
Հրատարակված է Փետրվար 28, 2008
ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
- Նախորդ տարվա դեկտեմբերին, համաձայն տարեկան ծրագրի, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվել է ընտրանքային հետազոտություն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումներ իրականացնող 22 կազմակերպությունների ընդգրկմամբ։ Վերջերս ամփոփվեցին հետազոտությունների արդյունքները։ Հետազոտությունների իրականացման ժամանակահատվածում նշված կազմակերպություններից չէր գործում միայն մեկը (հաշվառված է Շուշիում)։ Համաձայն ԼՂՀ ԱՎԾ կողմից տրամադրված տեղեկատվության՝ նշված ժամանակահատվածում հանրապետությունում ուղեւորափոխադրումներ իրականացվել են բացառապես կազմակերպությունների կողմից։ Ընդ որում, ներքաղաքային երթուղիները սպասարկել են 6, ներշրջանայինը՝ 4, միջշրջանայինը՝ 16 եւ միջպետականը՝ 7 կազմակերպություններ։ Գործող կազմակերպությունների մոտ 43 տոկոսը բաժին է ընկնում մայրաքաղաքին։ Ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միայն 36,4 տոկոսն է որակվել որպես միջին եւ խոշոր՝ ունենալով համապատասխանաբար 16-30 կամ 30-ից ավելի աշխատակիցներ։ Մնացած կազմակերպությունների աշխատակիցների թիվը տատանվում է 5 եւ 6-15-ի միջակայքում (համապատասխանաբար՝ գերփոքր եւ փոքր կազմակերպություններ)։ Ըստ նույն աղբյուրի՝ նշված կազմակերպություններին պատկանող շարժակազմի ընդհանուր թիվը կազմում է 279, որից 244-ը՝ միկրոավտոբուսներ, 35-ը՝ ավտոբուսներ։ Թե՛ միկրոավտոբուսների եւ թե՛ ավտոբուսների տեսակարար կշռով անվիճելի առաջատարի դիրքերում է Ստեփանակերտը։ Բավականին հետաքրքիր պատկեր է ներկայացնում նշված շարքակազմերի՝ ըստ մակնիշների բաշխվածությունը։ Այսպես, Ստեփանակերտում գերիշխում են «Գազել» եւ «Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսները, Ասկերանի, Հադրութի եւ Մարտակերտի շրջաններում՝ «Գազել», իսկ Մարտունու շրջանում՝ «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսները։ Թվերն ավելի խոսուն են, երբ խոսքը վերաբերում է այդ շարժակազմերի շահագործման ժամանակահատվածներին։ Այսպես, 3-10 տարի շահագործված միկրոավտոբուսների 61 %-ը կազմել են «Գազել», իսկ 10-20 տարի շահագործված միկրոավտոբուսների պարագայում գերիշխել են «Ռաֆ» մակնիշի մեքենաները։ Ինչ վերաբերում է ավտոբուսներին, ապա այստեղ գերակշռում են «ՊԱԶ» եւ «ԿՊԶ» մակնիշները՝ առաջինի զգալի առավելությամբ։ Անակնկալ չէր նաեւ դրանց շահագործման տարիների պատկառելի թիվը։ Նշված քանակի մեքենաների կեսից ավելին վաղուց արդեն հատել է «աշխատանքային կենսագրության» երկրորդ տասնամյակը։ Ինչպես տեղեկացրեց ՍՎԾ պետի տեղակալ Կ.Առուշանյանը, կատարված ուսումնասիրություններն ընդգրկել են ուղեւորափոխադրումներին եւ ուղեւորաշրջանառությանն առընչվող այլ չափանիշներ եւս։ Այդ թվում՝ երթուղիները՝ ըստ երկարության, երթուղիները՝ ըստ հաղորդակցության տեսակների (ներքաղաքային, ներշրջանային, մեջշրջանային եւ միջպետական)։ Ընդհանուր առմամբ՝ գերակշռում են միջշրջանային երթուղիները (ընդհանուրի 70,8%-ը)։ Ներքաղաքային երթուղիներ գրանցվել են միայն Ստեփանակերտում, ներշրջանային՝ Մարտակերտում եւ Մարտունու շրջաններում։ Կատարվել են նաեւ երթուղիների երկարությունների եւ այդ տարածությանը փոխադրամիջոցների կողմից անցնելու ժամանակների հետ կապված ուսումնասիրություններ։ Նշված ուսումնասիրություններն անցկացվել են ինչպես վերոհիշյալ կազմակերպությունների կողմից հարցաթերթիկների լրացման, այնպես էլ ծառայության աշխատակիցների անմիջական դիտարկման միջոցով։ Եվ միշտ չէ, որ արդյունքները համընկել են։ Այսպես, ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ հանրապետությունում ուղեւորափոխադրումների ծավալն ամսվա կտրվածքով կազմում է 1339,1 հազար մարդ (Ստեփանակերտի չափաբաժինը՝ 1228 հազար)։ Այս ցուցանիշը կազմակերպությունների կողմից տրամադրված ցուցանիշը գերազանցել է 2,1 անգամ։ Նման իրավիճակ է գրանցվել նաեւ ուղեւորաշրջանառության ցուցանիշների պարագայում։

- Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 28, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
168. «ՀԻՄԱ ՇՈՇԱՓՎԱԾ թեմայի մանրամասնությունների մասին։ ՊՊԿ-ն, իր կազմավորման պահին, անհրաժեշտ է եղել որպես մի մարմին, որը կոչված է միավորել գործադիր իշխանության բոլոր կառույցների ...ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս անհրաժեշտություն եղավ «Մեսրոպ Մաշտոց» հանրապետական գրադարանի ընթերցասրահից օգտվել, եւ մտնելուն պես հաճելիորեն զարմացա՝ ստանալով գեղագիտական բավարարություն։ ...ՈՒ՞Մ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԱՐԻՔԸ...
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը վերջին ժամանակներս դարձել է վիճահարույց հարց։ ...ՄԵԿ ՀԱՂԹՈՂԻ ԿԱՐԳԸ ԴԵՌ ՎԱՂ Է ՆԵՐԴՆԵԼ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Փետրվարի 14-ին լրացավ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ստեղծման չորրորդ տարին: Ժամանակի պահանջով ծնված կառույցը, Խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի համոզմամբ, այդ տարիների ընթացքում ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նախորդ տարվա դեկտեմբերին, համաձայն տարեկան ծրագրի, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվել է ընտրանքային հետազոտություն՝ ընդհանուր օգտագործման ...ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.
Զորի ԲԱԼԱՅԱՆ Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
.
Փետրվարի 27-ին ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց ԱրՊՀ տնտեսագիտական բաժնի մի խումբ ուսանողների հետ։ Հանդիպումը կայացել է ապագա տնտեսագետների խնդրանքով, որոնք ցանկություն են ...ՍՈՒՄԳԱՅԻԹԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ»
Միքայել ՀԱՋՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

