
Հրատարակված է Մարտ 03, 2008
ԿՆԵՐԴՐՎԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
- Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ խորհրդակցություն է կայացել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով հիմնահարցի ուսումնասիրությամբ զբաղվում են երեւանյան հինգ ընկերություն, որոնց մասնակիցները խորհրդակցությունում ներկայացրին իրենց նախնական դիտարկումներն ու առաջարկությունները։ Քննարկումների հիմնական նպատակն էր որոշել այն հայեցակարգային սկզբունքները, որոնց կիրառմամբ կարճ ժամկետում էապես կբարելավվի Ստեփանակերտի ջրամատակարարումը։ Լսելով մասնագետներին՝ վարչապետ Ա.Հարությունյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է առաջարկել իրատեսական տարբերակներ, զերծ մնալ թանկ, մասնավորապես, ջրամբարային նախագծումներից, նախեւառաջ օգտագործել ինքնահոս եւ ստորերկրյա ջրերը, ունենալ մաքրման նոր կայան եւ լիովին վերակառուցված բաշխիչ ցանց։ Հավանության արժանացան այն առաջարկները, որ անհրաժեշտ է, միաժամանակ, ներդնել ոլորտի կառավարման արդիական համակարգ, կատարել գոտիավորում, փոխել օրենսդրությունն ու մարդկանց վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մասնագիտական ուսումնասիրություններն ու քննարկումները կընթանան դեռ էլի որոշ ժամանակ մինչեւ ընտրվի ամենաօպտիմալ եւ արդյունավետ տարբերակը։ Խմելու ջրի որակի եւ մատակարարման բարելավման խնդրից բացի նախատեսվում է նաեւ քաղաքում գործարկել ոռոգման համակարգ։

- .
Վերջին լուրերը, Մարտ 03, 2008
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.
Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է հանրապետության ամենախոշոր գյուղերից մեկի՝ Ճարտարի բնակիչների հետ։ Հանրաճանաչ այս բնակավայրում գործում է երկու համայնք, որոնք ...ԿՆԵՐԴՐՎԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
.
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ խորհրդակցություն է կայացել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով հիմնահարցի ուսումնասիրությամբ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1842 Թիֆլիսում ծնվեց հայ մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը: Հովանավորել է Էջմիածնի Մայր տաճարին, հիմնել է կրթօջախներ Պոլսում, Թիֆլիսում, Կարինում և այլուր, կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը:
- 1872 Վանում հիմնվեց «Միություն ի փրկություն» գաղտնի ընկերությունը:
- 1878 Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որը թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար շահավետ էր, բայց մի քանի ամիս անց, Բեռլինի կոնգրեսում, պայմանագիրը վերանայվեց, և կրկին հայկական հողերի զգալի մասն անցավ Թուրքիային:
- 1905 Սկսվեցին հայ թաթարական կռիվները:
- 1918 Մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագրին հարակից ստորագրվեց Ռուս-Թուրքական լրացուցիչ պայմանագիր:
- 1918 Ստորագրվեց Բրեստի պայմանագիրը:
- 1920 Նոր Նախիջևանում լույս է տեսնում բոլշևիկյան «Բանվորի կռիվը» թերթը հայերեն:
- 1930 Բացվեց Համազգային ճեմարանը:
- 1935 Ծնվել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
- 1943 Հայրենական Մեծ պատերազմի օրերին լույս տեսավ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի առաջին հատորը, որը միանգամից խլվեց ձեռքից ձեռք, հասցվեց
- 1953 Բացվեց հայոց հին ձեռագրերի ամենամեծ պահոցը՝ Մատենադարանը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան): Մատենադարանի ֆոնդերում պահվում են 13 հազարից ավելի կտոր հին ձեռագրեր և 100 հազարից ավելի արխիվային փաստաթղթեր:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Իսակովին շնորհվում է Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչում և հանձնվում է «Մարշալական աստղ» տարբերանշան:
- 1958 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշմամբ Մատենադարանը վերակազմվում է գիտահետազոտական ինստիտուտի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

