
Հրատարակված է Մարտ 07, 2008
ԲՈՅԿՈՏ
- 21.12.95թ. Ես հայտարարություն արեցի, որի էությունը հանգում էր հետեւյալին. «Արցախի դրությունը կրիտիկական է, դուք (90-տոկոսյա մեծամասնությունը) պարզապես չեք գիտակցում, թե մեզ ինչ է սպասում կես տարուց հետո։ Արցախի ղեկավարությունը ոչ ճիշտ քաղաքականություն է վարում, իսկ ՀՀ ղեկավարությունն ընդհանրապես որոշել է կոպիտ, բայց ազնվորեն ասած՝ պաշտոնապես հրաժարվել Ադրբեջանից ԼՂՀ-ի անկախության մասին պահանջից։ Ներկայումս նա ղեկավարվում է «Ավելի լավ է խաղաղություն՝ առանց Արցախի, քան Արցախը՝ առանց խաղաղության» սկզբունքով։ Մենք՝ Արցախի պատգամավորներս, չենք կարողանում ազդել մեր հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքի վրա, եւ դրանում ոչ քիչ մեղք ունի խորհրդարանը, որը գտնվում է նախագահից լիակատար կախարդվածության մեջ։ Մեզ, ինչպես երեխաների, օղաբլիթներ ու կոնֆետներ են նետում սեղանի տակ եւ ասում՝ խաղացեք, բաժանեցեք ձեր միջեւ, կռվեցեք ու հայհոյեցեք, զվարճացեք, բայց մեր մեծական գործերի մեջ մի խցկվեք։ Մենք էլ, օղաբլիթներն ու կոնֆետները մեր մեջ բաժանելով (այսինքն՝ պատճենելով ՀՀ օրենքներն ու նմանօրինակ էլի ինչ-որ ոչ էական, ձեւական բաներ), ենթադրում ենք, թե պետական գործերով ենք զբաղված, մեր պարտքն ենք կատարում, երկրի եւ ժողովրդի ներկայի ու ապագայի հարցերն ենք վճռում։ Մի՞թե ձեզ համար քիչ է այն փաստը, որ Թուրքիայի նախագահը ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարում է. «Մենք Հայաստանի հետ փոխըմբռնման ենք հասել, ես ենթադրում եմ, որ ամենամոտ ժամանակներս, հավանաբար, մեծ խաղաղ պայմանագիր կկնքվի Ղարաբաղի վերաբերյալ,- եւ դրանից անմիջապես հետո ընդգծում է,- հայկական զորքերն անպայման պետք է դուրս բերվեն Լաչինից...»։ Այստեղ անհասկանալի ոչինչ չկա։ ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ փոխըմբռնումը ձեռք է բերված, չլուծված է մնացել միայն Լաչինի հարցը, ներկայումս սակարկություններ են գնում, այսպես կոչված՝ Լաչինի միջանցքի շուրջ։ Նրանց համար արդեն Ղարաբաղյան հիմնախնդիր չկա, կա նոր հիմնախնդիր՝ «Լաչինի»։ Արցախը Հայաստանի հետ կապող շերտի վերահսկողության հիմնախնդիրը... Իսկ մեր, Գ.Նժդեհի լեզվով ասած՝ սենտիմենտալ ժողովուրդն այնպես է ընկղմվել կյանքի վազվզուքի մեջ, ասես «պատերազմ», «ջարդեր» կամ «անկար ղեկավարություն» բառերն անհայտ են իրեն... Մեր լռությունը մեկնաբանվում է որպես Հայաստանի ղեկավարության դիրքորոշման հետ համաձայնության նշան։ Ես փորձել եմ ինձ մատչելի բոլոր հնարավորությունները, որպեսզի հասարակայնության ուշադրությունը հրավիրեմ ստեղծված իրադրության վրա։ Բայց, ավա՜ղ։ Մնացել է երկու տարբերակ, որոնց դիմում են ամենավերջում։ Հացադուլ եւ գործադուլ։ Այս բարձր ամբիոնից ես հայտարարում եմ. «Ի նշան բողոքի ԼՂՀ եւ ՀՀ ղեկավարության քաղաքականության, ինչպես նաեւ ամբողջությամբ վերցրած՝ հասարակայնության հոգեկան մեռցվածության դեմ, ես երկու ամսով դադարեցնում եմ խորհրդարանի նիստերին հաճախելը»։ Մի քանի պագամավորներ (Բ.