
Հրատարակված է Մարտ 06, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏՎԵԼ Է
- 04 մարտի, «Գազետա. րու» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենասուր հակամարտությունը վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ղարաբաղում ամբողջ երեքշաբթի օրը մարտ էր ընթանում։ Բաքուն սպառնում է տարածքային հիմնախնդիրը լուծել ուժային ճանապարհով։ Փորձագետները լարվածության պատճառը համարում են Հայաստանի ներկա իշխանությունների դիրքերի թուլացումը՝ Երեւանում արմատական ընդդիմության կողմից հրահրված անկարգությունների եւ կոսովյան գործոն -նախադեպի պատճառով։ Հայ եւ ադրբեջանական զորքերի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունենում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) Մարտակերտի շրջանի հյուսիս -արեւելյան հատվածում։ Հայաստանյան ԶԼՄ-ների տվյալներով՝ մարտի չորսի վաղ առավոտյան ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում, Մարտակերտից հյուսիս-արեւելք, Լեւոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ԼՂՀ դիրքերի ուղղությամբ։ Առավոտյան ադրբեջանական զորքերը գրավել են ԼՂՀ զինված ուժերի պաշտպանության առաջնային դիրքերից մեկը, իսկ մի փոքր անց փոխհրաձգությունը ձեռք է բերել ավելի ինտենսիվ բնույթ։ Սակայն ցերեկվա ժամը երեքի կողմերը հայկական ուժերը վերականգնել են նախնական դիրքերը։ Ըստ Բաքվի տարբերակի՝ ամեն ինչ եղել է ուրիշ կերպ։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի կենտրոնի ղեկավար Խազար Իբրահիմը ռազմագործողությունների վերսկսման համար մեղադրել է Հայաստանին եւ ընդգծել, որ «Ադրբեջանը կպատասխանի հայկական կողմի ցանկացած սադրանքին»։ Ադրբեջանական ANS հեռուստաալիքի տվյալներով՝ փոխհրաձգության ընթացքում սպանվել է Ադրբեջանի բանակի երեք զինծառայող, ԼՂՀ իշխանությունների հրապարակած տարբերակով՝ սպանվել է ադրբեջանական «հատուկ նշանակության» ութ ծառայող։ Շփան գծի ԼՂՀ սահմանի վրա ղարաբաղյան կամ ադրբեջանական կողմից զինվորներ զոհվում են պարբերաբար, ինչպես հայտնի է, դիպուկահարների կրակոցից։ Մի քանի ժամ տեւողությամբ մարտեր չեն եղել շատ վաղուց։ Հակամարտության սրումը քննարկման առարկա է դարձել երկու պետությունների ամենաբարձր պաշտոնյաների շրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը, բացելով իր հոր հուշարձանը Խանլարի շրջանում, հայտարարել է տարածքային հիմնախնդիրը կոշտ մեթոդներով լուծելու՝ Բաքվի պատրաստակամությունը։ Նման հայտարարության համար տեղանքի ընտրությունը խորհրդանշական է. Խանլարի շրջանը եւս 90-ականներին եղել է հայ-ադրբեջանական հակամարտության թատերաբեմ։ -Ես եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ Ադրբեջանը չի նահանջի իր դիրքերից, եւ մենք խնդիրը կլուծենք տարածքային ամբողջականության հիման վրա ,- հայտարարել է Ալիեւը։ - Հակամարտության կարգավորման համար միայն դիվանագիտական ջանքերը բավական չեն։ Ադրբեջանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղին անջատվել, եւ հակառակ կողմը դա որքան շուտ հասկանա, այնքան՝ լավ»,- ավելացրել է Ալիեւը եւ հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում Բաքուն կօգտվի հակամարտության կարգավորման ուժային տարբերակից։ Reuters գործակալության փոխանցմամբ , Ալիեւն իր ելույթում զուգահեռ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի միջեւ, ինչպես նաեւ հայտարարել, որ Ադրբեջանն իր տարածքը երբեք հենց այնպես չի տա Հայաստանին։ Իր հերթին, Հայաստանի վարչապետ եւ ապագա նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է պատերազմի դեպքում Ղարաբաղի հայերին օգնելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանի ղեկավարությունը առաջին անգամ չէ, որ հայտարարություն է անում սպառազինություն ձեռք բերելու եւ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին։ Մյուս կողմից, անցկացվում են բանակցություններ, որտեղ խոսվում է հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին,- երեքշաբթի օրը հայտարարել է Սարգսյանը։ - Մենք համապատասխան կառույցների միջոցով առաջարկել ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ վերջ տալ սադրանքին եւ նահանջել մեր դիրքերից, բայց մերժում ենք ստացել։ Սակայն ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին նշված դիրքը գտնվում է մեր վերահսկողության տակ եւ հակառակորդը, բազմաթիվ զոհեր թողնելով, նահանջել է»։ «Մենք դատապարտում ենք այդ ոտնձգությունը եւ պահանջում ադրբեջանական կողմից՝ շտապ դադարեցնել ռազմական գործողությունները, վերականգնել զինադադարը»,- երեքշաբթի օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նրա խոսքերով՝ «ադրբեջանական կողմն օգտվում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրումից»։ Մոսկվայի պետական համալսարանի՝ հետխորհրդային տարածքի հիմնախնդիրների գծով փորձագետ Ալեքսեյ Վլասովը համոզված է, որ Ղարաբաղում իրավիճակի լարվածությունն ուղղակիորեն կապված է Հայաստանում հետընտրական անկայուն դրության հետ։ Վերջին ժամանակներս Բաքվում շատ զգույշ էին մեկնաբանում Հայաստանի ներքին գործերը, այսօր, սակայն, բարձր հայտարարություններ են անում։»,- տեղեկացրել է Վլասովը «Գազետա..րու»-ին տված հարցազրույցում։ Ներկա պահին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ ԵԱՀԿ ՄԽ՝ ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզան գտնվում են Բաքվում, որտեղ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում զինադադարի ռեժիմի վերականգման շուրջ։ -Բաղդասարյանի ընտրազանգվածը գնացել է նրա հե՞տ , թե՞ մնացել է Ձեզ հետ։ - Նա կորցրեց իր ընտրազանգվածը։ Նրա ընտրազանգվածը երբեք չի գնա նրա կամ Սերժի հետեւից. դա բողոքական ընտրազանգված է, որն այսօր գալիս է մեր հետեւից։ Նրա կուսակիցներն արդեն պատռել են իրենց կուսակցական տոմսերը, իսկ նրա կուսակցության տարածքային կառույցները կմիանան մեզ։ Նա խաչ քաշեց իր քաղաքական կարիերայի վրա ։ Գուցե եւ նախարար դառնա , բայց դա շատ կարճ կտեւի։ -Հիմա նայում եմ Ձեզ եւ մտածում՝ Ձեր ինչի՞ն էր պետք այս ամենը։ Տանը զբաղվում էիք սիրած գործով, իսկ այսօր մրսում եք այստեղ եւ գիշերները չեք քնում։ -Այդպես է ստացվել։ Ես չկարողացա հաշտվել այն բանի հետ, թե եւս տասը տարի կշարունակվի այս մղձավանջը։ Եվ ես իմ պարտքը համարեցի հուսախաբ չանել ազնիվ մարդկանց, որոնք այլեւս չեն կարող տանել այս վիճակը։ Մեզ հաջողվել է ժողովրդին ոտքի հանել։ Հաջողվել է ստեղծել նոր հանրություն։ Նման հանրություն չունեինք տասը տարի։ Մարդիկ անտարբեր էին ամեն ինչի հանդեպ, չէին հավատում, թե կարող են ինչ -որ բան փոխել քաղաքականության մեջ։ Իսկ այսօր երեւան է եկել նոր հույսը, նոր գիտակցությունը։ Նոր քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը։ -Դուք հասարակություն եք համարում միայն