
Հրատարակված է Մարտ 07, 2008
ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
- Ժամանակին իր ձեռքբերումներով հարուստ Ճարտարն այսօր բավական լուրջ խնդիրներ ունի։ Վերջերս կայացած համայնքների ղեկավարների հաշվետու ժողովներում հնչած ելույթներն ու բարձրացված հարցերը միայն ամրապնդեցին այդ փաստը։ Ճարտարի եւ ճարտարցիների հոգսերի ու խնդիրների մասին է մեր զրույցը Ղուզե Ճարտարի համայնքի ղեկավար Փափագ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։ -Հաշվետու ժողովում ներկայացված՝ գյուղատնտեսության ընդհանուր վիճակը բնութագրող տվյալներն, իսկապես, մտահոգվելու առիթ են տալիս։ Ի՞նչն է պատճառը, որ գյուղատնտեսության ոլորտում այդքան հարուստ ավանդույթներ ունեցող Ղ. Ճարտարն այսօր նման դժվարությունների առաջ է կանգնել։ - Առանձին յուրահատկություններով՝ Ղուզե Ճարտարն այսօր նույն խնդիրներն ունի, ինչ որ մեր հանրապետության գյուղական մյուս բնակավայրերը։ Գյուղատնտեսության ոլորտում մեզ համար ամենամեծ խնդիրը ոռոգման հարցն է։ Նախկինում գործող արտեզյան հորերի ցանցն ամբողջությամբ լուծում էր այդ հարցը։ Սակայն այսօր վիճակն այլ է։ Գործում են 5 արտեզյան ջրհորներ։ Դրանցից երեքը շահագործվում են առանձին սեփականատերի կողմից։ Ժամանակին նպատակահարմար է գտնվել դրանք հանձնել մասնավոր անձանց օգտագործմանը՝ այս կերպ դրանց նկատմամբ ապահովելով որոշակի խնամք։ Մյուս երկու արտեզյան հորերից մեկն ունի մասնակի, երկրորդը՝ հիմնավոր վերանորոգման կարիք։ Ընդ որում՝ նշված ջրհորներից մեկն օգտագործվում է հենց գյուղի ջրամատակարարումն ապահովելու համար։ Եթե փորձենք համեմատել՝ նախկինում, երբ արտեզյան ջրհորների գործող ցանցի պարագայում ոռոգման հետ կապված ոչ մի խնդիր չկար, գյուղատնտեսությունից ստացված եկամուտներով հնարավոր էր ապահովել ջրամատակարարման ցանցի աշխատանքները։ Այսօր նույնիսկ այդ հարցում մտահոգություններ կան։ Կառավարության ղեկավարը պետական աջակցություն է խոստացել ադ հարցի կարգավորման համար։ Մոտ ապագայում սպասում ենք համապատասխան մասնագետների եզրակացությանը։ - Սակայն խնդիրը կարծես միայն ոռոգման ցանցը չէ։ Հացահատիկի միջին բերքատվությունը Ղ. Ճարտարում 2007-ին կազմել է մոտ 10 ց/հա։ - Իրավացի եք։ Վերջին տարիներին հացահատիկի բերքատվությունն աննախադեպ նվազել է։ Այդ երեւույթի պատճառները բավական խոր արմատներ ունեն։ Իսկ ավելի կարճ կարող ենք ասել, որ հողը ուժասպառ է եղել։ Տարիներ շարունակ հացահատիկի ցանքսի տակ դրված հողը անհրաժեշտ խնամք չի ստացել մի դեպքում միջոցների, մի այլ դեպքում՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու փորձի պակասի պատճառով։ Արդյունքում՝ ստացվել է այն, ինչ այսօր տեսնում ենք։ Եվ այդ երեւույթը դեռ խորանալու միտում ունի։ Հույս ունենք, որ կառավարության որդեգրած նոր քաղաքականությունը՝ կապված հողերի որակի բարելավման հետ, թույլ կտա կասեցնել այդ անկումը։ Այս պարագայում, սակայն, պետք է հաշվի առնել մի այլ հանգամանք. եթե ժամանակին տրված օժանդակությունն արդյունավետ աշխատանքների հնարավորություն է ստեղծում, ապա, թեկուզ փոքր ուշացումով, գյուղացուն հասած օժանդակությունը մեծ հավանականությամբ նպատակին չի ծառայի կամ, առնվազն, ակնկալվող արդյունավետությունը չի ունենա։ Իսկ երբ դրան ավելացնում ենք նաեւ ցածր բերքատվությունը, բնական աղետներից ապահովագրված չլինելը՝ իրավիճակն ավելի է լրջանում։ Արդյունքում՝ ձեւավորվում են ժամկետանց վարկերը, որոնց հավաքագրումն այսօր բավական լուրջ խնդիր է դարձել։ Ընդհանրապես, հողի հետ կապված տուրքերի եւ վարձավճարների հավաքագրումը բավական լուրջ դժվարություններով է իրականացվում։ Օրինակը բերենք հենց մեր համայնքից։ 2007թ. բյուջեի եկամտային մասն ապահովվել է մոտ 60 %-ով։ Ընդ որում՝ եթե տարբեր հարկատեսակների մասով հավաքագրումը կազմել է 70-100 % եւ ավելին, ապա հողի հետ կապված վճարումների հավաքագրումն իրականացվել է միայն 37 %-ով։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում կուտակված ժամկետանց վարկերին, ապա ընդհանուր 1 մլն 300 հազար դրամից հավաքագրվել է մոտ 600 հազարը։ - Գյուղի վաղվա օրը մեծապես կախված է նաեւ գյուղի եւ գյուղատնտեսության նկատմամբ երիտասարդության ունեցած վերաբերմունքից։ Շատ համայնքներում լուրջ խնդիր է դարձել երիտասարդների արտահոսքը։ Ինչպիսի՞ն է այդ խնդիրը Ճարտարի պարագայում։ - Մեզ մոտ եւս, անշուշտ, կա երիտասարդների արտահոսքի խնդիր, սակայն երեւույթն այնպիսի չափերի չի հասնում, որ այն համարենք տագնապալի։ Իհարկե, շատ ցանկալի կլինի, որ մեր երիտասարդներն իրենց ապագան կապեն հայրենի գյուղի հետ։ Բայց եթե որոշ կարող երիտասարդներ լուրջ ձեռքբերումների են հասնում նաեւ գյուղից դուր, դա էլ ուրախալի է։ Ճարտարի պարագայում խնդիրը մի փոքր այլ է։ Ոչ միայն երիտասարդները, այլեւ գրեթե ողջ կարող եւ ակտիվ մասն ունի, այսպես ասած, այլընտրանքի հնարավորություն։ Ավելի պարզ. համեմատելով, թե որն է առավել ձեռնտու՝ այսօրվա պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվե՞լը, թե՞ բանակում ծառայելը կամ շինարարությունում աշխատելը, շատերը գերադասում են բանակն ու շինարարությունը։ Երիտասարդների մի բավականին մեծ թիվ էլ ընդգրկված է գյուղում գործող կրթօջախներում։ Մյուս կողմից՝ թե՛ գյուղատնտեսության, թե՛ շինարարության մեջ մասնագետները պատկանում են հիմնականում ավագ սերնդին։ Այնպես որ՝ վաղը կարող են խնդիրներ ծագել նաեւ այս ոլորտում։ - Երիտասարդներին (եւ ոչ միայն նրանց) հուզող խնդիրներից մեկն էլ բնակարանային հարցն է։ Հավանաբար, այս խնդիրը Ղ. Ճարտարում նույնպես սուր է դրված, եթե վարչապետի հանդիպման ժամանակ եւս դրա վերաբերյալ հարց է բարձրացվել։ Ընդհուպ այն աստիճանի, թե գյուղապետը թույլ չի տալիս տուն կառուցել։ - Անշուշտ, ողջունելի է գյուղում նոր բնակարանների կառուցման հեռանկարը։ Դրան զուգահեռ՝ կարեւոր է նաեւ զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը։ 2007-ին պետության կողմից նման աջակցություն է ցուցաբերվել մեր համայնքում մեկ ընտանիքի։ Ինչ վերաբերում է տվյալ անձնավորության բողոքին՝ այն մի փոքր այլ ուղղվածություն ունի։ Հիմք ընդունելով համայնքի նախկին ղեկավարի բանավոր թույլտվությունը՝ նա սկսել է շինանյութ կուտակել այդ տարածքում։ Համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ես պահանջել եմ դադարեցնել այդ աշխատանքները՝ համապատասխան իրավական հիմքի բացակայության պատճառով։ Միայն դրանից հետո նա դիմում է գրել՝ իրեն հող հատկացնելու պահանջով։ Նրան առաջարկել ենք ընտրել ավագանու նիստում հաստատված եւ բնակարանաշինության համար նախատեսված 6 հողակտորներից մեկը եւ այն ձեռք բերել սահմանված կարգով։ Նա հրաժարվել է՝ պնդելով, թե պետք է վերցնի «իրեն տրված» տարածքը, որը, սակայն, նպատակահարմար չէ բնակարանաշինության համար։ - Հաշվետու ժողովի ընթացքում բարձրացված հարցերի զգալի մասն անդրադառնում էր սեփականաշնորհման ժամանակ կատարված անօրինականություններին։ Որքանո՞վ են դրանք հիմնավորված։

- .
