Հրատարակված է Մարտ 05, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
- «Կոմերսանտ» թերթի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ հանրահավաքի ցրումից մեկ օր առաջ։ - Տանը զբաղվում էիք սիրած գործով, իսկ այսօր մրսում եք այստեղ, գիշերները չեք քնում. Ձեր ինչի՞ն է պետք այս ամենը... - Այնպիսի տպավորություն ունեմ, թե այսօր շատ բան է կախված Ձեր ցանկությունից։ Ի՞նչ եք ուզում։ Հեղափոխությու՞ն։ - Ոչ մի հեղափոխության մասին խոսք չի գնում։ Խոսքն այն մասին է, որ ժողովուրդը չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները։ Ժողովուրդը հաղթող է ճանաչում ինձ, իսկ իշխանություններն ամոթալի կեղծիք սարքեցին եւ հաղթող հայտարարեցին Սերժ Սարգսյանին։ Ժողովուրդը հավատում է դրան, զանգվածներն օրեցօր ավելանում են, եւ առայժմ պարզ չէ՝ ժողովուրդը հոգնե՞լ է, թե՝ հուսահատվել։ Այնպես որ, եթե այս ճանապարհը արդյունք տա, մենք ինչո՞ւ պետք է հրաժարվենք դրանից։ Ուրիշ ոչ մի բանի մասին չենք մտածում. ո՛չ հասարակական կարգի խախտման, ո՛չ կոշտ բողոքի, ո՛չ բռնության մասին։ Ես գտնում եմ, որ դա լավ գործընթաց է։ Կան նաեւ արտաքին ազդակներ, որոնք նպաստում են մեր զանգվածների հավաքագրմանը։ Որքան շատ լինեն այստեղ զանգվածները, այնքան շատ կլինեն արտաքին ազդակները, որքան շատ լինեն արտաքին ազդակները, այնքան շատ կլինեն զանգվածները։ Դա փոխկապակցված գործընթաց է։ Եվ դա կտա իր արդյունքը։ Իսկ մենք կհասնենք ընտրությունների արդյունքների վերանայմանը։ Եթե անվավեր հայտարարվեն ԿԸՀ-ի որոշումը եւ նրա կողմից հայտարարված արդյունքները, մեզ ձեռ կտա ցանկացած որոշում. նոր ընտրություններ, երկրորդ փուլ, կամ՝ ինձ անմիջապես որպես հաղթողի ճանաչում։ -Կարող է այնպես պատահել, որ մարդիկ կհոգնեն հանրահավաքներից, կամ կսկսվեն առաջնորդների համատարած ձերբակալություններ, եւ հանրահավաքներում ելույթ ունեցողներ չլինեն։ Ի՞նչ կլինի այն ժամանակ։ - Ձերբակալություններ արդեն եղել են։ Բայց ես չեմ կարծում, թե հնարավոր են զանգվածային ձերբակալություններ։ Նրանք այդպիսի ուժ չունեն։ Կարծում եք՝ ամբողջ աշխարհը կլռի՞։ -Բայց աշխարհն առայսօր լռեց։ -Ոչ, չլռեց։ Աշխարհում շատերն են արձագանքել։ Ես տեղեկություններ ունեմ, որ բազմաթիվ խիստ նախազգուշացումներ են արվել ուժի կիրառումը կանխելու մասին։ Եվ այդ նախազգուշացումներն առայսօր զսպել են իշխանությունները։ Նրանք հասկանում են, որ եթե դիմեն ուժի կիրառման, նրանց մոտ լուրջ խնդիրներ կծագեն։ - Ու՞մ կողմից են արվել այդ նախազգուշացումները։ ԱՄՆ պետդեպարտամենտի՞։ -Ե՛վ պետդեպարտամենտի, ե՛ւ Ռուսաստանի կողմից։ Չէ՞ որ մենք տեսնում ենք միայն այսբերգի գագաթը։ Եվրոպական երկրները եւս նախազգուշացրել են Հայաստանի իշխանություններին։ Չնայած գլխավոր գործոնն, իհարկե, Ռուսաստանն է։ Այնպես որ, այդ առումով ես լավատես եմ։ - Դուք շատ լավատեսորեն եք տրամադրված։ -Այո, ես լավատես եմ, եւ դա բազմաթիվ պատճառներ ունի։ Ես տեսնում եմ , որ իշխանության մոտ գտնվողների՝ նույնիսկ բառապաշարը վերջին տասը օրվա ընթացքում շատ է փոխվել։ Նրանք արդեն հեռուստատեսությամբ ինչ- որ բան են բացատրում ժողովրդին։ Խոսում են ինչ- որ բանակցությունների, պետկառույցներում մեզ ընդգրկելու առաջարկների մասին։ -Ձեզ արդեն համագործակցությու՞ն