
Հրատարակված է Փետրվար 27, 2008
ՔԱՇԱԹԱՂԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՎ
- ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է Բերձոր համայնքի եւ Քաշաթաղի շրջանի համայնքապետերի, կրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Ծավալված անմիջական երկխոսության ընթացքում արծարծվեցին տեղական, շրջանային եւ պետական նշանակության բազմապիսի հարցեր։ Բայց մինչ այդ հավաքի մասնակիցները լսեցին Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանի հաշվետվությունը համայնքապետարանի՝ 2007թ. տարեկան գործունեության մասին։ Արվածի առթիվ գոհանալու որոշ բան կա, սակայն այդտեղ կուտակված հիմնախնդիրներն այնքան շատ են, որ քաղաքային ընդհանուր կացությունն առավելս շարունակում է մնալ մտահոգիչ եւ շեշտակի բարեփոխումների կարոտ։ Բերձորն անցած պատերազմից մեծապես տուժել է, առ այսօր քաղաքում շատ են ավերված շինությունները, որ տխուր տեսք են հաղորդում բնակավայրի համապատկերին։ Այնուհանդերձ, նոր շինություններն ու վերակառույցները նույնպես սկսել են աչքի զարնել, եւ բերձորցիներն իրենց վաղվա օրը գերազանցապես առնչում են նորակառույցների, առանձնապես բնակարանաշինության հետ։ Քաղաքից նկատվող արտահոսքը, քաղաքապետի ներկայացմամբ, հիմնականում պայմանավորված է ապահով բնակարանների սղությամբ։ Բերձորցիներն ակնկալում են, որ իրենց քաղաքում ծավալուն բնակարանաշինություն իրականացվի պետության օժանդակությամբ։ Այդ հարցում նրանց օգնության ձեռք կմեկնի նաեւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը, որի ղեկավարությունը խոստացել է առաջիկա երեք տարում կառուցել շուրջ 50 առանձնատուն, ընդ որում՝ շինարարությունը կկատարվի ավերակներից մաքրվելիք տարածքներում։ Շրջկենտրոնում սպասում են նաեւ, որ պետական աջակցությամբ, մասնավորապես, այս տարի ավարտվի գազիֆիկացումը, բարելավվի ջրամատակարարումը, վերանորոգվի ներքին ջրացանցը, բացվեն նոր աշխատատեղեր, բարեկարգվեն առանձին փողոցներ։ Վարչապետին ուղղված բազմաթիվ խնդրանք-դիմումներ բարձրաձայնեցին Քաշաթաղի շրջանի համայնքապետերը եւ առանձին հաստատությունների ղեկավարներ։ Նրանց հուզող հարցերը մեծամասամբ վերաբերում են ներշրջանային ճանապարհների բարեկարգմանը, առանձին բնակավայրերի էլեկտրաֆիկացմանն ու կապի վերականգնմանը, վարկավորման ընդլայնմանը։ Շրջանի շատ գյուղերում կա մանկավարժների ու հաշվապահների կարիք, առկա է գյուղտեխնիկայի մեծ պակասության, հատկապես հարավային գոտում ճահճանում են շատ հողատարածքներ։ Բազմաթիվ բնակավայրերում չկան համայնքապետարանի շենքեր։ Այդ եւ այլ հարցերի առթիվ վարչապետ Ա.Հարությունյանը տվեց որոշակի պատասխաններ ու պարզաբանումներ։ Նա նշել է, որ ԼՂՀ կառավարությունում քաջատեղյակ են Քաշաթաղի հիմնախնդիրների մեծ մասին, եւ այժմ ուսումնասիրություններ են ընթանում, թե ինչ կարգով եւ երբ պետք է դրանք լուծել։ «Պետք է նկատի ունենալ, որ պետական միջոցները սահմանափակ են, ուստի գործելու է առաջնահերթության սկզբունքը. պետությունը նախեւառաջ կօժանդակի ամենահրատապ խնդիրների կարգավորմանը»,- ընդգծել է վարչապետը։ Նա հայտնեց, որ պետական միջոցներով առաջնահերթորեն աշխատանքներ կծավալվեն բնակարանաշինության, գազիֆիկացման, գյուղատնտեսության ոլորտներում։ Կգործեն վարկային տարբեր ծրագրեր, որոնք կապահովեն տնտեսական զարգացում։ Շրջանում կստեղծվի ճանապարհաշինարարական կազմակերպություն, որ անմիջականորեն կզբաղվի վթարված ճանապարհների վերականգնմամբ։ Կառավարության ուշադրության կենտրոնում կլինի Բերձորում աշխատատեղերի ստեղծման խնդիրը՝ ասել է Ա.Հարությունյանը։ Նա կարեւորեց, որ համատեղվեն պետական ու տեղական հնարավորությունները, նաեւ՝ բարերարների հատկացումները, չլինի միջոցների փոշիացում։ «Քաշաթաղում առաջ ենք շարժվելու լավ մշակված ծրագրերով»,- հայտարարել է վարչապետը։ Նա հավաստիացրեց, որ 2008թ. եւ հետայդու Բերձորում ակտիվ բնակարանաշինություն կծավալվի, շրջանի բնակիչներին օժանդակություն կցուցաբերվի գյուղտեխնիկայի ձեռքբերման, հեռախոսակապի վերականգնման եւ հեռուստալիքների ընդունման, շրջկենտրոնի մարզական կենտրոնի կառուցման հարցերում։ Բերձորում ԼՂՀ կառավարության ղեկավարը ծանոթացավ տեղի թիվ 1 միջնակարագ դպրոցի պայմաններին եւ առանձին շինությունների, որոնք նորովի վերակառուցման կարիք ունեն։

- .
Վերջին լուրերը, Փետրվար 27, 2008
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ
.
Երեկ կայացել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որ վարել է վարչապետ Արա Հարությունյանը։ Օրակարգային հարցերի մի ամբողջ շարք գործադիրի քննարկմանն է ներկայացրել տնտեսական զարգացման ...ՆԱԽԱԳԱՀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱՀԱԳԱՀԻ ՀԵՏ
. 1
Փետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի Ա նախարար Իլկա Կաներվայի հետ: Բանակցությունների ընթացքում ...Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
. 1
–Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրություններից հետո. միջազգային բոլոր կառույցներն անցած ընտրությունները գնահատում են դրական, բնականաբար` նշելով թերությունները, ներքաղաքական կյանքում խոսվում ...ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Փետրվարի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ ...ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
. 2
Սիրելի նախկին ազատամարտիկներ, երկրապահի իմ զինակիր ընկերներ: Դարերի ընթացքում ճակատագիրը հայ ժողովրդին բազում փորձությունների է ենթարկել, որոնց կարողացել ...ՔԱՇԱԹԱՂԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՈՎ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հանդիպել է Բերձոր համայնքի եւ Քաշաթաղի շրջանի համայնքապետերի, կրթական, առողջապահական եւ այլ հաստատությունների ներկայացուցիչների ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Քաղ.բաժին
Հ1–Ի ԵԹԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՈՐԴՈՐԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ,ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԿՈՉ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
.
ՈՐ ՄՇՏԱՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԼԻՆԻ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՄԵՐ ՈԳԻՆ
ՆԵԼՍՈՆ ԱՎԱՆԵՍՅԱՆՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
ԱզատությունՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
.ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ
.
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1826 Ծնվեց հայտնի նկարիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանը: (Վախճ. 1921թ.-ին):
- 1833 Հայկական մարզի զինանշանի հաստատումը Նիկոլայ I-ի կողմից:
- 1845 Մոսկվայում ծնվեց հրապարակախոս Գրիգոր Արծրունին: (Վախճ. 1892թ.-ին, Թիֆլիսում):
- 1858 Կ. Պոլսում վախճանվեց ականավոր ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը: (Ծնվ. 1826թ.-ին):
- 1873 Ծնվեց Արմեն Գաբոն: (Վախճ. 1923 թ.):
- 1917 Ռուսաստանում տեղի ունեցավ փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը:
- 1917 Բուրժուադեմոկրատական II հեղափոխության և ցարիզմի տապալումը Ռուսաստանում:
- 1988 Արցախյան շարժումը խեղդելու նպատակով, Սումգայիթում սկսվեցին հայկական 3-օրյա ջարդեր:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

