
Հրատարակված է Մարտ 07, 2008
ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
- 1. Պատահաբար անցնելով «Գերմանական ալիքի» վրայով՝ հանդիպեցի նացիոնալ-սոցիալիզմի ժամանակներում գերմանացի կանանց առօրյա կյանքի մասին պատմությանը։ Բնականաբար, այդ հաղորդման մեջ գերակշռում էր բացասականը։ Այն օրերի Գերմանիան, որպես կանոն, չի կարող ներկայացվել դրական կողմից։ Լիբերալ Արեւմուտքն ապրում է Ազատության, բայց ոչ Արդարության դրոշի տակ։ Իսկ Արդարության հետ չհարմարվող Ազատությունը չի կարող օբյեկտիվ եւ, որ ավելի կարեւոր է, օգտակար լինել։ Ուստի այն ստում է, եթե ինչ- որ բան իր ճաշակով չէ, այսինքն՝ դուրս է գալիս լիբերալ դոգմատի շրջանակներից։ «Գերակշռում էր բացասականը», այսինքն՝ երեւույթներն ու փաստերը նույնն են, իսկ փաստարկներն ու մեկնաբանությունները՝ տարբեր, ազատ. ինչպես ուզում եմ, այնպես էլ մեկնաբանում եմ, մանավանդ որ, սատանային ամեն ինչ է սազական։ Այո, Ադոլֆ Հիտլերն իր ռասայական տեսությամբ մարդկային հասարակության մեջ ծնված եւ իրացված վատթարագույն երեւույթներից մեկն է։ Իր անձնական՝ հոգեւոր եւ աշխարհայացքային առումով նույնպես նրա տեսությունը թշնամի է ինձ։ Սակայն նա բնությունից օժտված էր խելքով, նա հանճար էր։ Նա ուներ այնպիսի մտքեր եւ կատարել էր այնպիսի գործեր, որոնք մարդկության պատմության մեջ կմնան որպես նոր խոսք, որն անհրաժեշտ է մարդկային համակեցությանը։ Մի՞թե մարդկությունը կհրաժարվի օգտվել քաղցկեղի կամ ՁԻԱՀ-ի բուժման դեղատոմսից զուտ այն պատճառով, որ այն հայտնագործել է Չիկատիլոն կամ Հիմլերը՝ Հիտլերի հետ։ 2. Եվ այսպես, կարծիք կա, որ բռնապետության պայմաններում կնոջ գլխավոր դերը երեխաներ ծնելն ու տնային տնտեսություն վարելն է։ Սկզբունքորեն դա այդպես է։ Սակայն կան այլ նյուանսներ։ Մայրությունը խրախուսվում եւ մեծարվում էր։ «Յուրաքանչյուր առողջ կնոջ պարտքն է երեխա նվիրել Հայրենիքին»,- ասվում էր «Նացիոնալ-սոցիալիզմի այբուբենում» (կար նման հրատարակություն՝ ինչպես «Ագիտատորի ծոցատետրը»։ Ամեն տարվա մայիսի երկրորդ կիրակի օրը համարվում էր Մայրական կիրակի։ Այդ օրը ողջ Գերմանիայում անցկացվում էին համաժողովրդական տոնակատարություններ, եւ «Հերոսուհի մայր» պատվո շքանշանով հանդիսավոր պայմաններում պարգեւատրվում էին կանայք, որոնք ունեին հինգ եւ ավելի երեխաներ։ (Խորհրդային Միությունում այդ կոչումը շնորհվում էր 10-րդ երեխայի ծնվելուց հետո)։ Հասարակությունը վերադարձ էր կատարում դեպի ավանդական ընտանեկան արժեքները, այն բացառությամբ, որ կինը գամված չէր խոհանոցին, մահճակալին եւ ընտանեկան հոգսերին։ Երեխաներն ավելի ու ավելի երկար ժամանակ էին անցկացնում երկարօրյա խմբերում, գերմանական «պիոներության» եւ «կոմերիտականության» միջոցառումներում, ամառային ճամբարներում, այսինքն՝ ծնողական տան պատերից դուրս։ Մի կողմից՝ պետությունը երեխայի դաստիարակության գործը վերցրել էր իր ձեռքը, մյուս կողմից՝ ազատագրել էր կնոջը՝ նրան հնարավորություն տալով զգալ նոր