Առուշանյանը, Աշոտ Սարգսյանը, Սեյրան Հայրապետյանը եւ հատկապես Ներսես Օհանջանյանը) ափսոսանք հայտնեցին եւ ինձ խնդրեցին մնալ, այլ ձեւով արտահայտել իմ բողոքը։ Ես բացատրեցի, որ մարտադաշտը չեմ լքում, ընդհակառակը, ուժեղացնում եմ իմ մասնակցությունը պայքարին, մեթոդներն եմ փոխում՝ խորհրդարանի խուլ պատերից այն տեղափոխելով ուրիշ հարթություն, օրինակ՝ Հայաստանի ԶԼՄ-ները։ 24.12.95թ. Ինձ համարյա ոչ ոք չի հասկանում ու չի պաշտպանում։ Նույնիսկ հարազատներս ու մերձավորներս... Պատրաստվում եմ գյուղ մեկնել։ Հոդվածներ եւ էսսե եմ գրելու «Նամակներ Արցախից» ընդհանուր վերտառությամբ եւ ուղարկելու քրոջս՝ Երեւան, իսկ նա խմբագրությունները կվազվզի. այնուհետեւ դրանք կհրատարակեմ առանձին գրքով։ Թող Աստված օրհնի ինձ։ Քանզի ինձ համար չէ, որ գրելու եմ, այլ Ղարաբաղի գործի համար եւ Մարդկության համար։ («Աստված» ասելով՝ ես առասպելականացված անցքերից ոչինչ եւ ոչ մեկին նկատի չունեմ։ Նկատի ունեմ Տիեզերքի Արարչին՝ ամեն գոյի նախապատճառին, որը չի կարող չլինել, եւ որին ճանաչելը մարդուն չի՛ տրված)։ ա. Դժգունություն է իմ հոգում։ Առաջին անգամ կամավոր նոր տարվա վրա թողնում եմ հարազատ օջախս, մերձավորներիս ու հարազատներիս։ Ոչ մի տուն, ոչ մի ծննդյան օր... Թող կորչի՛... Հազվադեպ, շատ հազվադեպ են փայլատակում մարդիկ, այսինքն՝ հոգով դրականներ, բանականություն ունեցողների մեջ։ բ. Սո՛ւգ, այլ ոչ թե տոն։ Մի երեք շաբաթ է՝ չեմ սափրվում, հանդիպողների «Ո՞ւմ համար...» հարցին պատասխանում եմ՝ մեր բարոյական մահվան համար (ում՝ լսելի, ում էլ՝ մտքումս)։ Իրոք, կարծես բոլորը (համարյա բոլորը) բարոյապես, հոգեպես բնաջնջվել են։ Ինձ առաջին անգամ չէ, որ վիճակվում է մարդկանց տեսնել նման դրությունում։ Բայց երբ անհրաժեշտ է նվաճված ազատությունը պաշտպանել, պաշտպանել իրենցը, նրանք այնպես են գորշացել, անտարբերության մատնվել՝ առաջին անգամ եմ տեսնում։ Դա իմ գլխում չի տեղավորվում, դա չի կարող լինել... Բայց ինչո՞ւմն է գործը։ Կարծում եմ՝ գործը ոչ այնքան հոգու սնանկության մեջ է, որքան որ մտքի, խելքի, ավելի ճիշտ՝ նրա վերլուծական հատկությունների սնանկության մեջ։ Թե իմանային ինչ ճանապարհ է իրենց համար հարթում քահանան, նրանց իներտությունից եւ ուրացածությունից հետք էլ չէր մնա... 29.12.95թ. Այսօր եկա Սարուշեն։ Չորս կողմն անկարգություն է՝ տանն էլ, նրա շուրջն էլ։ Էլ ո՞ւմ մեղքով, իհարկե, իմ։ Ես մի քիչ փնթի եմ եւ նույնքան էլ ծույլ, սիրում եմ «վաղվան» հետաձգել հավաքել-կարգի բերելն ու