
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆԸ Ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ջոկատը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ բնակավայրի գյուղի մերձակայքում տեղակայված ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը — ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ` դրանով իսկ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմին փոխանցված` գրաված պահակետը ազատելու օրինական պահանջները մնացել են անպատասխան` չնայած հնարավոր միջադեպերը կարգավորելու` 1995թ. փետրվարի 6-ի համաձայնագրով սահմանված պարտավորություններին: Ստեղծված իրավիճակում ԼՂՀ զինված ուժերը ստիպված էին համարժեք միջոցների դիմել իրենց պաշտպանական սահմանները վերականգնելու նպատակով: Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն-գրոհային խումբը ետ է շպրտվել նախկին դիրքերը` կրելով զգալի կորուստներ: ԼՂՀ ղեկավարությունը տվյալ միջադեպը դիտարկում է որպես Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ տարվող ռազմական հռետորության ու շանտաժի քաղաքականության ուղղակի հետ—անք, ինչը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում նոր լարվածություն է ստեղծում, վտանգում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի այս դիրքորոշումը, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների կողմից վճռական հակազդեցության չի արժանանում: Շփման գծի միջադեպը հերթական անգամ ընդգծում է ղարաբաղյան հակամարտության գոտում միջազգային հանրության կողմից կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ու խաղաղության անշրջելիության ապահովմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների անհրաժեշտությունը, ինչի մասին ղարաբաղյան կողմը բազմիցս կոչ է արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ միջազգային միջնորդներին: Այս առումով, ԼՂՀ ղեկավարությունը կատարվածի ամբողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա — միջազգային միջնորդական առաքելությունից — ԵԱՀԿ-ից պահանջում է անցկացնել միջադեպի պատճառների ու հանգամանքների մանրազնին հետաքննություն, պաշտոնական քաղաքական գնահատական տալ Ադրբեջանական Հանրապետության ղեկավարության գործողություններին, ինչպես նա— ճգնաժամ-դիտարկում անցկացնել միջադեպի գոտում` հետագայում հրադադարի ռեժիմի նման խախտումները կանխարգելելու համար: Տվյալ հարցի կապակցությամբ ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտացոլող համապատասխան նոտա է հղվել նաեւ ԵԱՀԿ ործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի` Ամերիկայի, ՌԴ — Ֆրանսիայի համանախագահներին, ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ: Ստեփանակերտ, 5 մարտի 2008թ.
- .
Քննարկում
ԱՆԴ գրել է:
// Ադրբեջանի այս դիրքորոշումը, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների կողմից վճռական հակազդեցության չի արժանանում...// Ցավոք, արդեն զարմանալի չէ...[/quo ՈՒժեղն է հաղթում ,ակախ պատահած դեպքերից մենք պետք է ուժեղ լինենք և թշնամին պետք է միշտ իմանա որ հայկական բանակը ամպարտ է: Թող ոչ մի զինվոր չանհանգստանա , մենք դրսում ենք բայց կանք, հայրենիքի առաջին իսկ կանչով ես և իմ համախոհները կլինենք մեր զինվորի կողքին:
Նաիրի գրել է:- ԱՆԴ
// Ադրբեջանի այս դիրքորոշումը, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների կողմից վճռական հակազդեցության չի արժանանում...// Ցավոք, արդեն զարմանալի չէ...[/quo ՈՒժեղն է հաղթում ,ակախ պատահած դեպքերից մենք պետք է ուժեղ լինենք և թշնամին պետք է միշտ իմանա որ հայկական բանակը ամպարտ է:
Թող ոչ մի զինվոր չանհանգստանա , մենք դրսում ենք բայց կանք, հայրենիքի առաջին իսկ կանչով ես և իմ համախոհները կլինենք մեր զինվորի կողքին:
Ապրես ապեր, միանում ենք։ Հանուն հայրենիքի։- ԱՆԴ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՅՈՒՂ ԳՆԱՄ 05.10.95թ. Փորձելով ինձ հասանելի բոլոր հնարավորությունները եւ համոզվելով, որ այստեղ ինձնից օգուտ չկա (ոչ մի կերպ չեմ կարողանում գոնե ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
. 2Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆԸ Ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ...ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՀանրապետությունում սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության ուղեգծի իրականացման կարեւոր պայմաններից մեկը հանդիսանում է քաղաքաշինությունը։ Այն մասին, թե ինչպիսի ծրագրեր կան այդ ...ԼՂՀ ԱԳՆ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ
.
Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի, քաղաքաշինության եւ տնտեսական զարգացման նախարարների, ինչպես նաեւ Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏՎԵԼ Է
.
04 մարտի, «Գազետա. րու» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենասուր հակամարտությունը վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ղարաբաղում ամբողջ երեքշաբթի օրը մարտ էր ...ԱՌԵՒՏՈՒՐ՝ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆՈՎ
.
Մարտի 5-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում հանդիպել է հանրապետության առեւտրի ոլորտի մի մեծ խումբ գործարարների հետ։ ործադիր իշխանության եւ այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների հետ ...«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից 14
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԾԻ ՎՐԱ ՃԳՆԱԺԱՄ-ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՐՏԻ 7-ԻՆ
.
ԵԱՀԿ առաքելությունը մարտի 7-ին ծրագրում է ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում; Ճգնաժամ-դիտարկումը կանցկացվի ...
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.
- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

