
Հրատարակված է Մարտ 01, 2008
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎՃՌՎԱԾ»
- Տասնհինգ տարի առաջ այստեղ տեղի ունեցած դաժան պատերազմից գրեթե հետք չի մնացել։ Ստեփանակերտը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, խաղաղ, նույնիսկ փոքր- ինչ ալարկոտ քաղաքի տպավորություն է թողնում։ Սակայն այդ տպավորությունը խաբուսիկ է։ Ստեփանակերտցիները, ինչպես նաեւ լեռների մեջ ծվարած երկրամասի բոլոր բնակիչները վտանգի դեպքում, ցանկացած պահի պատրաստ են զենք վերցնել։ Խաղաղությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գլխավոր մտահոգությունն է։ Այստեղ չկա մի ընտանիք, որ անկախության համար պատերազմում գոնե մի հարազատի կորցրած չլինի։ Պատերազմի մասին այստեղ խոսել չեն սիրում, եւ ղարաբաղցու հետ այդ թեմայով խոսակցություն բացելն աննրբանկատություն է։ Գուցե թե ինչ-որ պատճառով իրենք վերհիշեն այդ մասին։ Եվ դա օրինաչափ է. գերեզմանոցներից մեկում գերեզմանաքարերի վրա միայն երիտասարդ դեմքեր են։ Մահվան տարեթիվը՝ 1992-1993 թվականներ։ Պատերազմի մասին այլ տեսանելի հիշողություններ չկան։ Քաղաքում ոչ մի ավերված շենք չի մնացել, չնայած հրետակոծությունների արդյունքում գրեթե կիսով չափ ավերված էր։ «Ինչը հնարավոր էր՝ վերականգնեցինք, որոշներն էլ հիմքից կառուցեցինք»,- պատմում է տեղական խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը։ Օտարականի ցանկացած զրույցը ղարաբաղցու հետ ի վերջո հանգում է անկախության թեմային։ Ներկա հիմնախնդիրների շուրջ օտարի հարցերին բոլորը համարյա նույն կերպ են արձագանքում. «Ոչինչ, կհամբերենք։ Կարեւորը՝ որ երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն»։ Իսկ հիմնախնդիրները քիչ չեն. գործազրկություն, ոչ այնքան բարձր կենսամակարդակ։ «Յոլա ենք տանում»,- ասում են ղարաբաղցիները։ Կարգավիճակի անորոշությունը շատ լուրջ խոչընդոտ է հավանական ներդրումների համար։ Օտարերկրյա ներդրումները, հիմնականում հայերի կողմից, որպես կանոն, կրում են մասնավոր բնույթ։ Լեռներում գալարվող, իդեալականորեն հարթ ճանապարհի (որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ) համար չճանաչված հանրապետությունը հիմնականում պարտական է ամերիկացի միլիոնատեր Քըրք Քրքորյանին։ Մոսկվացի գործարար Լեւոն Հայրապետյանն անճանաչելիորեն փոխել է հայրենի Վանք գյուղը. գերազանց հաղորդակցություններ, ժամանցի վայրեր, նավի տեսք ունեցող հրաշալի հյուրանոց, ռուսական էստրադայի աստղերի մշտական համերգներ։ Ամռանն այստեղ անցկացվում է ավանակների՝ աշխարհում հայտնի մրցույթը... «Վանքում նույնիսկ չինական ռեստորան կա»,- թեթեւակի նախանձով ասում են մայրաքաղաքի բնակիչները։ Ժամանցի վայրերի առումով Ստեփանակերտն ավելի համեստ է։ Փոխարենն այստեղ կա 7 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Եթե նախկինում դիպլոմ ստանալու համար ստիպված էին հասնել Հայաստան, ապա այսօր այն կարելի է ձեռք բերել «տանը»։ «Ուսուցման մակարդակը մեր բուհերում միանգամայն ընդունելի է։ Չնայած երիտասարդ մասնագետի համար աշխատանք գտնելը դժվար է։ Խոշոր ձեռնարկություններ չկան։ Ոչ այնքան հեռու անցյալում գործարկվել են երկու լեռնահարստացուցիչ կոմբինատներ, սակայն դրանց հնարավորություններն էլ անսահման չեն, որպեսզի ողջ Ղարաբաղին աշխատանքով ապահովեն»,- ասում է Բաղդասարյանը։ Նախկին թեթեւ աթլետ Արմենն աշխատում է «Ամիգո» սրճարանում՝ Ստեփանակերտի երիտասարդության, թերեւս, ժամանցի ամենասիրած վայրում։ «Մեծ աղմկալի խնջույքներ այստեղ չեմ հիշում, չնայած հայերը նման սեղաններ սիրում են։ Գալիս են խմբերով, սուրճ, հյութ, մի շիշ կոնյակ կամ օղի պատվիրում եւ երեկոն հանգիստ անցկացնում»,- պատմում է նա։ Կոնյակը եւ օղին տեղական են, ինչպես նաեւ գինին, որոնցից ամենահայտնին նռան գինին է։ Ալկոհոլային խմիչքներ պատրաստում են գրեթե բոլորը, ովքեր նույնիսկ մի փոքր հողակտոր ունեն։ Ընդ որում, ղարաբաղյան խմիչքները, չնայած հանրապետության կարգավիճակի անորոշությանը, մի կերպ, բայց ոչ առանց հաջողության, ներկայացվում են միջազգային մրցույթներում։ Հատկապես թթի օղին, որը չափավոր օգտագործման դեպքում ունի բուժական հատկություններ։ Բայց այն պետք է մաքուր լինի՝ նվազագույն բնական խառնուրդներով։ Եվ ինչպես ցանկացած արժեքավոր ապրանք, մաքուր թթի օղին դժվար է ճարվում եւ Ղարաբաղում։ Գյուղերում ավելի հեշտ է։ Ղարաբաղի գյուղացիների կյանքը ոչնչով չի տարբերվում մյուսներից։ Հանգստանում են միայն ձմռանը, այն էլ՝ հարաբերականորեն։ Հողն այստեղ բարեբեր է, բայց մշտական աշխատանք եւ խնամք է պահանջում։ Փոխարենը չափազանց համեղ միրգ ու բանջարեղեն է տալիս։ Դրանք արտահանվում են նաեւ Հայաստան (առայժմ ուրիշ տեղ տանել հնարավոր չէ), եւ բավական է ներքին շուկայի համար։ Ինչպես եւ ոչ այնքան մեծ քաղաքների, այնպես էլ Ստեփանակերտի շուկան, բացի իր հիմնական գործառույթից, տեղեկատվական էական նշանակություն ունի։ Այստեղ քննարկվում են ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային նշանակության բոլոր նորությունները։ Ինձ հետաքրքրող՝ Կոսովոյի անկախության թեման այստեղ, ի զարմանս ինձ, հետաքրքիր չէր։ Ավելի շատ քննարկվում էր նույնիսկ ոչ թե Հայաստանում ընտրությունների թեման, որքան տեղական «օլիգարխներից» մեկի կողմից նոր «Մերսեդես» գնելու փաստը։ «Կոսովոն մեզ ինչ։ Նրանց հարցը, որքան գիտեմ, Ամերիկան է լուծում։ Իսկ մենք ինքներս ենք նվաճել մեր անկախությունը,- վրդովվում է տարբեր ապրանքներ վաճառող Եգորը, որը հրաժարվեց հայտնել իր ազգանունը։ - Այո, այո, հենց անկախությունը։ Անկախություն՝ նաեւ Հայաստանից»։ Լեռնային Ղարաբաղի՝ նաեւ Հայաստանից անկախության թեման առանձնահատուկ է։ Եթե սկզբում Ադրբեջանից անջատվելու համար պայքարն ընթանում էր Հայաստանի հետ վերամիավորման կարգախոսի տակ, ապա հետագայում այն տեղափոխվեց լրիվ անջատողականության դաշտ։ «Մենք ոչ մեկ անգամ ենք անցկացրել սոցհարցումներ այդ թեմայի շուրջ։ Վերջին տվյալները վկայում են, որ ղարաբաղցիների համարյա կեսը ցանկանում է անկախություն, նույնքան մասը Հայաստանի հետ առավելագույնս ինտեգրվելու կողմնակիցներ են, ընդհուպ մինչեւ նրա կազմի մեջ մտնելը։ Եվ ղարաբաղցիների համար բոլորովին անընդունելի է Ադրբեջանի կազմը վերադառնալու գաղափարը»,- տեղեկացրեց Գեղամ Բաղդասարյանը։ Վերջին գաղափարի մասին նա կարող էր եւ չխոսել։ Եթե պատերազմի մասին խոսակցությունները ղարաբաղցիների համար տհաճ են, ապա Բաքվի իրավասության տակ վերադարձը վիրավորական է։ Ընդ որում, նրանք հաստատում են, որ իրենք ադրբեջանցիների հանդեպ ատելություն չունեն. նրանք էլ մարդիկ են, որոնց հետ կողք կողքի ապրել են երկար տարիներ։ Բայց այն հարցը, թե իրենք պատրա՞ստ են, արդյոք, ընդունել ադրբեջանցի փախստականներին, փակուղային է թվում։ «Հասարակությունն, ինչ խոսք, պատրաստ չէ դրան։ Նման գործընթացի պատրաստ չէ եւ ադրբեջանական կողմը։ Դա շատ բարդ, բազմաշերտ հարց է, եւ նախքան դրա լուծումը պետք է լուծվեն բազմաթիվ այլ, ոչ պակաս կարեւոր խնդիրներ»,- «ՆԳ» -ին ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի կից տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը։