տնային մյուս գործերը։ 30.12.95թ. Տանն ու տնտեսությունում աշխատանքները կատարելու ժամանակացույց կազմեցի։ Առաջուց հույս ունեի, թե կինս ու երեխաներս կգան, հավաք-տեղակ եւ լվացք կանեն, հիմա նրանց գալու հույս չկա։ Ամեն ինչ ինքս պիտի անեմ, առանց «վաղվան» թողնելու. ամեն օր ամանեղեն լվանալ, ավելով ու օճառով աշխատել։ Նոր տարին դիմավորելու ոչ մի խոսք, թեկուզեւ դա իմ սիրած տոնն է... Գուցե եւ բանականությամբ կամենայի, բայց հոգիս խուլ, կասկածներ թույլ չտվող սգի մեջ է... 31.12.95թ. Կարգի բերեցի մեծ սենյակն ու պատշգամբը, հատակը լվացեցի եւ փալասներ փռեցի։ Գյուղավարի լողացա, բայց չսափրվեցի։ Պառկել, հեռուստացույց եմ նայում։ Նոր տարին դիմավորում եմ մենակ , առանց ճոխ սեղանի, առանց խմիչքի։ Ամբողջ երկու օր շարունակ հոսանքը չի անջատվում։ Ողջ գիշերը պիտի հեռուստացույց դիտեմ. ահա դա իսկական տոնական է... 01.01.96թ. Այսօր Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է։ Հայերի կյանքում (գտնվելով պետական շինարարության սկզբնափուլում) Գ. Նժդեհին պետք է հատկացվի այն տեղը, ինչը Լենինին՝ բոլշեւիկները։ Բայց, ավա՜ղ։ Ո՛չ ժողովուրդը, ո՛չ նրա առաջնորդներն այսօր չեն հիշի ամենահայրենասերներից մեկին ու ամենահեռատես հային ու քաղաքական մտածողին... Երեկ իր շնորհավորական խոսքում Լ. Տեր-Պետրոսյանը խորամանկորեն հուսադրեց. «...Նոր տարում ղարաբաղյան հիմնախնդիրն իր արդարացի լուծումը պետք է գտնի»։ Հայերը «արդարացի լուծում» բառակապակցության տակ հասկանում են անկախություն Ադրբեջանից։ Սակայն ՀՀ ղեկավարության համար «արդարացի լուծումը» նշանակում է հետեւել այն իրողություններին, որոնք արտացոլում են, այսպես կոչված՝ Համաշխարհային հանրակցության դիրքորոշումը, այսինքն՝ Բաքվից ԼՂՀ-ի անկախության դեմ։ Իսկ Հայաստանը թույլ է, որպեսզի ինչ-որ ձեւով ներգործի առաջատար երկրների դիրքորոշման փոփոխության վրա,- բացատրում է ՀՀ նախագահը,- եւ այդ պատճառով պետք է բավարարվենք եւ գլխավոր նպատակ դարձնենք ոչ թե ԼՂՀ-ի անկախությունը, այլ ԼՂՀ-ի բնակչության անվտանգությունը։ Նա գիտակցաբար մոլորեցնում է ժողովրդին, որի համար բավական է հայոց նախագահի շուրթերից լսի «արդարություն» բառը, այն էլ որ, նա անվերապահ պաշտպանությունն է վայելում իրեն (ժողովրդին) հայտնի բոլոր քաղաքական ու ռազմական լիդերների,- Վ. եւ Ս. Սարգսյաններից մինչեւ Ռ. Քոչարյանն ու Ս. Բաբայանը,- որպեսզի արհամարհի ինձ նմանների ամեն տեսակ փաստարկները... Բնակչությանը դեռ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ ու ներել, բայց ահա Արցախի ղեկավարությանը ... ինչպե՞ս հասկանալ, ինչպե՞ս ներել։ Ո՛չ մի կերպ։ Նույնիսկ մեկ- մեկ էլ խորհրդակցել չեն ցանկանում, խորհրդարանն արհամարհում են։ Քաղաքականության մեջ իրենց բարձրագույն լիգա են