
Հրատարակված է Մարտ 01, 2008
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
- ԼՂՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում հաստատվեց բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման կարգը։ Հանրապետությունում բնակարանաշինության խթանմանն ուղղված այդ ծրագրի մանրամասների մասին զրուցեցինք Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն ԵՍԱՅԱՆԻ հետ։ - Հիփոթեքային վարկավորման ծրագրի հաստատմանը սպասում են շատերը։ Որո՞նք են լինելու այս ծրագրի հիմնական սկզբունքները, ծավալները եւ, վերջապես, նորույթները։ - Նախ, ծավալների մասին. հիփոթեքային վարկավորման այս ծրագիրը նախատեսվում է իրագործել ոչ թե զուտ պետական, այլ բանկային կապիտալի ներգրավմամբ։ Դա աննախադեպ ընդլայնում է ծրագրի ծավալները։ Կառավարության ղեկավարը եւս բազմիցս շեշտել է, որ մենք գումարների պակաս չենք ունենա։ Պետական միջոցները կուղղվեն երկու հիմնական ուղղությամբ՝ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման եւ պահանջվող կանխավճարների համար անհրաժեշտ գումարի մասնակի տրամադրման։ Ավելի պարզ. բանկը ծրագրի շրջանակներում քաղաքացու հայտի հիման վրա նրան վարկ է տրամադրում տարեկան 12% տոկոսադրույքով։ Դրա 6%-ը սուբսիդավորում է պետությունը, իսկ մնացած 6%-ի վճարումը պետք է ապահովի վարկառուն։ Սուբսիդավորումն իրականացվում է անհատույց։ Աջակցության մյուս ձեւն անդրադառնում է վարկավորման համար պահանջվող կանխավճարին։ Վարկառուին տրամադրվում է այդ կանխավճարի մի մասը։ Ի տարբերություն սուբսիդավորման՝ կանխավճարի մասով տրամադրված միջոցները հետագայում պետք է վերադարձվեն վարկառուի կողմից։ Հիփոթեքային վարկավորման ծրագիրը տարածվում է ոչ միայն բնակարանաշինության եւ բնակարանների ձեռքբերման, այլեւ բնակարանների վերանորոգման վրա։ Կամ մեկ այլ մանրամասն. վարկի եւ տոկոսների ամսական մարումներին ուղղել, եկամուտներից բացի, նաեւ այլ անձերի եկամուտները՝ նրանց համաձայնությամբ եւ համապատասխան ձեւակերպումներով։ Այլ կերպ ասած՝ օրինակ, հայրը կարող է որդուն օժանդակել վարկի մարման գործընթացում։ - Ի՞նչ նպատակով կարող են օգտագործվել հիփոթեքային վարկավորման ծրագրով ստացված գումարները։ Ի՞նչ մեխանիզմներով է ապահովվելու այդ գումարների նպատակային ծախսումը։ - Հիփոթեքային վարկավորման ծրագրով ստացված գումարները կարող են ուղղվել բնակարան ձեռք բերելուն, բնակելի տուն կառուցելուն կամ վերանորոգմանը։ Աջակցություն ստացած քաղաքացիների մոտ հիմնադրամը առնվազն երկու տարին մեկ իրականացնելու է ֆինանսական հնարավորությունների ընթացիկ ուսումնասիրություններ, ինչի արդյունքում ընդունելու է համապատասխան որոշում։ - Ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Ի՞նչ առաջնահերթություններ են սահմանված։ - Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրից կարող են օգտվել 18 տարեկանից մինչեւ կենսաթոշակային տարիքի ԼՂՀ այն քաղաքացիները, ովքեր Ստեփանակերտ քաղաքում եւ նրա վարչական սահմաններից մինչեւ 5 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրերում հաշվառված են եւ բնակվում են ավելի քան տասը տարի, իսկ հանրապետության շրջկենտրոններում եւ այլ բնակավայրերում՝ ավելի քան հինգ տարի։ Դա՝ բնակարանների ձեռքբերման կամ կառուցման պարագայում։ Իսկ վերանորոգման համար տվյալ բնակավայրում պետք է հաշվառված լինել եւ բնակվել երեք տարուց ավելի։ Երբ քաղաքացին բնակարան է ձեռք բերում այն բնակավայրում, որտեղ բնակչությունն անհամեմատ քիչ է, քան այն բնակավայրում, որտեղ նա հաշվառված եւ բնակվում է, ապա բնակության եւ գրանցման ժամկետի սահմանափակում չի նախատեսվում։ - Ի՞նչ ընթացակարգով է դա իրականացվում։ - Քաղաքացին հիմնադրամին ներկայացնում է հայտ, եւ մեր փորձագետի ուսումնասիրման արդյունքում ընդունված հայտը ներկայացվում է հիմնադրամի ֆինանսական կոմիտեին, որը 10-օրյա ժամկետում քննարկում եւ կայացնում է համապատասխան որոշում։ Հայտի հետ ներկայացվում են հետեւյալ փաստաթղթերը՝ քաղաքացու եւ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, տեղեկանք քաղաքացու բնակարանային պայմանների մասին, տեղեկանք աշխատավայրի եւ աշխատավարձի չափի վերաբերյալ, այլ դրամական եկամուտների աղբյուրը եւ չափը հաստատող փաստաթղթեր, բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ կանխավճարի առկայության մասին հայտարարագիր, բնակելի տան շինարարության դեպքում՝ համապատասխան հողամասի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը եւ կառուցման համար առաջարկվող անհատական բնակելի տան՝ համայնքի կողմից հաստատված նախագիծն ու նախահաշիվը, ձեռք բերվող բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը, ձեռք բերվող բնակարանի առք ու վաճառքի՝ կողմերի միջեւ գրավոր կնքված նախնական համաձայնությունը (առկայության դեպքում), անշարժ գույքի գնահատման մասնագիտացված կազմակերպության հաշվետվությունը։ Դա՝ բնակարանի ձեռքբերման կամ շինարարության պարագայում։ Վերանորգման հայտի դեպքում պետք է ներկայացվեն՝ քաղաքացու եւ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, տեղեկանք քաղաքացու բնակարանային պայմանների մասին, տեղեկանք աշխատավայրի եւ աշխատավարձի չափի վերաբերյալ, այլ դրամական եկամուտների աղբյուրը եւ չափը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում), բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը, բնակարանի վերանորոգման նախագիծը եւ նախահաշիվը՝ կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից, անշարժ գույքի գնահատման մասնագիտացված կազմակերպության հաշվետվությունը։ - Նախատեսվա՞ծ են, արդյոք, արտոնություններ բնակչության որոշակի խմբերի համար։ - Արցախյան գոյամարտի ընթացքում զոհված ազատամարտիկների առաջին հերթի ժառանգները կամ հաշմանդամները առաջին եւ երկրորդ գոտիներում առաջնային եւ երկրորդային շուկաներից բնակարաններ ձեռք բերելու համար օգտվում են հիփոթեքային վարկերի ստացման համար անհրաժեշտ կանխավճարի մասնակի հատուցման պետական ֆինանսական աջակցությունից։ Ի տարբերություն նրանց, մնացած բոլոր քաղաքացիները, ովքեր համապատասխանում են կարգի ընդհանուր պահանջներին, նշված արտոնությունից օգտվում են բացառապես առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար՝ առաջին եւ երկրորդ գոտիներում։ - Ի՞նչ յուրահատկություններ ունի վարկավորման ծրագիրը հանրապետության շրջաններում (հատկապես ՝ գյուղական բնակավայրերում)։ - Հանրապետության շրջկենտրոններում եւ այլ բնակավայրերում առաջնային շուկայում 1 քառ. մ արժեքը չպետք է գերազանցի 250.0 հազ. դրամը (ընդհանուր գումարը՝ 25 մլն դրամ), իսկ երկրորդային շուկայում՝ 1 քառ. մ՝ 150.0 հազ. դրամ (ընդհանուր գումարը՝ 15 մլն դրամ)։ Ինչպես նաեւ շրջկենտրոններում եւ այլ բնակավայրերում քաղաքացու ընտանիքի անդամների դրամական եկամուտներից կենսապահովման համար նվազեցվող գումարը մեկ շնչի հաշվով ամսական սահմանվում է ոչ ավել, քան 10 հազար դրամ։ - Ի՞նչ սահմանափակումներ են գործում (գումարի, ժամկետի, նույն ծրագրից մեկից ավելի անգամ օգտվելու, նախատեսվող բնակարանի մակերեսի եւ այլն)։ - Պետական ֆինանսական աջակցությունն ուղղվում է քաղաքացիների հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու այն գործարքներին, որտեղ 1 քառ. մ արժեքը եւ ընդհանուր գումարը չի գերազանցում առաջին գոտում՝ 1 քառ. մ՝ 250 հազ. դրամ եւ ընդհանուր գումարը՝ 25 մլն դրամ, երկրորդ գոտում՝ առաջնային շուկայում 1 քառ.մ՝ 250 հազ. դրամ եւ ընդհանուր գումարը՝ 25 մլն դրամը, իսկ երկրորդային շուկայում՝ 1 քառ. մ 150.0 հազ. դրամ եւ ընդհանուր գումարը՝ 15 մլն դրամը։ Վերանորգման համար վարկը տրամադրվում է 3 մլն դրամի սահմաններում։ Պետական ֆինանսական աջակցությունն ուղղվում է այն քաղաքացիներին, որոնց հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակարանի ընդհանուր տարածքը չի գերազանցում ընտանիքի անդամների մեկ շնչի հաշվով՝ 25 քառ. մ։ Քաղաքացին (եւ նրա ընտանիքի անդամները) պետական ֆինանսական աջակցության յուրաքանչյուր ձեւից կարող է օգտվել միայն մեկ անգամ՝ բացառապես մեկ բնակարան ձեռք բերելու եւ կամ, մեկ անգամ վերանորոգելու համար։ Հիմնադրամը նախընտրելու է այն Գործակալ բանկը, որի վարկի նվազագույն ժամկետը սահմանվում է. բնակարանի ձեռք բերման համար՝ 15 տարի, վերանորոգման համար՝ 5 տարի։ - Արդյոք, հիփոթեքային վարկավորման ծրագրով քաղաքացիներին տրամադրված գումարների եւ բնակարանի նկատմամբ պահանջարկի մեծացումը չի՞ նպաստի այդ նույն բնակարանների գնի աճին թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկայում։ Ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է իրականացնեն բնակարանաշինական աշխատանքները։ - Սույն ծրագրի իրականացումը նպատակաուղղված է նաեւ հանրապետությունում բնակարանային ֆոնդի ավելացմանը, ինչն էլ կնպաստի առաջարկի բարձրացմանը։ Բնակարանների պահանջարկին զուգընթաց առաջարկի աճը կկանխի գների աճը եւ կկայունացնի այն։ Բնակարանաշինական աշխատանքները կարող են իրականացնել քաղաքացիները՝ ինքնուրույն, կամ պատվիրել մասնագիտացված կազմակերպություններին։ Բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի կառուցման պատվիրատու կարող է հանդիսանալ նաեւ հիմնադրամը։ - Եթե բնութագրեք, ինչպե՞ս կներկայացնեք վերոհիշյալ ծրագիրը. սոցիալակա՞ն, թե՝ կոմերցիոն։ - Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագիրն իրենից ներկայացնում է տնտեսական ծրագիր, որի իրագործումը հնարավորություն է ընձեռում սոցիալական հարցերի լուծման համար։ Հարցազրույցը` Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

- .
Վերջին լուրերը, Մարտ 01, 2008
ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
. 1
Թագաժառանգ Չարլզ Ուելսի կրտսեր որդին՝ թագաժառանգ Գարրին, վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցում էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների դեմ մարտերին, փետրվարի 28-ին տեղեկացրել ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
. 2
175. ԼՂՀ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԸ խոսում էր նախագահի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության, Արցախում կառավարման նախագահական ձեւի նպատակահարմարության մասին եւ այլն։ Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Այն, որ 2008թ. նախագահական ընտրությունները լարվածության ու թշնամանքի մթնոլորտում էր անցնելու, ոչ ոք չէր կասկածում: Դա, թեր—ս, ակնհայտ դարձավ անցյալ տարվա ...ՄԱՐՏԻ 1-Ը՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
.
1972 թվականից այս օրն ուժի մեջ մտավ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO)՝ որպես միջկառավարական կառույցի կանոնադրության ընդունման ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Հունվար-փետրվար ամիսներից հանրապետությունում գլուխ են բարձրացրել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները. այդ մասին մենք անդրադարձել ենք թերթի էջերում։ Ինչպես մեզ տեղեկացրել ...«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎՃՌՎԱԾ»
.
Տասնհինգ տարի առաջ այստեղ տեղի ունեցած դաժան պատերազմից գրեթե հետք չի մնացել։ Ստեփանակերտը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, խաղաղ, ...«ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Իր առանձնահատկությամբ «Ստեփանակերտի ավտոդպրոց» ՓԲԸ-ն, որի տնօրենը 2003-ից հանդիսանում է Սլավա Ղազարյանը, կրթության նախարարության համակարգում հատուկ տեղ ...ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՎ Է ԼԱՎ ԱՊՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մեր գյուղը Հաղորտին է՝ ծվարած լեռների գոգավորության մեջ, փռված բլրակի արեւելահայաց լանջին։ Անունն այդ «հաղորդվել» բառից է առաջացել։ Ներկայիս բնակատեղի հանդիպակաց ...ԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ
.
Որպես կանոն, բարձր ղեկավար պաշտոնի նշանակվում են փորձառու մասնագետները։ Եվ եթե բացառություններ են արվում, ուրեմն, դրա համար ծանրակշիռ հիմքեր կան։ Սոցապնախարարության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում հաստատվեց բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման ...ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
. 20
Ինչպես մեզ հաղորդում են հավաստի աղբյուրները, այսօր 07:00-ին ոստիկանությանը չենթարկվելու պատճառով, ուժային ճանապարհով ցրվել է Ազատության հրապարակի շարունակական հանրահավաքը:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎԱՃԱՓԸ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԹԵՐԹԸ` ԶԻՆՎՈՐ ԵՎ ՏԱՐԵԳԻՐ
Մուրադ ՊԵՏՐՈՍՅԱՆԱՐՑԱԽՅԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻՆ
Միքայել ՀԱՋՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

