
Հրատարակված է Մարտ 01, 2008
ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
- Հունվար-փետրվար ամիսներից հանրապետությունում գլուխ են բարձրացրել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները. այդ մասին մենք անդրադարձել ենք թերթի էջերում։ Ինչպես մեզ տեղեկացրել են ԼՂՀ ԱՆ «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն»-ից, սուր շնչառական վիրուսային հիվանդություններն անկառավարելի են։ Եթե մեծահասակների մոտ ինֆեկցիան ախտահարում է վերին շնչուղիները՝ առաջացնելով հարբուխ, ջերմության բարձրացում, կոկորդացավ, ապա երեխայի մոտ վերոնշյալ ախտանիշների հետ մեկտեղ զարգանում է սուր-աղիքային վարակը։ Այս երկու ամիսներին աճել է հատկապես մինչեւ 3 տարեկանը սուր-աղիքային հիվանդությամբ վարակված երեխաների թիվը։ Նրանց մոտ հիվանդությունն սկսվում է կոկորդից՝ ուղեկցվելով փորլուծությամբ եւ սրտխառնոցով։ Փոքրիկների մոտ հիվանդության պատկերը փոխվում է շատ արագ։ Եվ եթե նկատելի է դառնում վիճակի վատթարացում, ապա անմիջապես պետք է դիմել բժշկի։ Վարակի դեմ պայքարի լավագույն միջոցներից են լիարժեք սնունդն ու ֆիզիկական կոփվածությունը։ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի գլխավոր բժիշկ Ստելլա Միքայելյանի խոսքերով՝ սուր-աղիքային հիվանդությունները համաճարակային բնույթ չեն կրում, բայց վարակված երեխաների թիվը համեմատաբար մեծ է, քան անցյալ տարի։ Ծնողները պետք է ուշադրությամբ հետեւեն իրենց երեխաներին, կերակրեն միայն թարմ սննդամթերքներով՝ խուսափելով տարաբնույթ ու կասկածելի պահածոյացված սննդամթերքներից։ Իսկ մայրաքաղաքի խանութներում շարունակում են վաճառվել ժամկետանց մթերքները, որը հենց նախապայման է հանդիսանում աղիքային հիվանդությունների վարակմանն ու տարածմանը։ Օրերս մայրաքաղաքի առեւտրի կետերից մեկում գնած «Էկլեր» թխվածքաբլիթն ամենեւին պիտանի չգտնվեց ուտելու համար։ Հավատալով վաճառողուհու «թարմ է» խոսքին, հաճախ ինքներս ենք խաբկանքի թակարդն ընկնում։ Բացելով այդ թխվածքաբլիթի փաթեթը՝ պարզվեց, որ այն բորբոսնած է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ համապատասխան մարմինները թույլ են տալիս նման սննդամթերքների վաճառքը, մանավանդ այն սննդամթերքների, որոնց վրա նշված չէ պիտանիության ժամկետը։ Հասկանալի է ու ցավալի, որ անհատ ձեռնարկատերերը միայն իրենց շահույթն են հետապնդում, նրանց չի հուզում մարդկանց առողջությունը։ Այս դեպքում գնորդն էլ պետք է ուշադիր լինի, բայց երբեմն ժամանակի սղության պատճառով փորձում է վստահել վաճառողին, որը պետք է ճշմարտությունն ասի։ Ինչպես նշվեց, հարցի առնչությամբ բազմիցս անդրադարձել ենք թերթի էջերում։ Սակայն ցայսօր տիրում է նույն իրավիճակը։ 2007 թվականի դրությամբ «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն»-ից ստացված տեղեկատվությամբ՝ մայրաքաղաքը սպասարկում էր ընդամենը մեկ սննդային բժիշկ՝ իր օգնականի հետ միասին, որոնք, բնականաբար, չէին հասցնում ստուգել սննդի բոլոր օբյեկտները։ Այսօրվա դրությամբ, ինչպես մեզ տեղեկացրին նույն կենտրոնից, համապատասխան հաստիքների թիվը չի ավելացել, մնացել է այնպես, ինչպես անցյալ տարի։ Փաստորեն սննդամթերքներ արտադրող եւ վաճառող օբյեկտների աշխատանքը բավարար կերպով չի կազմակերպվում ու վերահսկվում։ Արդյունքում տուժում է գնորդը։ Իսկ հանրապետությունում տարածվում են բազմաթիվ վիրուսային հիվանդություններ, այդ թվում եւ, աղիքային վարակներ։ Հիվանդանում են ոչ միայն մեծահասակները, այլեւ մեծ մասամբ երեխաները։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Մարտ 01, 2008
ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
. 1
Թագաժառանգ Չարլզ Ուելսի կրտսեր որդին՝ թագաժառանգ Գարրին, վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցում էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների դեմ մարտերին, փետրվարի 28-ին տեղեկացրել ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
. 2
175. ԼՂՀ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԸ խոսում էր նախագահի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության, Արցախում կառավարման նախագահական ձեւի նպատակահարմարության մասին եւ այլն։ Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Այն, որ 2008թ. նախագահական ընտրությունները լարվածության ու թշնամանքի մթնոլորտում էր անցնելու, ոչ ոք չէր կասկածում: Դա, թեր—ս, ակնհայտ դարձավ անցյալ տարվա ...ՄԱՐՏԻ 1-Ը՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
.
1972 թվականից այս օրն ուժի մեջ մտավ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO)՝ որպես միջկառավարական կառույցի կանոնադրության ընդունման ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Հունվար-փետրվար ամիսներից հանրապետությունում գլուխ են բարձրացրել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները. այդ մասին մենք անդրադարձել ենք թերթի էջերում։ Ինչպես մեզ տեղեկացրել ...«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎՃՌՎԱԾ»
.
Տասնհինգ տարի առաջ այստեղ տեղի ունեցած դաժան պատերազմից գրեթե հետք չի մնացել։ Ստեփանակերտը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, խաղաղ, ...«ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Իր առանձնահատկությամբ «Ստեփանակերտի ավտոդպրոց» ՓԲԸ-ն, որի տնօրենը 2003-ից հանդիսանում է Սլավա Ղազարյանը, կրթության նախարարության համակարգում հատուկ տեղ ...ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՎ Է ԼԱՎ ԱՊՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մեր գյուղը Հաղորտին է՝ ծվարած լեռների գոգավորության մեջ, փռված բլրակի արեւելահայաց լանջին։ Անունն այդ «հաղորդվել» բառից է առաջացել։ Ներկայիս բնակատեղի հանդիպակաց ...ԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ
.
Որպես կանոն, բարձր ղեկավար պաշտոնի նշանակվում են փորձառու մասնագետները։ Եվ եթե բացառություններ են արվում, ուրեմն, դրա համար ծանրակշիռ հիմքեր կան։ Սոցապնախարարության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում հաստատվեց բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման ...ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
. 20
Ինչպես մեզ հաղորդում են հավաստի աղբյուրները, այսօր 07:00-ին ոստիկանությանը չենթարկվելու պատճառով, ուժային ճանապարհով ցրվել է Ազատության հրապարակի շարունակական հանրահավաքը:
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

