
Հրատարակված է Մարտ 01, 2008
ԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ
- Որպես կանոն, բարձր ղեկավար պաշտոնի նշանակվում են փորձառու մասնագետները։ Եվ եթե բացառություններ են արվում, ուրեմն, դրա համար ծանրակշիռ հիմքեր կան։ Սոցապնախարարության ղեկավար Նարինե Ազատյանը մասնագիտական գործունեության տասը տարիների ընթացքում ԼՂՀ կառավարության աշխատակազմի տնտեսական կառավարման եւ կառուցվածքային բարեփոխումների վարչության տնտեսական բաժնի առաջին կարգի մասնագետից (1998թ.) հասել է մինչեւ ԼՂՀ սոցապահովության նախարարի պաշտոնը (2007թ.)։ Նա ամենաերիտասարդ եւ, ինչպես մեզ թվում է, վստահություն ներշնչող նախարարներից մեկն է։ Նրա անցած մասնագիտական ճանապարհը դրա վառ վկայությունն է։ Այդ տարիներին նա գլխավորել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների վարչության էկոնոմիկայի բաժինը, Ազգային վիճակագրական ծառայության մակրոտնտեսական ցուցանիշների եւ վերլուծության բաժինը, ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսական ծրագրերի, մակրոտնտեսական քաղաքականության եւ պետական եկամուտների քաղաքականության բաժինը։ 2005 թվականին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, իսկ 2007-ի սեպտեմբերին՝ 30 տարեկանում նրան վստահել են սոցապնախարարի պաշտոնը։ Ի՞նչ որակների շնորհիվ է նրան հաջողվել հասնել այդ բարձր պաշտոնին՝ միաժամանակ գործարար եւ անձնական ունակությունների հանդեպ անկեղծ հարգանք վաստակել ինչպես աշխատակիցների, այնպես էլ ղեկավարության կողմից։ Այդ մասին է մեր հարցազրույցը ԼՂՀ սոցապնախարար Նարինե ԱԶԱՏՅԱՆԻ հետ։ - Որպես սոցապնախարար՝ ինչի՞ց եք սկսել եւ ի՞նչ առաջնահերթություններ եք դրել Ձեր առջեւ առաջիկա տարիներին։ - Գույքագրումից՝ այդ բառի ամենալայն իմաստով. սոցիալական ոլորտի մանրակրկիտ վերլուծությունից, ոլորտում իրերի փաստացի վիճակից՝ որոշարկելու ինչպես եւ ինչը կարելի է փոխել դեպի լավը։ Ժամանակակից այնպիսի մարտահրավերների պայմաններում, ինչպիսիք են, օրինակ, երկրի բնակչության ծերացումը եւ ցածր ծնելիությունը, ստիպված ենք սոցիալական ապահովումը զարգացնել արագացված տեմպերով։ Ընթացիկ տարում լարված աշխատանք է սպասվում մեր ժողովրդի սոցիալական բարեկեցության բարձրացմանն ուղղված նոր նախագծերի իրականացման ուղղությամբ։ Օրինակ, սոցիալական ծառայությունների համաշխարհային շուկայում առկա ամուսնական կապիտալի ներդրումը մեր հանրապետությունում արդեն իսկ առաջ է բերել ամուսնական մեծ բում։ Մայրական կապիտալը, որը, վստահ ենք, նույնպես մոտ ժամանակներս կտա իր պտուղները եւ այլն։ Սոցիալական հիմնախնդիրներն այնպիսի երկրներում, ինչպիսին Ղարաբաղն է, մոտավորապես նույնն են, իսկ լուծման ուղիները՝ տարբեր։ Ամեն ինչ շատ բանով կախված է պետությունների առանձնահատկություններից։ Բոլորս գիտենք, որ այսօր մեզ մոտ չլուծված շատ հիմնախնդիրներ կան։ Բայց այն բանի համապատկերի վրա, որ վերջին տարիներին ԼՂՀ բնակչության աճը կազմում է 1000 հոգու հաշվով 6 մարդ, անկասկած, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը Ղարաբաղում բացարձակ առաջնահերթություն է։ Մարդկանց կյանքի որակը, հասարակության սոցիալական ինքնազգացողությունը, ինչպես նշել է ԼՂՀ նախագահը, ուղղակիորեն ազդում են երկրի ժողովրդագրական իրավիճակին եւ անհրաժեշտ մեկնարկային պայմաններ ստեղծում մարդկային ներուժի սոցիալական զարգացման համար։ - Հե՞շտ է այս ամենն