են առաջարկել։ -Ոչ, իհարկե։ Ոչ մեկը նրանց հետ համագործակցության չի գնա։ Պարզապես նրանք հեռուստատեսությամբ շշուկներ են տարածում այն մասին, թե մեզ հետ բանակցություններ են տանում։ Դա նրանց պետք է՝ տպավորություն ստեղծելու եւ արտաքին ճնշումը մեղմացնելու համար։ -Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ Արթուր Բաղդասարյանը պայմանագիր է կնքել Սերժ Սարգսյանի հետ։ -Ես չեմ ուզում խոսել այդ մարդու մասին։ Աղբը խրճիթից դուրս չեմ հանի։ -Բաղդասարյանի ընտրազանգվածը գնացել է նրա հե՞տ , թե՞ մնացել է Ձեզ հետ։ - Նա կորցրեց իր ընտրազանգվածը։ Նրա ընտրազանգվածը երբեք չի գնա նրա կամ Սերժի հետեւից. դա բողոքական ընտրազանգված է, որն այսօր գալիս է մեր հետեւից։ Նրա կուսակիցներն արդեն պատռել են իրենց կուսակցական տոմսերը, իսկ նրա կուսակցության տարածքային կառույցները կմիանան մեզ։ Նա խաչ քաշեց իր քաղաքական կարիերայի վրա ։ ուցե եւ նախարար դառնա , բայց դա շատ կարճ կտեւի։ -Հիմա նայում եմ Ձեզ եւ մտածում՝ Ձեր ինչի՞ն էր պետք այս ամենը։ Տանը զբաղվում էիք սիրած գործով, իսկ այսօր մրսում եք այստեղ եւ գիշերները չեք քնում։ -Այդպես է ստացվել։ Ես չկարողացա հաշտվել այն բանի հետ, թե եւս տասը տարի կշարունակվի այս մղձավանջը։ Եվ ես իմ պարտքը համարեցի հուսախաբ չանել ազնիվ մարդկանց, որոնք այլեւս չեն կարող տանել այս վիճակը։ Մեզ հաջողվել է ժողովրդին ոտքի հանել։ Հաջողվել է ստեղծել նոր հանրություն։ Նման հանրություն չունեինք տասը տարի։ Մարդիկ անտարբեր էին ամեն ինչի հանդեպ, չէին հավատում, թե կարող են ինչ -որ բան փոխել քաղաքականության մեջ։ Իսկ այսօր երեւան է եկել նոր հույսը, նոր գիտակցությունը։ Նոր քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը։ -Դուք հասարակություն եք համարում միայն նրանց, ովքեր կանգնած են հրապարակու՞մ։ - Հայաստանում ապրում է 2,5 միլիոն մարդ։ Իսկ այստեղ օրերս կես միլիոն մարդ էր հավաքվել։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքից մարդ կար այստեղ։ Դա էլ ողջ հասարակությունն է։ Իսկ այստեղ՝ հրապարակում կանգնած է վերնախավը։ Նրանք բոլորը կիրթ մարդիկ են, նույնիսկ այն մորուքավորները, որոնց դուք այստեղ տեսնում եք։ Նրանք ղարաբաղյան պատերազմի, Հայաստանի անկախության համար պայքարի վետերաններ են։ Այստեղ են նաեւ նրանց երեխաները։ Չէ՞ որ արդեն 20 տարի է անցել։ Այդ երիտասարդ սերունդը նույնպես այստեղ է։ Եթե անգամ ոչնչի չհասնենք, միեւնույն է, ես ստեղծել եմ նման ակտիվ հասարակություն, եւ դա մեծ գործ է։ Դա արդեն հնարավոր չէ ժխտել, եւ այն կանցնի նրանց երեխաներին։ - Տպավորություն կա, թե Ղարաբաղյան խնդիրը առանցքային էր ոչ միայն նախընտրական փուլում, այլեւ՝ ընտրություններից հետո։ Ինչո՞ւ։ - Ոչ։ Ես այդպես չէի ասի։ Իմ ծրագրում այն գրավում է ոչ կարեւոր տեղ ։ Ես շարադրել եմ իմ դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ, եւ ժողովուրդն այն ընդունել է։ Այստեղ գլխավորը ոչ թե Ղարաբաղն է, այլ՝ ուրիշ բան։ Դա այն պետությունը չէ, որի մասին մենք երազում էինք 1988-ին՝ մեր շարժումն սկսելիս։ Դա քրեական պետություն է, որտեղ չկա ազատություն։ Իսկ Ղարաբաղյան թեման իմ ծրագրում գրավել է 20-րդ, գուցե եւ՝ 30-րդ տեղը։ Ես շատ պարզ եւ մանրակրկիտ պարզաբանել եմ իմ դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ։ -Դուք խոսեցիք արտաքին ազդակների մասին։ Այ, Դուք քննադատում եք ԵԱՀԿ-ին՝ այն գնահատականի համար, որ նա տվել է ընտրություններին։ Բայ ց դուք երբեք չեք քննադատում Ռուսաստանին, որը նույնպես դրական է գնահատել այդ ընտրությունները։ Ինչու՞։ -Ինչո՞ւ եք կարծում, թե Ռուսաստանը տվել է նման գնահատական։ -Բայց չէ՞ որ Վլադիմիր Պուտինը առաջիններից մեկն է շնորհավորել Սերժ Սարգսյանին։ -Որտեղից է դա երեւում։ Որտե՞ղ է այդ նամակը։ Նախագահի շնորհավորանքը մի ամբողջ նամակ է։ Ես նախագահ եմ եղել եւ գիտեմ, թե դա ինչ փաստաթուղթ է։ Բայց ոչ ոք այդ նամակը չի տեսել։ Այդպիսի նամակ չի եղել։ Կան որոշ խորամանկություններ՝ պետությունների հարաբերություններում։ Քանի դեռ չկան վերջնական արդյունքները, կարծես տեղեկատվության արտահոսք է տեղի ունենում, թե, իբր, որեւէ մեկին շնորհավորել են։ Ոմանց ձեռնտու են, որ իրենց շնորհավորեն, իսկ մյուսները չեն ժխտում՝ ծայրահեղ դեպքի համար... -Այդպես էլ գաղտնիք մնաց, թե ընտրություններից առաջ ու՞մ հետ եք հանդիպել Մոսկվայում։ Չե՞ք ասի։ -Գնդակահարեք էլ՝ չեմ ասի։ Կան պայմանավորվածություններ, որոնք չի կարելի խախտել։ - Բայց, այդուհանդերձ, որեւէ աջակցություն Մոսկվայի կողմից զգո՞ւմ եք։ -Այն, որ Մոսկվայի կողմից չկա աջակցություն Սերժ Սարգսյանին, արդեն մեծ աջակցություն է։ -Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իշխանությունները ինը օր չցրեցին հանրահավաքը։ - Որովհետեւ այս հրապարակում մարդկանց հսկայական քանակ է հավաքվել։ Ոչ մի պետություն նման քանակու՛թյանը դեմ չի գնա՝ մինչեւ հարյուր անգամ չմտածի։ Այս զանգվածներն արդեն թույլ են տվել իրենց շարժման լրջությունը, եւ դրան ուշադրություն է դարձրել արտաքին աշխարհը, որը ուժի կիրառում թույլ չի տա։ Երեւանի կենտրոնում տեղ գտած անկարգությունների, ջարդերի, դիակապտության եւ սպանությունների ամենասկզբում, այսինքն՝ մարտի 1-ին, հանդես գալով մամուլի ասուլիսում, արտգործնախարար Վ. Օսկանյանը կրկին երկոսության կոչ է արել ընդդիմությանը՝ առաջարկելով նրան վերադառնալ քաղաքական դաշտ եւ կարգավորել ստեղծված բարդ իրավիճակը։ Նախարարը պարզաբանել է, որ ապրիլի 9-ին Ռ. Քոչարյանը ցած է դնում իր լիազորությունները, ուստի նպատակահարմար է, որպեսզի բանակցություններ ընթանան նորընտիր նախագահի հետ։ Օսկանյանը նկատել է նաեւ, որ Ս. Սարգսյանը արել է իրենից կախված ամեն ինչ՝ առանց բացառության բոլոր թեկնածուներին կոչ անելով համագործակցության եւ կառավարության համատեղ ձեւավորման։ Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ թեկնածուն էր, որը կտրականապես մերժեց «մեկնած ձեռքը»,- նշել է Օսկանյանը։ Մինչեւ ողբերգական դեպքերը ԱԳՆ ղեկավարը եւս մեկ անգամ կոչ է արել (ձայնի մեջ եւ դեմքին ցավի արտահայտությամբ) բոլոր քաղաքական ուժերին «կարողանալ ճիշտ օգտվել իրավիճակից, հակառակ դեպքում շատ բան կկորսվի»։ Խմբագրության կողմից. Մարտի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ձախողված եւ ողբերգական հետեւանքներով դեմարշից հետո արդեն պատրաստակամություն է հայտնում բանակցել գործող իշխանության հետ։ Ուշացել եք, պարոն Պետրոսյան, գնացքը մեկնել է։ Նրա նմաններին պետք է ճնշել մինչեւ վերջ։ Մինչեւ ամենավերջը։

- .