համարում։ Երբ գործը վերջնագծին հասնի, կսկսեն հրաժարականի դիմումներ գրել, իբր՝ մենք համաձայն չենք, մեզ վրա ճնշում են գործադրում։ Մի՞թե հիմա պարզ չէ, թե ինչ է կատարվում։ Խուլուհա՞մր են, ինչ է։ Բողոքել հիմա է պետք, անմիջապես, բազկաթոռներից չկառչել։ Հայկական կողմի ներկայիս (պաշտոնապես հնչեցվող) պարտվողական դիրքորոշումն ինչքան խորն ու տեւական արմատներ ձգի Համաշխարհային հանրակցության եւ հակառակորդի գիտակցության մեջ, այնքան ավելի դժվար է լինելու այնտեղից այն դուրս հանելն ապագայում... ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարությունն ինչո՞ւ վերհիշի Գ. Նժդեհին, չէ՞ որ նա եւ նրանք գաղափարական ու բարոյական հակոտնյանե՛ր են։ 192. ԱՅՍՕՐՎԱ՝ 2003 թվականի սեպտեմբերի 20-ի հեռվից նայելով՝ ուզում եմ երկու խոսք ասել շոշափված թեմայի վերաբերյալ։ Կյանքը հաստատեց իմ տագնապալի նախազգուշացումը։ Իսկ դու, Արցախի ընթերցող, ինչպես քնել էիր, այնպես էլ շարունակում ես... Երբ հրդեհը բորբոքվում է, այն մարելը շատ ավելի դժվար է, ավելի լավ է չննջել հերթապահության ժամանակ... Կիրականանան իմ մյուս կանխատեսումներն ու նախազգուշացումները եւս, քանզի դրանք հիմնված են այն օրինաչափությունների վրա, ըստ որոնց առաջ է շարժվում մարդկային հասարակությունը։ Բայց գլխավորը, որ ես կցանկանայի ավելացնել այստեղ, Լ. Տեր-Պետրոսյանի անձի, նրա դերի հարցն է... Այն ժամանակ ես գրել եմ գործող նախագահի դեմ. ասում էինք ՀՀՇ, հասկանում էինք Լ. Տ.- Պ., եւ՝ ընդհակառակը։ Գրել եմ անզուսպ հույզերով՝ նպատակ հետապնդելով խոցել «գլխավորին»։ Սակայն, ինձ այնքան էլ արդարացի չի թվում այն տարիների բոլոր դժբախտությունների ու չարիքների պատճառը դուրս բերել Լ.Տեր- Պետրոսյանին։ Նա ընդամենը թիմապետ է եղել... Նրանք աշխատում էին թիմով, հետո ի՞նչ, թե նա է եղել թիմի ավագը։ Թիմում կային ազդեցիկ, հեղինակավոր մարդիկ, ովքեր պետք է նախագահի հետ կիսեին պատասխանատվությունը՝ իրենց դերերին ու գործողություններին համապատասխան։ Խոսքն այստեղ հետապնդումների մասին չէ, այլ արդարացի եւ օբյեկտիվ վերլուծության, ոչ վաղեմի անցյալի գնահատման մասին՝ ներկայումս եւ ապագայում նման իրավիճակներից խուսափելու նպատակով։ Չուղղվածը ուղղելու նպատակով։ 07.01.96թ. Երեկ մի քանի ժամ անընդմեջ ռուսաստանյան 1-ին եւ 2-րդ հեռուստաալիքներով ժամերգության ուղիղ հեռարձակում էր գնում, որ վարում է Համայն Ռուսիո պատրիարքը։ Ինձ համար զզվելի էր այդ տաղտկալի անհեթեթությունը, մի քսան րոպեից հետո, գլխի ընկնելով, որ շուտ չի վերջանա, հեռուստացույցն անջատեցի։ Այդ արարողությունն ինձ հիշեցրեց խորհրդային ժամանակների կուսակցական համագումարները։ Նման արարողություններում ու գործողություններում (եւ այն, ե՛ւ այս) ակնբախ կերպով դրսեւորվում է հեռացածությունը, նույնիսկ հակադրությունն այն գաղափարին, որը նրանք են մարմնավորում եւ իբր քարոզում։ ... Մի՞թե հիմարություն չէ ամենայն գոյի Արարչի արժանիքն ու վաստակը փառաբանելը, այն էլ՝ ժամերով։ Չէ որ նա թագավոր չէ, կուսակցական պարագլուխ չէ, Բրեժնեւ չէ, ոչ էլ ինչ-որ նախագահ, որոնք իրենց անձը մեծարելու, ստորաքարշության կարիքն ունեն... ում հաճելի են քծնանքն ու գովեստը։ Աստված ոչ միայն այդպիսի շոու-դիմակահանդեսի կարիքը չունի։ Նա ընդհանրապես ոչնչի կարիքը չունի, թե չէ՝ էլ ի՞նչ Աստված է։ Դա արդեն Թուրքմենբաշի է, այլ ոչ թե Աստված։ Եթե Աստված ինչ-որ բանի կարիք ունի էլ, ապա միայն նրա, որ մարդկանց եւ մյուս բոլոր էակների փոխհարաբերությունները լինեն Արդարության, այսինքն՝ օբյեկտիվ անհրաժեշտության հիման վրա։ Եվ այդ պատճառով՝ ոչ թե դեկորատիվ աղոթքներ անել, ոչ թե կես օր Աստծուն փառաբանել, այլ՝ բարությունն ու արդարությունը։ Եվ պայմաններ ստեղծել հասարակության մեջ, որոնք մարդուն կխրախուսեին ու կնպատակամղեին այդ համընդհանուր բարենպաստ արժեքներին։ Եվ եթե եկեղեցին, որպես բարոյական ինստիտուտ, գոյության իրավունքն ունի, ապա պետք է մարմնավորի Բարին ու Գեղեցիկը (հոգու, իհարկե), լինի դրանց իրացնողն ու հաստատողը իրական կյանքում ... Մնացած ամեն ինչը սնոտի ձեւականություն է... Թեփ։ 12.01.96թ. Գիշերն անընդհատ ձյուն տեղաց։ Հիմա իմ գլխավոր մտածմունքն է՝ ինչպե՞ս վառելափայտ ուղարկեմ երեխաներին... Նստել եւ ռադիո եմ լսում, հիմնականում՝ «Ազատությունը», հենց նոր երեք փորձագետներ «մանրամասն» քննեցին Ա. Լեբեդին՝ նրա ՌԴ նախագահության թեկնածու գրանցվելու առնչությամբ։ Արդյունքում եկա այն հետեւության, որ գեներալը երկրորդ փուլ չի անցնի, բայց դրա հետ մեկտեղ (եւ չնայած քննարկմանը միայն «արեւմտականներ» էին մասնակցում), նրանք միահամուռ կերպով Ա. Լեբեդին ճանաչեցին որպես ազնիվ եւ օրինավոր մարդու։ «Բայց, ցավոք, դա մասնագիտություն չէ...»- վերջում բազմանշանակ, վերամբարձորեն ու խայթուն նկատեց արմատական - լիբերալ ֆունդամենտալիստ եւ հաղորդումը վարող Ա. Ատրելյաննին, ով չկարողացավ իրեն զսպել եւ ջուր չպղտորել, եւ ումից ագրեսիվություն էր ծլլում (Բերիայի ժամանակների ամեն մի չեկիստից էլ վատ)։ ա. Իսկ ես գտնում եմ, որ ներկայիս Ռուսաստանի համար, եւ ընդհանրապես, ղեկավարի, պարագլխի, առաջնորդի ամենագլխավոր հատկանիշները հանդիսանում են ազնվությունն ու օրինականությունը, դե, իհարկե, խելքի յուրօրինակության հետ զուգակցված։ բ. Ես այնպե՜ս եմ ուզում Ա. Լեբեդին տեսնել ՌԴ նախագահ։ Երեւի նրա համար, որ նաեւ շատ համարձակ է։ Չէ՞ որ ոչ բոլոր ազնիվ մարդիկ են համարձակ։ Եվ ոչ բոլոր համարձակները՝ ազնիվ։ գ. ... Մակարոնով ապուր եմ եփում։ Ճաշից հետո կսկսեմ գրել «Նամակներ Արցախից»-ը, ուղղակի այս մեծ տետրում։

- .