կարգի, նոր հասարակության առավելությունները՝ այստեղ եւ այժմ։ Բանվորի կինը, օրինակ, որ նախկինում երեկոները անցկացնում էր գազօջախի կամ լվացքի մեքենայի մոտ, «երրորդ ռեյխի» օրոք սկսեց մասնակցել հասարակական կյանքին, թատրոն հաճախել, զբաղվել սպորտով, ճանապարհորդել։ Պետությունը, ելնելով առաջին հերթին, իր շահերից, հնարավոր առավելագույն հոգատարություն էր ցուցաբերում կնոջ՝ որպես իր անբաժանելի մասի, բարոյական եւ ֆիզիկական առողջության հանդեպ, ինչպես մարդն է հոգ տանում իր ձեռքը կամ ոտքը անվնաս պահելու համար։ 3. Ինչո՞ւ դա չեն հասկանում մեզ մոտ։ Որովհետեւ մի նավից (խորտակվող) մեքենայորեն ցատկել են մյուս, այն էլ՝ անսարք նավի մեջ։ Բախվելով դժվարությունների՝ անհրաժեշտ քանակության հարուստ կենսափորձ ունեցող եւ բանտերում թրծված կադրեր չունենալու պատճառով նրանք դիմել են այն հին ու կործանված պետության միջոցներին ու մեթոդներին։ «Ապրել ես ուզում՝ կարողացիր խուսանավել» բանաձեւը դարձել է նրանց ուղենիշ աստղը։ «Մենք պրագմատիկներ ենք»,- հայտարարել են նրանք, ինչը նշանակում է՝ գործել այսրոպեական պահանջով, այսինքն՝ սեփական քթից այն կողմ չտեսնել։ Գաղափարայնությունը, պետական մտածողությունը եւ ընդհանուրի շահերով ապրելու ունակությունը դարձել են տոնական առիթների արտահայտություն։ Այդ մարդիկ չկարողացան հասկանալ, առավել եւս՝ գիտակցել անհատի հանդեպ հոգատարության ցուցաբերման՝ պետության համար օգտակար լինելը։ Ամեն ինչից զատ՝ նոր գաղափարական տարածքները հաջողությամբ են յուրացվում միայն հանճարների, ծայրահեղ դեպքում՝ տաղանդների կառավարման դեպքում։ 4. Գերմանացի կնոջ ազատագրումը չէր վերաբերում մասնագիտական կարիերային։ Համալսարաններում հաստատվեցին միանգամայն ցածր քվոտաներ՝ դիմորդ աղջիկների համար։ Կամ-կամ։ «Կինը կատարում է տեսակի շարունակման առաքելություն, ինչը նրա վրա դրվել է բնության կողմից»։ Նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունը դեմ էր «ոսկե» 20-ականների՝ կնոջ ազատագրմանը։ Տղայավարի սանրվածքը, վառ կարմիր շրթներկը, կարճ կիսաշրջազգեստը, երկար ծխամորճը քննդատության էին ենթարկվում եւ նույնիսկ՝ պաշտոնապես արգելվում։ Նոր ժամանակներում իդեալ դարձավ բարձրահասակ, կապուտաչյա, ամրակազմ ու շիկահեր կինը՝ առանց էրոտիկայի, անմատչելի ու պարկեշտ, հասարակ, մինչեւ ծնկները հասնող կիսաշրջազգեստով, սպորտային բաճկոնով, ժանեկագործ օձիքով։ 5. Մի խոսքով հասկանալի է թե ինչու գերմանացի կանայք, որոնք ճգնաժամ էին ապրել 20-ական թվականներին, անկեղծորեն երախտապարտ էին «Ֆյուրերին»։ Պետությունը հոգ էր տանում ոչ միայն նրանց կենցաղի, բնակարանի, նրանց եւ նրանց ամուսիների աշխատանքի, այլեւ ժամանցի մասին։ Մի քանի ամիս անց, նացոնալ-սոցիալիստների՝ իշխանության գալուց հետո ստեղծվել էր «Զորությունը ուրախության մեջ է» (KdF) կազմակերպությունը։ Այն պետությունից միլիոնավոր դոտացիաներ է ստանում եւ զբաղվում էր կազմակերպված ժամանցի տարբեր ձեւերով՝ նախ եւ առաջ բանվորների