իրականացնել։ - Միայնակ, իհարկե, ոչ։ Բայց ցանկացած հիմնարկ, նախեւառաջ, այնտեղ աշխատող մարդկանց կոլեկտիվն է։ Այն բանի զգացողությունը, որ այդ կոլեկտիվում կան համախոհներ, հմտավարժներ, գործի նվիրյալներ, շատ բանով է օգնում... Հսկայական վաստակը բոլոր ձեռնարկումներում, որոնք այսօր անցկացնում է նախարարությունը, իհարկե, պատկանում է կոլեկտիվին, նրա յուրաքանչյուր անդամին։ - Մարդու, աշխատակցի մեջ ի՞նչ որակներ եք համարում բոլորովին անընդունելի։ - Անտարբերությունը։ Անտարբերությունը ինքդ քո, մերձավորիդ, աշխատանքիդ, վերջապես՝ քո պետության ապագայի հանդեպ։ Փոքր հասարակական կորիզում (ընտանիք, հարազատներ) նման մարդուց տուժում է մարդկանց սահմանափակ քանակությունը։ Սակայն պետական բարձր պաշտոն զբաղեցնել անտարբեր մարդը պարզապես իրավունք չունի։ Ու նաեւ՝ եթե դու անտարբեր ես, ուրեմն, չես կարող վճռական լինել, անհրաժեշտության դեպքում կտրուկ ասել՝ ոչ։ - Ուրիշ ի՞նչը չեք սիրում մարդկանց մեջ, եւ հակառակը, ի՞նչն եք ավելի շատ գնահատում։ - Մարդկանց մեջ ավելի շատ գնահատում եմ պատասխանատվության զգացումը ե՛ւ ընտանիքում, ե՛ւ աշխատանքում, ե՛ւ ներկայի, ե՛ւ ապագայի հանդեպ։ Հավասարապես գնահատում եմ կոմպետենտությունը, պրոֆեսիոնալիզմը, կատարողականությունը, պահանջկոտությունը նախ ինքդ քո, հետո՝ ենթակաների հանդեպ։ Չեմ ընդունում վախկոտությունը, սուր անկյունները վարպետորեն շրջանցելը, կեղծավորությունը, անբարեկրթությունը եւ դավաճանությունը՝ իրենց բոլոր դրսեւորումներում։ - Մասնագիտությամբ Դուք տնտեսագետ եք եւ մինչեւ 2007թ. սեպտեմբերը եղել եք, եթե կարելի ասել, ինչպես ձուկը ջրում։ Ինչպե՞ս եք Ձեզ զգում սոցիալական ոլորտում։ - Ավելի բարդ։ Բարդ՝ ոչ թե այն պատճառով, որ մասնագիտությունս չի համապատասխանում։ Ընդհակառակը, շատ է օգնում։ Դժվարը հոգեբանորեն վերահարմարվելն է։ Տնտեսագիտությունը, որով նախկինում զբաղվում էի, պետության բարեկեցության զարգացման եւ բարձրացման ոլորտ է, իսկ սոցիալական ապահովությունը սպառողական բնագավառ է, որին դժվարությամբ եմ հարմարվում։ Բացի այդ, այստեղ շփվում ես մարդկանց, նրանց սոցիալական հիմնախնդիրների հետ։ Յուրաքանչյուր առանձին դեպք հատուկ է, անհատական։ Դա նյութական անապահովությունն է, չստացված ճակատագիրը, հաշմանդամությունը, հիվանդությունը կամ չապաքինվող վերքը։ Դժվար է սահմանագիծ դնել աշխատանքի եւ քո անձնականի միջեւ, դժվար է այս ամենը տեղավորել աշխատանք հասկացության մեջ եւ... երեկոյան տուն գալուց այս ամենը թողնել աշխատավայրում։ Արդեն անկախ քեզնից, կամա թե ակամա, ապրում ես այդ հիմնախնդիրներով, զանգում՝ իմանալու, թե ինչպես է անցել վիրահատությունը կամ ինչ փոփոխություն է կրել այս կամ այն ճակատագիրը։ Երբեմն էլ ուղղակի մարդկայնորեն հասկանում ես, բայց միաժամանակ հիշում, որ ընդունածդ որոշումը պետք է լինի արդարացի եւ համապատասխանի պետության քաղաքականությանը։ Եվ ասված «ոչ»-ը նույնպես հանգիստ չի տալիս։ Այսօր սոցիալական ոլորտը հայտնվել է ԼՂՀ զարգացման գլխավոր ռազմավարական ուղղության վրա։ Սակայն դա բոլորովին չի նշանակում օգնության բաժանում կամ դրա նման որեւէ այլ բան... Մեր հանրապետության քաղաքացիների սոցիալական բարեկեցության համար կստեղծվեն հնարավոր պայմանները, երբ մարդ կկարողանա ինքը վաստակել իր ապրուստի միջոցը։ Պետությունը պետք է հոգ տանի, որպեսզի մարդիկ իրենց լիարժեք զգան, վստահ լինեն իրենց վաղվա օրվա հանդեպ։ Որպեսզի