
Հրատարակված է Մարտ 01, 2008
ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
- Թագաժառանգ Չարլզ Ուելսի կրտսեր որդին՝ թագաժառանգ Գարրին, վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցում էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների դեմ մարտերին, փետրվարի 28-ին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, 23-ամյա սպա Գարրին աֆղանական Գերմենտ գավառում, որտեղ տեղակայված են բրիտանական զորքերը, մնացել է 10 շաբաթ։ Նրա մեկնումը ռազմագործողությունների գոտի անվտանգության նկատառումներով պահվում էր խստագույն գաղտնիության պայմաններում։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը ծրագրել էր թագաժառանգին իր գնդի կազմում ուղարկել Իրաք, բայց հետո զինվորական հրամանատարությունը հրաժարվել էր այդ գաղափարից՝ նախազգուշանալով թագաժառանգի կյանքի համար։ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի թոռը աշխարհի ամենավտանգավոր երկրներից մեկում է գտնվում դեկտեմբերի 14-ից։ «Վերջին երկու ամիսները ցույց տվեցին, որ թագաժառանգ Գարրին կարող է կոչումով եւ փորձառությամբ իր նման մյուս սպաներին հավասար մասնակցել ռազմագործողություններին։ Նրա վարքագիծը ռազմագործողությունների ժամանակ արժանի է ընդօրինակման»,- հայտարարել է բրիտանական բանակի հրամանատար, գեներալ Ռիչարդ Դեննաթը։ Նա ընդգծել է, որ թագաժառանգը լիարժեքորեն մասնակցել է ռազմագործողություններին եւ ենթարկվել նույն ռիսկին, ինչպես ստորաբաժանման մյուս բոլոր անդամները։ Որոշ բախումներ, նրա խոսքերով, տեղի են ունեցել զինյալների ճամբարներից մոտ 500մ հեռավորության վրա։ «Ճիշտ այնպես, ինչպես նրա բոլոր հասակակիցներն ու բանակում ծառայողները, նա պատիվ է բերում ազգին։ Երբ ես ընդունեցի նրա՝ Աֆղանստան ուղարկելու մասին որոշումը, մտածում էի, որ եթե ԶԼՄ-ները չհայտնեն նրա գտնվելու վայրի մասին, ռիսկն ընդունելի կլինի»,- նշել է բանակի ղեկավարը։ Իր կողմից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը թագաժառանգ Գարրիին անվանել է օրինակելի զինվորական, որն իր ծառայությունը կատարում է անձնվիրաբար։ Ամբողջ Մեծ Բրիտանիան հպարտանում է, թե նա ինչպես է կատարում իր ծառայությունը։ Ես կուզենայի շնորհակալություն հայտնել թագաժառանգին եւ ողջ զինվորական շարժակազմին՝ ընդհանուր գործում նրանց ներդրման եւ պարտականությունների գերազանց կատարման համար»,- ասել է Բրաունը։ Թագաժառանգ Գարրիի ռազմական վաստակի բարձր գնահատականը դիմակայող երկու քաղաքական կուսակցությունների առաջնորդների միակարծիքության եզակի օրինակ է։ Այսպես, ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ղեկավար Դեւիդ Կեմերոնը ասել է, որ Գարրին «բացառիկ համարձակությամբ է պաշտպանում իր երկիրը»։ - Ես որոշակի հուզմունք եմ ապրել, երբ տեղեկացել եմ, որ ինձ համար հնարավորություն կստեղծվի մասնակցել իրական ռազմագործողությունների, ինչի մասին երազել եւ ինչը սովորել եմ,- ասել է Գարրին Աֆղանստանում տված հարցազրույցում, որը հինգշաբթի օրը ցուցադրվել է բրիտանական հեռուստաալիքների կողմից։ - Հրաշալի է լինել այստեղ, սեփական աչքով տեսնել եւ ապրել այն, ինչի մասին շատ եմ լսել նրանցից, ովքեր եղել են ռազմի դաշտում,- ավելացրել է թագաժառանգը, որը նախկինում շատ անգամ է խոսել կռվելու համար Իրաք գնալու՝ իր երազանքի մասին։ Գարրին նաեւ նշել է, որ իր տատը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդը, հենց սկզբից էլ գիտեր Աֆղանստան մեկնելու իր ցանկության մասին եւ ամեն կերպ օժանդակում էր իրեն։ - Նա միայն կողմ էր դրան, կարծում եմ՝ ուրախ է, որ ինձ համար հնարավորություն է բացվել զբաղվել այն բանով, ինչ ես, իրոք, ուզում էի,- ասել է Գարրին՝ ավելացնելով, որ իր տատը «բացառիկ մարդ է, որի հետ կարող ես կիսել քո ապրումները։ Նա զարմանալիորեն շատ բան գիտե զինվորական ծառայության մասին։ Թագաժառանգ Գարրին թագավորական ընտանիքի՝ վերջին 25 տարվա ընթացքում ռազմագործողություններին մասնակցած առաջին անդամն է։ Մինչ այդ նրա հորեղբայրը՝ թագաժառանգ Էնդրյուն մասնակցել էր Ֆոլկլենդյան կղզիներում ընթացող ռազմագործողություններին՝ որպես ուղղաթիռի օդաչու։

- .
Քննարկում
Vardan գրել է:
Ay apushner ed e ha amenakarevor@, Charlz@?? Hayastanic greq ddmagluxner, terti anun@ Azat Arcax e voch te Charlz.
