
Հրատարակված է Փետրվար 28, 2008
ՄԵԿ ՀԱՂԹՈՂԻ ԿԱՐԳԸ ԴԵՌ ՎԱՂ Է ՆԵՐԴՆԵԼ
- Փետրվարի 14-ին լրացավ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ստեղծման չորրորդ տարին: Ժամանակի պահանջով ծնված կառույցը, Խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի համոզմամբ, այդ տարիների ընթացքում մեծ ու կարեւոր աշխատանք է կատարել: Խնդիր էր դրված պետական կառավարման ոլորտում կադրային քաղաքականության հարցում ՔԾԽ-ի միջոցով իրականացնել որակական առաջընթաց: Խնդրի լուծման նպատակով այդ տարիներին իրականացվել են մեծ ծավալի տարաբնույթ աշխատանքներ, թեկուզեւ անելիքները դեռ շատ են: ՔԾԽ առջեւ դրված խնդիրների մասին է մեր հարցազրույցը Բորիս ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ հետ: -Պարոն Առուշանյան, Խորհրդին հաջողվե՞լ է, արդյոք, այդ չորս տարվա ընթացքում մշակել համապարփակ մոտեցում քաղաքացիական ծառայողի ընտրության հարցում: - Քանի որ քաղծառայողների անվանացանկերը հաստատում է Խորհուրդը եւ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նախ` տվյալ մարմնի կառուցվածքը, կառուցվածքային փոփոխությունները, որոնք կատարում է կառավարությունը, ֆինանսների նախարարության մոտեցումները` կապված աշխատավարձերի ֆոնդերի հետ, ուստի ՔԾԽ-ն հետեւում է, որպեսզի բոլոր նախարարությունների կառույցներում աշխատող քաղծառայողների հանդեպ կիրառվի միեւնույն մոտեցումը։ Նրանք բոլորը պետք է գտնվեն նույն մակարդակի վրա, միասնական անվանացանկի պահանջներին համապատասխան։ Աշխատավարձերի մեջ` կապված նրանց խմբի , աստիճանների, ստաժի հետ, կարող են տարբերություններ լինել, բայց անվանացանկում նրանց գրաված դիրքը պետք է համապատասխանաբար լինի նույնը։ Բայց, երբ ՔԾԽ-ի առջեւ խնդիրը դրվել է, մեծ տարբերություններ են եղել աշխատավարձերի միջեւ, առանձնապես՝ կառավարության եւ նախագահի աշխատակազմերի ծառայողների։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկու մարմինները կարեւոր են եւ ղեկավար դիրք են գրավում (ինչպես եւ Հայաստանում), գտնում ենք, որ դրանք մեկ աստիճանով, իրոք, պետք է բարձր լինեն: Բայց՝ ոչ ավելի։ Խնդիրը քննարկվում է նախագահի եւ վարչապետի հետ եւ պետք է ստանա իր լուծումը։ Սակայն, հաշվի առնելով բոլոր հանգամանքները` կապված կառուցվածքային նոր փոփոխությունների, նոր մարմինների ստեղծման հետ, որոշել ենք մեկ տարով հետաձգել հարցի վերջնական լուծումը։ Իսկ մյուս բոլոր մարմիններում մեր մոտեցումը կարողացել ենք դարձնել միասնական, քանզի դա էլ մեր գործունեության մի մասն է։ Եթե նույնատիպ աշխատանք է կատարվում, պետք է նույնատիպ այդ աշխատանքն իրականացնողների կարգավիճակը լինի նույնը։ Նման մոտեցում կիրառելու համար ժամանակ է պետք, միանգամից չի ստացվի, ուստի կիրականացնենք աստիճանաբար։ - Այդ տարիների ընթացքում ՔԾԽ-ի կողմից տարված աշխատանքները որքանո՞վ են բարելավել համակարգի գործունեությունը, եւ որքանո՞վ է բարձրացել կիրառվող մրցույթի կարգով ընտրված կադրերի մակարդակը։ - Պետք է ասեմ, որ այդ գործընթացը շատ բարդ է եւ երկարատեւ։ Եկեք չմոռանանք, որ նման համակարգն Անգլիայում գործում