երեխաները սիրեն աշխատանքը, այլ ոչ թե սովորեն ապրել նյութական օգնության սպասումների մեջ։ Ըստ իս, մարդուն հենց այնպես օգնություն (նյութական) տալով, մենք սպանում ենք նրա մեջ եղած արարման խթանը։ - Իսկ ինչի՞ մասին պետք է հոգ տանի պետությունը։ - Նախեւառաջ, մարդու սոցիալական զարգացման մասին։ Պետությունը պետք է հոգ տանի այն մասին, թե մարդը գիտելիքների ինչ պաշարով է մտնում կյանք, ինչպես պետք է ընտանիք ստեղծի եւ ինչ միջոցներով պետք է պահի այն։ Սոցիալական բոլոր հոսքերը պետք է ուղղված լինեն ծնելիության խթանմանը, երեխաների դաստիարակությանը, նրանց ուսուցմանը։ Պետությունը, ես համոզված եմ, պետք է միայն որոշի «խաղի կանոնները», այսինքն՝ ընդունի օրենքներ, որոնք ուղղված են ամբողջ հանրապետության, նրա բոլոր քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը եւ պահանջի դրանց անշեղ կատարում։ Իսկ մնացածն իր համար պետք է ստեղծի ինքը՝ մարդը։ - Ինչպես գիտենք, այսօր կենսաթոշակային ապահովության ոլորտում բարեփոխման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ո՞րն է այդ բարեփոխումների նպատակը եւ ո՞ր փուլում են դրանք գտնվում։ - Պետությունը պետք է հոգ տանի նաեւ իր քաղաքացիների վաստակած արժանավայել հանգստի մասին։ Ներկայումս մենք այդ ուղու վրա ենք. նախապատրաստվում են բարեփոխումներ կենսաթոշակային ապահովման բնագավառում, ինչը թույլ կտա անցնել թոշակառուի անհատական հաշվային համակարգին։ Պետք է վերջ տալ հավասարեցմանը թոշակների չափի որոշման հարցում, այսինքն՝ թոշակների չափը պետք է ուղղակի կախման մեջ լինի անհատական թոշակային մասհանումներից։ Այլապես մենք կվերադառնանք խորհրդային կենսաթոշակային համակարգին, երբ նշանակություն չուներ, թե ինչպես ես աշխատում եւ որքան ես ստանում։ Իսկ մենք կհասնենք նրան, որպեսզի ամեն տարի թոշակի չափի վրա ավելի ուժեղ ազդեն աշխատանքային գործունեության ընթացքում վաստակած դրամական միջոցները։ Դա հեշտ գործընթաց չէ՝ հասարակության հոգեբանական նախապատրաստություն բարեփոխումների, իրավական ակտերի մշակման եւ, իհարկե, դրանց կենսագործման տեսակետից։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։ Կարծում եմ, տեսանելի ապագայում բարեփոխումների փաթեթը պատրաստ կլինի։ Աշխարհի ոչ մի զարգացած երկրում կենսաթոշակը չի հանդիսանում թոշակառուի դրամական միջոցների միակ եւ գլխավոր աղբյուրը։ Ուստի, ես խորապես համոզված եմ, որ նաեւ մենք կհանգենք դրան։ Պետությունը պետք է հոգ տանի սակավակարողների, աշխատանքային վնասվածքներ ստացածների, ռազմագործողությունների մասնակիցների եւ մյուսների մասին։ Բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, կենսաթոշակի մասին մտածելը առաջին հերթին յուրաքանչյուր քաղաքացու հոգսն է։ Ավելի շատ կստանան ոչ թե նրանք, ովքեր շատ են վաստակել, այլ նրանք, ովքեր վաստակել են լեգալ կերպով, այսինքն՝ սահմանված հարկեր են մուծել պետությանը։ - Ինչպե՞ս եք մասնագիտությունն ընտրել։ - Դպրոցում ինձ համար ավելի հետաքրքիր ու հեշտ էր ստացվում այն ամենը, ինչ կապված էր տրամաբանական մտածողության հետ։ Մինչեւ դպրոցն ավարտելը բոլոր երեխաների նման հարցրի մայրիկիս՝ ինչ դառնալ. բժի՞շկ, իրավաբա՞ն, թե՝ տնտեսագետ։ Նա պատասխանեց. «Կյանքի մեկ երրորդը, գուցե եւ ավելին, մարդ անցկացնում է աշխատավայրում։ Եվ շատ կարեւոր է, որպեսզի առավոտից մարդ սիրով գնա աշխատանքի։ Ընտրիր այն, ինչ ավելի հոգեհարազատ է քեզ»։ Բժիշկը շատ լավ մասնագիտություն է, սակայն իմ բնավորության պատճառով, ինձ թվում է, թե ես չեմ կարող սառնասրտորեն, առանց կարեկցանքի, առանց 100 տոկոսով նրա տառապանքների մեջ խորանալու, կատարել իմ գործը։ Գուցե եւ սխալվել եմ, չգիտեմ։ Իրավաբանը, չգիտեմ ինչու, համարում եմ տղամարդու մասնագիտություն։ Թող ինձ ներեն իրավաբան կանայք։ Այդպես էլ ընտրեցի տնտեսագետի մասնագիտությունը, երազում էի բանկի կառավարիչ դառնալ։ Ընդունվեցի «Ֆինանսներ եւ վարկ» բաժինը։ Չեմ զղջում։ - Մերձավորներից ովքե՞ր են դեր խաղացել Ձեր դաստիարակության, կայացման ու զարգացման գործում։ - Իհարկե, իմ ծնողները, ինչի համար էլ ես նրանց պարտական եմ։ Մեծ մարդկանցից մեկն ասել է, որ կյանքի ընթացքում մարդու բախտը պետք է բերի երեք հարցում. ումից է ծնվել, ում մոտ է սովորել եւ ում հետ է ամուսնացել։ Հաջող ընտանիքը ամենակարեւոր բանն է մարդու կյանքում։ Մեր ընտանիքում ես տեսել եմ խաղաղություն, անդորր, փոխադարձ հարգանք եւ, իհարկե, սեր։ Երբեք բարձր տոնով խոսել կամ մեկը մյուսին հակաճառել չեմ տեսել։ Ծնողներիս կողմից միշտ զգացել եմ ուշադրություն, հոգատարություն, հարգանք աշխատանքի եւ շրջապատի նկատմամբ։ - Ո՞ր դպրոցում եք սովորել։ - Ստեփանակերտի N 3 դպրոցում, որի համար շատ հպարտ եմ։ Բախտս բերել է նաեւ ուսուցիչների հարցում։ Ուսուցիչներ՝ մեծատառով եւ բառի ամենալայն առումով։ Երախտապարտ եմ բոլոր ուսուցիչներին, ում հետ ինձ կապել է ճակատագիրը։ Երախտապարտ եմ իմ առաջին ուսուցչուհուն, դասղեկին, ինստիտուտի դասախոսներին։ Բախտս բերել է նաեւ բոլոր ղեկավարների հարցում, ում ենթակայության տակ ես աշխատել եմ եւ, իհարկե, միշտ ինչ-որ բան սովորել։ Այդ ամենի համար շնորհակալ եմ ճակատագրից։ Առայսօր սովորում եմ... Երրորդ պայմանը չեմ քննարկում, քանի որ դեռ չեմ կողմնորոշվել։ Հուսով եմ՝ բախտս կբերի եւ այդ հարցում։ Ծնողներիս շնորհիվ ես, ինչպես եւ նրանք (չեմ չափազանցում եւ ամեն անգամ ապշում եմ) ցանկացած հարցի լուծման դեպքում ելնում եմ, նախեւառաջ, Ղարաբաղի բարեկեցությունից։ Նախ՝ Ղարաբաղի բարեկեցությունը, մնացած ամեն ինչ բխում է դրանից։ Գուցե դա տարօրինակ է, միամիտ, բայց դրանից չեմ կարող փախչել, դա արդեն իմ եւ, թերեւս, յուրաքանչյուր ղարաբաղցու արյան մեջ է։ - Պարզվում է, որ տնտեսագետի մասնագիտությունը Ձեզ համար ոչ միայն երազանք էր, այլեւ, եթե կարելի է այսպես ասել, ինքը՝ կյանքը։ - Տնտեսագիտությունն ինձ համար ստեղծագործական մասնագիտություններից մեկն է։ Առանց ստեղծագործության հնարավոր չէ նորույթներ առաջարկել եւ բարեփոխումներ անցկացնել, առաջընթացի հասնել ինչպես տնտեսության, այնպես էլ ամբողջ պետության մեջ։ - Ձեր մասնագիտության, աշխատանքի մասին խոսում եք՝՝ ինչպես պոեզիայի։ Ինչպե՞ս եք վերաբերվում իսկական պոեզիային, արվեստին, կինոյին, սպորտին, ի՞նչ նախապատվություններ ունեք այդ ոլորտներում։ - Սիրում եմ դասականը ամեն ինչում՝ երաժշտության, գրականության, գեղանկարչության, նորաձեւության մեջ։ Չնայած սիրով կարդում, լսում, դիտում եմ եւ մյուս ուղղությունները։ Սիրում եմ ինչպես մեր, այնպես էլ մյուս ազգերի ժողովրդական երաժշտությունը։ Նրանում արտացոլվում է, ինչպես ինձ թվում է, յուրաքանչյուր ժողովրդի բախտը։ Սիրով ընթերցում եմ մեծ մարդկանց կյանքի մասին։ Երազում եմ լինել Ֆլորենցիայում, տեսնել մեծ վարպետների գործերը։ Երազում եմ լինել Լուվրում, մի խոսքով, կուզենայի, ինչպես եւ շատերը, տեսնել համաշխարհային քաղաքակրթության լավագույն նվաճումները։ Ընդ որում, ոչ միայն դրանց հանդեպ մեծ հետաքրքրությունից։ Սիրում եմ ամեն ինչի մեջ փնտրել չափավորության եւ օգտակարության հատիկը։ Ես լավագույն փորձի ընդօրինակման կողմնակից եմ։ Տեսա, բերեցի, սերմանեցի Տանը։ Զրույցը վարեց ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆԸ

- .
Վերջին լուրերը, Մարտ 01, 2008
ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
. 1
Թագաժառանգ Չարլզ Ուելսի կրտսեր որդին՝ թագաժառանգ Գարրին, վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցում էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների դեմ մարտերին, փետրվարի 28-ին տեղեկացրել ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
. 2
175. ԼՂՀ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԸ խոսում էր նախագահի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության, Արցախում կառավարման նախագահական ձեւի նպատակահարմարության մասին եւ այլն։ Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Այն, որ 2008թ. նախագահական ընտրությունները լարվածության ու թշնամանքի մթնոլորտում էր անցնելու, ոչ ոք չէր կասկածում: Դա, թեր—ս, ակնհայտ դարձավ անցյալ տարվա ...ՄԱՐՏԻ 1-Ը՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
.
1972 թվականից այս օրն ուժի մեջ մտավ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO)՝ որպես միջկառավարական կառույցի կանոնադրության ընդունման ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Հունվար-փետրվար ամիսներից հանրապետությունում գլուխ են բարձրացրել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները. այդ մասին մենք անդրադարձել ենք թերթի էջերում։ Ինչպես մեզ տեղեկացրել ...«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎՃՌՎԱԾ»
.
Տասնհինգ տարի առաջ այստեղ տեղի ունեցած դաժան պատերազմից գրեթե հետք չի մնացել։ Ստեփանակերտը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, խաղաղ, ...«ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Իր առանձնահատկությամբ «Ստեփանակերտի ավտոդպրոց» ՓԲԸ-ն, որի տնօրենը 2003-ից հանդիսանում է Սլավա Ղազարյանը, կրթության նախարարության համակարգում հատուկ տեղ ...ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՎ Է ԼԱՎ ԱՊՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մեր գյուղը Հաղորտին է՝ ծվարած լեռների գոգավորության մեջ, փռված բլրակի արեւելահայաց լանջին։ Անունն այդ «հաղորդվել» բառից է առաջացել։ Ներկայիս բնակատեղի հանդիպակաց ...ԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ
.
Որպես կանոն, բարձր ղեկավար պաշտոնի նշանակվում են փորձառու մասնագետները։ Եվ եթե բացառություններ են արվում, ուրեմն, դրա համար ծանրակշիռ հիմքեր կան։ Սոցապնախարարության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում հաստատվեց բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման ...ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
. 20
Ինչպես մեզ հաղորդում են հավաստի աղբյուրները, այսօր 07:00-ին ոստիկանությանը չենթարկվելու պատճառով, ուժային ճանապարհով ցրվել է Ազատության հրապարակի շարունակական հանրահավաքը:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԱՆՏԱԺԻ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Լեոնիդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