Քննարկում
Աղիկո գրել է:
Հարգելի Կարինե, աշխատանքի վայրում ծագած խնդիրները միանգամից չեն լուծվում, ուր մնաց քաղաքականը: Եթե արձանը հանել են, դրան ես նույնպես դեմ եմ, բայց եկեք ավելի խորը մտածենք: Իմ կարծիքով երկրի զարգացումը կախված է անհատի, իսկական, կրթվածության աստիճանից (կրթվածություն ասելով ես դիպլոմ ի նկատի չունեմ): Եկենք մի կողմ թողնենք պ.Սարգսյանին և պ.Լևոնին: Մենք ինչ ենք անում մեր երկրի համար: Ես, օրինակ շատ դժգոհ եմ, որ մեր երկրում օրենք չի գօրծում և փորձում եմ, իմ հերթին, այդ օրենքները չխախտել` աղբ չթափել, փողոցը անցումով անցնել... ամեն ինչի "մեծ"-ը սկիզբ է առնում "փոքր"-ից: Ժողովուրդն է պետությունը, ոչ թե պ.Սարգսյանը կամ պ.Լևոնը: Քաղաքը ավերակների վեր ածելով` ոչ ոք ոչնչի չի հասնելու, բացի իհարկե թշնամիների ևս մեկ անգամ առիթից օգտվելուն, նրանց ուրախացնելուն և մեր թշվառությանը:
Erdjanik գրել է:- Աղիկո

Փողոցը անցումով անցնում ես ու մինչև հիմա ջիպի տակ չես ընկել: Բախտավոր մարդ ես:- Աղիկո
ԱՆԴ գրել է:- LEVONAKAN
Շատ ուրախ եմ որ դուք Երևանում չեք բայց շատ բաներ գիտեք ես ինքս երևանում եմ 10 օր գնացել եմ միտինգի 10 օր 12-ից շուտ տուն չեմ եկել ես տեսել եմ այնտեղի մարդկանց տեսել եմ ով ովա այնտեղ կային շատ շատ Սերժիկի բալաներ որ գալիս էին գոռում էին Լևոն հեռացի բայց իրնց նմաների վրա մենք տքած ունենք Ամսի 1ին ես ինքս չգնացի ֆրանսյայակն դեսպանատան մոտ ուղակի ծնողներս թույլ չտվեցին բայց շատ շատ բաներ գիդեմ գիդեմ միլիցաներ ոնց են սպանել մարդկանց իսկ հիմա որսի են դուրս եկել միլիցաները,
որոշել են այս 20 օրը բոլորին բռնեն լուրերով ասում են ժողովուրդ եկեք ինքներդ ասեք ոեր միտինգի եք գնացել սաղին դրել են էշի տեղ
Երևի թե մարդիկ միքիչ խելք կունենան և կօգնեն մեզ վերջապես պրծնենք այս թուրքերից նրանք Սելջուկ Թուրքերից էլ վատնեն
Մենք հաղթելու ենք
Արյունոտ ձեռքերով մարդը չի կարող լինել մեր Նաղագահը
Պայքարելու ենք մինչև վերջ
Պայքարելու ենք այդ անասուների դեմ ովքեր մեր ժողովրդին ջարդեցին անխտիր
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ!!!!!
