
Հրատարակված է Մարտ 06, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՅՈՒՂ ԳՆԱՄ 05.10.95թ. Փորձելով ինձ հասանելի բոլոր հնարավորությունները եւ համոզվելով, որ այստեղ ինձնից օգուտ չկա (ոչ մի կերպ չեմ կարողանում գոնե ինչ-որ գործում ազդել ներքին, բացասաբար ընթացող իրադարձությունների ընթացքի վրա), որոշեցի գյուղ գնալ։ Գնալ երեւանյան թերթերի համար հոդվածներ գրելու, այսօրվա եւ վաղվա իրադարձությունների մասին իմ հայացքները դյուրըմբռնելի կերպով շարադրելու նպատակով... ա. Գյուղում «Ազատություն» ռադիոկայանի ալիքով Նյու Յորքից, որտեղ Գլխավոր ասամբլեայում հավաքվել էին բոլոր երկրների լիդերները, լսեցի Լ. Տեր-Պետրոսյանի ճառը։ Ոչ մի լավ բան։ Բայց լեւոնյան արտահայտություններից ավելի շատ տագնապահույզ արեց Թուրքիայի նախագահի հայտարարությունը, թե «հավանաբար դեկտեմբերին կստորագրվի մեծ համաձայնագիր խաղաղության մասին...» բ. Երեւում է բոլոր հարցերով համաձայնության են հասել, բացի Լաչինի հարցից... Քանի որ հենց թուրքական լիդերն է Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո, ուրախությունը չթաքցնելով, աշխարհով մեկ հաղորդում շուտով Ղարաբաղում հաստատվելիք խաղաղության մասին, ուրեմն թուրք-ազերները բավարարված են, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հայկական կողմը էական, արմատական զիջումների է գնացել... 24.10. 1995թ. «Նյու Յորքից ստացած տպավորություններով» Ստեփանակերտ վերադարձա ՊԲ հրամանատարի հետ հանդիպելու համար։ Բայց հասնելով՝ մտածեցի. իսկ արժե՞, արդյոք, հանդիպել նրա հետ, եթե արժենար, ապա նա ինքը կհիշեր իմ մասին։ Եթե նա իմ տված խորհուրդների մեկ քառորդին էլ չի լսում, ինչ իմաստ ունեն այդ հանդիպումները։ Բայց չհանդիպել էլ չի կարելի, ախր երբ պատերազմ սկսվի, մեր կողմից նա է գլխավորելու այն, եւ ռազմական գործողությունների ընթացքը ոչ քիչ չափով նրանից է կախված լինելու։ Նա միակ մարդն է, ով իր ձեռքում է պահում Արցախի զինված ուժերի կառավարման բոլոր թելերն ու լծակները։ Այսպես թե այնպես, պետք է նրա հետ գործ ունենալ, նրան պետք է օգնել... ա. Բարդ է իմ կացությունը... բայց ե՞րբ է դյուրին եղել։ 16 տարի է՝ միշտ դժվար է, այդ պատճառով էլ կյանքն այնքան էլ թանկ չեմ գնահատում, իսկ մահվան մեջ հանգիստ ու անդորր եմ տեսնում, որին ձգում է հոգիս։ Ա. Քամյուն իզուր չի հարցն այնքան սուր դրել. «Իսկ արժե՞, արդյոք, ապրել հանուն նրա»։ Այնքան չէ կյանքն ինքը ծանր, որքան որ մարդիկ են անտանելի։ Գերակշռում են բթամտությունը (առավելս այն հարցերում, որոնք փոքր-ինչ հեռացած են ներկա ժամանակից), անտարբերությունը, խորամանկությունը, շորթողությունը, չարությունն ու լկտիությունը, եւ սոսկ հազվադեպ կհանդիպես այնպիսի անձնավորության, ում ճակատագրի հեգնանքով անվանում են «մարդկային հատկանիշներով օժտված»... կարծես «մարդ» տեսակի ըստ իր կանխորոշվածության եւ էության՝ դրական էակ է... բ. Ես հաճախ եմ մոտիկ մարդկանց շրջանում, հրատապ հարցեր քննարկելու թունդ պահերին, լիովին անկեղծորեն ու համոզված ասում. «Ես ամաչում եմ, որ մարդ եմ»։ (Ոչ ոք ի զորու չէ բարելավել այդ ցեղը՝ ոչ Բուդդան, ոչ Քրիստոսը, ոչ Ժողովրդավարությունը, ոչ Մարքսը, ոչ Նիցշեն... Ո՛չ ոք։ գ. Մարդը, մնացած բոլոր երկրային ստացվածքների նման, այլ կերպ դրսեւորվել չի էլ կարող (իր բնության