համար։ Նրա իրավասության տակ էին գտնվում հանգստյան տներ, զբոսաշրջային ակումբներ, ձիարշավարաններ... միայն 1936 թ. այդ կազմակերպության տարբեր ծրագրերում ընդգրկված էին 640 հազար գերմանացիներ, որոնք հաճախում էին թատրոն, թանգարաններ, պարի դպրոցներ, կար ու ձեւի խմբակներ, մասնակցում աշավների եւ այլն։ Բանվորական ընտանիքները կյանքում առաջին անգամ կարողացան արձակուրդի ժամանակ մեկնել արտասահման։ Ընդորում նման ճանապարհորդությունները զանգվածային էին, եւ կազմակերպությունը որպես սեփականություն ուներ երկու ճանապարհորդական ինքնաթիռներ։ Այդ ճամփորդությունները անպատկերացնելի էժան էին։ Ի դեպ հայտնի «Ֆոլկսվագենը» թարգամանբար նշանակում է ժողովրդական ավտոմեքենա, ստեղծվել է որպես KdF-ի ավտոմեքենա, որը պետք է մատչելի լիներ նույնիսկ միջին կենսամակարդակ ունեցող գերմանացու համար։ 6. Էրիխ Կասբերգերը իր «Կանայք նացիոնալ սոցիալիզմի ժամանակներում» մեջ բերում է «Զորությունը ուրախության մեջ է » կազմակերպության կոչերը, որոնք կարծես թե մեզ հայտնի է խորհրդային ժամանակներից։ Ահա դրանցից մեկը. «Գերմանացի կին, գերմանացի մայր. դու հավերժական աղբյուր ես , որը միշտ սնելու է մեր ժողովրդին։ Դու հավատարիմ ընկերուհի ես եւ հոգատար մայր։ Քո ծանր առաքելությունը կատարելու համար դու պետք է ուժեղ, առողջ եւ ուրախ լինես։ Շատ հաճախ գործերի եւ հոգսերի արանքում դու մոռանում ես քեզ, մոռանում այնքան անհրաժեշտ հանգստի մասին։ Այդպես չպետք է լինի։ Դու պետք է միշտ թարմ, ամուր եւ նոր սխրանքների պատրաստ լինես։ Չի կարելի ասել՝ չեմ կարողանում, ես արդեն ծեր եմ։ Մասնակցիր KdF ծրագրին՝ երիտասարդ, առողջ եւ ուրախ մնալու համար։ Մինչեւ հիմա տղամարդիկ կանանց հետ վերաբերվում էին՝ ինչպես թռչունների հետ, որոնք շեղվել են ճանապարհից եւ թռել- հասել են նրանց ինչ-որ բարձունքներից։ Նրանք կանանց ընդունում են որպես գերնուրբ՝ նեղացկոտ ու վայրենի, կախարդող ու հմայիչ, քաղցր ու լիահոգի, միաժամանակ եւ՝ փակի տակ պահելու արժանի էակ, որ հանկարծ՝ չթռչի-գնա... Թույլ սեռը երբեք տղամարդկանց կողմից այնպիսի հարգանքի չի արժանացել, ինչպես մեր օրերում։ Նրանք ավելի շատ են ուզում, սկսում են պահանջել, վերջապես հարգանքի այդ տուրքը համարում են վիրավորական, գերադասում հասնել իրավունքների, անգամ՝ նրանց հետ իսկական պայքարի մեջ մտնել. մի խոսքով, կինը սկսում է կորցնել ամոթը։ Նա դադարում է վախենալ տղամարդուց, սակայն դրանով ավելի շուտ զոհաբերում է իր՝ առավել կանացի բնազդները։ Կանացիությունը կնոջ մեջ սկսում է այլասերվել։ Դա տեղի է ունենում մեր օրերում, եւ չխաբենք ինքներս մեզ, դրա հաշվին։ Ամենուր, որտեղ արդյունաբերական ոգին հաղթանակ է տարել ռազմական եւ ազնվականական ոգուն, կինը ձգտում է տնտեսական եւ իրավական ինքնագործունեության։ «Կինը հրամայողի դերում» կանգնած է նորաստեղծ հասարակության դարպասների առջեւ։ Եվ դա այն դեպքում, երբ նա դրանով ձեռք է բերում նոր իրավունքներ, ձգտում «տիրակալության» եւ կանացի «առաջընթացը» ցուցադրում իր դրոշների եւ դրոշակների վրա, չափազանց պարզորոշ՝ տեղի է ունենում հակառակը. կինը հետ է գնում։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից կնոջ հանդեպ հարգանքը Եվրոպայում այնքան է ավելացել, որքանով մեծացել են նրա իրավունքներն ու նկրտումները։ ...