Երիտասարդ ափսոսում եմ որ դու հայրենասիրությունը խառնում ես ծառայության հետ:
Ինձ համար որպես հայ մարդ ցավալի է որ ինչ որ մեկի ծիծակ կոշիկները ավելի հեղինակավոր են քան թե Սահմանադրությամբ երաշխավորված մարդու և քաղաքացու իրավունքները:
Ես գիտեմ բավարար հասկանալու համար թե ինչ է կատարվում:
Երիտասարդ ժողովրդին ձեռք ձեռքի տված կոտրեցին Լեվոնը և Ռոբեռտը :
Սահմանադրական դատարանի նախագահը ինչ է մտածում ,նիա չի հասկանում որ վաղուց մահացել է իր ցմահ պաշտոնում:
Չկա մեկ պաշտոնյա որ վեր կանգնի և այս իրավիճակը ճիշտ մեկնաբանի:
Ուր են ազգի առաջնորդողները .......- LEVONAKAN
Մեծ Հայք գրել է:- Baby
Ba asa e:)
այ ծակ պրոֆեսոր ռոլեքսի նման իսկի ԱՄՆ էկոնոմիկան չի ուր մնաց քո երազի գործարանով ու սառնարանի գործարանով հիմնված էկոնոմիկան- Baby
MIHRAN գրել է:
INTS ZARMANK BADJAROUM E BARON LTB IR KHEGJE HANKISD KHOSSAGTSOUTIOUNE,
ANBAYMAN YES CANADAITS KHEROVOUTIOUN HERERETSI. GAM MEDADSEL TE SEKHALMAMP INK ARANTS OUZENALOU IR EMBOSD OU ANHARTOUJOGHTIOUN SADAROGH DJARERN YEGHAN BADJARE.
GARK ME LTB NERI HAMAGIRNER ANOUSH ANOUSH HAYOYANK EN GHERGOUM. IBR DIASPORAN HAY YES INKES AMOT EM EZKOUM MENK DAGAVIN OUNENK MARTIG VORONK GIRT LEZOU KORDSADSEL TCHEN SOVOREL.
HARGAV !TE HAYASTAN DEMOCRACY TCHOUNI ISK DEMOCRACIN GOUL DALIK HAB TCHE .
VOTCH KOTCHARIAN VOTCH SARKESYAN YEV VOTCH EL TER PETROSYAN GAROGH YEN SERPAKREL.SHAMANG EH BAHANCHOUM MIASIN ASHGHADELOV. MIAYN IRAR KELOUKH BADREL ANIMASD PAN E.MEGHK ZOHERIN
MIHRAN
Lavates mard գրել է:- ԱՐՄԵՆ
Պոռնիկ Լեվոն եթե Ղարաբաղյան թեման ձեր ծրագրում գրավել է 20-րդ, գուցե եւ՝ 30-րդ տեղը,ուրեմն դուք տեղ չունեք մեր երկրում :
laveli heriqa lozung sarqe Gharabaghnel merni gharabaghtsinel het@ togh mna ankax petutyun ira hamar drants patcharov erevantsinerin en tanum irants sahmanner@ mashtpanen iranqel galis en pashtpanoghi tsnoghnerin en tsetsum ha? xelqi ekeq.- ԱՐՄԵՆ

Martik գրել է:- ԱՐՄԵՆ
Պոռնիկ Լեվոն եթե Ղարաբաղյան թեման ձեր ծրագրում գրավել է 20-րդ, գուցե եւ՝ 30-րդ տեղը,ուրեմն դուք տեղ չունեք մեր երկրում :
Lav es asum axper, shat chisht es asum.- ԱՐՄԵՆ
Baby գրել է:- Lavates mard
laveli heriqa lozung sarqe Gharabaghnel merni gharabaghtsinel het@ togh mna ankax petutyun ira hamar drants patcharov erevantsinerin en tanum irants sahmanner@ mashtpanen iranqel galis en pashtpanoghi tsnoghnerin en tsetsum ha? xelqi ekeq.
Dzer nmannern el ajd nujn zinvorner vra en qar netum(
Erek herustacujcov tesa te inchpes eq cecum vostikanin. Mi qani harjur mard @nkel en mi hogu hetevic... ev ajln. Erevi bolorn el tesel en.- Lavates mard
Baby գրել է:- Martik
Lav es asum axper, shat chisht es asum.
