
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հանրապետությունում սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության ուղեգծի իրականացման կարեւոր պայմաններից մեկը հանդիսանում է քաղաքաշինությունը։ Այն մասին, թե ինչպիսի ծրագրեր կան այդ ուղղությամբ, փորձեցինք պարզել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Ալեքսանդր ՄԱՄՈՒՆՑԻ հետ ունեցած զրույցում։ - Սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականությունը ենթադրում է բնակչության սակավակարող մասի սոցիալական պաշտպանվածության ապահովման տարբեր ծրագրեր։ Մասնավորապես մեզ մոտ սուր է բնակարանային հարցը, որը պահանջում է շինարարական աշխատանքների մեծ ծավալներ։ Այդ ուղղությամբ ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսված։ - Պետությունը պարտավորություն է ստանձնել բարձրացնելու զոհված ազատամարտիկների, Արցախյան պատերազմի հաշմանդամների եւ սուր կարիքավոր այլ կարգի քաղաքացիների ընտանիքների բարեկեցությունը ։ Ի կատարումն ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի, համապատասխան միջոցառումներ են մշակվել եւ հատկացվել են բյուջետային միջոցներ 2008 թվականի սոցիալ-տնտեսական ստույգ ծրագրերի իրականացման համար։ Բյուջեից առանձնացվել է 10692.3 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին առանձնացվել էր 7.5 մլրդ դրամ (արտաբյուջետային միջոցներ՝ 3 միլիարդ դրամ)։ Բյուջետային միջոցներից զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների շինարարության համար հատկացվել է 330 մլն դրամ, 670 մլն դրամ էլ այդ նույն կարիքների համար առանձնացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Պետական ծրագրերով բնակարանային շինարարության համար բյուջետային միջոցներից հատկացվել է 2462 մլն դրամ, որից ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագրերի իրականացման համար՝ 658 մլն դրամ, անխնամ մնաց երեխաների համար բնակարաններ ձեռք բերելու համար՝ 104 մլն դրամ։ Վերաբնակների եւ փախստականների սոցիալական հիմնախնդիրների լուծման ծրագրերի իրականացման համար՝ 950 մլն դրամ, ԼՂՀ ՊԲ սպայական կազմի համար բնակարանների շինարարության համար՝ 750 մլն դրամ։ Կապիտալ ներդրումների բաշխումն ըստ քաղաքի եւ շրջանների՝ կազմում է. Ստեփանակերտ՝ 1344.61 մլն դրամ, Ասկերանի շրջան՝ 443.22 մլն դրամ, Մարտակերտի շրջան՝ 449.23 մլն դրամ, Մարտունու շրջան՝ 341.225 մլն դրամ, Հադրութի շրջան՝ 286.948 մլն դրամ, Շուշիի շրջան՝ 392.337 մլն դրամ, Շահումյանի շրջան՝ 279 մլն դրամ, Քաշաթաղի շրջան՝ 400 մլն դրամ, հանրապետական նշանակության օբյեկտներ՝ 2968.73 մլն դրամ։ Զոհված ազատամարտիկների ընտանիքների,1-ին կարգի հաշմանդամների, ռմբակոծություններից տուժածների բնակարանների նորոգման աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս, այդ նպատակով Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ մեկտեղ ստեղծված է հանձնաժողով՝ ցուցակների ճշտման եւ հետագա աշխատանքների կարգավորման համար։ - Կրթության, մշակույթի եւ առողջապահության հարցերի ռազմավարությունը միեւնույն ժամանակ ենթադրում է շինարարական աշխատանքների հզորությունների ավելացում։ Այդ ոլորտներում ինչպիսի՞ նախագծեր կան։ - Այդ ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն իրեն հարգող ցանկացած պետությունում։ Մեր բյուջետային եւ արտաբյուջետային ներդրումները նույնպես վկայում են այդ ռազմավարական հարցի զարգացման մեջ պետության շահագրգռվածության մասին։ Կրթության համակարգում բյուջետային կապիտալ ներդրումները կազմում են 830.48 մլն դրամ, մշակույթում եւ սպորտում՝ 509.4 մլն դրամ, առողջապահությունում՝ 38 մլն դրամ։ Այդ ոլորտներում արտաբյուջետային ներդրումները բավականին մեծ գումար են կազմում հատկապես առողջապահության համակարգում։ Դա առաջին հերթին հանրապետական հիվանդանոցի շինարարությունն է, մանկական հիվանդանոցի վերակառուցման երկրորդ հերթը, Մարտակերտում՝ հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի, տարբեր շրջանների գյուղերում որոշակի քանակությամբ բուժկետերի կառուցումը։ Մեծ նշանակություն է տրվում դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների շինարարությանը։ Ավարտման փուլում է Ասկերանում դպրոցի ուսումնական մասնաշենքը։ Նախատեսվում է շահագործման հանձնել Մարտունու շրջանի Եմիշճան գյուղի դպրոցական շենքը, սկսվում է 300 աշակերտական տեղով դպրոցի շինարարությունը Նորագյուղում, շարունակվում են շինարարական աշխատանքները Մաղավուզ գյուղում, հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մարտակերտի դպրոցում, Հարությունագոմերում կսկսվի դպրոցական շենքի շինարարությունը, երկու նոր դպրոցներ կկառուցվեն Շահումյանի շրջանում, նորոգվում եւ ընդլայնվում են դասարանները մի շարք գյուղերում։ Արտաբյուջետային միջոցներով Ստեփանակերտում շարունակվում է N 6 դպրոցի շինարարությունը, այս տարի կսկսվեն N 11 դպրոցի նոր շենքի կառուցողական աշխատանքները։ Մեծ նշանակություն է տրվում նաեւ նախադպրոցական հիմնարկների շինարարությանը։ Հիմնանորոգման ենթակա են Մարտակերտի եւ Առաջաձորի մանկապարտեզները։ Ոչ քիչ ուշադրություն է հատկացվում մշակույթի գյուղական ակումբների շինարարությանն ու հիմնանորոգմանը։ Մասնավորապես ավարտված է Մարտունու մշակույթի տան հիմնանորոգումը։ Ավարտվելու վրա են Շեխեր գյուղում ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադահլիճի (24X12) շինարարական աշխատանքները։ Քարվաճառում կառուցվում է մարզադահլիճ (24X12)։ Ստեփանակերտում «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարեւանությամբ կսկսվի փակ տիպի 80-100 տեղանոց ժամանակակից լողավազանի շինարարությունը, որտեղ հնարավոր կլինի անցկացնել միջազգային մրցություններ եւ որտեղ նախատեսված է նաեւ հանգստի գոտի։ Այս ամենը ոլորտում իրականացվող աշխատանքների ոչ լրիվ ցանկն է։ - Մենք շատ հիմնախնդիրներ ունենք նաեւ մյուս բնագավառներում։ Ուրիշ ինչպիսի՞ ուղղություններ են մտցված որպես պետական առաջնահերթություններ։ - Մեր պետության կարեւորագույն ռազմավարական խնդիրը միջհանրապետական, միջշրջանային ճանապարհների շինարարությունն է, որի համար հատկացված է 1891.76 մլն դրամ։ Դրանից 800 միլիոնը նախատեսված է տեղական նշանակության ճանապարհների պահպանման, շահագործման եւ նորոգման, ճանապարհաշահագործական շրջանային կազմակերպությունների ստեղծման համար։ Այս տարի կշարունակվի Կարմիր շուկա-Սոս-Ճարտար-Խնուշինակ-Գիշի- Սպիտակաշեն ճանապարհի շինարարությունը, որի համար նախատեսված է 952 մլն դրամ։ Հայտնի հովանավոր Վահե Կարապետյանի միջոցներով կկառուցվի Սոս-Մաճկալաշեն-Ամարաս ճանապարհը։ Նրա միջոցներով պահպանվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։ Կոմունալ շինարարությանը բյուջեով հատկացված է 1427.55 մլն դրամ, որից 700 միլիոնը նախատեսված է մայրաքաղաքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար։ Կավարտվի Մետաքսագործների եւ Ի. Օրու փողոցների բարեկարգումը։ Կսկսվեն նոր Արմենավանի եւ N 9 դպրոցի մերձակա փողոցների բարեկարգման աշխատանքները։ Արտաբյուջետային միջոցների հաշվին կսկսվի Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման ամբողջ համակարգի վերակառուցումը։ Գազիֆիկացման ոլորտում կներդրվի 600 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ նախատեսված է հանրապետության գազիֆիկացումը։ Այս տարի նախատեսված է ավարտել Ասկերանի շրջանի գազիֆիկացումը, կշարունակվի Մարտակերտի շրջանի գազիֆիկացումը։ Շուրջ 313 մլն դրամ է հատկացված Չլդրան-Մարտակերտ գազատարի շինարարության համար, որը կսկսվի այս տարվա գարնանը։ Էներգետիկայի կարիքների համար հատկացված է 200 մլն դրամ։ Հասարակական նշանակության օբյեկտներին կհատկացվի 785.07 մլն դրամ, 200 մլն դրամ է հատկացված նախագծահետազոտական աշխատանքների համար։ Մի խոսքով, ծրագիրը հագեցած է եւ ընդգրկում է կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Պարզապես անհրաժեշտ է դրանք իրագործել։ - Իհարկե, սոցիալ-տնտեսական քաղաքականության ծրագիրը համոզիչ է։ Սակայն այդ ձեռնարկումները մի անհրաժեշտ ատրիբուտի կարիք ունեն, այն է՝ կատարման որակը, ինչը բացակայում է վերջին գրեթե բոլոր շինարարական աշխատանքներում։ - Դժբախտաբար, պիտի համաձայնվել այդ փաստի հետ։ Հենց այդ պատճառով է, որ պետության քաղաքականությունն ուղղված է այդ չարիքի հաղթահարմանը, որի հետեւանքով պարբերաբար որոշակի միջոցներ են ներդրվում արդեն կառուցված օբյեկտների, դրանց ընթացիկ վիճակի պահպանման համար՝ այն դեպքում, երբ նշված միջոցները կարելի է ներդնել այլ ծրագրերով։ Պետական քաղաքականության եւ ժամանակի պահանջների շրջանակներում մեր կարգախոսն է որակի արմատական բարձրացումը՝ սկսած նախագծային աշխատանքներից, վերջացրած շինարարականով։ Ստեղծված են բոլոր անհրաժեշտ կառույցները որակի հսկողության իրականացման համար։ Դրանցից մեկը տեխվերահսկողության ծառայությունն է, որի գործառույթի մեջ է մտնում շինարարական կազմակերպություններից աշխատանքների որակի ընդունումը, մյուսը՝ որակի տեսչությունը, որի գործառույթն է ամբողջ գործընթացում կատարված աշխատանքների հսկողությունը։ Նշեմ, որ այդ կառուցվածքները գոյություն ունեին եւ նախկինում։ Սակայն այսօր նրանց առջեւ կոշտ խնդիր է դրված՝ թույլ չտալ անորակ շինարարություն։ Բացի այդ, արդեն նախագծման փուլում նախատեսվում է ժամանակակից առավել որակյալ շինանյութերի օգտագործումը։ Խստիվ արգելված է օգտագործել նախկինում օգտագործված շինանյութերը։ Համաձայն ընդունված օրինագծի, եթե շինարարական կազմակերպությունը թույլ է տալիս նախագծաշինարարական նորմերի խախտում, ապա կիրառվում են պատժի համապատասխան վարչական միջոցներ՝ սկսած զգուշացումից մինչեւ 50 եւ 300 հազար եւ ավելի դրամ տուգանք, ինչպես նաեւ արտոնագրի ժամանակավոր դադարեցնելն ու անվավեր դարձնելը։ Պատժի նշված միջոցները գործում են ոչ միայն աշխատանքներ իրականացնողների, այլեւ անորակ աշխատանքներ ընդունած անձանց նկատմամբ։ - Աշխատանքների նման ծավալը ենթադրում է շինարարական հզոր ենթակառույցների առկայություն։ Հանրապետությունն ունի՞ դրանք, եւ ի՞նչ է նախատեսվում անել այդ ուղղությամբ։ - Առայսօր գոյություն ունեցող կապալային կազմակերպություններն, իհարկե, չունեն այդ ծավալի աշխատանքներ իրականացնելու հզորություններ։ Մենք, իհարկե, ունենք հրավիրված կազմակերպությունների օգտագործման տարբերակ, եւ նախնական փուլում, հնարավոր է, կօգտվենք դրանից։ Սակայն խնդիրը կայանում է այնպիսի պայմանների ստեղծման մեջ, որոնց դեպքում կստեղծվեն նոր արտադրություններ, ինչպես նաեւ կընդլայնվեն ու կհզորանան եղածները։ Հատուկ ուշադրություն կդարձվի ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա տեղական որակյալ շինանյութերի արտադրությանը։ Նման քաղաքականությունը հնարավորություն կտա զուգահեռաբար լուծել այլ հիմնախնդիրներ՝ մասնավորապես նոր աշխատատեղերի բացման, ինչպես նաեւ շինանյութերի ապահովման գործում համեմատական ինքնուրույնություն ունենալու խնդիրները։ Այդ նպատակներով պետությունը պատրաստ է աջակցել մասնավոր ձեռնարկատերերին՝ արտոնյալ վարկավորման ձեւով։ Ի դեպ՝ հետագայում եթե հասնենք շինանյութերի թողարկման անհրաժեշտ որակին, մենք կկարողանանք նաեւ արտահանել դրանք։ - Նման քաղաքականությունը ենթադրում է քաղաքային սահմանագծի ընդլայնում, ինչը պահանջում է ուենալ քաղաքի գլխավոր պլան եւ մանրակրկիտ պլանավորում։ Ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ - Սկսված են քաղաքի թաղամասերի մանրակրկիտ պլանավորման նախնական աշխատանքները։ Մասնավորապես նախատեսված է Ստեփանակերտի կոնյակի գործարանից մինչեւ կաթի կոմբինատ ընկած տարածության, ինչպես նաեւ կահույքի ֆաբրիկայի տեղում եւ հոսպիտալի շրջակայքում բնակելի շենքերի կառուցապատման ծրագիրը։ - Քաղաքի պլանավորումը հաշվի՞ է առնում, արդյոք, ժամանակի մարտահրավերները, ինչպես, օրինակ, ավտոտնակների, կանգառների, հանգստի գոտիների կառուցումը։ - Արդեն սկսված է բնակելի տան շինարարությունը Թումանյան փողոցի վրա, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին։ Մասնավորապես շենքը կունենա ստորգետնյա ավտոտնակներ եւ բակային պուրակներ։ Ի դեպ, բնակելի շենքերում բնակարանները կբաշխվեն նաեւ ըստ հիփոթեքային վարկավորման։ Վերը թվարկված բոլոր նորակառույցները նույնպես կհամապատասխանեն նոր պահանջներին։ Նախատեսված է հանգստի գոտու շինարարություն կենտրոնական հրապարակից, մարզադաշտից մինչեւ Տիգրան Մեծի փողոցը։ - Հնացած բնակելի ֆոնդից ազատվելու քաղաքականության կապակցությամբ նախատեսվա՞ծ է, արդյոք, հին քաղաքի գոնե ինչ-որ մասի պահպանում։ - Այդ հարցն ընկալվում է ոչ միանշանակ։ Մի կողմից՝ մեր քաղաքը հին չէ, իսկ գոյություն ունեցող հին տները, հատկապես Մարտունու փողոցի վրա, շատ հին են։ Մյուս կողմից, կա ըմբռնում, որ քաղաքի ինչ-որ մասի պահպանումը դիտողական պատմություն կծառայի հետագա սերունդների համար։ Իմ կարծիքով, Թումանյան փողոցի վերին մասն, այնուամենայնիվ, կթողնեն քաղաքի պլանավորման նախագծում։ Ծրագիրն, իրոք, հագեցած է ու հեռանկարային, որի իրագործման դեպքում մենք շատ ցուցանիշներով առաջ կգնանք, մասնավորապես, զգալիորեն կթուլացվի սոցիալական լարվածությունը, որն իր ժողովրդի մասին հոգացող մեր պետության թիվ 1 խնդիրն է հանդիսանում։ Նման հագեցած ծրագրի իրագործման արժանի երաշխիքը կարող է դառնալ միայն իրենց պարտականությունների հանդեպ ոչ անտարբեր մոտեցումը կատարման բոլոր աստիճաններում։
- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՅՈՒՂ ԳՆԱՄ 05.10.95թ. Փորձելով ինձ հասանելի բոլոր հնարավորությունները եւ համոզվելով, որ այստեղ ինձնից օգուտ չկա (ոչ մի կերպ չեմ կարողանում գոնե ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
. 2Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆԸ Ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ...ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՀանրապետությունում սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության ուղեգծի իրականացման կարեւոր պայմաններից մեկը հանդիսանում է քաղաքաշինությունը։ Այն մասին, թե ինչպիսի ծրագրեր կան այդ ...ԼՂՀ ԱԳՆ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ
.
Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի, քաղաքաշինության եւ տնտեսական զարգացման նախարարների, ինչպես նաեւ Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏՎԵԼ Է
.
04 մարտի, «Գազետա. րու» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենասուր հակամարտությունը վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ղարաբաղում ամբողջ երեքշաբթի օրը մարտ էր ...ԱՌԵՒՏՈՒՐ՝ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆՈՎ
.
Մարտի 5-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում հանդիպել է հանրապետության առեւտրի ոլորտի մի մեծ խումբ գործարարների հետ։ ործադիր իշխանության եւ այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների հետ ...«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից 14
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԾԻ ՎՐԱ ՃԳՆԱԺԱՄ-ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՐՏԻ 7-ԻՆ
.
ԵԱՀԿ առաքելությունը մարտի 7-ին ծրագրում է ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում; Ճգնաժամ-դիտարկումը կանցկացվի ...
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՓՈԽՎԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ ՆԱԵՎ ԹԵՐԹԸ
Մարսել ՊԵՏՐՈՍՅԱՆԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԿՅԱՆՔԻՍ ԳՐԵԹԵ ՄԵԿ ՔԱՌՈՐԴՆ ԱՆՑԵԼ Է ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
.
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.
- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