Իհարկե, կնոջն այլասերողներ եւ բթամիտներ շատ կան արական սեռի գիտնական ավանակների շրջանում, որոնք կնոջը խորհուրդ են տալիս այդ ճանապարհով հեռանալ կանացիությունից եւ վարակվել նույն հիմարություններով, որով հիվանդ է եվրոպացի «տղամարդը», հիվանդ է եվրոպական «տղամարդկայնությունը», որոնք կուզենային կնոջն իջեցնել ընդհուպ մինչեւ «ընդհանուր կրթություն», անգամ՝ մինչեւ լրագրերի ընթերցում ու քաղաքականություն։ Ուրիշ տեղերում ուզում են կանանցից նույնիսկ ազատ մտածողներ եւ գրականագետներ տեսնել։ Արդյունքում յուրաքանչյուր «առաջընթաց» նրան դարձնում է ավելի հիստերիկ եւ անկարողունակ՝ իր առաջին ու վերջին կոչման՝ առողջ երեխա ծնելու կատարման համար։ «Թույլ սեռը» ուժեղացնելու ցանկության վերջը չի երեւում։ Կարծես թե պատմությունը մեզ համոզիչ կերպով չի սովորեցնում այն, որ մարդու մեջ կամքի ուժի «սերմանումը» եւ դրա թուլացումը, այո, այո, հենց թուլացումը, ջախջախումը միշտ եղել են «թեւանցուկ», եւ որ աշխարհի ամենահզոր եւ ազդեցիկ կանայք (այդ թվում եւ Նապոլեոնի մայրը) իրենց հզորությամբ եւ տղամարդկանց հանդեպ առավելությամբ պարտական են իրենց կամքի ուժին, եւ ոչ երբեք՝ դպրոցական ուսուցիչներին։ Այն, ինչ հարգանք է հարուցում կանանց հանդեպ, հաճախ նաեւ՝ վախ, դա նրա էությունն է, որը տղամարդկայինից ավելի «բնական է», նրա իսկական գազանային, կրքոտ ու վավաշոտ նազանքը, ձեռնոցի տակ թաքցրած վագրային ճանկերը, եսասիրական միամտությունը, դաստիարակության չենթարկվող ներքին վայրենությունը, նրա անհուն-անսահման եւ անիմանալի տենչանք-ձգտումները... Վախը, որ հերթագայվում է կարեկցանքով՝ այդ վտանգավոր ու գեղեցիկ կատվի՝ «կնոջ» հանդեպ, քանզի նա ավելի տառապող է ու խոցելի, ավելի մեծ սիրո կարիք ունի եւ ավելի շուտ է հուսալքվում, քան ուրիշ ցանկացած էակ։ Վախ եւ Կարեկցանք. առայսօր այս զգացումներով է կանգնած տղամարդը կնոջ առջեւ, միշտ մի ոտքով ողբերգության մեջ, որը տանջում է նրան, միաժամանակ՝ դյութում ու կախարդում... Ինչպե՞ս։ Մի՞թե դա վերջ չի ունենալու։ Իսկ կնոջ կախարդանքն արդեն սկսե՞լ է տեղի տալ։ Եվ կինն է՞լ կսկսի ձանձրալի դառնալ։ Օ՜ Եվրոպա, Եվրոպա։ Մենք գիտենք այն եղջյուրավոր գազանին, որը քեզ միշտ հատկապես հրապուրիչ էր թվում, եւ որի կողմից քեզ միշտ վտանգ է սպառնում։ Քո հին առակը կարող է կրկին դառնալ «պատմություն», եւս մեկ անգամ հրեշավոր հիմարությունը կարող է կլանել քեզ եւ կործանել անդարձ... Եվ նրա տակ թաքնված չէ ոչ մի Աստված։ Կա՛ միայն «գաղափարը», «ժամանակակից գաղափարը»...

- .
Վերջին լուրերը, Մարտ 07, 2008
ԲՈՅԿՈՏ
.