Chem haskanum ajs mardik mite sepakan khelq chunen, vor Levoni hetevic vazum en heriq che, der fanatikosneri nman en pashtpanum en nran. Chen haskanum, vor Levon@ erb nstec nakhagahutyan atorin tkac e unenalu nranc vra(
Ur e haj mardu unikal uxex@?- Martik
Baby գրել է:- Սարգիս
Նա հերքում է 15 թվի և Սումգաիթի ցեղասպանությունները:
Um eq asum. Mite cheq tesnum, vor nra koxmakicner@ hipnosi ev tmradexeri azdecutyan tak en- Սարգիս
Lavates mard գրել է:- Baby
Dzer nmannern el ajd nujn zinvorner vra en qar netum(
Erek herustacujcov tesa te inchpes eq cecum vostikanin. Mi qani harjur mard @nkel en mi hogu hetevic... ev ajln. Erevi bolorn el tesel en.
ayo tesa bayts dranq miting anoghner@ chein ayl ghekavarutyan koghmits gtsats irants mardik ein vor petqa paraktein sharjum@ u stacvets aynpes vor mardik mtatsen Levonna sarqel es chem astvatsatsnum Levonin bayts petqa erkoghmani amen inch meknabanel.- Baby
AVO գրել է:- Սարգիս
Նա հերքում է 15 թվի և Սումգաիթի ցեղասպանությունները:
APRES- Սարգիս
Աղիկո գրել է:- Erdjanik
Փողոցը անցումով անցնում ես ու մինչև հիմա ջիպի տակ չես ընկել: Բախտավոր մարդ ես:
Ես էլ եմ հասկանում, որ որոշ մարդիկ ուղղակի ուղեղ չունեն (ի նկատի ունեմ "Ջիպի տերերին", ավելի ճիշտ այն մարդկանց, որ "հարգանք" բառը բացարձակ չեն հասկանում, կարող են ուղակի երդևեկել երեխայի, կնոջ, ծերերի, մի խոսքով, քաղաքացու վրա: Ի դեպ, պարտադիր չի "Ջիպի տեր" լինի):
Դուք ինձ մի փոքր սխալ եք հասկացել, ես ջիպի տակ կարող եմ ընկնել նաև ոչ անցումով անցնելիս: Խոսքս ավելի շատ վերաբերվում էր կարք ու կանոնին, ինքնադաստիրակմանը և նրան, որ մենք ենք պետություն ձևավորվում:
Համոզված եմ, որ վաղը ցանկացած մեկս լինելով նախագահի պաշտոնում, վարվելու ենք նույն կերպ կամ գուցե ավելի վատ:
Բերեմ օրինակ`
Համալսարանում (մի տեսակ քաղաքական դաշտ էլ սա է) քնությունների ժամանակ մեկը մյուսին օգնելը:
Կարգ ու կանոնի խախտում չէ սա?
Ինքնախաբեություն չէ? (ծախսում ենք այդքան փողեր, որ կրթվենք, բայց խաբում ենք ինքներս մեզ)
Ես համաձայն եմ, որ դիմացինին պետք օգնել հարկ եղած դեպքում, բայց երբ դիմացինդ, օգտվելով առիթից, ընդհանրապես դասի չի գալիս` մտածելով, որ վաղը նրա փոխարեն մեկ ուրիշը կհանձնի քննությունը և հետագայում, ունենալով նույն դիպլոմը, նա քո փոխարեն ավելի լավ գործի կանցնի քան դու, մեղադրելու ես պետությանը (չէ որ դու ես նպաստել դրան):
Մենք նպաստում ենք Հայաստանում վարվող, որոշների (և իմ) կարծիքով, ոչ ճիշտ քաղաքականությանը:
Կան նաև դրական կողմեր և դա իրականություն է:
Երբ մենք ճիշտ վարվենք, այդ անօրինականությունները ինչ-որ կերպ կկանխենք:
Ես հասկանում եմ փողի, ծանոթի միջամտությունը:
Եթե ամեն մարդ կարողանա իրեն կրթի այնպես, որ կաշառք չտա դիմացինին, կաշառակերություն էլ չի լինի: Դա դժվար, գրեթե անհնարին է իրականացնել, բայց ցանկությունը գործի կեսն է:
Ասելիքս այն է, որ այսօր բորբոքված քննադատում ենք սրան նրան (ես էլ եմ քննադատում), բայց փորձենք մեզ պատկերացնել նրանց տեղում, փորձեք պատկերացնել մենք ինչ կերպ կվարվեիք:
Ես այս ամենը նաև ինձ եմ ասում (ես ստից չեմ փիլիսոփայում, սա իմ անկեղծ կարծիքն է): Ավելի ճիշտ է մի կողմ թողնել մարդկանց (նախագահների) և մտածել ազգի/մեր զարգացման մասին:
Ամենաառաջին կարևորությունը մեզ համար պետք է լինի միասնությունը, խաղաղությունը և զարգացումը:- Erdjanik
Ազատություն գրել է:- Աղիկո

Ամենաառաջին կարևորությունը մեզ համար պետք է լինի միասնությունը, խաղաղությունը և զարգացումը:
Քո գրածը նմանա Տիգրան Կարապետիչի նախագահական ընտրությունների համար պատրաստած ծրագրին: Եթեներով հարցը չի լուծվի հասկացի, ես էլ բան չեմ թափում գետնին, բայց ես ու դու, գումարած 10 մարդ էլ չտափեն, մեկա են մի քանի հոգու թափածը մաքրող չկա: Ինչա նշանակում կաշառք չվերցնենք մենք որ վերանա, ախր դա տենց չի, օրինակ Ճարտարապետա-Շինարարական համալսարանում եթե անգամ ռեկտորը գիտի որ դասախոսնա վերցնում փող, որը չի վերցնում ու նորմալա ընդունում դա, դու չես կարողանա գնաս դասախոսի գլխին ճառ կարդաս, դու պետքա համակարգը փոխես, այսինքն ռեկտորին պետքա փոխես, նրանից վերեև գտնվող մարդուն փոխես :
Համակրգը մեռելա, եթե սենց մնաց կնեխի ու արդեն հոտը աշխարհով մեկ կնգնի:- Աղիկո
Աղիկո գրել է:- Ազատություն
Քո գրածը նմանա Տիգրան Կարապետիչի նախագահական ընտրությունների համար պատրաստած ծրագրին: Եթեներով հարցը չի լուծվի հասկացի, ես էլ բան չեմ թափում գետնին, բայց ես ու դու, գումարած 10 մարդ էլ չտափեն, մեկա են մի քանի հոգու թափածը մաքրող չկա: Ինչա նշանակում կաշառք չվերցնենք մենք որ վերանա, ախր դա տենց չի, օրինակ Ճարտարապետա-Շինարարական համալսարանում եթե անգամ ռեկտորը գիտի որ դասախոսնա վերցնում փող, որը չի վերցնում ու նորմալա ընդունում դա, դու չես կարողանա գնաս դասախոսի գլխին ճառ կարդաս, դու պետքա համակարգը փոխես, այսինքն ռեկտորին պետքա փոխես, նրանից վերեև գտնվող մարդուն փոխես :
Համակրգը մեռելա, եթե սենց մնաց կնեխի ու արդեն հոտը աշխարհով մեկ կնգնի:
Այդ դեպքում փոխեք համակարգը, փոխեք ռեկտորին, բայց իհարկե քաղաքակիրթ ձևով: Չես կարծում, որ ամեն ինչ այդտեղից է սկսվում?
Ես գիտեմ, որ ուզենաս փոխել, շատ քիչ մարդ կանգնած կլինի կողքիդ, որովհետև շատերին "ձեռնտու" է գործող համակարգը: Չակետների մեջ եմ գրում ձեռնտու, քնի որ դա նրանց պատկերացմամբ է ձեռնտու, իրականության մեջ վնաս է իրենց:
Բացատրիր նրանց և փորձիր փոխել սխալ համակարգը:
Ես համաձայն չեմ Տ.Կարապետյանի հետ կապված համեմատության հետ, բայց դա մի կողմ թողնենք:
Նաև շնորհակալ եմ պատասխանի համար, ես դրանից շատ բան եմ սովորում:- Ազատություն
Աղիկո գրել է:- ԱՆԴ
Երիտասարդ ափսոսում եմ որ դու հայրենասիրությունը խառնում ես ծառայության հետ:
Ինձ համար որպես հայ մարդ ցավալի է որ ինչ որ մեկի ծիծակ կոշիկները ավելի հեղինակավոր են քան թե Սահմանադրությամբ երաշխավորված մարդու և քաղաքացու իրավունքները:
Ես գիտեմ բավարար հասկանալու համար թե ինչ է կատարվում:
Երիտասարդ ժողովրդին ձեռք ձեռքի տված կոտրեցին Լեվոնը և Ռոբեռտը :
Սահմանադրական դատարանի նախագահը ինչ է մտածում ,նիա չի հասկանում որ վաղուց մահացել է իր ցմահ պաշտոնում:
Չկա մեկ պաշտոնյա որ վեր կանգնի և այս իրավիճակը ճիշտ մեկնաբանի:
Ուր են ազգի առաջնորդողները .......