- .
Վերջին լուրերը, Մարտ 01, 2008
ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
. 1
Թագաժառանգ Չարլզ Ուելսի կրտսեր որդին՝ թագաժառանգ Գարրին, վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցում էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների դեմ մարտերին, փետրվարի 28-ին տեղեկացրել ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
. 2
175. ԼՂՀ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԸ խոսում էր նախագահի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության, Արցախում կառավարման նախագահական ձեւի նպատակահարմարության մասին եւ այլն։ Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Այն, որ 2008թ. նախագահական ընտրությունները լարվածության ու թշնամանքի մթնոլորտում էր անցնելու, ոչ ոք չէր կասկածում: Դա, թեր—ս, ակնհայտ դարձավ անցյալ տարվա ...ՄԱՐՏԻ 1-Ը՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
.
1972 թվականից այս օրն ուժի մեջ մտավ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO)՝ որպես միջկառավարական կառույցի կանոնադրության ընդունման ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Հունվար-փետրվար ամիսներից հանրապետությունում գլուխ են բարձրացրել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները. այդ մասին մենք անդրադարձել ենք թերթի էջերում։ Ինչպես մեզ տեղեկացրել ...«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎՃՌՎԱԾ»
.
Տասնհինգ տարի առաջ այստեղ տեղի ունեցած դաժան պատերազմից գրեթե հետք չի մնացել։ Ստեփանակերտը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, խաղաղ, ...«ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Իր առանձնահատկությամբ «Ստեփանակերտի ավտոդպրոց» ՓԲԸ-ն, որի տնօրենը 2003-ից հանդիսանում է Սլավա Ղազարյանը, կրթության նախարարության համակարգում հատուկ տեղ ...ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՎ Է ԼԱՎ ԱՊՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մեր գյուղը Հաղորտին է՝ ծվարած լեռների գոգավորության մեջ, փռված բլրակի արեւելահայաց լանջին։ Անունն այդ «հաղորդվել» բառից է առաջացել։ Ներկայիս բնակատեղի հանդիպակաց ...ԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ
.
Որպես կանոն, բարձր ղեկավար պաշտոնի նշանակվում են փորձառու մասնագետները։ Եվ եթե բացառություններ են արվում, ուրեմն, դրա համար ծանրակշիռ հիմքեր կան։ Սոցապնախարարության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում հաստատվեց բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման ...ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
. 20
Ինչպես մեզ հաղորդում են հավաստի աղբյուրները, այսօր 07:00-ին ոստիկանությանը չենթարկվելու պատճառով, ուժային ճանապարհով ցրվել է Ազատության հրապարակի շարունակական հանրահավաքը:
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

