
Հրատարակված է Մարտ 04, 2008
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
- Մարտի 3-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների հիմնախնդրին: Խորհրդակցության ընթացքում նախագահին է ներկայացվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության կողմից ներկայացված առաջարկը` հանրապետությունում տրանսպորտային ուղեւորափոխադրումների կազմակերպման բարելավման վերաբերյալ: Իսկ շրջվարչակազմերի ղեկավարները երկրի նախագահին են ներկայացրել այս ոլորտում ԼՂՀ շրջաններում տիրող իրավիճակը: Նախագահի խոսքով, այս բնագավառում միայն արմատական բարեփոխումների շնորհիվ է հնարավոր համեմատաբար կարճ ժամանակահատվածում շոշափելի առաջընթաց գրանցել: Այդ կապակցությամբ Բակո Սահակյանը հավանություն է տվել խորհրդակցության ժամանակ ներկայացված առաջարկին, միաժամանակ անթույլատրելի համարելով կողմնակալ եւ անարդար մոտեցումները համապատասխան կազմակերպություններին ուղեւորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու գործում: Նախագահը նաեւ նշել է սպասարկող կազմակերպություններին ոչ թե առանձին երթուղիների առաջարկման, այլ նրանց երթուղիների փաթեթի տրամադրման անհրաժեշտությունը, որն իր մեջ կներառի ինչպես շահութաբեր, այնպես էլ նվազ շահութաբեր եւ ոչ շահութաբեր երթուղիներ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, ինչպես նաեւ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները: * * * Գյուղատնտեսության զարգացման համալիր միջոցառումների հետ կապված հարցերն են քննարկվել նույն օրը Նախագահի մոտ տեղի ունեցած մեկ այլ խորհրդակցության ժամանակ: Բակո Սահակյանը նկատել է, որ գյուղատնտեսության ոլորտի ոչ բոլոր ճյուղերում է արձանագրվել ցանկալի արդյունք: Դա, ըստ երկրի ղեկավարի, մի շարք երեւույթների, հատկապես եղանակային պայմանների վատթարացման ու պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման հետեւանք է: Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն են կրում նաեւ շրջանների եւ տեղական ինքնակառավարաման մարմինների ղեկավարները: Քննարկումների ընթացքում ԼՂՀ նախագահը կարեւորել է ոլորտում տիրող իրավիճակի ճիշտ պատկերը ստանալու համար բոլոր շահագրգիռ մարմինների, մասնավորապես գյուղատնտեսության նախարարության, վիճակագրական ազգային ծառայության, դատախազության սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Արծարծվել են նաեւ բնական աղետների հետեւանքով ազգաբնակչության կորուստների փոխհատուցման հարցերը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արմո Ծատուրյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, ինչպես նաեւ պաշտոնատար այլ անձիք: * * * Նույն օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված դատական ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, փաստաբանների պալատի գործունեությանը վերաբերող հարցերին: Երկրի ղեկավարը նշել է, որ փաստաբանների պալատը պիտի կայանա որպես անկախ մարմին, որն էլ կհանդիսանա նրա արդյունավետ եւ անկողմնակալ գործունեության հիմքը: Ըստ նախագահի, այդ ոլորտում անելիքներ դեռ շատ կան: Բակո Սահակյանը հատուկ ընդգծել է նաեւ, որ օրինականությունը պետք է լինի դատական մարմինների գործունեության կարեւորագույն չափանիշներից մեկը, ինչի լավագույն երաշխիքներից կարող է հանդիսանալ դատական մարմինների աշխատանքի թափանցիկությունը: Խորհրդակցությանը ներկա են եղել դատական համակարգի ղեկավարները եւ փաստաբանների պալատի խորհրդի անդամները: Հաղորդագրություններն «ԱԱ»-ին տրամադրել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

- .
Վերջին լուրերը, Մարտ 04, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
186. ԻՄ ԱՌԱՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ պատգամավորական նոր կորպուսի առաջ ես անվանեցի՝ «Ծրագրային հայտարարություն», որն իմ հարգելի գործընկերներին հասկանալի չեղավ, ինչպես կարծում եմ, սեղմության, խտացվածության պատճառով։ ...ՍԱՄՈՒՐԱՅԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
.
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1988-ին եւ հետո՝ մինչեւ 1994 թվականը մենք՝ ղարաբաղցիներս, արեցինք գրեթե այն ամենը, ինչ կարող է անել մեր վիճակում հայտնված մարդկային հանրությունը։ ...ՂԱՐԱԲԱՂԸ «ՈՒՂԵՔԱՐՏԵԶ» ՉՈՒՆԻ
.
Կոսովոյի անկախության ճանաչումը ազդանշան ծառայեց նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող ինքնահռչակված հանրապետությունների համար։ Այն մասին, թե այդչափ կարեւոր միջազգային իրադարձությանն ինչ կարող է հետեւել, «Նեզավիսիմայա ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
. 1
Մարտի 3-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների հիմնախնդրին: ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
. 6
Ժողովրդի մեջ բաժանումներ մտցնելու վտանգավոր միտումներով կրկին ասպարեզ դուրս եկան իրենք իրենց անձով հիացած ճառախոսները։ Վերջիններիս համար, ըստ էության, բնավ ...ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
. 34
Բողոքի հանրահավաքները նորություն չեն Երեւանի համար։ Սակայն նման բան անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։ Ինչպես հիվանդ օրգանիզմը պետք է հետազոտվի՝ հիվանդության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