Ես էլ եմ սպասում ազգի առաջնորդողներին (ոչ Ս. Սարգսյան, որ ԼՏՊ)- ԱՆԴ
Վերջին լուրերը, Մարտ 05, 2008
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՐՋԱՅՑԸ...
.
Մարտի 4-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի մի շարք նախակրթական, կրթական եւ արդյունաբերական հիմնարկ-ձեռնարկություններում: Նախագահն ...ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
. 21
Ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը հատելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւլյան հատվածը, գրավել է Լեւոնարխ գյուղի ուղղությամբ տեղակայված ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
. 18
«Կոմերսանտ» թերթի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ հանրահավաքի ցրումից մեկ օր առաջ։ - Տանը զբաղվում էիք սիրած գործով, իսկ այսօր մրսում եք այստեղ, ...ՀՀԿ-Ն, ԲՀԿ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
. 3
Կառավարության տեղեկատվության — հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» — Հայաստանի հանրապետական կուսակցությունների ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
. 2
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը այսօր, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության ...«Ի՞ՆՉ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ»
. 4
Ա. ԲԱՂԴԱՍՐԱՅԱՆ.«Լինելով Հայաստանում ամենախոշոր քաղաքական ուժերից մեկի ղեկավար, մենք քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո նկատեցինք, որ քաղաքական մի գործչի — նրան սատարող մի քանի համախոհների կողմից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ: ԱԴ ԺԱՄԿԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
. 2
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Եր—անում Արտակարգ դրության ժամկետի երկարացման կամ կրճատման անհրաժեշտություն չի տեսնում։ «Առաջին հերթին, մինչ— արտակարգ դրության չեղյալ համարելը պետք է համոզված ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ«ԿԱՆԱՉ ԵՎ ՍԵՎ». ԱՐՑԱԽՅԱՆ ՑԱՎԻ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է...
.ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.NetՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ 30-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
.
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Կալկաթայում Տեր Հարությունյանը սկսեց հրատարակել «Եղբայրասեր» լրագիրը (մինչև 1863 թ.):
- 1873 Պոլսում ծնվեց հայ մշակույթի նվիրյալ Թեոդիկը (Լաբճինճյան): Մի կերպ փախչելով Դեր Զորի անապատից՝ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի վերջն ապրել է ուրիշի անվան տակ, ապա վերադարձել է ծննդավայր: Նշանավոր են Թեոդիկի «Հուշարձան ապրիլի 24-ին» գիրքը և հետագայում Փարիզում ավարտած «Ամենույն տարեցույցը» տարեգիրքը:
- 1878 Ծնվեց օպերային երգչուհի, մենակատար Զարուհի Դոլուխանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1920 Կիլիկիայի Հաճըն քաղաքում կազմակերպեց քաղաքի պաշտպանների զորահանդես: Ինքնապաշտպանության 4 վաշտերը թշնամուն դիմակայեցին մինչև հոկտեմբերի կեսերը: Հաճընի հերոսամարտը մեր ազգային պայքարի փայլուն էջերից է:
- 1924 Մահացավ դերասան, կատակերգու, «Հուշարար» հանդեսի հիմնադիր և խմբագիր Վրույրը:
- 1959 Ծնվեց Վազգեն Սարգսյանը՝ արցախյան ազատամարտի առաջին կազմակերպիչներից մեկը: Նա 1999 թ. հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր: Վարչապետը զոհվեց նույն թվականի հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կատարված ահաբեկչության հետևանքով:
- 1991 Ստեղծվեց Մոսկվայի ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն, որը նպատակ ուներ Արցախի խնդրի միջազգայնացումն ու արդար լուծումը:
- 1998 Կիպրոսի խորհրդարանը դատապարտեց Թուրքիայի կողմից գրավված շրջանում գտնվող Ս. Մակարի վանքը կիպրացի թուրքերի կողմից պանդոկի վերածելու որոշումը: 1974 թ. Թուրքիայի Կիպրոս ներխուժելու ընթացքում, թուրքական ուժերը թալանել և ավերել էին այն:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում