
Հրատարակված է Մարտ 04, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
- 186. ԻՄ ԱՌԱՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ պատգամավորական նոր կորպուսի առաջ ես անվանեցի՝ «Ծրագրային հայտարարություն», որն իմ հարգելի գործընկերներին հասկանալի չեղավ, ինչպես կարծում եմ, սեղմության, խտացվածության պատճառով։ Որոշ ժամանակից հետո որոշեցի այդ նույն տեքստը նրանց ներկայացնել ջրիկացրած, մանրացրած, իսկ գուցե եւ ծամած վիճակում։ Չեմ կարող չշարադրել այդ տեքստերի բովանդակությունը, քանզի դրանցում է կայանում այն եւ ներկայիս ներքին իրադրության նրանից (իմ կարծիքով) ճշմարիտ ելքի իմ տեսլականի էությունը։ 187. «ՀԱՐԳԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ։ Մի քանի շաբաթ առաջ այս նույն ամբիոնից ես հանդես եկա 3 - րոպեանոց հայտարարությամբ, որն անվանեցի ծրագրային։ Չհասկացածվացության զգացումն ինձ ստիպում է հանդես գալ կրկին՝ որոշ կոնկրետացումով։ ԼՂՀ քաղաքական ասպարեզում ես չեմ տեսնում մեկ ուրիշ նկատելի, նախագահի պաշտոնը զբաղեցնելուն հարմար մարդու, քան Ռ. Քոչարյանը։ Նմանապես չգիտեմ մի մարդու, ով առավել օժտված է կազմակերպչական եւ ռազմական ընդունակություններով, քան բանակի ներկայիս հրամանատար Ս. Բաբայանը։ Ես ոչ միայն չեմ կարող դեմ լինել Արցախի այս երկու հիմնական ղեկավարների անձերին, այլեւ երկու ձեռքով եմ նրանց կողմ, եւ հաճախ եմ դիմում Աստծուն, որ նրանց հետ դժբախտություն չպատահի։ Հատկապես Հրամանատարի հետ, որովհետեւ տվյալ ժամանակաշրջանում եւ ամենամոտ ապագայում ոչ ոք ընդունակ չէ այս ամենօրյա եւ համատարած հարցականության մեջ համախմբել մեր մելիքությունները եւ նրանց հոսանքը հմտորեն ուղղել մեկ հունով։ Չէ՞ որ այդ երեւույթը, որի անունն է բազմիշխանություն, այսինքն՝ ապակենտրոնացված իշխանություն, գլխավոր պատճառն է մեր եւ ուրիշ ժողովուրդների պատմության մեջ եղած ամեն տեսակ պարտությունների ու գժտությունների։ Բայց միաժամանակ ես կոչ եմ արել ձեզ, հարգելի պատգամավորներ, չծափահարել եւ «այո» չասել մեր լիդերների յուրաքանչյուր գործողության ու որոշման, այլ առողջ ու կառուցողական քննադատություն հարուցել, քննադատություն մեր մեջ։ Դա էլ է ժողովուրդների պատմությունից... Քննադատության բացակայությունը ճակատագրական սխալների է հասցրել նույնիսկ նրանցից մեծագույններին՝ Կեսարին, Նապոլեոնին եւ շատ ու շատերին։ Ընդհանրացնեմ եւ ընդգծեմ մեկ անգամ եւս ծրագրային անվանածո Հայտարարության էությունը։ - Նախագահը չափից դուրս շատ իրավունքներ ու լիազորություններ ունի։ - Հրամանատարը չափից դուրս շատ իրական ուժ ունի։ - Ասվածին գումարած՝ նրանք մարդ են, իսկ մարդուն հատուկ է սխալվելը, առավել եւս, եթե նրա շրջապատում չկան լավ խորհրդատուներ։ - Ըստ որում էլ՝ մարդիկ իրենց բնությամբ ունեն մի գեշ հակում՝ ամեն մի հաջողություն վերագրել իրենց իմաստնությանը։ Իսկ մեր ժողովուրդն ու նրա լիդերները ոչ թե պարզապես հաջողություն են ունեցել, այլ բացառիկ հաջողությունների մի ամբողջ փունջ։ - Պառլամենտը մեր լեզվով նշանակում է Տուն, որտեղ խորհուրդ են անում, այսինքն՝ խորհրդակցելով որոշումներ են ընդունում։ - Դե, ուրեմն՝ լավ խորհրդատուներ լինենք Արցախի լիդերների համար։ - Կառուցողական, այսինքն՝ խելամիտ եւ նպատակահարմար հիմնավորված քննադատությունն էլ հենց լավ խորհուրդ է։ - Եթե չլինի քննադատություն, չի լինի ճիշտ գնահատական լիդերների այս կամ այն գործողությանը, եթե չլինի ներքին ընդդիմություն (ամրության ստուգումներ) այս կամ այն հիմնախնդրի լուծմանը, ապա ամեն մի միտք (լինի դա քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, ռազմական կամ սոցիալական ոլորտում, մշակույթում եւ որտեղ էլ ասես) վաղ թե ուշ կլճանա, ճահճային ջրի նման կդառնա։ Իսկ մեզ, առավել եւս հիմա, պետք է մաքուր, զուլալ եւ զարգացող միտք՝ ինչպես սարի առվակի ջուրը։ Ինձ ճիշտ հասկացեք, ես համաշխարհային պրակտիկայում գոյություն ունեցող դասական ընդդիմության նմանողությամբ գործադիր իշխանության հետ դիմակայության չեմ կոչում ձեզ։ Մենք ղեկավարները փոխել չենք ցանկանում, մենք նրանց հետ միասին նույն լծին ենք լծված։ Ես ընդամենը խոսում եմ. - Խորհրդարանում ցանկացած հարցի վերաբերյալ ազատ բանավեճ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Չէ՞ որ ասված է՝ վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը։ Իմ նպատակն է՝ սխալները նվազագույնի հասցնել։ Մերը լիմիտ է՝ ե՛ւ սխալների, ե՛ւ ժամանակի, եւ այն սպառվելու վրա է։ Մենք ճակատամարտեր ենք շահել, բայց՝ ոչ պատերազմը։ Պատերազմը կարող է շահված լինել այն դեպքում, երբ հակառակորդը կգիտակցի իր անզորությունը։ Մի՞թե տրամաբանական է առկա իրողություններում համարել, թե թուրքն այդպես էլ հաշտվել է, ընդմիշտ, իր ֆիզիկական ու բարոյական պարտության հետ։ Կասեմ ուղղակի եւ բացահայտորեն. եթե մեր ներքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ տեղի չունենան, ապա մենք ստիպված կլինենք. - Կամ ինքնավարության իրավունքներով մտնել Ադրբեջանի կազմի մեջ, կամ կռվել... - Երրորդ տարբերակը չկա։ Երրորդ ուղին, որի մասին խոսում են Երեւանում, քաղաքական միամտություն է կամ խաբեություն։ Հենց որ Ադրբեջանը բավարար քանակությամբ հրետանի եւ ինքնաթիռներ ձեռք բերի, հենց որ նա ուժով առավելություն զգա, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Եվ մեկ էլ. մենք պետք է իմանանք, որ ոտնահարված արժանապատվության համար ռեւանշի գաղափարը, որպես անխախտ հասարակական - հոգեբանական օրենք, տիրապետում է նվաստացուցիչ պարտություն կրած երկրի աճող նոր սերնդի մտքին ու հոգուն։ Երիտասարդությունը վճռական է եւ անխոհեմ, հաճախ նրա վրա գերիշխում է ինքնահաստատման զգացմունքը, այլ ոչ թե ինքնապահպանման. նա դեռեւս չի հասցրել կաշկանդվել ընտանեկան կապանքներով եւ սերնդի մասին հոգալու ուժեղագույն զգացմունքով։ Իսկ դուք պատկերացրեք մի երիտասարդություն, որը գտնում է, որ իր հայրենիքը ստորացրել են... Ստորացրել են ոչ միայն անցյալում, այլեւ հիմա, ներկայումս, նա շարունակում է գոյություն ունենալ ստորացված վիճակում... Ես այս ամենն ասում եմ նրա համար, որ մենք պատերազմից չենք խուսափի։ Այն շրջանցելու միակ հնարավորությունն է՝ դառնալ եւ մնալ ուժեղ։ Այդ պատճառով էլ ձեզ կոչ եմ անում. -Եկեք խորհուրդներով ու բանաձեւերով վճռականորեն օգնենք մեր լիդերներին՝ հանուն սխալներ թույլ չտալու։ Քանզի թուլությունը սխալների ծնունդ է։ Իսկ առանց քննադատության ճակատագրական սխալներն անխուսափելի են։ ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ 188. ԱՄԵՆԻՑ ԼԱՎ իմ խոհերն ու զգացումներն այն տարիների օրագրային գրառումներս են հաղորդում։ 28 օգոստոսի 1995թ. Օրերս ձերբակալեցին երկու բուժհիմնարկների գլխավոր բժիշկներին. մի քանի մեծ տուփ դեֆիցիտային դեղորայք վաճառելու նպատակով Երեւան տեղափոխելու փորձի համար։ Ես համոզված էի, որ գործը կվերջանա «ներքին քննությամբ», ՊՆ-ի, դատախազության կամ ՆԳՆ-ի արտաբյուջետային դրամարկղը «խոշոր տուգանք» մտցնելով։ Իհարկե, կհամալրվեն նաեւ անձնական դրամարկղերը։ Արդարությունը մեկ անգամ եւս կկոխկրտվի ժողովրդի աչքի առաջ եւ, դրանով իսկ, մեր ժողովրդին, որ առանց այդ էլ հոգեպես ու նյութապես խեղված է, եւս մեկ հարված կհասցվի՝ ուղղված նրան դիմազուրկ զանգված դարձնելուն, որն ստիպված կլինի պարփակվել իր՝ ավելի ու ավելի սեղմվող անհատական մանրաշխարհի ներսում, ուր տեղ չկա ոչնչի համար, իրեն ու իր ընտանիքը կերակրելու բնականոն եսապաշտական միտվածություններից բացի։ Դրան խանգարելու համար ես պառլամենտի անունից նախաձեռնեցի պատահածի եւ հետաքննության ընթացքի վրաբերյալ հաշվետվության մասին պատգամավորական հարցումի ձեւով մի դիմում հանրապետության դատախազությանը։ Անցավ երկու օր՝ պատգամավորական հարցումի մեջ նշված ժամկետը, բայց ոչ մի պատասխան իշխանության բարձրագույն պետական մարմինը չստացավ... Վիրավորականն այն էր, որ պատգամավորներից ոչ ոք չհիշեց, չխոսեց այդ մասին... Չէ որ խոսքը ոչ թե առօրյա հանցագործության մասին է գնում, ոչ թե գինու գործարանից կամ ՍԷՏԳ-ից արտադրանքի գողացման մասին, այլ դեֆիցիտային դեղերի գողացման, որոնք հետպատերազմյան Արցախն ստացել էր որպես օգնություն դրանց կարիքն զգացող հազարավոր մարդկանց... Ահա հասարակության՝ հարմարավետ կյանք դասավորած հատվածի կողմից նրա մնացած մասի դժվարությունների ու հոգսերի նկատմամբ այդ անհետաքրքրությունն ու անտարբերությունն է սաստիկ տագնապեցնում ինձ։ Երբեմն ավելի շատ, քան գործադիր իշխանությունների արարքների մնացյալ անարդարությունները։ 3 սեպտեմբերի 1995թ. Ազատ, իշխանություններից անկախ պատգամավորները՝ մեկ, երկու... եւ պրծավ։ Ըստ երեւույթին, «Դեղերի գործը» ուզում են փակել։ Մինչ այդ դատախազը խորհրդարան չի ներկայացել, եւ ինձ ասացին, թե նա կուղարկի գրավոր պատասխան։ 5 սեպտեմբերի 1995 թ. Դատախազի գրավոր պատասխանում հաղորդվում է, որ մեղադրյալները փորձել են Երեւան տեղափոխել «դեղորայքի մեծ խմբաքանակ». ուրեմն՝ գործը չեն կոծկի։ Թեեւ այդպիսի ելքի հավատս չի գալիս... 11 սեպտեմբերի 1995թ. 189. ՌՈՒՍԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ փակեցին, այսինքն՝ առաջին դասարան ընդունելը։ Ծայրահեղ քայլ է։ Ես դեմ եմ այդպիսի կտրականությանն ու շտապողականությանը։ Կառավարությունն այնքան է ինքնահավան ու իրասածի, որ կտրականապես ընդդիմանում է այդ հարցը նույնիսկ քննարկել Գերագույն խորհրդում։ Արդեն մեկ շաբաթ է՝ շուրջ հիսուն ծնողներ նախագահական շենքից չեն հեռանում։ «Գրպանային խորհրդարանը» մերժեց իմ առաջարկությունը՝ ընդունել բանաձեւ, որը կառավարությանը խորհուրդ տար վերանայել իր դիրքորոշումը ռուսական դպրոցները փակելու հարցում եւ խորհրդարանական հանձնախմբի հետ համատեղ ամենահամապատասխան լուծումը գտնել... Իհարկե, «հայկական կենցաղը ռուսաց լեզվի ճնշիչ ազդեցությունից զտելու» ալիքը Արցախ է խուժել Երեւանից, այն էլ՝ բարձր ճնշման տակ, սակայն սույն փաստը չի կարող ծառայել որպես այն հիմարության արդարացում, որը մեր ղեկավարությունն է անում։ Դա քաղաքական խնդիրները ռազմավարական տեսածրում դիտել չկարողանալու հետեւանք է։ ա. Այո, անշուշտ, խորհրդային շրջանում ռուսաց լեզվի տարածումն ամենամեծ վտանգն էր ներկայացնում ազգային մշակույթների եւ հենց ազգերի գոյությանն ու գոյատեւմանը։ Նրա վրա էին դրվում նոր էթնիկական հանրության՝ խորհրդային ժողովրդի սաղմնավորման գլխավոր բեղմնավորիչի գործառույթները։ Այն ժամանակների իրավիճակը ես բնութագրել էի որպես աղետալի... Նույնիսկ Լենինականում հեղինակավոր ռուսական դպրոց ընդունվելն արժեր 500 ռուբլի, իսկ ինչ խոսես Երեւանի մասին։ Երբ 1987թ. ես երեխաներիս հայկական դպրոց տվեցի, շատերը զարմացած էին... Գործում էր մի չգրված կանոն. բարեհաջող եւ մտավորական սոցիալական խավին պատկանող համարյա բոլոր ընտանիքների երեխաները պետք է կրթվեին ռուսական դպրոցներում։ Այդպիսին էր իրողությունը։ Մի իրողություն, որը ոչ թե մոդայի տրվող տուրքի ծնունդ էր, այլ թելադրված էր գործնական նպատակահարմարությամբ, այսինքն՝ հեռանկարային նկատառումներով։ Բայց այդ մահացու (ազգային ինքնության համար) վտանգը՝ «ասիմիլյացման» (մեծ ժողովրդի մեջ փոքրի տարրալուծման) վտանգը շրջանցեց մեզ (միասնական երկրի տրոհմամբ ու ինքնուրույն հայկական պետության կազմավորմամբ)։ Նման վտանգ ներկայումս գոյություն չունի։ Եվ այս պատճառով առնվազն հիմարություն եւ միամտություն է մեր այսօրվա իրավիճակում ռուսական դպրոցից բռնել՝ որպես անհապաղ «քառատման» ենթակա գործոնի։ Միթե՞ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների համար այդքան դժվար է ըմբռնել, որ մեր վարչական խիստ գործողությամբ, առանց պատճառի, «դատարկ տեղում» մեզ համար կառուցում, ավելի ճշգրիտ՝ նույնիսկ որոշ փքուն պերճությամբ ու սնապարծությամբ գլխացավանք ենք վեր խոյացնում... Մեզ այնպես ենք պահում, ասես մեզ համար հեչ բան է Ռուսաստանի (ինչպես նրա իշխող ընտրանու, այնպես էլ հասարակայնության լայն շրջանների) լուրջ ընդվզումն ու հակահայկական տրամադրվածությունը։ Ասես թե մենք, մեր հողերը փոխադրել ենք Մերձբալթիկա ինչ-որ տեղ... եւ մենք էլ ոչ մի չլուծված, «հետոյի» մնացած , արնածոր հիմնախնդիր չունենք, որի լուծումը մեծապես կախված է «հենց այդ Ռուսաստանից»... Բայց չէ որ ռուսական դպրոցները ներկայումս փակողների 99%-ի փույթը չէր, երբ մենք իսկականից «ռուսանում» էինք... բ. Ելքն այսօր կա, եւ այն պարզ ու հասարակ է։ Օրենքի հիման վրա ռուսական դպրոցներում առաջնային նշանակություն տալ հայոց լեզվի, գրականության եւ պատմության ուսումնասիրմանը։ Դրանով իսկ ռուսական դպրոցի աշակերտին պարտավորեցվում է իմանալ մայրենի լեզուն, գրականությունն ու պատմությունը՝ որպես այնպիսի ճանաչողական առարկաներ, որոնք վկայում են իր կրթական հասունության աստիճանի եւ լիարժեքության աստիճանի մասին։ Մի՞թե դրանում չէ մեր նպատակը։ Չէ՞ որ մենք չենք ուզում արմատախիլ անել օտար լեզուները, այլ ուզում ենք սովորողների մեջ սեր պատվաստել հարազատ պատմության եւ մշակույթի նկատմամբ, ինչպես նաեւ մայրենի լեզվին լիածավալ տիրապետման գիտելիքներ տալ։ գ. Ինչու՞ նրանք չեն հասկանում այսչափ ակնբախ ճշմարտությունները։ Ոչ այն պատճառով, որ հիմար են, այլ այն պատճառով, որ հավատում են այն խելացնոր հայտարարություններին, թե գոյություն ունի «Ղարաբաղյան հիմնախնդրի միայն քաղաքական, խաղաղ լուծում»։ Նրանք հավատում են, թե պատերազմն անցած փուլ է... Այդ պատճառով էլ ապրում եւ անում են այնպես, ինչպես խելքներին կփչի։ Ահա մեր այս վարքագծային իրողությունը՝ որպես մեր քաղաքական անգրագիտության հետեւանք, ինձ մեծ երկյուղներ է պատճառում մեր ապագայի վերաբերմամբ։

- .
Վերջին լուրերը, Մարտ 04, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
186. ԻՄ ԱՌԱՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ պատգամավորական նոր կորպուսի առաջ ես անվանեցի՝ «Ծրագրային հայտարարություն», որն իմ հարգելի գործընկերներին հասկանալի չեղավ, ինչպես կարծում եմ, սեղմության, խտացվածության պատճառով։ ...ՍԱՄՈՒՐԱՅԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
.
ՄՈՒՐԱԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1988-ին եւ հետո՝ մինչեւ 1994 թվականը մենք՝ ղարաբաղցիներս, արեցինք գրեթե այն ամենը, ինչ կարող է անել մեր վիճակում հայտնված մարդկային հանրությունը։ ...ՂԱՐԱԲԱՂԸ «ՈՒՂԵՔԱՐՏԵԶ» ՉՈՒՆԻ
.
Կոսովոյի անկախության ճանաչումը ազդանշան ծառայեց նախկին ԽՍՀՄ տարածքում գտնվող ինքնահռչակված հանրապետությունների համար։ Այն մասին, թե այդչափ կարեւոր միջազգային իրադարձությանն ինչ կարող է հետեւել, «Նեզավիսիմայա ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
. 1
Մարտի 3-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների հիմնախնդրին: ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
. 6
Ժողովրդի մեջ բաժանումներ մտցնելու վտանգավոր միտումներով կրկին ասպարեզ դուրս եկան իրենք իրենց անձով հիացած ճառախոսները։ Վերջիններիս համար, ըստ էության, բնավ ...ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
. 34
Բողոքի հանրահավաքները նորություն չեն Երեւանի համար։ Սակայն նման բան անկախ Հայաստանի պատմության մեջ չէր եղել։ Ինչպես հիվանդ օրգանիզմը պետք է հետազոտվի՝ հիվանդության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՆՉՈ՞Ւ ՆՄԱՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ
.
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
.
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1878 Ծնվեց Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: (Վախճ. 1936թ.-ին):
- 1893 Մեղրու Կալեր գյուղում ծնվեց հայագետ, արևելագետ, թարգմանիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանը:
- 1917 Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»: Հուսավառված հայության անունից՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան:
- 1922 Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրողթյան մասին:
- 1922 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը ընդունում է դեկրետ ուղղագրողթյան ռեֆորմի մասին:
- 1937 Երևանում ծնվեց հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը:
- 1965 Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը: Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