համաձայն). պարզապես պետք չեն խաբեությունները, պետք չէ մոլորության մեջ գցել (հատկապես՝ ինչպես դա արվում է դպրոցական ծրագրերում)՝ «Մա՛րդ՝ դա հպարտ է հնչում» եւ այլն։ Պետք է սովորել մարդկանց ընդունել այնպես, ինչպիսիք նրանք ստեղծված են ու կան, չչափազանցելով նրանց բնական հատկանիշները, նրանց բարոյական ներունակությունը։ Չէ որ մենք սովորել ենք ճիշտ ընդունել, ճիշտ վերաբերվել ամեն տեսակ գազանի, կրակի, սուրսայր սրի, ծովի... հետ՝ նրանց հատկությունների համաձայն ու հաշվառումով։ դ. Իսկ հատկապես՝ ինչի՞ց դժգոհել, այդ ինչու՞ մեզ համար պետք է լավ լինի, իսկ մյուսների՝ մրջյունների, փղերի...ձիու, շան եւ դելֆինի համար՝ վատ։ Այս աշխարհում բոլորի համար է վատ, այդպիսին է կյանքը եւ այլ կերպ զգայունների համար բոլորից առավել վատ է եւ առավել դժվար։ 190. ՎԵՐՋԱՊԵՍ ԱՎԱՐՏԵՑԻ հոդվածս ՝ վերնագրված «Պատերազմի եւ խաղաղության մասին», շուրջ մեկ ամիս չարչարվեցի նրա վրա, փոխարենը հո կարգին, հիմնավոր գործ է ստացվել... Վահրամ Աղաջանյանի (ԼՂՀ-ում «Ազգի» սեփական թղթակիցը) ասելով, «Ազգ» թերթի խմբագիրն առաջարկել է մեղմացնել հոդվածի տոնը եւ հանել այն տեղերը, ուր «հացի մաֆիայի» եւ «զինկոմիսարիատներում կաշառքների» մասին է խոսվում։ «Հայերը, ավելի ճիշտ՝ նրանց ղեկավարությունը, իրենց բոլոր հույսերը կապում են բանակի հետ, բայց մի՞թե փոքրաթիվ ժողովրդի համար հիմարություն չէ միայն բանակի վրա հույս դնելը։ Մեր պատերազմը պետք է նմանվի 1941-1945 թթ. պատերազմին՝ համաժողովրդական, հայրենական։ Սակայն ասացեք, խնդրեմ, ի՞նչ համաժողովրդական պատերազմի մասին կարող է խոսք լինել, եթե կառավարական ռադիոն խոստովանում է... հացի մաֆիայի գոյությունը Հայաստանում... Իսկ չէ՞ որ դա սեփական անպետքության խոստովանություն է, այն հիմքի փտածության խոստովանություն, որի վրա կանգնեցվում է պետության շենքը... Ի՞նչ հայրենական պատերազմի մասին կարող է խոսք լինել, եթե ամենքին է հայտնի, որ դոլարներով ցանկացած եւ ամեն մի զինակոչիկ կարող է ազատվել զինվորական ծառայությունից։ Այդպիսի բանակում ո՛չ կարգ կարող է լինել, ո՛չ կարգապահություն... ո՛չ հայրենսաիրական պարտքի գիտակցում...Ուղղույթը, որն անցկացվում է, խրախուսում է ճոխությունն ու վատնողությունը, իսկ ճոխությունն ու վատնողությունը, բարոյազրկության, անպատժելիության սածիլներ են հանդիսանում, այն էլ շրջափակման, աղքատության, ամեն ինչում ճգնաժամի պայմաններում։ Մեկը մյուսից բնակչության խմբերի օտարացման սածիլներ...»։ Չնայած այդ «կարգերը» հանելուն իմ համաձայնությանը, «Ազգն» այնուամենայնիվ, հրաժարվեց հրապարակել հոդվածը։ Չհամարձակվեց։ Ի զարմանս ինձ, հրաժարվեց նաեւ հակահհշական «Գոլոս Արմենիի»-ն։ Նա չվախեցավ, բայց կային ինչ-որ պատճառներ, որոնք մինչ այժմ անհայտ են ինձ։ Սկզբում կարծես ամեն ինչ լավ էր գնում, բայց այնուհետեւ Աշոտ Բեգլարյանը (ԼՂՀ-ում «ԳԱ»-ի սեփական թղթակիցը) հեռախոսով ինձ հաղորդում է, որ խմբագրությունը միտքը փոխել է։ (Այո, կառավարությանը քննադատել կամ հակահհշական դիրքերում լինել՝ ամենեւին չի նշանակում լինել դրական կամ օբյեկտիվ ... Այս թերթը միշտ աչքի է ընկել սուբյեկտիվությամբ )։ Իհարկե, վիրավորակա՛ն է։ Առավել եւս, երբ քեզ համար չէ... ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ իրավունք ունի ունկնդրումներին հրավիրել ցանկացած պաշտոնատար անձի։ Ելնելով այս դրույթից, գրեցի մի բանաձեւ (որի տակ ստորագրեցին 33 պատգամավորներից 22-ը), որի մեջ նախագահին, վարչապետին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին առաջարկվում էր մեկամսյա ժամկետում հանդես գալ խորհրդարանում։ Անցավ մեկ ամիս։ Ոչ ձայն, ոչ ծպտուն։ Նորություն չհանդիսացավ այն, որ նրանք ծայրահեղորեն արհամարհական վերաբերմունք ունեն կառավարման ժողովրդավարական համակարգի էության նկատմամբ, բայց հո կարելի է գոնե նրա ձեւը պահպանել... Բայց դրա համար պետք է քիչ ավել ընդունակ լինել, քան նրանք են, որպեսզի կարողանալ խորամուխ լինել համաշխարհային իրադրության մեջ։ 06.12.1995 Այսօր իմ կրկնակի հարցապնդմամբ՝ «Ժողովրդի ներկայացուցիչների առաջ հանդես գալ արտաքին քաղաքական իրադրության մասին», ներկայացավ ԱԳ նախարար Ա.Ղուկասյանը։ Փառք Աստծո, գոնե նրանցից մեկը մարտահրավեր չնետեց Սահմանադրական օրենքին։ Նրա ելույթն, ամբողջությամբ վերցրած՝ ինձ բավարարեց, նա հնարավորինս անկեղծ զրույց վարեց։ Նա, մասնավորապես, ասաց. «... կամ մեզ հրում են Ադրբեջանի մեջ, կամ՝ պատերազմ, բայց ,- ավելացրեց նա,- ես չեմ ստորագրի Արցախի ազատությունը սահմանափակող ոչ մի փաստաթուղթ...Հրաժարական կտամ... եւ նախապես հանդես կգամ ձեր առաջ»։ Ես բավարարված էի նաեւ իմ այս հարցին նրա տված պատասխանով. «Ռազմական գործողությունների վերսկսման 50-տոկոսանոց հավանականության դեպքում Դուք, որպես կառավարության անդամ, գտնո՞ւմ եք, արդյոք, որ պաշտպանական նպատակներով մեզ ծայրաստիճան անհրաժեշտ է ռմբապաստարանների կառուցում խոշոր բնակավայրերում, ինչպես նաեւ ԼՂՀ սահմանների շուրջ ինժեներական երկաթբետոնե կառույցների շինարարություն»։ - Այո, լիովին համաձայն եմ,- առանց որեւէ խորամանկության եւ այլաբանությունների՝ պատասխանեց ԱԳ նախարարը։ ա. Իմ կարծիքը Ա.Ղուկասյանի մասին մինչ այդ էլ դրական է եղել, բայց այդպիսի պատասխաններից հետո ես ավելի համակվեցի հարգանքով նրա հանդեպ՝ որպես մի մարդու, որը սեփական հայացքն ունի էական հարցերի վերաբերյալ եւ կարողանում է այն արտահայտել հրապարակավ, եթե նույնիսկ այն չեն կիսում վերադաս գործընկերները։ բ. Նկատեմ, որ պրն Ղուկասյանի ոչ բոլոր պատասխաններն էին այն ժամանակ իմ սրտով։ Հիշում եմ. հարցին՝ «Դուք ինչպե՞ս եք վերաբերվում 1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում Լ.Տեր-Պետրոսյանի արած հայտարարությանն այն մասին, որ Հայաստանը չի վիճարկում Ադրբեջանի ամբողջականությունը, Ղարաբաղի հարցով», հետեւեց չափազանց դիվանագիտական պատասխան. «Կոմսոմոլսկայա պրավդայի» այդ համարը չեմ կարդացել»։ Դա էլ հասկանալի է, զուտ մարդկայնորեն... 10.12.95թ. «Պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքն էին ընդունում։ Ինչպիսի նրբախաղ էլ որ անում էր մեր (խորհրդարանային) նախագահը, բայց պատգամավորները ձայների մեծամասնությամբ պնդում էին, որ այնտեղ գրվի իշխանությունների (գործադիր) համար անցանկալի պարբերություն. «Պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի պահանջով խորհրդարանը պարտավոր է ժամանակավոր հետաքննական հանձնախումբ ստեղծել իշխանական կառույցներում այս կամ այն իրավախախտման վերաբերյալ»։ Այսպիսի ձեւակերպում ինձ հանդիպել է ԳՖՀ Սահմանադրության մեջ, իսկ խորհրդարանի նախագահը (ով նշանակված էր հանրապետության նախագահի կողմից, որպեսզի սանձած պահի իշխանության բարձրագույն պետական մարմինը եւ մեզ հետ պահի ինքնուրույն գործունեությունից,- ինչպես չափահաս չդարձած երեխաների) գտնում էր, որ «մեկ երրորդը»՝ դա իմ գյուտն է, եւ համառորեն ապացուցում էր այդպիսի ձեւակերպման իրավաբանական սնանկությունը, մինչեւ որ չբերեցի գրքույկը եւ չկարդացի ԳՖՀ Սահմանադրության համապատասխան հոդվածը։ Պարզվում է, որ մեր Օրենսդրական ժողովն ամեն ինչում չէ հլու-հնազանդ... 19.12.95թ. Երկար չտեւեց իմ լավատեսական տրամադրվածությունը։ Հանրապետության նախագահը «Պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքը հետ վերադարձրեց վերը հիշատակված հոդվածի վերաբերյալ առարկումներով, այսինքն՝ նա արգելք (վետո) դրեց խորհրդարանի ընդունած օրինագծի վրա։ Հիմա, որպեսզի օրինագիծն օրենք դառնա, (շրջանցելով նախագահի դիրքորոշումը), անհրաժեշտ էին բոլոր պատգամավորների 2/3-ի ձայները...Պահանջվում էր այն, ինչը չէր եղել ՀՀ եւ ԼՂՀ նորագույն պատմության մեջ։ Եվ չի լինի։ Քանի դեռ բարձրագույն իշխանությունը գլխավորողները դիմում են ամեն ինչի՝ զրկվելով պատվից, արժանապատվությունից ու ժամանակակիցների հարգանքից, միայն թե, այսպես կոչված՝ «Ազգային ժողովում» գոնե պարզ մեծամասնություն ստանան... 20.12.95թ. Ընդունվում էր «Լեզվի մասին» օրենքը, որը պատճենված էր ՀՀ օրենքից։ Ես հավաքեցի 25 պատգամավորական ստորագրություն, պահանջով՝ այդ օրենքի մեջ մտցնել լրացուցիչ հոդված այն մասին, որ «ԼՂՀ-ն նպաստում եւ խրախուսում է ռուսաց լեզվի զարգացումը՝ որպես ԱՊՀ տարածքում ազգամիջյան հաղորդակցման լեզու, ինչպես նաեւ նկատի առնելով մշակութային-պատմական եւ սոցիալ-կենցաղային փոխհարաբերությունները (դարերով ստեղծված) հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ...»։ Բայց ո՜ւր, ժողովրդական ներկայացուցիչների ժողովը (սա առավել համապատասխանող ու սազական անվանում է, քան ներկայինս) կառավարության ու նախագահի համար փուչ բան է... Գործադիր իշխանության ճնշման առաջին փուլից հետո 25 պատգամավորներից 10-ը հրաժարվեցին իրենց ստորագրություններից։ Ինքնակա մտածել չի կարելի, առավել եւս, որ դա հանգեցնում է մի արդյունքի, որը զանազանվում է նրանից, ինչի հանգել են Երեւանում... Գորշությունն ու միջակությունն անընդունակ չեն այնպիսի վճիռների, որոնք զանազանվում են ընդհանուր ձեւով ընդունվածներից... Նրանք կրիավարի են մտածում. «Կամաց կերթաս, շատ կերթաս»։ Գումարած որ, նրանց մեջ խորն է նստել (եւ հարմար եկել)դեմոկրատական ցենտրալիզմը՝ անմռունչ կերպով ենթարկվել «վերեւում» ընդունված որոշմանը, որը բացառում է որեւէ քննարկում «ներքեւում»։ Իմ համբերությունը հանեց, չգիտեի ինչ անել։ Սակայն, պատգամավորները ոչ այնքան համատարած ու ամեն ինչում են վատորակ մարդիկ, նրանք վատորակ են դառնում իրական կերպով տիրակալող բյուրոկրատների բուռն գրոհի եւ ճնշման ներքո։ Նույնն էլ վերաբերում է ժողովրդի (կամ բնակչության) մնացյալ մասին։ «Իշխանությունների ճնշման» վկայակոչումը մի փաստ է, որն անհրաժեշտ է հաշվի առնել, փաստ, որը թեթեւացնում է մեղքը, բայց ոչ մի կերպ լիովին չի ազատում կատարածի համար պատասխանատվությունից, եթե կատարածն անուղղելի վնաս է հասցրել ընդհանուր Նպատակի արմատական շահերին, եւ հենց այն ամենին, ինչը բնորոշվում է՝ հանրային շահ։

- .