Վերջին լուրերը, Մարտ 07, 2008
ԲՈՅԿՈՏ
.
21.12.95թ. Ես հայտարարություն արեցի, որի էությունը հանգում էր հետեւյալին. «Արցախի դրությունը կրիտիկական է, դուք (90-տոկոսյա մեծամասնությունը) ...ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
.
Ժամանակին իր ձեռքբերումներով հարուստ Ճարտարն այսօր բավական լուրջ խնդիրներ ունի։ Վերջերս կայացած համայնքների ղեկավարների հաշվետու ժողովներում հնչած ելույթներն ու բարձրացված հարցերը միայն ամրապնդեցին այդ ...ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 3-ին ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության քննարկմանը ներկայացվեց կանոնավոր ուղեւորափոխադրումների նոր հայեցակարգը ուղերթների եւ ուղեւորների սպասարկման բարելավման վերաբերյալ։ Նիստին ...ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
.
1. Պատահաբար անցնելով «Գերմանական ալիքի» վրայով՝ հանդիպեցի նացիոնալ-սոցիալիզմի ժամանակներում գերմանացի կանանց առօրյա կյանքի մասին պատմությանը։ Բնականաբար, այդ հաղորդման մեջ գերակշռում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԵԾ Է ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ դատախազության կոլեգիայի անդամների, շրջանային դատախազների եւ դատախազության պատասխանատու մի շարք աշխատակիցների ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
.
Թանկագին կանայք Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Մարտի 8-ը ամենալավ առիթն է եւս մեկ անգամ արտահայտելու մեր անկեղծ ու ջերմ վերաբերմունքը ...ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեւոնարխ գյուղի շրջանում, ուր մարտի 4-ին Ադրբեջանի ...ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
. 37
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ամերիկայի պետդեպարտամենտը աջակցություն են հայտնել Հայաստանի իշխանություններին՝ կապված երկրում տեղ գտած անկարգությունների հետ։ «Կապված ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Սուսաննա Բենիկի Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ /լիազորությունների ժամկետը` 6 տարի/ նշանակելու ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
. 15
Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը` Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔ
.
Սիրելի կանայք Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Ինձ եւ Արցախ երկրի տղամարդկանց համար հաճելի ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.Մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն` նվիրված «Արցախանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության, «Բուսաբանական այգի» եւ մայրաքաղաքի «Սանմաքրում-կանաչատում» ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՆՐԱԿՐԹ. ԴՊՐՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
.ՄԱՃԿԱԼԱՇԵՆԸ ՋՈՒՐ ՈՒ ԳԱԶ ԿՈՒՆԵՆԱ
Անի ԲԱԼՅԱՆԻՍԿ ԻՆՉՔԱՆ ՀՄԱՅՔ ԿԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Մերի ԳՐԻԳՈՐՅԱՆԱՆԱՂՄՈՒԿ ՀԵՌԱՑԱՎ ՄԵԶՆԻՑ...
.ԲԱՐԵՆՊԱՍՏ ԴԱՇՏ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ԲՈՅԿՈՏ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