է ավելի քան 150 տարի։ Իհարկե, մեր պարագայում ընդամենը չորս տարվա ընթացքում անհնար է մեծ արդյունքի հասնել։ Այնուամենայնիվ, մենք բավականին աշխատանք ենք տարել ինչպես մրցույթն անցկացնելու, այնպես էլ մրցույթում հաղթողների հետագա վերապատրաստման եւ ատեստավորման ուղղությամբ։ Այսպես, առաջին տարիներին քաղծառայողների մոտ 5-10 տոկոսը` չհամապատասխանելով իրենց զբաղեցրած պաշտոնին, դուրս են մնացել համակարգից: Այսինքն՝ զտման գործընթացը տեղի է ունեցել հենց սկզբից: Դա հնարավորություն տվեց անցնել զտման երկրորդ փուլ, որի արդյունքում համակարգից դուրս մնաց քաղծառայողների եւս 5-10 տոկոսը: Բացի այդ, համակարգն աստիճանաբար մաքրվել է նաեւ մրցույթների եւ ատեստավորման ժամանակ: Մի խոսքով, այդ տարիների ընթացքում մեզ հաջողվեց քաղաքացիական ծառայողի պաշտոններ զբաղեցնող անձանց զտման գործընթացն իրականացնել գրեթե մեկ երրորդով։ Այդ թիվը կարող էր ավելի մեծ լինել, ասենք, հասներ 50-60 տոկոսի, սակայն այդ դեպքում համակարգը գրեթե կդատարկվեր: Մի խոսքով, վերապատրաստման գործընթացի կատարելագործումը պետք է ընթանա մրցութային կարգի խստացմանը զուգահեռ: Եվ դա պետք է իրականանա աստիճանաբար, դանդաղ: Չէ որ կադրեր պատրաստելու գործընթացը դյուրին չէ, այն պահանջում է տարիների, տասնամյակների տքնաջան աշխատանք: Այնուամենայնիվ, միանշանակ կարող եմ ասել, որ քաղծառայողների ընդհանուր մակարդակը բարձրացել է, այն էլ՝ զգալիորեն։ Սակայն (ինչը դարձյալ ակնհայտ է) անելիքներն այդ ուղղությամբ դեռ շատ են։ - Հայտնի է, որ մրցույթում մի քանի հաղթողներից տվյալ պաշտոնին նշանակվում է այն հաղթողը, որին ընտրում է հենց այդ պաշտոնին նշանակելու իրավասու անձը, այսինքն՝ գործում է սուբյեկտիվ գործոնը, ինչն էլ իր հերթին, բողոք է առաջացնում հաղթող մյուս մասնակիցների մոտ: Ասել է թե՝ օրակարգի խնդիր է դառնում մեկ հաղթողի կարգի իրականացումը: Կառույցի գործունեության 3-րդ տարին լրանալու առիթով Դուք նշել էիք, որ համակարգում մեկ հաղթողի կարգի մեխանիզմը մշակելու եւ հաստատելու աշխատանքներ են ընթանում։ Ավարտելով չորրորդ տարին, ի՞նչ առաջընթաց է արձանագրվում այդ ուղղությամբ։ - Մեկ հաղթողի կարգին անցնելը (մեր գործունեության ընթացքը հենց դա է վկայում), համոզված եմ, դեռ վաղ է։ Դրա համար անհրաժեշտ է կադրերի ավելի մեծ ներուժ եւ համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչպես նաեւ կազմակերպչական մեծ աշխատանքներ, ավելի որակյալ ծրագրեր, մասնագետներ եւ քաղաքական կամք։ Բացի այդ, համակարգում գործող գնահատման մեխանիզմը ստուգում է մրցակցի զուտ պրոֆեսիոնալիզմը, այսինքն՝ նրա գիտելիքները, եւ այն էլ չի կարելի ասել` հարյուր տոկոսով: Նրա մարդկային արժանիքները, կառավարման ունակությունները չեն հայտնաբերվում: Այդ ամենը փորձ է արվում իրականացնել մրցույթի երկրորդ փուլում` զրույցի ժամանակ: Ընդ որում, այդ փուլի հանձնաժողովի անդամների մակարդակը պետք է լինի շատ ավելի բարձր: Պատկերացրեք, մեր երկրում ինչքան գիտնականներ եւ բարձրորակ մասնագետներ կան, բոլորն ընդգրկված են այդ հանձնաժողովներում: Սակայն մեկ հաղթողի