Վերջին լուրերը, Մարտ 06, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԳՅՈՒՂ ԳՆԱՄ 05.10.95թ. Փորձելով ինձ հասանելի բոլոր հնարավորությունները եւ համոզվելով, որ այստեղ ինձնից օգուտ չկա (ոչ մի կերպ չեմ կարողանում գոնե ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
. 2Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆԸ Ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի 20 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ...ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆՀանրապետությունում սոցիալ-տնտեսական զարգացման քաղաքականության ուղեգծի իրականացման կարեւոր պայմաններից մեկը հանդիսանում է քաղաքաշինությունը։ Այն մասին, թե ինչպիսի ծրագրեր կան այդ ...ԼՂՀ ԱԳՆ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ
.
Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ԵԱՀԿ ործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է
.
Մարտի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի, քաղաքաշինության եւ տնտեսական զարգացման նախարարների, ինչպես նաեւ Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԳՏՎԵԼ Է
.
04 մարտի, «Գազետա. րու» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենասուր հակամարտությունը վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ղարաբաղում ամբողջ երեքշաբթի օրը մարտ էր ...ԱՌԵՒՏՈՒՐ՝ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆՈՎ
.
Մարտի 5-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարությունում հանդիպել է հանրապետության առեւտրի ոլորտի մի մեծ խումբ գործարարների հետ։ ործադիր իշխանության եւ այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների հետ ...«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից 14
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը մասնակցել է նախագահական ընտրություններին, այսօր հայտարարել է, որ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը «ժողովրդի մի հատվածը ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
.
Մարտի 6-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԾԻ ՎՐԱ ՃԳՆԱԺԱՄ-ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՐՏԻ 7-ԻՆ
.
ԵԱՀԿ առաքելությունը մարտի 7-ին ծրագրում է ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի — Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում; Ճգնաժամ-դիտարկումը կանցկացվի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
«ԼԵՒՈՆ ՏԵՐ-֊ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ ՀԱՆԵՑ ՄՅՈՒՍԻ ԴԵՄ»
Սեփ.թղթակից
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈԻՆ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1857 Մահացավ լեզվագետ, գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Անդրեաս Փափազյանը: (Ծնվ. 1806թ.-ին, Կ. Պոլսում):
- 1894 Թիֆլիսում ծնվեց հայ ազգային բալետի հիմնադիրներից մեկը՝ բալետի հայտնի դերասան և բալետմեյստեր, հանրապետության ժողովրդական արտիստ Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան):
- 1905 Մահացավ երաժշտագետ և կոմպոզիտոր Մակար Եկմալյանը: (Ծնվ. 1856 թ.):
- 1916 Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց «Սայքս-Պիկո»-յի գաղտնի համաձայնագիրը՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին:
- 1921 Երևանում ստեղծվեց «Արարատ» տրեստը:
- 1924 Հանրապետության կենտգործկոմի դեկրետով հիմնադրվեց Հայաստանի պետական կենտրոնական դիվանը՝ արխիվը: Ներկայում մեր արխիվում հաշվվում է մոտ երեք միլիոն փաստաթուղթ, որոնցից ամենահինը թվագրված է 1630-ական թվականներով:
- 1926 Երևանում հիմնադրվեց առաջին կարի ֆաբրիկան:
- 1945 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը՝ Խորհրդային Միության հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանին «Ոսկե Աստղ» երկրորդ շքանշանով պարգևատրելու և, որպես ԽՍՀՄ կրկնակի հերոս, նրա բրոնզե կիսանդրին ծննդավայրում կանգնեցնելու մասին:
- 1955 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
- 1974 ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնաժողովը քննարկումների ընթացքում 1915-ի Մեծ եղեռնը բնութագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
- 1992 Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

