
Հրատարակված է Փետրվար 28, 2008
ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Վերջերս անհրաժեշտություն եղավ «Մեսրոպ Մաշտոց» հանրապետական գրադարանի ընթերցասրահից օգտվել, եւ մտնելուն պես հաճելիորեն զարմացա՝ ստանալով գեղագիտական բավարարություն։ Ջեռուցվող դահլիճն իր հերթին ստեղծում է այն մթնոլորտը, որը տրամադրում էր երկարատեւ աշխատանքի։ Հանրապետությունում իրականացվող բազմազան խնդիրների համապատկերի վրա այս իրողությունն առավել քան գոհացուցիչ էր։ Պարզվեց, որ կահույքի նորացումը կատարվել էր 2006-2007թթ.՝ երկու փուլով։ Գրադարանին հատկացրել են նաեւ պատճենահանման սարք, եւ հիմա, ելնելով ընթերցողների պահանջարկից, ընթերցասրահը հնարավորություն ունի պատճենահանել անհրաժեշտ նյութը։ Տնօրեն Կարինե Հայրապետյանը տեղեկացրեց, որ գրադարան են հաճախում աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ, մտավորականներ։ Շատ թոշակառուների համար ընթերցասրահը միակ միջոցն է՝ ընթերցանության պահանջը բավարարելու համար։ Նա նաեւ իրազեկեց, որ հունվարի 1-ի դրությամբ գրադարանի ֆոնդը կազմում է 173.491 գիրք, որը զգալիորեն զիջում է խորհրդային շրջանի գրքային ֆոնդը։ Թեկուզ ամեն տարի գրադարանը կարողանում է որոշակի գումար հատկացնել նոր գրքեր գնելուն, սակայն դա բավարար չէ։ Տնօրենը նշեց նաեւ, որ գրքային ֆոնդի համալրմանը նպաստում են նվիրատվությունները։ Այսպես՝ 2007թ. ՀՀ գրադարանային կոլեկտորը նվիրատվություն է կատարել Մաշտոցի անվան գրադարանին (3.458 կտոր գիրք), որից հանրապետական գրադարանն իր ֆոնդում թողել է 527 հատ, մնացածը բաժանել է քաղաքային եւ շրջանային գրադարաններին. Մուրացանի անվան քաղաքային գրադարանին հանձնվել է 216 գիրք, մանկականին՝ 152, Հադրութի շրջանին՝ 554, Ասկերանի՝ 692, Մարտունու՝ 389, Շուշիի՝ 197, Մարտակերտի շրջանին՝ 622 եւ Մեծ Թաղերի գյուղական գրադարանին՝ 108 կտոր գիրք։ Նշենք, որ գրադարանի բոլոր բաժինների աշխատանքը բավականին կարգավորված է, սպասարկումը՝ արագ եւ որակյալ։ Կարինե Հայրապետյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր, չնայած ստեղծված դժվար կացությանը, հասկանալով հոգեւոր սննդի կարեւորությունը ապագա սերունդների դաստիարակության գործում, օգնության ձեռք են մեկնում գրադարանին։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Փետրվար 28, 2008
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
.
168. «ՀԻՄԱ ՇՈՇԱՓՎԱԾ թեմայի մանրամասնությունների մասին։ ՊՊԿ-ն, իր կազմավորման պահին, անհրաժեշտ է եղել որպես մի մարմին, որը կոչված է միավորել գործադիր իշխանության բոլոր կառույցների ...ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջերս անհրաժեշտություն եղավ «Մեսրոպ Մաշտոց» հանրապետական գրադարանի ընթերցասրահից օգտվել, եւ մտնելուն պես հաճելիորեն զարմացա՝ ստանալով գեղագիտական բավարարություն։ ...ՈՒ՞Մ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՏԱՐԻՔԸ...
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը վերջին ժամանակներս դարձել է վիճահարույց հարց։ ...ՄԵԿ ՀԱՂԹՈՂԻ ԿԱՐԳԸ ԴԵՌ ՎԱՂ Է ՆԵՐԴՆԵԼ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Փետրվարի 14-ին լրացավ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ստեղծման չորրորդ տարին: Ժամանակի պահանջով ծնված կառույցը, Խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի համոզմամբ, այդ տարիների ընթացքում ...ԹՎԵՐՆ ԻՆՔՆԻՆ ԽՈՍՈՒՆ ԵՆ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Նախորդ տարվա դեկտեմբերին, համաձայն տարեկան ծրագրի, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվել է ընտրանքային հետազոտություն՝ ընդհանուր օգտագործման ...ՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.
Զորի ԲԱԼԱՅԱՆ Որոնցում թաղված են ե՛ւ միջազգային իրավագիտությունը, ե՛ւ միջազգային արդարադատությունը, ե՛ւ պետական կառավարման կանոնները, ե՛ւ աշխարհակարգի կանոնները մեր մոլորակի վրա ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
.
Փետրվարի 27-ին ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանը հանդիպեց ԱրՊՀ տնտեսագիտական բաժնի մի խումբ ուսանողների հետ։ Հանդիպումը կայացել է ապագա տնտեսագետների խնդրանքով, որոնք ցանկություն են ...ՍՈՒՄԳԱՅԻԹԻ 20-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարությունը, մտավորականության ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՀՐԴԵՀ ՈՒ ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ
.ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1852 Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը (մինչև 1853 թ.):
- 1905 Ցարի բարձրագույն անվանական հրովարտակը Կովկասում փոխարքայությունը վերականգնելու մասին: Կովկասի փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը (1905-1915
- 1923 Մահացավ արևելահայ հասարակական գործիչ Ստեփան Մամիկոնյանը:
- 1976 Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