Վերջին լուրերը, Մարտ 01, 2008
ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
. 1
Թագաժառանգ Չարլզ Ուելսի կրտսեր որդին՝ թագաժառանգ Գարրին, վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցում էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալների դեմ մարտերին, փետրվարի 28-ին տեղեկացրել ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
. 2
175. ԼՂՀ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԸ խոսում էր նախագահի մասին օրենքի ընդունման անհրաժեշտության, Արցախում կառավարման նախագահական ձեւի նպատակահարմարության մասին եւ այլն։ Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ ...ԶԼՄ-ՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԱՓՈՎ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Այն, որ 2008թ. նախագահական ընտրությունները լարվածության ու թշնամանքի մթնոլորտում էր անցնելու, ոչ ոք չէր կասկածում: Դա, թեր—ս, ակնհայտ դարձավ անցյալ տարվա ...ՄԱՐՏԻ 1-Ը՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
.
1972 թվականից այս օրն ուժի մեջ մտավ քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO)՝ որպես միջկառավարական կառույցի կանոնադրության ընդունման ...ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔՆԵՐԸ՝ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Հունվար-փետրվար ամիսներից հանրապետությունում գլուխ են բարձրացրել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները. այդ մասին մենք անդրադարձել ենք թերթի էջերում։ Ինչպես մեզ տեղեկացրել ...«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎՃՌՎԱԾ»
.
Տասնհինգ տարի առաջ այստեղ տեղի ունեցած դաժան պատերազմից գրեթե հետք չի մնացել։ Ստեփանակերտը՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը, խաղաղ, ...«ԵՍ ՈՒՐԱԽ ԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Իր առանձնահատկությամբ «Ստեփանակերտի ավտոդպրոց» ՓԲԸ-ն, որի տնօրենը 2003-ից հանդիսանում է Սլավա Ղազարյանը, կրթության նախարարության համակարգում հատուկ տեղ ...ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՈՎ Է ԼԱՎ ԱՊՐՈՒՄ
ՆՈՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մեր գյուղը Հաղորտին է՝ ծվարած լեռների գոգավորության մեջ, փռված բլրակի արեւելահայաց լանջին։ Անունն այդ «հաղորդվել» բառից է առաջացել։ Ներկայիս բնակատեղի հանդիպակաց ...ԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՄ
.
Որպես կանոն, բարձր ղեկավար պաշտոնի նշանակվում են փորձառու մասնագետները։ Եվ եթե բացառություններ են արվում, ուրեմն, դրա համար ծանրակշիռ հիմքեր կան։ Սոցապնախարարության ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
.
ԼՂՀ կառավարության փետրվարի 26-ի նիստում հաստատվեց բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ եւ բնակելի տներ ձեռք բերելու պետական աջակցության ապահովման ...ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
. 20
Ինչպես մեզ հաղորդում են հավաստի աղբյուրները, այսօր 07:00-ին ոստիկանությանը չենթարկվելու պատճառով, ուժային ճանապարհով ցրվել է Ազատության հրապարակի շարունակական հանրահավաքը:
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՇՏԱՊ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
ՀՀԿ-Ն ԵՎ ՕԵԿ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է:
- 1856 Թիֆլիսում ծնվեց պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ և թարգմանիչ Գյուտ քահանա Աղանյանը (Հարություն Տեր-Առաքելյանը): Թարգմանել է համաշխարհային գրականության գործերից, աշխարհաբարի է վերածել Եղիշեի «Վարդանանց պատմությունը», գրել է կրոնի դասագրքեր և տոմարագիտական երկեր և, ի դեպ արևելահայ իրականության մեջ առաջինը՝ հրատարակել է պատի օրացույց:
- 1857 Վարագա վանքում բացվում է Ժառանգավորաց վարժարանը, ուր սովորելու իրավունք ստացան նաև «որբ ու անտերունչ» երեխաները:
- 1865 Թիֆլիսում ծնվեց թարգմանիչ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանը՝ Լև Տոլստոյի «Հարություն», Հենրի Սենևկևիչի «Առանց դավանանքի» վեպերի թարգմանիչը:
- 1867 Թիֆլիսում ծնվեց Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Վախճ. 1933թ.-ին):
- 1901 Արևմտյան Հայաստանի Պախվանց գյուղում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Սարմենը (Արմենակ Սարգսյան): Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ սիրված երգեր:
- 1915 Էջմիածնում հրավիրվեց հայ գաղթականների առաջին համագումարը: Նպատակն էր Եղեռնից մազապուրծ գաղթականներին օգնելու պատրաստ բոլոր բարեգործական կազմակերպությունների համախմբումը:
- 1920 Շուշիում ցեղասպանության ժամանակ Ադրբեջանի թուրքերի ոճրագործությամբ սպանվեցին 20 000 հայեր:
- 1920 Կառավարությունը 50 մլն. ռուբլի հատկացրեց գյուղատնտեսության զարգացմանը: Առաջին անգամ Հայաստան բերվեցին հերկող տրակտորներ:
- 1930 Սկսում է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը՝ առաջինը Խորհրդային Հայաստանում:
- 1934 Երևանում վախճանվեց հայ ճարտարապետության պատմության նշանավոր հետազոտող Թորոս Թորամանյանը:
- 1960 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

