ս Ի Կ Տ Ի՛Ր, Ս Ի Կ Տ Ի՛Ր։
Վերջին լուրերը, Մարտ 10, 2008
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
. 3
Մարտի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի ...ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
. 20
Բողոքի հանրահավաքները նորություն չեն Երեւանի համար։ Սակայն նման բան անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։ Ինչպես հիվանդ օրգանիզմը պետք է հետազոտվի՝ հիվանդության պատճառները բացահայտելու համար, այնպես ...ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԵՐԿՈՒ ԵՆԹԱԿԵՏԵՐ...
.
Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ուժը կորցրած են համարվել Արտակարգ դրության մասին մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 6-րդ — 7-րդ ենթակետերը: ...ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ Ս.Թ. ՄԱՐՏԻ 12-ԻՆ
.
Ինչպես մեզ հաղորդեցին ԼՂՀ ԱԺ Մամլո ծառայությունից մարտի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՐՄԵՆ ՆԱՍԻԲՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ...
.ԴԻՏԱՐԿՈՒՄ
.ՆՐԱՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔՈՎ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
.«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ԲՈՅԿՈՏ
.ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1832 Զմյուռնիահայ հայտնի Տետեյանների ընտանիքում ծնվեց Տիգրան Տետեյանը՝ հրատարակիչ, խմբագիր, թարգմանիչ, աշխարհաբար լեզվով գրաբարի քերականության ձեռնարկի, աշխարհաբար «Այբբենարանի» և «Ընթերցարանի» հեղինակ:
- 1848 Խոշաբի կիսաանկախ իշխանության վերացումը:
- 1858 Թիֆլիսում վախճանվեց իշխան Բարսեղ Բեհբությանը՝ Վասիլի Բեյբութովը, Ղրիմի պատերազմում հերոսացած գեներալը, 1830 - 1838 թվականներին Հայկական մարզի կառավարիչը:
- 1924 Բացվեց Հայաստանի գյուղացիական բանկը:
- 1925 Մահացավ Քրիս Ֆեներջյանը, որը մասնակցել է Սուլթանի մահափորձին:
- 1926 Երևանում ծնվեց հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը:
- 1928 Թիֆլիսում ծնվեց արձակագիր, հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Էլդա Գրինը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

