
Հրատարակված է Մարտ 04, 2008
ՍԱՄՈՒՐԱՅԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1988-ին եւ հետո՝ մինչեւ 1994 թվականը մենք՝ ղարաբաղցիներս, արեցինք գրեթե այն ամենը, ինչ կարող է անել մեր վիճակում հայտնված մարդկային հանրությունը։ Մեզ, որպես հասարակության, հաջողվեց դիմակայել եւ հաղթել՝ շնորհիվ որակապես նոր բարոյահոգաբանական վիճակի։ Սակայն դրանից հետո մենք հոգեբանորեն գերբավարարվեցինք, արբեցած հաղթանակի բերկրանքով եւ ենթադրելով, թե արդեն հասել ենք մեր նպատակին։ Գերբավարարվեցինք, մեզ նվիրեցինք ինքնասիրահարության եւ ինքնագովության։ Ավելին, կորցրինք ամենաարժեքավորը՝ բարոյահոգեբանական նոր վիճակը, որ ձեռք էինք բերել 1988-ին։ Ոչ թե պարզապես կորցրինք, այլ, վարակվելով հետխորհրդային ամբողջ տարածքում մոլեգնող «ամենաթողության» վարակով, այդ առումով սահեցինք ցած նույնիսկ այն նշաձողից, որում եղել ենք մինչեւ 1988 թվականը... Վիճակագրական տարբեր հաշվետվություններ, ինչպես օրինակ, ՀՆԱ-ի աճի եւ նման այլ բաների մասին, ընդհանուր ոչինչ չունեն այն բանի հետ, ինչի մասին խոսվում է։ Քանզի ազգային զարգացման մակարդակը չափվում է ոչ թե սրճարաններում ու ռեստորաններում նստատեղերի, նույն այդ սրճարան-ռեստորանների քանակով, առավել եւս՝ կոռուպցիոն փողերով վեր խոյացած դղյակների քանակով։ Անգամ ոչ թե բնակչության մեկ շնչի հաշվով ավտոմեքենաների քանակով... Ազգային զարգացման մակարդակը չափվում է ազգի՝ որակական նոր վիճակի անցնելու կարողությամբ. ահա թե ինչ կուզենայի մաղթել մեր ժողովրդին 2008 թվականին։ Մաղթել այն, ինչ հնարավոր է։ Ինչ արդեն եղել է գործնականում... Կոնկրետ այս դեպքում կուզենայի մաղթել... սամուրայական բարոյականություն... Եվ միաժամանակ ասել՝ հուսահատ եւ անկեղծ այն տղաների փոքր խմբին, որոնք աշխարհին նայում են (հիմնականում եւ հաճախ) միայն սեփական զանգակատնից, առանց հայկական հանրության կամ գոնե նրա արցախյան հատվածի գիտակցության մեջ սամուրայական բարոյական արժեքների ներդրման. «Մեզ համար, ամբողջ ժողովրդի համար հաղթելը երկար ժամանակ ուժից վեր կլինի։ Իր հաղթանակներն ու նվաճումները երկար ժամանակ չի կարողացել պահել նույնիսկ Տիգրան Մեծը՝ մեր ժողովրդի հպարտությունը։ Նպատակը, որքան էլ որ այն ծավալուն եւ բարդ լինի, հասանելի է, եթե նրանում ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ կամքի ուժ ներդրվի։ Սովորաբար մարդն իր առջեւ դնում է խնդիրներ, որոնք համապատասխանում են նրա հնարավորություններին, որոնք նա գիտակցաբար կամ անգիտակից, զգում է իր մեջ։ Դեկտեմբեր, 2007թ. Սամուրայության կազմավորումը Սամուրայների՝ որպես զինվորական խավի, կազմավորման սկիզբը վերաբերվում է 7-12 դարերին։ 1192 թվականից սկսել են սամուրայներ համարվել զինվորական ազնվականները՝ ներառյալ եւ Ճապոնիայի զինվորական կառավարիչն ինքը։ Քաղաքի բնակչությունն են կազմել հիմնականում սամուրայները, իշխանի դրուժիննիկները, ինչպես նաեւ նրանց ծառաները, արհեստավորներն ու առեւտրականները։ Սամուրայներին արգելվում էր զբաղվել որեւէ բանով՝ ռազմական գործից բացի, եւ նրանք ժամանակն անցկացնում էին սրամարտերով, նետաձգությամբ... Ավանդույթը սամուրայից պահանջում էր համեստ ապրելակերպ վարել, խուսափել պերճությունից ու զվարճանքներից, սակե չխմել, մոլեխաղեր չխաղալ. շարքային սամուրայի ռոճիկը մեծ չէր եւ մի քանի գյուղացիական ընտանիքների եկամտից չէր անցնում. ասենք, սամուրայներն արհամարհում էին փողը եւ հաճախ գլուխ չէին հանում մետաղադրամների արժեքից։ 13-րդ դարը մոնղոլների հորդաների արշավանքներով ցնցեց Եվրասիան։ 1259 թվականին մոնղոլները գրավեցին Կորեան եւ հայտնվեցին գործնականում Ճապոնիայի ափերի մոտ, իսկ 1274 թվականին մոնղոլների առաջին ջոկատները Ճապոնական ափ ելան։ Սամուրայների, սամուրայական ոգու շնորհիվ Ճապոնիան այն միակ երկիրն է, որը մոնղոլների գրոհին ենթարկվելով՝ արժանի դիմադրություն ցույց տվեց եւ խուսափեց ստրկացումից։ Միջնադարի շրջանում սամուրայների հաստատվելը որպես պետական խավ՝ ուղեկցվում էր սամուրայության առանձնահատուկ մշակույթի (հոգեւոր եւ նյութական) կամ մշակույթի տարրերի յուրատեսակ համալիրի ձեւավորումով, որոնք միայն բնորոշ էին ռազմիկների խավին եւ տարբերվում էին ազնվականական հասարակության մշակույթից։ Սամուրայությունը, որպես խավ, գոյատեւել է ավելի քան յոթ հարյուր տարի եւ ձեւականորեն վերացվել 1868 թվականից հետո, ավելի ճիշտ՝ նրա որակական վիճակը փոխել են ժամանակի ոգուն եւ բուրժուական վերափոխություններին համապատասխան։ Այնուամենայնիվ, սամուրայների ավանդույթները, որոնք մշակվել են երկար ժամանակի ընթացքում, չեն չքացել։ Ճապոնիայի սամուրայությանը հատուկ ավանդական հատկանիշները նորացվել ու փոխակերպվել են՝ դառնալով ճապոնական ազգային գաղափարախոսության հիմքը։ ՍԱՄՈՒՐԱՅՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ Բուսիդոն (սամուրայական բարոյականության ամբողջությունը) շոշափել է սամուրայների վերաբերմունքը սոցիալական ավատատիրական հանրության նկատմամբ, այս կամ այն դասի մարդկանց նկատմամբ, պետության նկատմամբ։ Բուսիդո՝ նշանակում է սամուրայի՝ ռազմիկի ուղի, ծագել է ԲՈՒՍԻ՝ ռազմիկ, եւ ԴՈ՝ ուղի բառերից։ Բուսիդոյի բովանդակությունը դուրս է գալիս նախկին տոհմացեղային հասարակարգի ավանդույթների շրջանակներից. այն իր մեջ ներառել է ճապոնացիների ազգային կրոնի երեք կրոնական ուսմունքների՝ բուդդայականության, կոնֆուցիականության եւ սինտոյականության մասեր։ Սինտոյականություն Առավել կարեւոր վարդապետությունները, որոնք բուսիդոն քաղել է ճապոնացիների վաղեմի կրոնից՝ սինտոյականությունից, որն իրենից ներկայացնում էր բնության, նախնիների պաշտամունքի, հոգու եւ ոգու գոյության զուգակցությունը, եղել են սերը բնության, նախնիների, բնության ու նախնիների ոգիների նկատմամբ, երկրի եւ նրա տիրակալների նկատմամբ։ Նախնիների պաշտամունքը հանգեցնում է հայրենիքի՝ «աստվածների եւ նախնիների ոգիների բնակության սուրբ վայրի» պաշտամունքին։ Կոնֆուցիականություն Կոնֆուցիոսի ուսմունքն իրենից ներկայացնում է առավելս գաղափարական, քան կրոնական ուղղվածության հոսանք, քանի որ այն ներառնում էր ամենից շատ բարոյական պահեր։ Կոնֆուցիականությունը Ճապոնիայում ընթացել է տեղական պայմաններում հարմարման ուղիով՝ միահյուսվելով ձենբուդդիզմի եւ սինտոյի հետ, յուրացնելով դրանց որոշ դրույթներ։ Կոնֆուցիականությունը հաստատել է «հավատարմությունը պարտքին» սինտոիստական պահանջները, պահանջել բարոյական կատարելագործում ընտանիքի, հասարակության եւ պետության օրենքների խստագույնս պահպանման միջոցով։ Կոնֆուցիականությունը, ինչպես եւ սինտոն, յուրաքանչյուր տղամարդու գլխավոր պարտականությունն է համարել նախահայրերի մեծարումը (պաշտելը) եւ նախնիների պաշտամունքի իրագործումը. այն ուսուցանել է կարգապահություն, հնազանդություն, ավագներին հարգում։ Դա կոնֆուցիականությունը դարձրել է դաստիարակության հիմքը սամուրայական միջավայրում։ Ձեն-բուդդայականություն Ձեն-բուդդայականությունը սամուրայներին հարգանք է ներշնչել նրանց մոտ ինքնատիրապետման, սառնարյունության, կամքի, ինքնավերահսկողության մշակումով, հատկանիշներ, որոնք այնքան անհրաժեշտ են արհեստավարժ ռազմիկի համար։ Սամուրայի մեծ արժանիքն է համարվել անսպասելի վտանգի առաջ չընկրկելը (արտաքնապես ու ներքնապես) եւ դրանով հանդերձ մտքի պայծառությունն ու սթափ մտածելու կարողության պահպանումը՝ իրեն հաշիվ տալով իր արարքների ու գործողությունների մեջ։ Այն սովորեցնում էր մարդուն անվրդով եւ զուսպ լինել կենսական բոլոր իրավիճակներում։ ՍԱՄՈՒՐԱՅԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱԳԻՐՔԸ Բնության ուղին Գերակշիռ նշանակություն է ունեցել ռազմիկի ներքին պատրաստությունը, ինչին ավելի մեծ ուշադրություն է դարձվել, քան սամուրայի արտաքին ֆիզիկական ուժերի լարմանը։ Այդ ամենը ձեռք է բերվել ամենօրյա եւ բազմաժամյա մարզումների արդյունքում։ Հաճախ արեւելյան փիլիսոփայական ավանդույթն անվանում են ԴԱՈ՝ «Բնության ուղիով»։ Այդպիսով, սամուրայը, ճանաչելով «Դաո»-ն, պետք է հասներ «ճշմարիտ ուղու» հետ առնչվող ռազմական վարպետության եւ «կատարյալ ներդաշնակության մեջ մտնել բնության հետ», որի հետ մարդն անբաժանելի ամբողջություն է կազմում։ Արեւելյան փիլիսոփայության հետ միաձուլված լինելով, բուսիդոն կրել է ԳՈՐԾՆԱԿԱՆ բարոյականության բնույթ է։ (Հենց դրանում է կայանում սամուրայական բարոյականության եւ սամուրայական հաջողության ամբողջ արժեքավորությունը, որ նրա պատվիրանները, նրա կանոնները կտրված չէին կյանքից, բավականաչափ հնարավորություն ունեին՝ իրացված, այսինքն՝ մարդու գիտակցության մեջ արմատավորված լինելու՝ լավ, հաստատակամ ցանկության դեպքում...ինչպես հիմա է ընդունված ասել՝ քաղաքական կամքի առկայության դեպքում։ (շարունակելի)

- .
Վերջին լուրերը, Մարտ 04, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
186. ԻՄ ԱՌԱՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ պատգամավորական նոր կորպուսի առաջ ես անվանեցի՝ «Ծրագրային հայտարարություն», որն իմ հարգելի գործընկերներին հասկանալի չեղավ, ինչպես կարծում եմ, սեղմության, խտացվածության պատճառով։ ...ՍԱՄՈՒՐԱՅԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
.
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1988-ին եւ հետո՝ մինչեւ 1994 թվականը մենք՝ ղարաբաղցիներս, արեցինք գրեթե այն ամենը, ինչ կարող է անել մեր վիճակում հայտնված մարդկային հանրությունը։ ...ՂԱՐԱԲԱՂԸ «ՈՒՂԵՔԱՐՏԵԶ» ՉՈՒՆԻ
.
Կոսովոյի անկախության ճանաչումը ազդանշան ծառայեց նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող ինքնահռչակված հանրապետությունների համար։ Այն մասին, թե այդչափ կարեւոր միջազգային իրադարձությանն ինչ կարող է հետեւել, «Նեզավիսիմայա ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
. 1
Մարտի 3-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների հիմնախնդրին: ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
. 6
Ժողովրդի մեջ բաժանումներ մտցնելու վտանգավոր միտումներով կրկին ասպարեզ դուրս եկան իրենք իրենց անձով հիացած ճառախոսները։ Վերջիններիս համար, ըստ էության, բնավ ...ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
. 34
Բողոքի հանրահավաքները նորություն չեն Երեւանի համար։ Սակայն նման բան անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։ Ինչպես հիվանդ օրգանիզմը պետք է հետազոտվի՝ հիվանդության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

