
Հրատարակված է Մարտ 01, 2008
«ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՄԱՐ
- Իր առանձնահատկությամբ «Ստեփանակերտի ավտոդպրոց» ՓԲԸ-ն, որի տնօրենը 2003-ից հանդիսանում է Սլավա Ղազարյանը, կրթության նախարարության համակարգում հատուկ տեղ ունի։ Լինելով ուսումնական հիմնարկ, այն միաժամանակ հանդիսանում է առեւտրային կազմավորում, որը կոչված է ոչ միայն իրեն պահել, այլեւ ինքնուրույն կերպով լուծել իր բոլոր հիմնախնդիրները։ Հիմնարկի գլխավոր նպատակը, նախեւառաջ, պետպատվերի կատարումն է, ավելի ճիշտ՝ տրանսպորտային միջոցների «B,C» կարգի վարորդների նախապատրաստումն է ԼՂՀ պաշտպանության բանակի համար։ Սակայն պետպատվերը հիմնարկի համար ապահովում է միայն յոթ ամսվա զբաղվածություն. ԼՂՀ զինկոմիսարի հրամանի համաձայն՝ աշնանային եւ գարնանային զորակոչերի համար կազմակերպվում են դասընթացներ երկու հոսքով՝ յուրաքանչյուրում մինչեւ քառասուն նորակոչիկի ընդգրկմամբ (այդ նպատակով պետբյուջեից հատկացվում է համապատասխան հաստատված գումար)։ Մնացած հինգ ամիսներին, ինչպես նաեւ պետպատվերին զուգահեռ ավտոդպրոցը տնտհաշվարկային խմբերի ընդունելություն է կազմակերպում։ Պարոն Ղազարյանը հատուկ նշում է, որ դպրոցը գոյատեւում է տնտհաշվարկային խմբերի ուսուցումից ստացված մուտքերի հաշվին (5-6 տարբեր կարգեր)։ Ուսուցման մակարդակը, չնայած հնացած (բարոյապես՝ շատ վաղուց) նյութատեխնիկական բազային, բավական բարձր է, պնդում է Սլավա Ղազարյանը։ Դրա վկայությունը՝ բազմաթիվ շնորհակալագրերը զինվորական ստորաբաժանումների հրամանատարներից, իսկ ԼՂՀ զինկոմից՝ հատուկ՝ գրավոր ձեւով։ Սակայն, նկատում է տնօրենը, կարելի է էլ ավելի բարձրացնել զինակոչիկների գիտելիքների որակը, եթե ավտոպարկն ավելի թարմացվի։ Շահույթն այնքան բարձր չէ, որպեսզի ինքներս իրականացնենք ավտոպարկի նորացումը. այն հերիքում է միայն մեքենաները սարքին, տեխնիկական վիճակում պահելուն։ Խնդիրը կարելի է լուծել, ասում է պարոն Ղազարյանը, եթե ԼՂՀ ՊԲ ղեկավարությունը համաձայնվի զինակոչիկներին սովորեցնելու ժամանակ բանակում օգտագործվող համապատասխան տեխնիկան գործուղել ավտոդպրոց։ Բայց, չնայած դպրոցի ղեկավարության ջանքերին, նման պայմանավորվածություն առայժմ չկա։ Ուսուցման բարձր մակարդակի հաջողվում է հասնել դպրոցի փորձառու կադրերի շնորհիվ։ Դրանք հիմնականում թոշակային տարիքի վարպետներ են, դասատուներ, որոնք իրենց հմտավարժությամբ վաղուց հարգանք են վայելում գործընկերների շրջանում։ Իսկ երիտասարդները ցածր աշխատավարձի պատճառով, նկատում է տնօրենը, չեն գալիս աշխատելու։ Ինչպիսին է տնտհաշվարկային խմբերում ընդունելության վիճակը հարցին, պարոն Ղազարյանը գոհունակություն հայտնեց. «Շատերն են գալիս մեքենա վարել սովորելու։ Հետաքրքիր միտում է ի հայտ գալիս. վերջին երկու տարիներին աճել է մեքենա վարել ցանկացողների թիվը կանանց շրջանում, հիմնականում՝ երիտասարդ տարիքի։ Եվ ինչն է զարմանալի՝ նրանք նյութը յուրացնում են ավելի հեշտ ու ավելի լավ»։ Ավտոդպրոցում, ոչ առանց հպարտության նշում է հիմնարկի ղեկավարը, սահմանված են արտունություններ զոհված ազատամարտիկների եւ առաջին խմբի հաշմանդամների երեխաների համար՝ ուսման վճարի 20 տոկոս զեղչի չափով։ Սակայն այսօր ավտոդպրոցի տնօրինությանը հուզում է օրենսդրական բնույթի խնդիրներ։ Բանն այն է, պարզաբանում է պարոն Ղազարյանը, որ այնպիսի գործունեությամբ, որով զբաղվում է ավտոդպրոցը, մինչեւ վերջին տարին չէր արտոնագրվում։ Այսինքն, ոլորտում գործում էին (եւ շարունակում են գործել) նաեւ մասնավոր դպրոցներ, որոնց դասավանդման որակի հանդեպ ոչ մի վերահսկողություն չէր իրականացվում, արդյունքում՝ դատապարտելի այն երեւույթը, որ ղեկի մոտ նստում է անգրագետ վարորդ, դարձել է սովորական։ Պարոն Ղազարյանը գոհունակությամբ նկատում է, որ վերջին երկու տարում իրավիճակը փոխվել է դեպի լավը։ Դրան նպաստել է պետության կողմից ոլորտի, նրանում առկա հիմնախնդիրների մանրակրկիտ ուսումնասիրությունը, ինչպես նաեւ նման իրավիճակի գիտակցումը։ 2007թ. սեպտեմբերին ընդունվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ԼՂՀ օրենքը, որտեղ 32-րդ կետում («Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները») նշվում է այդ ոլորտում գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման կարգը։ Բայց այդ օրենքը բավական չէ բոլոր խնդիրները կարգավորելու համար, գտնում է ավտոդպրոցի տնօրենը։ Անհրաժեշտ է նաեւ, որ կառավարության կողմից ընդունվի Հայաստանում արդեն գործող «Տրանսպորտային միջոցները վարելու ուսուցման գծով գործունեության իրականացման լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որում միանգամայն հստակ եւ մանրամասնորեն խոսվում է նման գործունեության բոլոր պարամետրերի մասին։ Միայն այդ կարգի ընդունման դեպքում կարելի է կարգավորել ոլորտը եւ զգալիորեն բարելավել իրավիճակը, պնդում է պարոն Ղազարյանը։ Ներկայումս, նշում է նա, համապատասխան ատյաններում աշխատանքներ են տարվում նաեւ ԼՂՀ-ում այդ կարգի մշակման եւ ընդունման համար։ Պարոն Ղազարյանը երախտագիտությամբ է նշում, որ կրթության ու գիտության նախարարությունն ըմբռնումով է մոտենում դպրոցի առջեւ ծագած խնդիրներին՝ հնարավորինս աջակցություն ցուցաբերելով։ Օրերս նախարարության միջամտությամբ, կառավարությունը դպրոցին տրամադրվել է«Hundai» ավտոմեքենա՝ «B» խմբում գտնվող կին-վարորդների ուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 01, 2008
ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
. 1
Թագաժառանգ Չարլզ Ուելսի կրտսեր որդին՝ թագաժառանգ Գարրին, վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցում էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների դեմ մարտերին, փետրվարի 28-ին տեղեկացրել ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
. 2
175. ԼՂՀ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԸ խոսում էր նախագահի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության, Արցախում կառավարման նախագահական ձեւի նպատակահարմարության մասին եւ այլն։ Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Այն, որ 2008թ. նախագահական ընտրությունները լարվածության ու թշնամանքի մթնոլորտում էր անցնելու, ոչ ոք չէր կասկածում: Դա, թեր—ս, ակնհայտ դարձավ անցյալ տարվա ...ՄԱՐՏԻ 1-Ը՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
.
1972 թվականից այս օրն ուժի մեջ մտավ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO)՝ որպես միջկառավարական կառույցի կանոնադրության ընդունման ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Հունվար-փետրվար ամիսներից հանրապետությունում գլուխ են բարձրացրել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները. այդ մասին մենք անդրադարձել ենք թերթի էջերում։ Ինչպես մեզ տեղեկացրել ...«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎՃՌՎԱԾ»
.
Տասնհինգ տարի առաջ այստեղ տեղի ունեցած դաժան պատերազմից գրեթե հետք չի մնացել։ Ստեփանակերտը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, խաղաղ, ...«ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Իր առանձնահատկությամբ «Ստեփանակերտի ավտոդպրոց» ՓԲԸ-ն, որի տնօրենը 2003-ից հանդիսանում է Սլավա Ղազարյանը, կրթության նախարարության համակարգում հատուկ տեղ ...ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՎ Է ԼԱՎ ԱՊՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մեր գյուղը Հաղորտին է՝ ծվարած լեռների գոգավորության մեջ, փռված բլրակի արեւելահայաց լանջին։ Անունն այդ «հաղորդվել» բառից է առաջացել։ Ներկայիս բնակատեղի հանդիպակաց ...ԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ
.
Որպես կանոն, բարձր ղեկավար պաշտոնի նշանակվում են փորձառու մասնագետները։ Եվ եթե բացառություններ են արվում, ուրեմն, դրա համար ծանրակշիռ հիմքեր կան։ Սոցապնախարարության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում հաստատվեց բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման ...ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
. 20
Ինչպես մեզ հաղորդում են հավաստի աղբյուրները, այսօր 07:00-ին ոստիկանությանը չենթարկվելու պատճառով, ուժային ճանապարհով ցրվել է Ազատության հրապարակի շարունակական հանրահավաքը:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ԲԻՇՔԵԿՈՒՄ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