21.12.95թ. Ես հայտարարություն արեցի, որի էությունը հանգում էր հետեւյալին. «Արցախի դրությունը կրիտիկական է, դուք (90-տոկոսյա մեծամասնությունը) ...ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
.
Ժամանակին իր ձեռքբերումներով հարուստ Ճարտարն այսօր բավական լուրջ խնդիրներ ունի։ Վերջերս կայացած համայնքների ղեկավարների հաշվետու ժողովներում հնչած ելույթներն ու բարձրացված հարցերը միայն ամրապնդեցին այդ ...ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 3-ին ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության քննարկմանը ներկայացվեց կանոնավոր ուղեւորափոխադրումների նոր հայեցակարգը ուղերթների եւ ուղեւորների սպասարկման բարելավման վերաբերյալ։ Նիստին ...ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
.
1. Պատահաբար անցնելով «Գերմանական ալիքի» վրայով՝ հանդիպեցի նացիոնալ-սոցիալիզմի ժամանակներում գերմանացի կանանց առօրյա կյանքի մասին պատմությանը։ Բնականաբար, այդ հաղորդման մեջ գերակշռում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԵԾ Է ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ դատախազության կոլեգիայի անդամների, շրջանային դատախազների եւ դատախազության պատասխանատու մի շարք աշխատակիցների ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
.
Թանկագին կանայք Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Մարտի 8-ը ամենալավ առիթն է եւս մեկ անգամ արտահայտելու մեր անկեղծ ու ջերմ վերաբերմունքը ...ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեւոնարխ գյուղի շրջանում, ուր մարտի 4-ին Ադրբեջանի ...ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
. 37
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ամերիկայի պետդեպարտամենտը աջակցություն են հայտնել Հայաստանի իշխանություններին՝ կապված երկրում տեղ գտած անկարգությունների հետ։ «Կապված ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Սուսաննա Բենիկի Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ /լիազորությունների ժամկետը` 6 տարի/ նշանակելու ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
. 15
Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը` Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔ
.
Սիրելի կանայք Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Ինձ եւ Արցախ երկրի տղամարդկանց համար հաճելի ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.Մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն` նվիրված «Արցախանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության, «Բուսաբանական այգի» եւ մայրաքաղաքի «Սանմաքրում-կանաչատում» ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆՇՎԵՑ ԼՂՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15- ԱՄՅԱԿԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՎՈՒԱՄ-Ը,ԱՐԴՅՈ՞Ք, ՄԻ ՏԱՌ ԷԼ Է ԿՈՐՑՆՈՒՄ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ԲՈՅԿՈՏ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