նրանց, ովքեր կանգնած են հրապարակու՞մ։ - Հայաստանում ապրում է 2,5 միլիոն մարդ։ Իսկ այստեղ օրերս կես միլիոն մարդ էր հավաքվել։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքից մարդ կար այստեղ։ Դա էլ ողջ հասարակությունն է։ Իսկ այստեղ՝ հրապարակում կանգնած է վերնախավը։ Նրանք բոլորը կիրթ մարդիկ են, նույնիսկ այն մորուքավորները, որոնց դուք այստեղ տեսնում եք։ Նրանք ղարաբաղյան պատերազմի, Հայաստանի անկախության համար պայքարի վետերաններ են։ Այստեղ են նաեւ նրանց երեխաները։ Չէ՞ որ արդեն 20 տարի է անցել։ Այդ երիտասարդ սերունդը նույնպես այստեղ է։ Եթե անգամ ոչնչի չհասնենք, միեւնույն է, ես ստեղծել եմ նման ակտիվ հասարակություն, եւ դա մեծ գործ է։ Դա արդեն հնարավոր չէ ժխտել, եւ այն կանցնի նրանց երեխաներին։ - Տպավորություն կա, թե Ղարաբաղյան խնդիրը առանցքային էր ոչ միայն նախընտրական փուլում, այլեւ՝ ընտրություններից հետո։ Ինչո՞ւ։ - Ոչ։ Ես այդպես չէի ասի։ Իմ ծրագրում այն գրավում է ոչ կարեւոր տեղ ։ Ես շարադրել եմ իմ դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ, եւ ժողովուրդն այն ընդունել է։ Այստեղ գլխավորը ոչ թե Ղարաբաղն է, այլ՝ ուրիշ բան։ Դա այն պետությունը չէ, որի մասին մենք երազում էինք 1988-ին՝ մեր շարժումն սկսելիս։ Դա քրեական պետություն է, որտեղ չկա ազատություն։ Իսկ Ղարաբաղյան թեման իմ ծրագրում գրավել է 20-րդ, գուցե եւ՝ 30-րդ տեղը։ Ես շատ պարզ եւ մանրակրկիտ պարզաբանել եմ իմ դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ։ -Դուք խոսեցիք արտաքին ազդակների մասին։ Այ, Դուք քննադատում եք ԵԱՀԿ-ին՝ այն գնահատականի համար, որ նա տվել է ընտրություններին։ Բայց դուք երբեք չեք քննադատում Ռուսաստանին, որը նույնպես դրական է գնահատել այդ ընտրությունները։ Ինչու՞։ -Ինչո՞ւ եք կարծում, թե Ռուսաստանը տվել է նման գնահատական։ -Բայց չէ՞ որ Վլադիմիր Պուտինը առաջիններից մեկն է շնորհավորել Սերժ Սարգսյանին։ -Որտեղի՞ց է դա երեւում։ Որտե՞ղ է այդ նամակը։ Նախագահի շնորհավորանքը մի ամբողջ նամակ է։ Ես նախագահ եմ եղել եւ գիտեմ, թե դա ինչ փաստաթուղթ է։ Բայց ոչ ոք այդ նամակը չի տեսել։ Այդպիսի նամակ չի եղել։ Կան որոշ խորամանկություններ՝ պետությունների հարաբերություններում։ Քանի դեռ չկան վերջնական արդյունքները, կարծես տեղեկատվության արտահոսք է տեղի ունենում, թե, իբր, որեւէ մեկին շնորհավորել են։ Ոմանց ձեռնտու են, որ իրենց շնորհավորեն, իսկ մյուսները չեն ժխտում՝ ծայրահեղ դեպքի համար... -Այդպես էլ գաղտնիք մնաց, թե ընտրություններից առաջ ու՞մ հետ եք հանդիպել Մոսկվայում։ Չե՞ք ասի։ -Գնդակահարեք էլ՝ չեմ ասի։ Կան պայմանավորվածություններ, որոնք չի կարելի խախտել։ - Բայց, այդուհանդերձ, որեւէ աջակցություն Մոսկվայի կողմից զգո՞ւմ եք։ -Այն, որ Մոսկվայի կողմից չկա աջակցություն Սերժ Սարգսյանին, արդեն մեծ աջակցություն է։ -Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իշխանությունները ինը օր չցրեցին հանրահավաքը։ - Որովհետեւ այս հրապարակում մարդկանց հսկայական քանակ է հավաքվել։ Ոչ մի պետություն նման քանակությանը դեմ չի գնա՝ մինչեւ հարյուր անգամ չմտածի։ Այս զանգվածներն արդեն ցույց են տվել իրենց շարժման լրջությունը, եւ դրան ուշադրություն է դարձրել արտաքին աշխարհը, որը ուժի կիրառում թույլ չի տա։ Խմբագրության կողմից. Երեւանի կենտրոնում տեղ գտած անկարգությունների, ջարդերի, դիակապտության եւ սպանությունների