Վերջին լուրերը, Մարտ 07, 2008
ԲՈՅԿՈՏ
.
21.12.95թ. Ես հայտարարություն արեցի, որի էությունը հանգում էր հետեւյալին. «Արցախի դրությունը կրիտիկական է, դուք (90-տոկոսյա մեծամասնությունը) ...ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԸՆՁԵՌՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
.
Ժամանակին իր ձեռքբերումներով հարուստ Ճարտարն այսօր բավական լուրջ խնդիրներ ունի։ Վերջերս կայացած համայնքների ղեկավարների հաշվետու ժողովներում հնչած ելույթներն ու բարձրացված հարցերը միայն ամրապնդեցին այդ ...ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 3-ին ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության քննարկմանը ներկայացվեց կանոնավոր ուղեւորափոխադրումների նոր հայեցակարգը ուղերթների եւ ուղեւորների սպասարկման բարելավման վերաբերյալ։ Նիստին ...ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
.
1. Պատահաբար անցնելով «Գերմանական ալիքի» վրայով՝ հանդիպեցի նացիոնալ-սոցիալիզմի ժամանակներում գերմանացի կանանց առօրյա կյանքի մասին պատմությանը։ Բնականաբար, այդ հաղորդման մեջ գերակշռում ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԵԾ Է ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ դատախազության կոլեգիայի անդամների, շրջանային դատախազների եւ դատախազության պատասխանատու մի շարք աշխատակիցների ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
.
Թանկագին կանայք Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Մարտի 8-ը ամենալավ առիթն է եւս մեկ անգամ արտահայտելու մեր անկեղծ ու ջերմ վերաբերմունքը ...ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեւոնարխ գյուղի շրջանում, ուր մարտի 4-ին Ադրբեջանի ...ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
. 37
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ամերիկայի պետդեպարտամենտը աջակցություն են հայտնել Հայաստանի իշխանություններին՝ կապված երկրում տեղ գտած անկարգությունների հետ։ «Կապված ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Սուսաննա Բենիկի Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ /լիազորությունների ժամկետը` 6 տարի/ նշանակելու ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
. 15
Մարտի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված կազմավորումները հերթական անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը` Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔ
.
Սիրելի կանայք Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Ինձ եւ Արցախ երկրի տղամարդկանց համար հաճելի ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.Մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն` նվիրված «Արցախանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության, «Բուսաբանական այգի» եւ մայրաքաղաքի «Սանմաքրում-կանաչատում» ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆՈՐԻՑ Է ԽԱԽՏԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ԱՄՆ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ԲՈՅԿՈՏ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1837 Ծնվեց դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը: (Վախճ. 1915թ.-ին):
- 1880 Մշակվեց Թիֆլիսի Հայուհյաց բարեգործական ընկերությունը: Նրա միջոցներով Թիֆլիսում գործում էր 10 ծիսական - եկեղեցական դպրոց և 1 մանկապարտեզ: Այն գործեց շուրջ 40 տարի և լուծարվեց 1921 թվականի գարնանը:
- 1895 Սարգիս Կուկունյանն ու նրա ընկերները աքսորվեցին Սիբիր, Սախալին: (Վախճ. 1913թ.-ին, Օրլոյի տաժանակիրների բանտում):
- 1896 Ծնվեց հայ բեմի վարպետ՝ Վրաստանի վաստակավոր արտիստուհի, Թիֆլիսի հայ պետական դրամայի հիմնադիրներից մեկը Օլգա Մայսուրյանը:
- 1903 Ծնվեց խորհրդային բանակի գեներալ-մայոր Կոնստանտին Լազարևը: Հայրենական մեծ պատերազմում եղել է շտաբի պետ, դիվիզիաների հրամանատար:
- 1923 Երևանի պետթատրոնում բեմադրվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ հեղինակի ղեկավարությամբ:
- 1929 Ծնվեց թատրոնի և կինոյի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանը: (Վախճ. 1988թ. օգոստոսի 31):
- 1948 Մահացավ հայ քիմիկոս, Երևանի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ղամբարյանը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

