
Հրատարակված է Մարտ 03, 2008
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
- Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է հանրապետության ամենախոշոր գյուղերից մեկի՝ Ճարտարի բնակիչների հետ։ Հանրաճանաչ այս բնակավայրում գործում է երկու համայնք, որոնք ունեն գրեթե նույնական խնդիրներ եւ զարգացման հնարավորություններ։ Այնուհանդերձ, գյուղի տուֆակերտ հարմարավետ մշակույթի պալատում տեղի ունեցավ երկու հանդիպում, նախ, Ղուզե Ճարտարի, ապա՝ Ճարտարի համայնքի անդամների հետ։ Համայնքապետերը հանդես եկան 2007թ. տարեկան հաշվետվությամբ՝ մատնանշելով որոշ ձեռքբերումներ եւ չկարգավորված հիմնահարցերը։ Նշվել է, որ միացյալ ճարտարը Արցախի համեմատաբար ամենաապահով գյուղերից մեկն է. այստեղ գործում է հիվանդանոց, երեք միջնակարգ, ութամյա եւ տարրական դպրոցներ, պետական մանկապարտեզ, ընթացքի մեջ է բնակավայրի գազիֆիկացումը։ Ընդհանուր առմամբ՝ Ճարտարում ապրում է ավելի քան 4000 մարդ, անցած տարի ծնվել է 61 երեխա՝ բնակչության բնական աճի ոչ գոհացուցիչ ցուցանիշ, ինչը, ըստ տեղացիների, պայմանավորված է կենցաղային որոշ դժվարություններով։ Ճարտարում նույնպես առկա է բնակարանային խնդիրը, այդ պատճառով նկատելիորեն նվազել է ձեւավորվող երիտասարդ ընտանիքների թիվը։ Երկու համայնքներում էլ անբավարար է ջրամատակարարումը։ Ներքին ջրացանցը հիմնովին վերականգնման կարիք ունի։ Ճարտարցիներին դժվարություններ են պատճառում գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհները (դրանցից կենտրոնականը նախատեսված է վերակառուցել այս տարի)։ Համայնքապետարանները լիովին չեն հավաքագրում սեփական եկամուտները, պարտքեր ունեն հատկապես հողի հարկի եւ ժամկետանց վարկերի մարման գծով։ յուղի երկրագործները դժվարությունների են հանդիպում հողի մշակության ժամանակ. նրանք համաձայն են աշխատանքները կազմակերպել միացյալ ուժերով եւ ՄՏԿ-ի միջոցով, եթե կարողանան ստեղծել նման պայմաններ։ նահատանքի խոսք հնչեց գյուղատնտեսության ասպարեզում իրագործվող պետական ծրագրերի վերաբերյալ։ Միաժամանակ, ղուզե-ճարտարցիները բողոքեցին, որ չունեն անասնապահությամբ զբաղվելու բավարար հնարավորություններ, մինչդեռ հարեւան համայնքում այդ ճյուղը գերակա ուղղություն է տեղացիների տնտեսական գործունեությունում։ Ղ.Ճարտարի համայնքապետ Փափագ Հովհաննիսյանի խոսքով՝ կարեւոր է գյուղում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովումը։ Դրան կարող է նպաստել համագյուղական առանձին խնդիրներ միացյալ ուժերով լուծելը։ Այդ առթիվ որպես լավ օրինակ նշվեց Արցախյան պատերազմում նահատակված ճարտարցիներին նվիրված հուշահամալիրի կառուցումը, որ կազմակերպվում է «Ճարտար» հիմնադրամի միջոցով, եւ այդ գործին մասնակցում են տեղաբնակ եւ այժմ այլ վայրերում ապրող շատ ճարտարցիներ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ գյուղաբնակները բազմաթիվ հարցեր ուղղեցին վարչապետ Ա.Հարությունյանին։ Բարձրացված մտահոգությունները հիմնականում վերաբերում էին սեփականաշնորհման արդյունքներին, ոռոգման համակարգի վերականգնմանը, հեռախոսակապի եւ հեռուստաալիքների ընդունման բարելավմանը, հիվանդանոցային աշխատանքի կարգավորմանը։ Հնչեցին նաեւ մասնավոր բնույթի մի շարք հարցեր, որոնք լուծում չեն գտնում տեղական համայնքապետարանների կողմից։ ԼՂՀ կառավարության ղեկավարը, նախ՝ ճարտարցիներին հորդորեց, որ նմանօրինակ հանդիպումները օգտագործեն համայնքային ընդհանուր նշանակության խնդիրներ արծարծելու համար եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ անեն, ապա անդրադարձավ, թե Ճարտարի վերաբերյալ պետությունն ինչ ծրագրեր է նախանշում 2008թ. եւ հաջորդ տարիների համար։ Ա.Հարությունյանը մասնավորապես նշել է, որ գյուղին օժանդակություն կլինի ջրամատակարարաման բարելավման (եւ խմելու, եւ ոռոգման ուղղությամբ), բնակարանաշինության, գազիֆիկացման շուտափույթ ավարտման, ներգյուղական ճանապարհների վերանորոգման, միջնակարգ դպրոցներից մեկի համար նոր մասնաշենքի կառուցման հարցերում։ Եվ ամենամեծ պետական աջակցությունը կցուցաբերվի տնտեսական ասպարեզում ակտիվ ու արդյունավետ գործունեություն ծավալելու համար՝ ընդգծել է վարչապետը։ Ի պատասխան ճարտարցիների խնդրանքի՝ Ա.Հարությունյանը խոստացավ, որ հատուկ հանձնաժողով կստեղծվի՝ գյուղում սեփականաշնորհման արդյունքները ստուգելու նպատակով։ Բուռն ու անմիջական մթնոլորտում կայացած երկխոսությունները ցույց տվեցին, որ ճարտարցիները շահագրգիռ են իրենց գյուղի երբեմնի փառքը վերականգնելու, իսկ պետությունը՝ այդ գործում նրանց համակողմանի օժանդակություն կցուցաբերի։

- .
Վերջին լուրերը, Մարտ 03, 2008
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.
Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է հանրապետության ամենախոշոր գյուղերից մեկի՝ Ճարտարի բնակիչների հետ։ Հանրաճանաչ այս բնակավայրում գործում է երկու համայնք, որոնք ...ԿՆԵՐԴՐՎԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
.
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ խորհրդակցություն է կայացել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով հիմնահարցի ուսումնասիրությամբ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿՅԱՆՔԻՍ ԳՐԵԹԵ ՄԵԿ ՔԱՌՈՐԴՆ ԱՆՑԵԼ Է ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
.ԼՂՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԸ ԼՂՀ
.ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՐՓԵՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱՅՍ ՁՈՐԱԿՈՒՄ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՈԳԻՆ Է ԹԵՎԱԾՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ՝ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՈԳՍԵՐՈՎ
.ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1842 Թիֆլիսում ծնվեց հայ մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանը: Հովանավորել է Էջմիածնի Մայր տաճարին, հիմնել է կրթօջախներ Պոլսում, Թիֆլիսում, Կարինում և այլուր, կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը:
- 1872 Վանում հիմնվեց «Միություն ի փրկություն» գաղտնի ընկերությունը:
- 1878 Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որը թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար շահավետ էր, բայց մի քանի ամիս անց, Բեռլինի կոնգրեսում, պայմանագիրը վերանայվեց, և կրկին հայկական հողերի զգալի մասն անցավ Թուրքիային:
- 1905 Սկսվեցին հայ թաթարական կռիվները:
- 1918 Մի կողմից Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև կնքված հաշտության պայմանագրին հարակից ստորագրվեց Ռուս-Թուրքական լրացուցիչ պայմանագիր:
- 1918 Ստորագրվեց Բրեստի պայմանագիրը:
- 1920 Նոր Նախիջևանում լույս է տեսնում բոլշևիկյան «Բանվորի կռիվը» թերթը հայերեն:
- 1930 Բացվեց Համազգային ճեմարանը:
- 1935 Ծնվել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
- 1943 Հայրենական Մեծ պատերազմի օրերին լույս տեսավ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի առաջին հատորը, որը միանգամից խլվեց ձեռքից ձեռք, հասցվեց
- 1953 Բացվեց հայոց հին ձեռագրերի ամենամեծ պահոցը՝ Մատենադարանը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան): Մատենադարանի ֆոնդերում պահվում են 13 հազարից ավելի կտոր հին ձեռագրեր և 100 հազարից ավելի արխիվային փաստաթղթեր:
- 1955 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Իսակովին շնորհվում է Խորհրդային Միության նավատորմի ծովակալի կոչում և հանձնվում է «Մարշալական աստղ» տարբերանշան:
- 1958 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդի որոշմամբ Մատենադարանը վերակազմվում է գիտահետազոտական ինստիտուտի:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