ամենասկզբում, այսինքն՝ մարտի 1-ին, հանդես գալով մամուլի ասուլիսում, արտգործնախարար Վ. Օսկանյանը կրկին երկոսության կոչ է արել ընդդիմությանը՝ առաջարկելով նրան վերադառնալ քաղաքական դաշտ եւ կարգավորել ստեղծված բարդ իրավիճակը։ Նախարարը պարզաբանել է, որ ապրիլի 9-ին Ռ. Քոչարյանը ցած է դնում իր լիազորությունները, ուստի նպատակահարմար է, որպեսզի բանակցություններ ընթանան նորընտիր նախագահի հետ։ Օսկանյանը նկատել է նաեւ, որ Ս. Սարգսյանը արել է իրենից կախված ամեն ինչ՝ առանց բացառության բոլոր թեկնածուներին կոչ անելով համագործակցության եւ կառավարության համատեղ ձեւավորման։ Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ թեկնածուն էր, որը կտրականապես մերժեց «մեկնած ձեռքը»,- նշել է Օսկանյանը։ Մինչեւ ողբերգական դեպքերը ԱՆ ղեկավարը եւս մեկ անգամ կոչ է արել (ձայնի մեջ եւ դեմքին ցավի արտահայտությամբ) բոլոր քաղաքական ուժերին «կարողանալ ճիշտ օգտվել իրավիճակից, հակառակ դեպքում շատ բան կկորսվի»։ Մարտի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ձախողված եւ ողբերգական հետեւանքներով դեմարշից հետո արդեն պատրաստակամություն է հայտնում բանակցել գործող իշխանության հետ։ Ուշացել եք, պարոն Պետրոսյան, գնացքը մեկնել է... Նրա նմաններին պետք է ճնշել մինչեւ վերջ։ Մինչեւ ամենավերջը։

- .
Վերջին լուրերը, Մարտ 06, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՅՈՒՂ ԳՆԱՄ 05.10.95թ. Փորձելով ինձ հասանելի բոլոր հնարավորությունները եւ համոզվելով, որ այստեղ ինձնից օգուտ չկա (ոչ մի կերպ չեմ կարողանում գոնե ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
. 2Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆԸ Ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ...ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՀանրապետությունում սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության ուղեգծի իրականացման կարեւոր պայմաններից մեկը հանդիսանում է քաղաքաշինությունը։ Այն մասին, թե ինչպիսի ծրագրեր կան այդ ...ԼՂՀ ԱԳՆ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ
.
Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի, քաղաքաշինության եւ տնտեսական զարգացման նախարարների, ինչպես նաեւ Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏՎԵԼ Է
.
04 մարտի, «Գազետա. րու» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենասուր հակամարտությունը վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ղարաբաղում ամբողջ երեքշաբթի օրը մարտ էր ...ԱՌԵՒՏՈՒՐ՝ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆՈՎ
.
Մարտի 5-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում հանդիպել է հանրապետության առեւտրի ոլորտի մի մեծ խումբ գործարարների հետ։ ործադիր իշխանության եւ այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների հետ ...«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից 14
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԾԻ ՎՐԱ ՃԳՆԱԺԱՄ-ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՐՏԻ 7-ԻՆ
.
ԵԱՀԿ առաքելությունը մարտի 7-ին ծրագրում է ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում; Ճգնաժամ-դիտարկումը կանցկացվի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ԲԱՔՎԻ ՎԱԼՍՆ» ԱՌԱՅԺՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