մեխանիզմի համակարգը պարտադրում է ավելի խիստ, մասնագիտացված, համակողմանի մոտեցում, եւ դրա կիրառման արդյունքում կարող է պարզվել, որ այդ կարգին համապատասխան կադրեր շատ քիչ ունենք, եւ կարող ենք կանգնել կադրային խիստ պակասուրդի առաջ։ Շատ պատասխանատու պահ է. վեճեր են գնում` ին՞չ աստիճանի խստացնել մոտեցումը կամ, ընդհանրապես, արդյո՞ք, պետք է խստացնել: Ասենք, հաղթող են ճանաչվել երկուսը, նրանցից ո՞ր մեկը պետք է նշանակվի տվյալ պաշտոնին: Ըստ կառույցի ղեկավարի՝ նա, ով իր մարդկային արժանիքներով ավելի համատեղելի է: Այսօր օրենքը հնարավորություն է տալիս հաշվի առնել նաեւ մարդկային հարաբերությունների հանգամանքը՝ ղեկավարին թույլ տալով ընտրություն կատարել երկուսի միջեւ: Տարիներ հետո հնարավոր է գան մեկ հաղթողի սկզբունքին, եւ բոլոր այս թերությունները կվերացվեն, մեխանիզմները կդառնան կատարյալ: Բայց դեռ կան լուրջ պատճառներ, որոնք հնարավորություն չեն տալիս անցնել այդ համակարգին: Այդ կարգը չի կիրառվում նաեւ Հայաստանում։ Այնպես որ, մրցույթում մեկ հաղթողի կարգի մասին խոսելը դեռ վաղ է։ Սակայն դա չի նշանակում, թե այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ չեն տարվում։ Աշխատանքներն ընթանում են, պարզապես այդ կարգի կիրառման գործընթացը ժամանակի խնդիր է:

- Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 28, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
168. «ՀԻՄԱ ՇՈՇԱՓՎԱԾ թեմայի մանրամասնությունների մասին։ ՊՊԿ-ն, իր կազմավորման պահին, անհրաժեշտ է եղել որպես մի մարմին, որը կոչված է միավորել գործադիր իշխանության բոլոր կառույցների ...ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս անհրաժեշտություն եղավ «Մեսրոպ Մաշտոց» հանրապետական գրադարանի ընթերցասրահից օգտվել, եւ մտնելուն պես հաճելիորեն զարմացա՝ ստանալով գեղագիտական բավարարություն։ ...ՈՒ՞Մ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԱՐԻՔԸ...
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը վերջին ժամանակներս դարձել է վիճահարույց հարց։ ...ՄԵԿ ՀԱՂԹՈՂԻ ԿԱՐԳԸ ԴԵՌ ՎԱՂ Է ՆԵՐԴՆԵԼ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Փետրվարի 14-ին լրացավ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ստեղծման չորրորդ տարին: Ժամանակի պահանջով ծնված կառույցը, Խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի համոզմամբ, այդ տարիների ընթացքում ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նախորդ տարվա դեկտեմբերին, համաձայն տարեկան ծրագրի, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվել է ընտրանքային հետազոտություն՝ ընդհանուր օգտագործման ...ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.
Զորի ԲԱԼԱՅԱՆ Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
.
Փետրվարի 27-ին ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց ԱրՊՀ տնտեսագիտական բաժնի մի խումբ ուսանողների հետ։ Հանդիպումը կայացել է ապագա տնտեսագետների խնդրանքով, որոնք ցանկություն են ...ՍՈՒՄԳԱՅԻԹԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

